16682/90

WyrokETPCz2009-09-22ECLI:CE:ECHR:2009:0922JUD001668290

Analiza orzeczenia

Sekcja wygenerowana przez AI na podstawie treści orzeczenia — nie stanowi cytatu.

Zagadnienie prawne
Czy ciągłe pozbawienie cypryjskich Greków dostępu do ich nieruchomości w północnej części Cypru, okupowanej przez Turcję, stanowi naruszenie prawa do poszanowania mienia (art. 1 Protokołu nr 1) oraz prawa do poszanowania życia prywatnego i rodzinnego (art. 8 Konwencji)?
Ratio decidendi
Trybunał, odwołując się do precedensów w sprawach Loizidou v. Turkey i Cyprus v. Turkey, uznał, że ciągłe odmawianie skarżącym dostępu do ich nieruchomości w północnej części Cypru stanowi ingerencję w ich prawo do pokojowego korzystania z mienia, co narusza art. 1 Protokołu nr 1. W odniesieniu do art. 8, Trybunał stwierdził, że dla skarżących, których domy znajdowały się na okupowanych terenach, niemożność powrotu do nich stanowi ciągłe naruszenie prawa do poszanowania ich "domu". Trybunał odrzucił argumenty rządu tureckiego dotyczące braku podstaw prawnych dla roszczeń skarżących i powołał się na brak uzasadnienia dla tak szerokiej i ciągłej ingerencji w prawa własności i życia prywatnego.
Stan faktyczny
Skarżącymi są cypryjscy Grecy, którzy w 1974 roku, w wyniku inwazji tureckiej na Cypr, zostali zmuszeni do ucieczki z północnej części wyspy. Od tego czasu nie mają dostępu do swoich domów i nieruchomości, które pozostawili w okupowanej części Cypru. Twierdzą, że władze tureckie uniemożliwiają im powrót i korzystanie z ich mienia.
Rozstrzygnięcie
Trybunał: - Stwierdza jednogłośnie, że zarządca majątku skarżącego nr 9 ma legitymację do kontynuowania postępowania w jego imieniu. - Postanawia jednogłośnie usunąć skargi skarżących nr 18-29 z listy spraw i kontynuować rozpatrywanie skarg skarżących nr 1-17. - Odrzuca wstępne zarzuty Rządu (sześć głosów za, jeden przeciw). - Stwierdza naruszenie art. 1 Protokołu nr 1 (sześć głosów za, jeden przeciw). - Stwierdza naruszenie art. 8 Konwencji w odniesieniu do skarżących nr 1, 2, 3, 4, 7, 8, 9, 10, 12, 16 i 17 (sześć głosów za, jeden przeciw). - Stwierdza jednogłośnie, że nie doszło do naruszenia art. 8 Konwencji w odniesieniu do skarżących nr 5, 6, 11, 13 i 15. - Stwierdza jednogłośnie, że nie ma potrzeby rozpatrywania, czy doszło do naruszenia art. 8 Konwencji w odniesieniu do skarżącego nr 14. - Stwierdza jednogłośnie, że nie ma potrzeby rozpatrywania, czy doszło do naruszenia art. 1 i 14 Konwencji w związku z art. 8 Konwencji i art. 1 Protokołu nr 1. - Stwierdza jednogłośnie, że kwestia zastosowania art. 41 nie jest gotowa do rozstrzygnięcia, w związku z czym odracza w całości rozpatrzenie tej kwestii, zaprasza Rząd i skarżących do przedstawienia pisemnych uwag w ciągu trzech miesięcy od daty uprawomocnienia się wyroku i poinformowania Trybunału o wszelkich ewentualnych porozumieniach, oraz odracza dalsze postępowanie i upoważnia Przewodniczącego Izby do ustalenia dalszych procedur w razie potrzeby.

Pełny tekst orzeczenia

ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ             ԼՈՅԶՈՒՆ ԵՎ ԱՅԼՈՔ ԸՆԴԴԵՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ   (Գանգատ թիվ 16682/90)           ՎՃԻՌ (ըստ էության)     ՍՏՐԱՍԲՈՒՐԳ   2009 թվականի սեպտեմբերի 22     ՎԵՐՋՆԱԿԱՆ   Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմաններում։ Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։   Լոյզուն և այլոք ընդդեմ Թուրքիայի գործով, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (Չորրորդ բաժանմունք) Պալատը, հետևյալ կազմով՝ Նիկոլաս Բրատցա (Nicolas Bratza)` Նախագահ Լեխ Գարլիցկի ( Lech Garlicki), Լյիլյանա Միյովիչ (Ljiljana Mijović), Դեյվիդ Թոր Բյորգվինսոն (David Thór Björgvinsson), Յան Սիկուտա (Ján Šikuta), Պաիվի Հիրվելա (Päivi Hirvelä), Իզիլ Քարաքաշ (Işıl Karakaş)` դատավորներ, և Ֆատոշ Արասի (Fatoş Aracı)` Բաժանմունքի քարտուղարի տեղակալ, 2009 թվականի սեպտեմբերի 1-ի դռնփակ խորհրդակցությամբ կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն ամսաթվին։ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ      Վարույթը հարուցվել է 1990 թվականի հունվարի 26-ին` Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության Կոնվենցիայի (Կոնվենցիա) 25-րդ հոդվածի համաձայն, Կիպրոսի քսանվեց քաղաքացիների և երեք գրանցված կազմակերպությունների (դիմումատուներ) կողմից ընդդեմ Թուրքիայի Հանրապետության բերված գանգատի (թիվ 16682/90) հիման վրա, որը ներկայացվել է Մարդու իրավունքների եվրոպական հանձնաժողովին (Հանձնաժողով)։      Դիմումատուներին ներկայացրել է Նիկոսիայում գործող փաստաբան պրն. Պ. Կլերիդեսը (P. Clerides)։ Թուրքիայի կառավարությունը (Կառավարություն) ներկայացրել է լիազոր ներկայացուցիչ պրն. Զ.