11724/04;13350/04
WyrokETPCz2007-12-06ECLI:CE:ECHR:2007:1206JUD001172404
Analiza orzeczenia
Sekcja wygenerowana przez AI na podstawie treści orzeczenia — nie stanowi cytatu.
Zagadnienie prawne
Czy brak należytego powiadomienia skarżących o rozprawie apelacyjnej w sprawie cywilnej i brak możliwości przedstawienia argumentów naruszył prawo do rzetelnego procesu z art. 6 ust. 1 Konwencji?Ratio decidendi
Trybunał uznał, że Cywilny Sąd Apelacyjny, prowadząc rozprawę pod nieobecność skarżących, nie zweryfikował należycie, czy zostali oni prawidłowo powiadomieni o terminie. Skarżący nie mieli możliwości przedstawienia swoich argumentów, podczas gdy strona przeciwna to uczyniła, co naruszyło zasadę równości broni. Uchybienia tego nie naprawił fakt możliwości odwołania do Sądu Kasacyjnego, ponieważ ten nie przeprowadza pełnej rewizji sprawy i nie odesłał sprawy do ponownego rozpoznania, mimo wniosku skarżących o naruszenie praw proceduralnych. W konsekwencji, zasada równości broni nie została zachowana, co stanowi naruszenie art. 6 ust. 1 Konwencji.Stan faktyczny
Skarżący, Melkonyan i Nikoghosyan, byli pozwanymi w sprawie cywilnej w Armenii, dotyczącej unieważnienia umowy sprzedaży i aktu własności. Sąd pierwszej instancji unieważnił dokumenty. Skarżący odwołali się, ale nie stawili się na rozprawie apelacyjnej, twierdząc, że nie zostali należycie powiadomieni o jej terminie. Sąd Apelacyjny utrzymał w mocy wyrok pierwszej instancji, a Sąd Kasacyjny oddalił ich skargę, nie odnosząc się do kwestii prawidłowości powiadomienia.Rozstrzygnięcie
Stwierdza naruszenie art. 6 ust. 1 Konwencji.Pełny tekst orzeczenia
Նիկողոսյանը և Մելքոնյանն ընդդեմ Հայաստանի
Գործի համարը. 11724/043
Վճիռը կայացվել է. 06.12.2007
Ուժի մեջ է մտել. 06.03.2008
Պաշտոնապես
Հրապարակվել է. ՀՀՊՏ 2009.02.11/8(674)
Փաստերը
Դիմումատուներ Մելքոնյանը և Նիկողոսյանն Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանում որպես պատասխանողներ ներգրավված են եղել քաղաքացիական գործով դատական վարույթում, որի շրջանակներում հայցվորները պահանջել են չեղյալ հայտարարել Մելքոնյանի և Նիկողոսյանի հետ կնքած առուվաճառքի պայմանագիրը և համատեղ սեփականության իրավունքի գրանցման վկայականը: 2003թ.-ի ապրիլի 25-ին Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանը բավարարել է հայցվորի պահանջները և չեղյալ է հայտարարել նշված փաստաթղթերը: Մելքոնյանն ու Նիկողոսյանը բողոքարկել են վճիռը: 2003թ.-ի մայիսի 30-ին ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանը ծանուցագիր է ուղարկել երկու դիմումատուներին` նրանց տեղեկացնելով, որ գործի վերաքննիչ բողոքի վերաբերյալ նիստը տեղի կունենա 2003թ.-ի հունիս 10-ին, ժամը` 11:00-ին, Երևանում: 2003թ.-ի հունիսի 10-ին Քաղաքացիական վերաքննիչ դատարանը որոշել է ուժի մեջ թողնել 2003թ.-ի ապրիլի 25-ի վճիռը: Պատասխանողի ներկայացուցիչը ներկա էր գտնվում նիստին և ներկայացրել էր իր բանավոր փաստարկները և բացատրությունները, իսկ դիմողները ներկա չեն եղել նիստին: Դատական նիստը բացելիս Վերաքննիչ դատարանը նշել է, որ դիմողներն անձամբ ստացել են դատական նիստի մասին ծանուցագիրը, սակայն դատարան չեն ներկայացել: Նիկողոսյանն ու Մելքոնյանը բողոքարկել են Վճռաբեկ դատարան, նշելով, ի թիվս այլ պնդումների, որ պատշաճ ծանուցված չեն եղել դատական նիստի մասին և այդ պատճառով հնարավորություն չեն ունեցել ներկա գտնվել նիստին ու ներկայացնել փաստարկներ: Նրանք պնդել են, որ ծանուցագրերը նրանց են հանձնվել միայն 2003թ.-ի հունիսի 17-ին, ինչը հաստատվում է նաև համապատասխան ծրարով, որի վրա դրված կնիքը վկայում էր, որ ծրարը ստացվել էր հունիսի 17-ին: 2003թ.-ի սեպտեմբերի 26-ին Վճռաբեկ դատարանը, կողմերի բացակայությամբ, քննել ու մերժել է բողոքը և ուժի մեջ է թողել Վերաքննիչ դատարանի վճիռը: Վճռաբեկ դատարանն իր որոշման մեջ չի անդրադարձել 2003թ.-ի հունիս 10-ի նիստին դիմումատուների բացակայության հարցին:
Դատարանի որոշումը
Քաղաքացիական վերաքննիչ դատարանը, դիմումատուների բացակայությամբ նիստ գումարելով, ինչպես հարկն է չի ստուգել, թե արդյոք նրանք պատշաճ կերպով տեղեկացված են եղել նիստի վերաբերյալ: Պատասխանողի ներկայացուցիչը ներկա է եղել նիստին և բանավոր ներկայացրել է իր փաստարկները ու բացատրությունները, որոնց վերաբերյալ դիմումատուները հնարավորություն չեն ունեցել ներկայացնելու իրենց դիրքորոշումը: Նրանք նաև հնարավորություն չեն ունեցել, ի պաշտպանություն իրենց հայցի, ներկայացնել իրենց բանավոր փաստարկները: Այս բացթողումը չի շտկվել նաև փաստով, որ դիմումատուները կարող էին վճիռը բողոքարկել Վճռաբեկ դատարանում, քանի որ վերջինս` ի տարբերություն Քաղաքացիական վերաքննիչ դատարանի, չի իրականացնում գործի ամբողջական վերաքննություն: Այս հանգամանքն ավելի է հիմնավորվում, եթե հաշվի առնենք, որ Վճռաբեկ դատարանը լիազորված էր հետ ուղարկել գործը նոր քննության` դատավարական իրավունքների խախտման առկայության հիմքով, ինչը և նրանք պահանջել էին իրենց վճռաբեկ բողոքում, և ինչը Վճռաբեկ դատարանը չի արել: Այստեղից հետևում է, որ սույն գործի հանգամանքներում, կողմերի հավասարության սկզբունքը չի հարգվել: Հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի խախտում:
© Rada Europy / Europejski Trybunał Praw Człowieka, źródło: HUDOC (hudoc.echr.coe.int), pozyskano 14.07.2026. · Źródło