Մ. Նեքատիգիլը (Z.M. Necatigil)։      Դիմումատուները մասնավորապես պնդել են, որ Թուրքիայի կողմից Կիպրոսի հյուսիսային հատվածի բռնազավթման հետևանքով նրանք զրկվել էին իրենց տնից և գույքից։      Գանգատը փոխանցվել է Դատարան 1998 թվականի նոյեմբերի 1-ին, երբ ուժի մեջ է մտել Կոնվենցիային կից թիվ 11 Արձանագրությունը (թիվ 11 Արձանագրության 5-րդ հոդվածի 2-րդ կետ)։      1999 թվականի մայիսի 18-ի որոշմամբ Դատարանը գանգատը մասամբ ընդունելի է հայտարարել։      Դիմումատուները և Կառավարությունը գործի ըստ էության քննության վերաբերյալ իրենց դիրքորոշումներն են ներկայացրել (59-րդ կանոնի 1-ին կետ)։ Բացի այդ, երրորդ կողմի մեկնաբանություններ են ստացվել Կիպրոսի կառավարության կողմից, որն օգտագործել է միջամտելու իր իրավունքը (Կոնվենցիայի 36-րդ հոդվածի 1-ին կետ և 44-րդ կանոնի 1(բ) կետ)։ ՓԱՍՏԵՐԸ Ա. Գանգատը և ընդհանուր նախապատմությունը      Գանգատն ի սկզբանե ներկայացրել է «Տուժած և տեղահանված անձանց համակիպրոսյան» ասոցիացիան (Pancyprian Association of Affected and Displaced Persons)` որպես «Թուրքիայի կողմից Կիպրոսի բռնազավթման հետևանքով տուժած և տեղահանված բոլոր անձանց ներկայացնող» ասոցիացիա։ 1990 թվականի փետրվարի 19-ի և մարտի 2-ի նամակներով Հանձնաժողովի քարտուղարությունը խնդրել է դիմումատուների ներկայացուցչին պարզաբանել, թե արդյոք գանգատը պետք է դիտարկվեր՝ որպես ասոցիացիայի յուրաքանչյուր առանձին անդամի կողմից բերված, թե ընկերակցության՝ որպես ոչ կառավարական կազմակերպության կողմից բերված [գանգատ][1]։ 1990 թվականի մարտի 30-ի նամակով դիմումատուների ներկայացուցիչը նշել է, որ «գանգատը պետք էր դիտարկել որպես յուրաքանչյուր առանձին անդամի կողմից բերված». անդամների ցանկը տրամադրվել էր։      26 դիմումատուները Կիպրոսի քաղաքացիներ են, որոնց անունները նշված են սույն վճռին կից ներկայացված ցուցակում։ Նրանք պնդել են, որ հանդիսացել են Կիպրոսի հյուսիսային հատվածի Ֆամագուստա (Famagusta) շրջանի բնակիչներ։ Մնացած 3 դիմումատուները (կից ներկայացված ցուցակում թիվ 5, 13 և 27), Կիպրոսի օրենքի համաձայն, գրանցված մասնավոր կազմակերպություններ են:      1974 թվականի հուլիսին թուրքական զորքի հարձակման ժամանակ դիմումատուները փախել են Կիպրոսի հարավային հատված։ Բոլոր դիմումատուները պնդել են, որ Ֆամագուստայի շրջանում իրենք զգալի գույքի սեփականատերեր էին (տե՛ս ստորև բերված մանրամասները)։ Նրանք պնդել են, որ Թուրքիայի ռազմական իշխանությունները բռնազավթել էին իրենց տներն ու գույքը և թույլ չէին տվել մուտք գործել և օգտագործել դրանք։ 1999 թվականի սեպտեմբերի 25-ի նամակներով դիմումատուների ներկայացուցիչը խնդրել է Դատարանին դադարեցնել թիվ 18-ից 28 դիմումատուներին առնչվող վարույթները։ Բ. Դիմումատուների կողմից պահանջվող գույքը Թիվ 1-ից 17 դիմումատուների կողմից պահանջվող գույքը կարող է նկարագրվել հետևյալ կերպ՝ Թիվ 1 դիմումատու, պրն. Անդրեաս Լոյզու (Andreas Loizou), սեփականության իրավունքի պահանջ է ներկայացրել հետևյալ գույքի նկատմամբ՝ (ա) Կարավաս, հողակտոր թիվ 76/1, թերթ/պլան XII/9W1, գրանցում թիվ 5737, կիտրոնի պլանտացիա, բաժին՝ ամբողջը, տարածքը՝ 5,352 քառակուսի մետր, (բ) Կարավաս, հողակտոր թիվ 76/2, թերթ/պլան XII/9W1, գրանցում թիվ 6031, վերգետնյա տնով կիտրոնի պլանտացիա և ջրի բաքով, բաժին՝ ամբողջը, տարածքը՝ 8,603 քառակուսի մետր, (գ) Կարավաս, հողակտոր թիվ 99, թերթ/պլան XII/9W2, գրանցում թիվ 996, ձիթենու պուրակ, բաժին՝ ամբողջը, տարածքը՝ 2,007 քառակուսի մետր։ Որպես սեփականության իրավունքի իր պահանջի հիմնավորում՝ թիվ 1 դիմումատուն ներկայացրել է իր սեփականության իրավունքի վկայականների բնօրինակների պատճեները։ Նա նշել է, որ վերոնշյալ 13 (բ) պարբերությունում նկարագրված գույքն եղել է այն տունը, որտեղ ինքն ու իր ընտանիքը բնակվում էին թուրքական ներխուժման ժամանակ։ Թիվ 2 դիմումատու, պրն. Կոստաս Փանաջ (Kostas Panage), սեփականության իրավունքի պահանջ է ներկայացրել հետևյալ գույքի նկատմամբ՝ (ա) Նիկոսիա/Երոլակկոս, հողակտոր թիվ 694, թերթ/պլան 21/34&42vill., գրանցում թիվ A590, երկհարկանի տնով հողամաս, բաժին՝ ½, տարածքը՝ 560 քառակուսի մետր, (բ) Նիկոսիա/Երոլակկոս, հողակտոր թիվ 52, թերթ/պլան 21/42E1&E2, գրանցում թիվ H48, դաշտ, բաժին՝ ամբողջը, տարածքը՝ 4,952 քառակուսի մետր, (գ) Նիկոսիա/Երոլակկոս, հողակտոր թիվ 32, թերթ/պլան 21/35W1, գրանցում թիվ F30, դաշտ, բաժին՝ ամբողջը, տարածքը՝ 9,542 քառակուսի մետր, (դ) Նիկոսիա/Երոլակկոս, հողակտոր թիվ 147, թերթ/պլան 21/27W2, գրանցում թիվ` E130, դաշտ, բաժին՝ ամբողջը, տարածքը՝ 10,759 քառակուսի մետր, (ե) Նիկոսիա/Երոլակկոս, հողակտոր թիվ 539, թերթ/պլան 21/27W2, գրանցում թիվ E478, դաշտ, բաժին՝ ամբողջը, տարածքը՝ 6,086 քառակուսի մետր, (զ) Նիկոսիա/Երոլակկոս, հողակտոր թիվ 332, թերթ/պլան 21/34E1, գրանցում թիվ E299, դաշտ, բաժին՝ 5/24, տարածքը՝ 8,548 քառակուսի մետր: Որպես սեփականության իրավունքի իր պահանջի հիմնավորում՝ թիվ 2 դիմումատուն ներկայացրել է իր սեփականության իրավունքի վկայականների բնօրինակների պատճեները։ Նա նշել է, որ վերոնշյալ 15 (ա) պարբերությունում նկարագրված գույքն եղել է այն տունը, որտեղ ինքն ու իր ընտանիքը բնակվում էին թուրքական ներխուժման ժամանակ։ Թիվ 3 դիմումատու, պրն. Սոտիրիս Փանաջ (Sotiris Panage), սեփականության իրավունքի պահանջ է ներկայացրել հետևյալ գույքի նկատմամբ՝ (ա) Նիկոսիա/Մամմարի, հողակտոր թիվ 485, թերթ/պլան 21/33, գրանցում թիվ 8433, դաշտ, բաժին՝ ամբողջը, տարածքը՝ 2,973 քառակուսի մետր, (բ) Նիկոսիա/Երոլակկոս, հողակտոր թիվ 332, թերթ/պլան 21/34E1, գրանցում թիվ E299, դաշտ, բաժին՝ 5/24, տարածքը՝ 8,548 քառակուսի մետր, (գ) Նիկոսիա/Երոլակկոս, հողակտոր թիվ 148, թերթ/պլան 21/35E2&E1, գրանցում թիվ L133, դաշտ, բաժին՝ ամբողջը, տարածքը՝ 27,648 քառակուսի մետր, (դ) Նիկոսիա/Երոլակկոս, հողակտոր թիվ 691, թերթ/պլան 21/34&42vill., գրանցում թիվ A587, վերգետնյա տնով հող, բաժին՝ ամբողջը, տարածքը՝ 509 քառակուսի մետր: Որպես սեփականության իրավունքի իր պահանջի հիմնավորում՝ թիվ 3 դիմումատուն ներկայացրել է իր սեփականության իրավունքի վկայականների բնօրինակների պատճեները։ Նա նշել է, որ վերոնշյալ 17 (դ) պարբերությունում նկարագրված գույքն եղել է այն տունը, որտեղ ինքն ու իր ընտանիքը բնակվում էին թուրքական ներխուժման ժամանակ։ Թիվ 4 դիմումատու, պրն. Վասոս Սոֆրոնիո (Vasos Sofroniou), սեփականության իրավունքի պահանջ է ներկայացրել շինհրապարակի նկատմամբ, երկու խանութով՝ առաջին հարկում և բնակարանով՝ երկրորդ հարկում, որը գրանցված է եղել հետևյալ ձևով՝ Նիկոսիա/Երոլակկոս, հողակտոր թիվ 442, թերթ/պլան 21/34.W2, գրանցում թիվ N409, բաժին՝ ամբողջը, տարածք 911 քառակուսի մետր: Որպես սեփականության իրավունքի իր պահանջի հիմնավորում՝ թիվ 4 դիմումատուն ներկայացրել է իր սեփականության իրավունքի վկայականի բնօրինակի պատճեն։ Նա նշել է, որ առաջին հարկի բնակարանն այն բնակարանն էր, որտեղ ինքն ու իր ընտանիքը բնակվում էին թուրքական ներխուժման ժամանակ։ Թիվ 5 դիմումատու, Մոտովիա ՍՊԸ (Motovia Ltd), սեփականության իրավունքի պահանջ է ներկայացրել հետևյալ գույքի նկատմամբ` (ա) Նիկոսիա/Այիոս Դհոմետիոս, հողակտոր թիվ 140, թերթ/պլան 21/37.6.4, գրանցում թիվ J143, կառուցապատման հող, բաժին՝ ամբողջը, տարածքը՝ 543 քառակուսի մետր, (բ) Նիկոսիա/Այիոս Դհոմետիոս, հողակտոր թիվ 141, թերթ/պլան 21/37.6.4, գրանցում թիվ J144, կառուցապատման հող, բաժին՝ ամբողջը, տարածքը՝ 561 քառակուսի մետր, (գ) Նիկոսիա/Այիոս Դհոմետիոս, հողակտոր թիվ 142, թերթ/պլան 21/37.6.4, գրանցում թիվ J145, կառուցապատման հող, բաժին՝ ամբողջը, տարածքը՝ 545 քառակուսի մետր, (դ) Նիկոսիա/Այիոս Դհոմետիոս, հողակտոր թիվ 143, թերթ/պլան 21/37.6.4, գրանցում թիվ J146, կառուցապատման հող, բաժին՝ ամբողջը, տարածքը՝ 539 քառակուսի մետր: Որպես սեփականության իրավունքի իր պահանջի հիմնավորում՝ թիվ 5 դիմումատուն ներկայացրել է իր սեփականության իրավունքի վկայականների բնօրինակների պատճեները։ Թիվ 6 դիմումատու, պրն. Կոստաս Գրիգորիադես (Kostas Grigoriades), սեփականության իրավունքի պահանջ է ներկայացրել հետևյալ գույքի նկատմամբ՝ (ա) Նիկոսիա/Երոլակկոս, հողակտոր թիվ 366, թերթ/պլան XXI/35E2&43E1, գրանցում թիվ F337, դաշտ և մեկ սենյակ, բաժին՝ ¼, տարածքը՝ 5,175 քառակուսի մետր, (բ) Նիկոսիա/Երոլակկոս, հողակտոր թիվ 545, թերթ/պլան XXI/43E1, գրանցում թիվ F508, դաշտ, բաժին՝ ¼, տարածքը՝ 378 քառակուսի մետր, (գ) Թրիմիթի, հողակտոր թիվ 51/3, թերթ/պլան XII/10E1&E2, գրանցում թիվ 2333, ծառերով դաշտ, բաժին՝ ¼, տարածքը՝ 9,773 քառակուսի մետր, (դ) Կարավաս, հողակտոր թիվ 315/2, թերթ/պլան XI/16E2, գրանցման թիվ` 237, կիտրոնի պլանտացիա և պտղատու այգի, բաժին՝ ամբողջը, տարածքը՝ 4,086 քառակուսի մետր, (ե) Կարավաս, հողակտոր թիվ 316, թերթ/պլան XI/16E2, կիտրոնի պլանտացիա և պտղատու այգի, բաժին՝ ½, տարածքը՝ 3,893 քառակուսի մետր: Որպես սեփականության իրավունքի իր պահանջի հիմնավորում՝ թիվ 6 դիմումատուն ներկայացրել է վերոնշյալ 23(ա) և (բ) պարբերություններում նկարագրված գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքի վկայականների բնօրինակների և այլ հողակտորների համար Կիպրոսի Հանրապետության տրամադրած «Թուրքիայի կողմից բռնազավթված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող» փաստաթղթերի պատճեները։ Թիվ 7 դիմումատու, պրն. Ալեկոս Պանտելի (Alekos Panteli), սեփականության իրավունքի պահանջ է ներկայացրել հետևյալ գույքի նկատմամբ՝ (ա) Լեոնարիսոս, հողակտոր թիվ 105/1, թերթ/պլան 8/3VIL, կառուցապատման հող, բաժին՝ ամբողջը, տարածքը՝ 236 քառակուսի մետր, (բ) Լեոնարիսոս, հողակտորներ թիվ 110, 111, 115, թերթ/պլան 8/3VIL, տուն և բակ, բաժին՝ ամբողջը, տարածքը՝ 1,419 քառակուսի մետր, (գ) Դհերինիա, հողակտոր թիվ 473/4, թերթ/պլան 33/36.E.1, կառուցապատման հող, բաժին՝ ամբողջը, տարածքը՝ 532 քառակուսի մետր, (դ) Դհերինիա, հողակտոր թիվ 473/7, թերթ/պլան 33/36.E.1, կառուցապատման հող, բաժին՝ ամբողջը, տարածքը՝ 527 քառակուսի մետր, (ե) Ֆամագուստա, հողակտոր թիվ 95-98, թերթ/պլան 33/21.2.III, գրանցման թիվ` C95-C98, բնակարան, բաժին՝ ամբողջը, տարածքը՝ 100 քառակուսի մետր, (զ) Ֆամագուստա, հողակտոր թիվ 95-98, թերթ/պլան 33/21.2.III, գրանցման թիվ` C95-C98, բնակարան, բաժին՝ ամբողջը, տարածքը՝ 120 քառակուսի մետր: Որպես սեփականության իրավունքի իր պահանջի հիմնավորում՝ թիվ 7 դիմումատուն ներկայացրել է վերոնշյալ 25(ա) և (բ) պարբերություններում նկարագրված գույքի համար Կիպրոսի Հանրապետության տրամադրած «Թուրքիայի կողմից բռնազավթված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող» փաստաթղթերի պատճեները, ինչպես նաև այլ գույքի առուվաճառքի պայմանագրերի պատճեները։ Նա նշել է, որ վերոնշյալ 25 (բ) պարբերությունում նկարագրված գույքն եղել է այն տունը, որտեղ ինքն ու իր ընտանիքը բնակվում էին թուրքական ներխուժման ժամանակ։ Թիվ 8 դիմումատու, պրն. Յաննիս Շարալամբոս (Yiannis Charalambous), սեփականության իրավունքի պահանջ է ներկայացրել Կարմի, Թրիմիթի և Կարավաս գյուղերում գտնվող 14 դաշտի, 2 պուրակի, մեկ պտղատու այգու և մեկ հորատանցքի նկատմամբ։ Նա նաև սեփականության իրավունքի պահանջ է ներկայացրել հետևյալ գույքի նկատմամբ՝ (ա) Կարմի, հողակտոր թիվ 184, թերթ/պլան 12/26VIL, տուն` բակով, բաժին՝ ½, տարածքը՝ 487 քառակուսի մետր, (բ) Կարմի, հողակտոր թիվ 23/2, թերթ/պլան 12/35E1, գործարան, բաժին՝ ամբողջը, տարածքը՝ 2,598 քառակուսի մետր, (գ) Ագիոս Յեորյիոս, հողակտորներ թիվ 40/2/1, 40/3/1, 40/5, թերթ/պլան 12/11W2, վերգետնյա տուն` բակով, բաժին՝ ամբողջը, տարածքը՝ 336 քառակուսի մետր, (դ) Ագիոս Յեորյիոս, հողակտորներ թիվ 40/3/2, 40/6, 40/2/2, թերթ/պլան 12/11W2, վերգետնյա տուն` բակով, բաժին՝ ամբողջը, տարածքը՝ 345 քառակուսի մետր, (ե) Կարավաս, հողակտոր թիվ 480, թերթ/պլան 12/17W2, գրանցում թիվ 2378, գործարան, բաժին՝ ամբողջը, տարածքը՝ 1,711 քառակուսի մետր: Որպես սեփականության իրավունքի իր պահանջի հիմնավորում՝ թիվ 8 դիմումատուն ներկայացրել է Կիպրոսի Հանրապետության տրամադրած «Թուրքիայի կողմից բռնազավթված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի» պատճեները։ Նա նշել է, որ վերոնշյալ 28(ա) պարբերությունում նկարագրված գույքն եղել է այն տունը, որտեղ ինքն ու իր ընտանիքը բնակվում էին թուրքական ներխուժման ժամանակ։ Թիվ 9 դիմումատու, պրն. Կոստաս Կալիսպերաս (Kostas Kalisperas), սեփականության իրավունքի պահանջ է ներկայացրել Վասիլիա, Պանո Կերինեյա, Կիթրեա, Կատո Դիկոմո, Սիչարի և Մորֆոու գյուղերում գտնվող 6 շինհրապարակի և 25 դաշտի նկատմամբ։ Նա նաև պնդել է, որ հանդիսացել է Պանո Դիկոմոյում գտնվող բակով տան սեփականատերը, որը գրանցված է եղել որպես թիվ 18 հողակտոր, թերթ/պլան XII/54W1, գրանցում թիվ` 825, տարածքը՝ 8,696 քառակուսի մետր։ Որպես սեփականության իրավունքի իր պահանջի հիմնավորում՝ թիվ 9 դիմումատուն ներկայացրել է իր սեփականության իրավունքի վկայականների բնօրինակների և/կամ Կիպրոսի Հանրապետության տրամադրած «Թուրքիայի կողմից բռնազավթված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող» փաստաթղթերի պատճեները։ Նա նշել է, որ վերոնշյալ 30-րդ պարբերությունում նկարագրված գույքն եղել է այն տունը, որտեղ ինքն ու իր ընտանիքը բնակվում էին թուրքական ներխուժման ժամանակ։ 2004 թվականի հունիսի 15-ի նամակով դիմումատուի ներկայացուցիչը տեղեկացրել է Դատարանին, որ թիվ 9 դիմումատուն մահացել է, և որ տիկին Մելիտա Թեոդորիդուն (Melita Theodoridou) նշանակվել է որպես նրա գույքի կառավարիչ։ Դիմումատուների ներկայացուցիչը խնդրել է, որ գանգատի քննությունը շարունակվի կառավարչի անունով։ Թիվ 10 դիմումատու, պրն. Կոստաս Մավրուդիս (Kostas Mavroudis), սեփականության իրավունքի պահանջ է ներկայացրել հետևյալ գույքի նկատմամբ՝ (ա) Կազաֆանի, հողակտոր թիվ 468.469, թերթ/պլան 12/21E2, ծառերով դաշտ, բաժին՝ ամբողջը, տարածքը՝ 9,477 քառակուսի մետր, (բ) Այիոս Յեորյիոս, հողակտոր թիվ 121/1/1, թերթ/պլան 12/11W2, վերգետնյա տուն` բակով, բաժին՝ ամբողջը, տարածքը՝ 354 քառակուսի մետր, (գ) Այիոս Յեորյիոս, հողակտորներ թիվ 15/4/4, 176, 3/4, թերթ/պլան 12/19W1, կառուցապատման հող, բաժին՝ ամբողջը, տարածքը՝ 494 քառակուսի մետր, (դ) Այիոս Յեորյիոս, հողակտոր թիվ 14/3, թերթ/պլան 12/19W1, գործարան, բաժին՝ ամբողջը, տարածքը՝ 574 քառակուսի մետր, (ե) Այիոս Յեորյիոս, հողակտորներ թիվ 14/4, 15/4/7, թերթ/պլան 12/19W1, կառուցապատման հող, բաժին՝ ամբողջը, տարածքը՝ 586 քառակուսի մետր, (զ) Այիոս Յեորյիոս, հողակտորներ թիվ 14/5, 15/4/6, թերթ/պլան 12/19W1, կառուցապատման հող, բաժին՝ ամբողջը, տարածքը՝ 557 քառակուսի մետր, (է) Այիոս Յեորյիոս, հողակտորներ թիվ 14/6, 15/4/5, 176, 3/5, թերթ/պլան 12/19W1, կառուցապատման հող, բաժին՝ ամբողջը, տարածքը՝ 529 քառակուսի մետր, (ը) Տեմպլոս, հողակտորներ թիվ 198/2/1, 176, 3/4, թերթ/պլան 12/19E1, դաշտ ծառերով, բաժին՝ ½, տարածքը՝ 7,910 քառակուսի մետր, (թ) Կարմի, հողակտոր թիվ 72/1/88, թերթ/պլան 12/19W1, կառուցապատման հող, բաժին՝ ամբողջը, տարածքը՝ 584 քառակուսի մետր: Որպես սեփականության իրավունքի իր պահանջի հիմնավորում՝ թիվ 10 դիմումատուն ներկայացրել է Կիպրոսի Հանրապետության տրամադրած «Թուրքիայի կողմից բռնազավթված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող» փաստաթղթերի պատճեները։ Նա նշել է, որ վերոնշյալ 32 (բ) պարբերությունում նկարագրված վերգետնյա տունն եղել է այն տունը, որտեղ ինքն ու իր ընտանիքը բնակվում էին թուրքական ներխուժման ժամանակ: Թիվ 11 դիմումատու, պրն. Պարաշոս Թեոթուլուն (Paraschos Theothoulou), սեփականության իրավունքի պահանջ է ներկայացրել հետևյալ գույքի նկատմամբ՝ (ա) Բելլապես, հողակտոր թիվ 53/1, թերթ/պլան XII/36W2, գրանցման թիվ` 1305, մեկ սենյակ, բաժին՝ 1/16, տարածքը՝ 14 քառակուսի մետր, (բ) Բելլապես, հողակտոր թիվ 52/4, թերթ/պլան XII/36W2&35E2, գրանցման թիվ` 5202, եղջերածառերի և ձիթենիների պուրակ, բաժին՝ 1/8, տարածքը՝ 5,686 քառակուսի մետր, (գ) Բելլապես, հողակտոր թիվ 52/2, թերթ/պլան XII/36W2, գրանցման թիվ 5201, եղջերածառերի և ձիթենիների պուրակ, բաժին՝ 1/8, տարածքը՝ 17,392 քառակուսի մետր, (դ) Բելլապես, հողակտոր թիվ 28/2, թերթ/պլան XII/36W1&W2, գրանցման թիվ 5200, եղջերածառերի և ձիթենիների պուրակ, բաժին՝ 1/8, տարածքը՝ 57,860 քառակուսի մետր, (ե) Բելլապես, հողակտոր թիվ 46/1, թերթ/պլան XII/35E1&E2&36W2, գրանցման թիվ 5199, եղջերածառերի և ձիթենիների պուրակ, բաժին՝ 1/8, տարածքը՝ 59,533 քառակուսի մետր, (զ) Բելլապես, հողակտոր թիվ 468, թերթ/պլան XII/29E2, գրանցման թիվ` 258, ձիթենիներով և եղջերածառերով դաշտ, բաժին՝ ամբողջը, տարածքը՝ 3,679 քառակուսի մետր, (է) Կազաֆանի, հողակտոր թիվ 306/1, թերթ/պլան XII/30W2, գրանցում թիվ 6450, ձիթենիներով և եղջերածառերով դաշտ, բաժին՝ ամբողջը, տարածքը՝ 1,673 քառակուսի մետր, (ը) Կազաֆանի, հողակտոր թիվ 453, թերթ/պլան XII/21E2, գրանցում թիվ 6431, ձիթենիներով և եղջերածառերով դաշտ, բաժին՝ 1/8, տարածքը՝ 4,683 քառակուսի մետր, (թ) Կազաֆանի, հողակտոր թիվ 305, թերթ/պլան XII/30W2, դաշտ, բաժին՝ ամբողջը, տարածքը՝ 2,448 քառակուսի մետր, (ժ) Կազաֆանի, հողակտոր թիվ 302, թերթ/պլան XII/30W2, ծառերով դաշտ, բաժին՝ ամբողջը, տարածքը՝ 1,133 քառակուսի մետր, (ի) Կազաֆանի, հողակտոր թիվ 304/1, թերթ/պլան XII/30W2, կառուցապատման հող, բաժին՝ ամբողջը, տարածքը՝ 1,763 քառակուսի մետր, (լ) Կարակումի, հողակտորներ թիվ 384/3, 414/2, թերթ/պլան XII/21E2, գրանցում թիվ 217, դաշտ, բաժին՝ 1/8, տարածքը՝ 790 քառակուսի մետր, (խ) Կարակումի, հողակտորներ թիվ 413, թերթ/պլան XII/21E2, տուն և բակ, բաժին՝ 1/8, տարածքը՝ 6,002 քառակուսի մետր: Որպես սեփականության իրավունքի իր պահանջի հիմնավորում՝ թիվ 11 դիմումատուն ներկայացրել է վերոնշյալ 34 (ա), (բ), (գ), (դ), (ե), (զ), (է), (ը) և (լ) պարբերություններում նկարագրված գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքի վկայականների բնօրինակների և այլ հողակտորների համար Կիպրոսի Հանրապետության տրամադրած «Թուրքիայի կողմից բռնազավթված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող» փաստաթղթերի պատճեները։ Թիվ 12 դիմումատու, պրն. Շարալամպոս Բակալուրես (Charalampos Bakaloures), սեփականության իրավունքի պահանջ է ներկայացրել հետևյալ գույքի նկատմամբ՝ (ա) Նիկոսիա/Կարավոստասի (Սոլոյ), հողակտոր թիվ 99, թերթ/պլան 19/58.W2, գրանցման թիվ A130, մեկ սենյականոց տուն, բաժին՝ ամբողջը, տարածքը՝ 14 քառակուսի մետր, (բ) Նիկոսիա/Կարավոստասի (Սոլոյ), հողակտոր թիվ 102, թերթ/պլան 19/58.W2, գրանցման թիվ A133, մեկ սենյականոց տուն, բաժին՝ ½, տարածքը՝ 24 քառակուսի մետր, (գ) Նիկոսիա/Կարավոստասի (Սոլոյ), հողակտոր թիվ 103, թերթ/պլան 19/58.W2, գրանցման թիվ A134, տուն և բակ, բաժին՝ ½, տարածքը՝ 93 քառակուսի մետր, (դ) Նիկոսիա/Կարավոստասի (Սոլոյ), հողակտոր թիվ 97, թերթ/պլան 28/2.W1, գրանցման թիվ B154, դաշտ, բաժին՝ ½, տարածքը՝ 13,443 քառակուսի մետր, (ե) Նիկոսիա/Կարավոստասի (Խերոս), հողակտոր թիվ 31, թերթ/պլան 19/58.6.1, գրանցման թիվ A29, վեց խանութ և բնակարան առաջին հարկում, բաժին՝ ամբողջը, տարածքը՝ 488 քառակուսի մետր, (զ) Նիկոսիա/Կարավոստասի (Խերոս), հողակտոր թիվ 190, թերթ/պլան 19/58.6.3, գրանցման թիվ` A178, դաշտ, բաժին՝ ամբողջը, տարածքը՝ 6,129 քառակուսի մետր, (է) Նիկոսիա/Պերիստերոնարի, հողակտոր թիվ 39, թերթ/պլան 28/3.E1, գրանցման թիվ B77, դաշտ, բաժին՝ ½, տարածքը՝ 18,061 քառակուսի մետր, (ը) Նիկոսիա/Ամբելիկու, հողակտոր թիվ 214/2, թերթ/պլան 28/2, գրանցման` թիվ 7541, դաշտ, բաժին՝ ½, տարածքը՝ 13,954 քառակուսի մետր, (թ) Նիկոսիա/Ամբելիկու, հողակտոր թիվ 132/2, թերթ/պլան 28/2, գրանցման` թիվ 7542, դաշտ, բաժին՝ ամբողջը, տարածքը՝ 790 քառակուսի մետր, (ժ) Նիկոսիա/Ամբելիկու, հողակտոր թիվ 223, թերթ/պլան 28/1, գրանցման` թիվ 7489, դաշտ, բաժին՝ ½, տարածքը՝ 6,689 քառակուսի մետր: Որպես սեփականության իրավունքի իր պահանջի հիմնավորում՝ թիվ 12 դիմումատուն ներկայացրել է իր սեփականության իրավունքի վկայականների բնօրինակների պատճեները։ Նա նշել է, որ վերոնշյալ պարբերություն 36 (ե)-ում նկարագրված առաջին հարկի բնակարանը եղել է այն տունը, որտեղ ինքն ու իր ընտանիքը բնակվում էին թուրքական ներխուժման ժամանակ։ 1998 թվականի հուլիսի 28-ին, թիվ 12 դիմումատուն փոխանցել է վերոնշյալ 36 (ա), (բ), (գ), (դ), (ե) և (զ) պարբերություններում նկարագրված գույքն իր ժառանգներին (կնոջն ու դուստրերին)։ Թիվ 13 դիմումատու, Ֆրիքսոս Կոնստանտինու ՍՊԸ (Frixos Constantinou Ltd.), սեփականության իրավունքի պահանջ է ներկայացրել Արգակիում գտնվող տան նկատմամբ (գյուղ Նիկոսիայի շրջանում – հողակտոր թիվ 99, թերթ/պլան XXI/42vill, գրանցում թիվ 2230, տարածքը՝ 693 քառակուսի մետր)։ Որպես սեփականության իրավունքի իր պահանջի հիմնավորում՝ թիվ 13 դիմումատուն ներկայացրել է իր սեփականության իրավունքի վկայականի բնօրինակի պատճեն: Թիվ 14 դիմումատու, պրն. Անդրեաս Զոդիատես (Andreas Zodiates), սեփականության իրավունքի պահանջ է ներկայացրել հետևյալ գույքի նկատմամբ՝ (ա) Կատո Զոդիա, հողակտոր թիվ 589, թերթ/պլան XIX/48, գրանցման թիվ 5077, նարինջի պլանտացիա, բաժին՝ ½, տարածքը՝ 4,348 քառակուսի մետր, (բ) Կատո Զոդիա, հողակտոր թիվ 576/3, թերթ/պլան XIX/48, գրանցման թիվ 5202, նարինջի պլանտացիա, բաժին՝ ½, տարածքը՝ 1,672 քառակուսի մետր, (գ) Կատո Զոդիա, հողակտոր թիվ 590, թերթ/պլան XIX/48, գրանցման թիվ 5286, նարինջի պլանտացիա, բաժին՝ ½, տարածքը՝ 3,345 քառակուսի մետր, (դ) Կատո Զոդիա, հողակտոր թիվ 591, թերթ/պլան XIX/48, գրանցման թիվ 3658, նարինջի պլանտացիա, բաժին՝ ամբողջը, տարածքը՝ 3,011 քառակուսի մետր: Որպես սեփականության իրավունքի իր պահանջի հիմնավորում՝ թիվ 14 դիմումատուն ներկայացրել է առքուվաճառքի պայմանագրի պատճեն (1966 թվականի մարտի 14-ի թվագրմամբ), համաձայն որի՝ նա գնել է վերոնշյալ 39 (ա), (բ) և (գ) պարբերություններում նկարագրված նարինջի պլանտացիաները, իսկ 39 (դ) պարբերությունում նկարագրված գույքի համար ներկայացրել է իր սեփականության իրավունքի վկայականի բնօրինակի պատճեն։ Նա նշել է, որ Թուրքիայի ներխուժման ժամանակ իրենք բնակվում էին իր կնոջը պատկանող տանը։ Պահանջ է ներկայացվել, որ թիվ 15 դիմումատու՝ պրն. Տակիս Ն. Գեորգիադեսը (Takis N. Georgiades) եղել է ստորև նշված գույքի սեփականատերը՝ (ա) Ֆամագուստա/Այիոս Լուկաս, հողակտոր թիվ 82, թերթ/պլան 33/3W1, գրանցման թիվ` 1694, դաշտ, բաժին՝ ամբողջը, տարածքը՝ 706 քառակուսի մետր, (բ) Ֆամագուստա/Այիոս Լուկաս, հողակտոր թիվ 83, թերթ/պլան 33/3W1, գրանցման թիվ` 1695, դաշտ, բաժին՝ ամբողջը, տարածքը՝ 4,181 քառակուսի մետր, (գ) Ֆամագուստա/Այիոս Նիկոլաոս, հողակտոր թիվ 133, թերթ/պլան 33/13.4.I, գրանցման թիվ` 8256, երկհարկանի տուն, բաժին՝ 1/3, տարածքը՝ 450 քառակուսի մետր, (դ) Ֆամագուստա/Էնգոմի, հողակտոր թիվ 2, թերթ/պլան 24/51W1, գրանցման թիվ` 696, դաշտ, բաժին՝ ամբողջը, տարածքը՝ 13,713 քառակուսի մետր, (ե) Ֆամագուստա/Դհերինիա, հողակտորներ թիվ 129, 130, թերթ/պլան 33/38W1, գրանցման թիվ` 3432, դաշտ, բաժին՝ ամբողջը, տարածքը՝ 203 քառակուսի մետր, (զ) Ֆամագուստա/Լիմնիա, հողակտոր թիվ 43, թերթ/պլան 24/49W2, գրանցման թիվ 2058, դաշտ, բաժին՝ ½, տարածքը՝ 12,375 քառակուսի մետր, (է) Ֆամագուստա/Լիմնիա, հողակտոր թիվ 193, թերթ/պլան 34/57W1, գրանցման թիվ` 2405, դաշտ, բաժին՝ ½, տարածքը՝ 9,365 քառակուսի մետր, (ը) Ֆամագուստա/Կալոպսիդհա, հողակտոր թիվ 287/3, թերթ/պլան 32/31E1, գրանցման թիվ` 2879, դաշտ, բաժին՝ ½, տարածքը՝ 8,362 քառակուսի մետր, (i) Ֆամագուստա/Կալոպսիդհա, հողակտոր թիվ 285, թերթ/պլան 32/31E1, գրանցման թիվ` 2386, դաշտ, բաժին՝ ½, տարածքը՝ 12,710 քառակուսի մետր: Թիվ 15 դիմումատուն մահացել է 1976 թվականի ապրիլի 21-ին, և 1976 թվականի հուլիսի 17-ին պրն. Անդրեաս Մատսիսը (Andreas Matsis) և Արիստոտելիս Գալատոպուլոսը (Aristotelis Galatopoulos) նշանակվել են նրա գույքի կառավարիչներ։ Դիմումատուների ներկայացուցիչը նշել է, որ գանգատի [քննությունը] շարունակվի «գույքի նկատառումներից ելնելով»։ Որպես հանգուցյալի սեփականության իրավունքի պահանջի հիմնավորում՝ կառավարիչները ներկայացրել են սեփականության իրավունքի վկայականների բնօրինակների պատճեները։ Թիվ 16 դիմումատու, պրն. Իոանիս Հադջինիկոլաս Կամիլարես (Ioannis Hadjinikolas Kamilares), պնդել է, որ իր հայրը՝ պրն. Նիկոլաս Գեորգիո Հադջինիկոլա Կամիլարեսը (Nicolas Georgiou Hadjinicola Kamilares), եղել է հետևյալ գույքի սեփականատերը՝ (ա) Սիրիանոչորի, հողակտոր թիվ 142, թերթ/պլան XIX/14E2, գրանցում թիվ՝C95, նարինջի պլանտացիա, բաժին՝ ամբողջը, տարածքը՝ 3,614 քառակուսի մետր, (բ) Սիրիանոչորի, հողակտոր թիվ 27, թերթ/պլան XIX/22E1, գրանցում թիվ D23, նարինջի պլանտացիա, բաժին՝ ամբողջը, տարածքը՝ 8,705 քառակուսի մետր, (գ) Սիրիանոչորի, հողակտոր թիվ 258, թերթ/պլան XIX/22E1, գրանցում թիվ D201, նարինջի և թուրինջի պլանտացիա, բաժին՝ ամբողջը, տարածքը՝ 19,157 քառակուսի մետր, (դ) Մորֆու/Այիոս Մամաս, հողակտոր թիվ 409, թերթ/պլան XIX/32.5.II, գրանցում թիվ A349, երկհարկանի տուն և բնակարան, բաժին՝ ամբողջը, տարածքը՝ 323 քառակուսի մետր, (ե) Մորֆու/Այիոս Գեորգիոս, հողակտոր թիվ 304, թերթ/պլան XIX/32.6.III, գրանցում թիվ A247, խանութ, բաժին՝ ամբողջը, տարածքը՝ 95 քառակուսի մետր, (զ) Մորֆու/Այիոս Գեորգիոս, հողակտոր թիվ 303, թերթ/պլան XIX/32.6.III, գրանցում թիվ A246, սրճարան, բաժին՝ ամբողջը, տարածքը՝ 44 քառակուսի մետր: Որպես իր հոր սեփականության իրավունքի առկայության ապացույց՝ թիվ 16 դիմումատուն ներկայացրել է 1973 թվականին Կիպրոսի հարկային ծառայության կողմից տրամադրված գրանցման պատճեն, որն օգտագործվել է հարկային և գույքային պարտականությունները սահմանելու համար։ Թիվ 16 դիմումատուի հայրը մահացել է 1973 թվականի ապրիլի 9-ին։ 1979 թվականի հունիսի 5-ին թիվ 16 դիմումատուն նշանակվել է հոր գույքի կառավարիչ։ Նա նշել է, որ վերոնշյալ 43 (դ) պարբերությունում նկարագրված երկհարկանի տունը եղել է այն տունը, որտեղ ինքն ու իր ընտանիքը բնակվում էին թուրքական ներխուժման ժամանակ։ Թիվ 17 դիմումատու, պրն. Պանտելիս Դեմետրի (Pantelis Demetri), սեփականության իրավունքի պահանջ է ներկայացրել Ստիլոյում գտնվող (Ֆամագուստայի շրջան, հողակտորներ թիվ 148, 149, թերթ/պլան 23/48vil, տարածքը՝ 506 քառակուսի մետր) բակով տան կեսի նկատմամբ, որտեղ ինքն ու իր ընտանիքը բնակվում էին թուրքական ներխուժման ժամանակ։ Որպես իր սեփականության իրավունքի պահանջի հիմնավորում՝ նա ներկայացրել է Կիպրոսի Հանրապետության տրամադրած «Թուրքիայի կողմից բռնազավթված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող» փաստաթուղթ: ԻՐԱՎՈՒՆՔԸ I. ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՐՑԸ Դատարանն ի սկզբանե նշում է, որ թիվ 9 դիմումատուն մահացել է իր գանգատը ներկայացնելուց հետո մի օր, մինչդեռ գործը դեռևս գտնվել է Դատարանի վարույթում։ Նրա գույքի կառավարիչը (տիկին Մելիտա Թեոդորիդուն (Melita Theodoridou)) Դատարանին տեղեկացրել է, որ ցանկանում է հետամուտ լինել գանգատի ընթացքին (տե՛ս վերը նշված 31-րդ պարբերությունը)։ Չնայած հանգուցյալ դիմումատուի ժառանգները չեն կարող վկայակոչել վերջինիս գանգատի քննությունը շարունակելու պահանջի ընդհանուր իրավունքը (տես՝ Շերերն ընդդեմ Շվեյցարիայի (Scherer v. Switzerland), 1994 թվականի մարտի 25, Շարք Ա թիվ 287)՝ Դատարանը մի շարք դեպքերում արձանագրել է, որ հանգուցյալ դիմումատուի մերձավոր հարազատներն իրավունք ունեն զբաղեցնելու նրա տեղը (տե՛ս Դիվիրն ընդդեմ Բելգիայի (Deweer v. Belgium), 1980 թվականի փետրվարի 27, § 37, Շարք Ա թիվ 35, և Ռայմոնդոն ընդդեմ Իտալիայի (Raimondo v. Italy), 1994 թվականի փետրվարի §22, 2, Շարք Ա, թիվ 281-A)։ Սույն գործի հանգամանքներից ելնելով՝ Դատարանը պատրաստ է ընդունել, որ թիվ 9 դիմումատուի գույքի կառավարիչը կարող է հետամուտ լինել պրն. Կոստաս Կալիսպերասի (Kostas Kalisperas) նախկինում բերած գանգատին (տե՛ս mutatis mutandis, Կիրիլովան և այլոք ընդդեմ Բուլղարիայի (Kirilova and Others v. Bulgaria), գանգատներ թիվ 42908/98, 44038/98, 44816/98 և 7319/02, § 85, 2005 թվականի հունիսի 9, և Ներվան և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության (Nerva and Others v. the United Kingdom), գանգատ թիվ 42295/98, § 33, ՄԻԵԴ 2002-VIII)։ Դատարանն այնուհետև նշում է, որ թիվ 15 դիմումատուն մահացել է 1976 թվականի ապրիլի 21-ին` նախքան գանգատը ներկայացնելը (տես՝ վերը նշված 42-րդ պարբերություն)։ Այսպիսի հանգամանքներում Դատարանն, որպես այդպիսին չի կարող ընդունել «ժառանգի անունից» գանգատի քննությունը շարունակելու վերաբերյալ դիմումատուի ներկայացուցչի խնդրանքը։ Սակայն, այս վարույթի իմաստով կարելի է եզրակացնել, որ ներկայացման ամսաթվից ի վեր գանգատն ակնհայտորեն ներկայացվել էր պրն. Տակիս Ն. Գեորգիադեսի (Takis N. Georgiades) ժառանգի անունից, և որ դրա կառավարիչներ պրն. Անդրեաս Մատսիսը (Andreas Matsis) և Արիստոտելիս Գալատոպուլոսը (Aristotelis Galatopoulos) գույքի շահերը պաշտպանելու համար Դատարանում ունեն locus standi։ II. ԳԱՆԳԱՏԻՑ ՀՐԱԺԱՐՈՒՄԸ Դատարանը նկատում է, որ թիվ 18-ից 28 դիմումատուներն իրենց փաստաբանի միջոցով հայտարարել են, որ իրենք ցանկանում են հրաժարվել իրենց գանգատներից (տե՛ս վերը նշված 11-րդ պարբերություն)։ Դատարանը գտնում է, որ այս հանգամանքներում կարող է համարվել, որ թիվ 18-ից 28 դիմումատուներն Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1 (ա) կետի իմաստով այլևս չեն ցանկանում հետամուտ լինել իրենց գանգատին։ Դատարանն այնուհետև նշում է, որ թիվ 29 դիմումատուն առանձին գանգատ (թիվ 16161/90) է ներկայացրել, որում բողոքել է Կիպրոսի հյուսիսային հատվածում գտնվող միևնույն անշարժ գույքին առնչվող նույն փաստերից։ 1999 թվականի օգոստոսի 24-ին թիվ 16161/90 գանգատն ընդունելի է հայտարարվել, և 2009 թվականի հունվարի 20-ին կայացվել է վճիռ, որով ճանաչվել է թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում։ Դատարանը գտնում է, որ թիվ 29 դիմումատուի բողոքներին անդրադարձել է թիվ 16161/90 գանգատի շրջանակներում։ Հետևաբար, Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1 (ա) կետի իմաստով թիվ 29 դիմումատուի կողմից ներկայացված գանգատների քննությունը շարունակելն այլևս արդարացված չէ։ Ավելին, in fine, 37-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Դատարանը գտնում է, որ Կոնվենցիայով և դրան կից Արձանագրություններով մարդու իրավունքները հարգելուն առնչվող որևէ հատուկ հանգամանք նախատեսված չէ, որը կպահանջեր վերոնշյալ դիմումատուների առնչությամբ շարունակել գործի քննությունը: Հաշվի առնելով վերոնշյալը՝ նպատակահարմար է թիվ 18-ից 29 դիմումատուների ներկայացված գանգատները հանել քննվող գործերի ցանկից: Դատարանը, համապատասխանաբար, կքննի միայն թիվ 1-ից 17 դիմումատուների ներկայացրած բողոքները (այսուհետ՝ դիմումատուներ)։ III. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 1. Ratione personae անընդունելիության վերաբերյալ առարկություն Կառավարությունը նախևառաջ նկատել է, որ գանգատը բերվել էր «Տուժած և տեղահանված անձանց համակիպրոսյան» ասոցիացիայի անունից։ Սակայն որևէ փաստաթուղթ, որը կհավաստեր, որ այս ասոցիացիայի կազմակերպական-իրավական կարգավիճակը Կիպրոսի օրենքների համաձայն պատշաճ կերպով գրանցված է, չի ներկայացվել և նրա անդամների և/կամ տնօրենների խորհրդի անդամների որևէ ցանկ չի տրամադրվել։ Դիմումատուների փաստաբանի լիազորագրի վրա եղել է ընդամենը երկու ստորագրություն, իսկ ստորագրողների անունները գրված չեն եղել։ Կառավարությունը համարել է, որ գանգատում ներկայացված փաստերը «Համակիպրոսյան ասոցիացիայի» վրա անմիջական ազդեցություն չեն ունեցել, հետևաբար, այն չի կարող պնդել, թե հանդիսացել է ենթադրյալ խախտման զոհ։ Գանգատի ընդունելիության վերաբերյալ իր որոշման մեջ Դատարանը նշել է՝ «Պատասխանող Կառավարությունը գանգատի ընդունելիության վերաբերյալ որևէ դիրքորոշում չի ներկայացրել` չնայած դրա համար լայն հնարավորություն է ունեցել։ Ուստի, պետք է ենթադրել, որ նա չի վիճարկում գանգատի ընդունելիությունը»։ Այս որոշումից շեղվելու համար Դատարանը որևէ պատճառ չի տեսնում։ Հետևաբար, կարելի է համարել, որ այս փուլում Կառավարությունը զրկված է ընդունելիության վերաբերյալ առարկություններ ներկայացնելու հնարավորությունից (Դատարանի կանոնակարգի 55-րդ կանոն, տե՛ս inter alia, Ամրոլլահին ընդդեմ Դանիայի (Amrollahi v. Denmark), գանգատ թիվ 56811/00, § 22, 2002 թվականի հուլիսի 11, և Նիկոլովան ընդդեմ Բուլղարիայի(Մեծ պալատ), (Nikolova v. Bulgaria [GC]) գանգատ թիվ 31195/96, § 44, ՄԻԵԴ 1999-II)։ Ամեն դեպքում, և այնքանով, որքանով ընդունելիության փուլում պատասխանող Կառավարությունն կարող էր որոշակի առարկություններ ենթադրաբար ներկայացրած լիներ, Դատարանը նկատում է, որ Հանձնաժողովի Քարտուղարության խնդրանքին հաջորդիվ, 1990 թվականի մարտի 30-ին դիմումատուների ներկայացուցիչը նշել է, որ «պետք էր համարել, որ գանգատը ներկայացվել է «Տուժած և տեղահանված անձանց համակիպրոսյան ընկերակցության» անհատ անդամներից յուրաքանչյուրի կողմից» (տե՛ս վերը նշված 7-րդ պարբերություն)։ Հետևաբար, ratione personae անընդունելիության վերաբերյալ Կառավարության նախնական առարկությունը ենթակա է մերժման։ 2. Անընդունելիության վերաբերյալ այլ առարկություններ Կառավարությունը նաև ներկայացրել է ratione loci և ratione temporis անընդունելիության վերաբերյալ, իրավական պաշտպանության ներպետական միջոցները չսպառելու և տուժողի կարգավիճակի բացակայության հետ կապված նախնական առարկություններ։ Դատարանը նշում է, որ այս առարկություններն Ալեքսանդրուն ընդդեմ Թուրքիայի ( Alexandrou v. Turkey) (գանգատ թիվ 16162/90, § 11-22, 2009 թվականի հունվարի 20) գործում ներկայացված առարկությունների հետ նույնական են, նույն պատճառներով ենթակա են մերժման: IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ ԿԻՑ ԹԻՎ 1 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ Դիմումատուները բողոքել են, որ 1974 թվականից ի վեր Թուրքիան խոչընդոտել է իրենց սեփականության խաղաղ տնօրինման իրավունքի իրականացումը։ Նրանք վկայակոչել են թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածը, որում նշված է՝ «Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք։ Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով։ Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության՝ այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքը, որոնք նա անհրաժեշտ է համարում ընդհանուր շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար»։ Կառավարությունը վիճարկել է այս պահանջը։ Ա. Կողմերի դիրքորոշումները 1. Կառավարությունը Կառավարությունը նշել է, որ միայն թիվ 15 և 17 դիմումատուներն էին նշել, որ իրենց բնակության վայրը Ֆամագուստայում է։ Մյուս դիմումատուների բնակության վայրն այլ էր։ Ամեն դեպքում, 1974 թվականից ի վեր Թուրքիայի ռազմական ուժերը Ֆամագուստայում տեղակայված չեն եղել, և ոչ բոլոր դիմումատուներն էին, որ «Ֆամագուստայում գտնվող գույքի սեփականատեր էին». դրա մասին է վկայում այն, որ սկզբնական 596 դիմումատուներից 568-ն իրենց սեփականության վերաբերյալ հայցերը չեն կարողացել հիմնավորել և, հետևաբար, ստիպված են եղել հետ վերցնել իրենց գանգատները։ Դիմումատուները չէին փախել Կիպրոսի հարավային հատված, այլ կամավոր էին տեղափոխվել այնտեղ: Կառավարությունն այնուհետև նշել է, որ թիվ 4, 14 և 17 դիմումատուներին չի հաջողվել իրենց պահանջները հիմնավորել, քանի որ համապատասխան սեփականության վկայական չեն ներկայացրել։ Ինչ վերաբերում էր այն դիմումատուներին, ովքեր ներկայացրել էին սեփականության իրավունքը հաստատող՝ հունա-կիպրական հողերի կառավարման գրասենյակի (Greek-Cypriot Land Office) տրամադրած փաստաթղթեր, ապա Կառավարությունը պնդել է, որ նշված փաստաթղթերը չպետք է ընդունվեն որպես գույքի նկատմամբ իրավունքների առկայությունը հաստատող վավերական փաստաթղթեր, քանի որ դրանք տրամադրվել էին զուտ դիմումատուների դիմումի հիման վրա։ Բացի այդ, գանգատում և սեփականության իրավունքի վերոնշյալ փաստաթղթերում նշված դիմումատուների անունները միշտ չէ, որ համընկնում էին։ Այն դիմումատուների մասով, ովքեր 1974 թվականից հետո մահացել էին (ենթադրաբար, թիվ 15 և 16 դիմումատուների դեպքում), գանգատի քննությունը չէր կարող չշարունակվել նրանց ժառանգների անունից, քանի որ մահն ընդհատել էր պատճառահետևանքային կապը։ Կազմակերպություններն իրավունք ունեին բողոքել միայն իրենց անվամբ գրանցված գույքի և ոչ որևէ այլ անձի պատկանող անշարժ գույքի առնչությամբ։ Թուրքիայի ռազմական իշխանությունները չէին գրավել դիմումատուների տներն ու գույքը։ Դրանք բռնագրավվել էին՝ համաձայն «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության» («ՀԿԹՀ») Սահմանադրության 159-րդ հոդվածի, որի դրույթներից մեկը, ելնելով Կոնվենցիայի նպատակներից, պետք է համարվի որպես վավեր իրավական հիմք՝ դիմումատուների գույքի բռնազավթման համար։ Գույքի կորստի փոխհատուցման կամ տեղահանված անձանց իրենց նախկին բնակավայր վերադառնալու խնդիրը չէր կարող լուծվել Դատարան անհատական գանգատ բերելու միջոցով, այլ պետք է քննարկվեր և լուծվեր քաղաքական մակարդակով: Կղզում ստեղծված ներկա իրավիճակում և քաղաքական իրավիճակի համատեքստից դուրս դիմումատուների գույքի մատչելիության իրավունքի ճանաչումը կլիներ ոչ իրատեսական: Ամեն դեպքում դիմումատուների սեփականության իրավունքների ցանկացած միջամտություն նպատակ էր ունեցել վերաբնակեցնել թուրք-կիպրոսցի փախստականներին, ուստիև արդարացված էր ընդհանուր շահով։ 2. Դիմումատուները Դիմումատուները պնդել են, որ իրենք տրամադրել են անհրաժեշտ բոլոր ապացույցները։ Որոշ դեպքերում, մինչ թուրքական ներխուժումը սեփականության իրավունքի վկայականը գրանցված էր Շրջանային հողերի կառավարման գրասենյակի ռեգիստրում (District Lands Office Registry), մյուս դեպքերում սեփականության իրավունքի նրանց պահանջը հիմնավորվել է առքուվաճառքի պայմանագրերով։ Դիմումատուները ստիպված են եղել փախչել Կիպրոսի հյուսիսային հատված և շատ դեպքերում չեն կարողացել իրենց հետ տանել գրանցման կամ սեփականության իրավունքի վկայականները կամ այլ կարևոր փաստաթղթեր։ 1974 թվականից ի վեր Կիպրոսի հյուսիսային տարածքի Շրջանային հողերի կառավարման գրասենյակի ռեգիստրի գրանցումները գտնվել են պատասխանող Կառավարության ձեռքում և դիմումատուների համար մատչելի չեն եղել: Այն դիմումատուները, ովքեր պահպանել են նախքան ներխուժումը գույություն ունեցող սեփականության վկայականների պատճեները, ներկայացրել են դրանք։ Նրանք, ովքեր չեն ունեցել նման պատճեներ, Կիպրոսի Հանրապետությունից ձեռք են բերել «Թուրքիայի կողմից բռնագրավված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող» փաստաթղթեր՝ Ֆամագուստա շրջանի վերականգնված հողերի ռեգիստրի հիման վրա։ Դիմումատուները պնդել են, որ իրենց սեփականության իրավունքներին միջամտելը չի ծառայեցվել որևէ օրինական շահի, չի ունեցել վավերական իրավական հիմք և ամեն դեպքում չի եղել թուրք-կիպրոսցիներին բնակարանով ապահովելու նպատակի հետ համաչափ։ Իրենց գույքի հիմնական մասը չի օգտագործվել այդ նպատակով, քանի որ Ֆամագուստայի «Վարոշա» տարածքը դարձել է քաղաքացիական բնակչությունից զուրկ ռազմական «ուրվական քաղաք»։ Բ. Երրորդ կողմի փաստարկները Կիպրոսի Կառավարությունը նշել է, որ իր Հողային պաշարների և հետազոտումների դեպարտամենտը (Department of Lands and Surveys) սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթի վկայական է տրամադրել այն սեփականատերերին, ովքեր սեփականության վկայական չեն ունեցել, սակայն ում սեփականության վկայականը մուտքագրված է եղել Թուրքիայի բռնազավթած տարածքի Շրջանային հողերի կառավարման գրասենյակի ռեգիստրներում։ Այդ վկայականները prima facie վկայում էին գույքի նկատմամբ նրանց իրավունքի մասին։ «ՀԿԹՀ» իշխանություններն ունեցել են սեփականության իրավունքի վկայականների վերաբերյալ Հողային պաշարների և հետազոտումների դեպարտամենտի բոլոր արձանագրությունները: Հետևաբար, պատասխանատու Կառավարության պարտականությունն էր տրամադրել դրանք։ Երրորդ կողմն այնուհետև նշել է, որ սույն գործը նման է Լոյզիդուն ընդդեմ Թուրքիայի ((ըստ էության քննություն) (Loizidou v. Turkey (merits)), 1996 թվականի դեկտեմբերի 18, Վճիռներ և որոշումներ 1996-VI) գործին, որում Դատարանը գտել էր, որ սեփականության նկատմամբ տեղահանված մարդկանց վերահսկողության կորուստն ի հայտ էր եկել թուրքական զորքերի կողմից Կիպրոսի հյուսիսային հատվածի բռնազավթման և «ՀԿԹՀ»-ի հիմնադրման արդյունքում, և որ բռնազավթված Կիպրոսում գտնվող գույքի հասանելիության համար խոչընդոտներ ստեղծելը հանդիսացել է թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի շարունակական խախտում։ Գ. Դատարանի գնահատականը Դատարանը նախևառաջ նշում է, որ դիմումատուների ներկայացրած փաստաթղթերը (տե՛ս վերը նշված 14-րդ, 16-րդ, 18-րդ, 20-րդ, 22-րդ, 24-րդ, 26-րդ, 29-րդ, 31-րդ, 33-րդ, 35-րդ, 37-րդ, 38-րդ, 40-րդ, 42-րդ, 44-րդ և 45-րդ պարբերությունները) հանդիսանում են prima facie ապացույց, առ այն, որ նրանք խնդրո առարկա գույքի նկատմամբ ունեցել են սեփականության իրավունք։ Քանի որ սա վիճարկելու համար պատասխանող Կառավարությունը չի տրամադրել համոզիչ ապացույցներ, Դատարանը համարում է, որ նշված գույքը թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով հանդիսացել է «սեփականություն»։ Այն նաև նկատում է, որ թիվ 16 դիմումատուն ներկայացրել է գրավոր ապացույց առ այն, որ իր հայրը մահացել էր նախքան Թուրքիայի տարածք ներխուժումը, և որ ինքը նշանակվել էր հոր գույքի կառավարիչ (տե՛ս վերը նշված 44-րդ պարբերություն)։ Ինչ վերաբերում է թիվ 12 դիմումատուին, ապա նշվել է, որ նա որոշակի գույքի սեփականատեր հանդիսացել է (մասնավորապես՝ վերոնշյալ 36(ա), (բ), (գ), (դ), (ե) և (զ) պարբերություններում նկարագրված) միայն մինչև 1998 թվականի հուլիսի 28-ը, երբ դրանք փոխանցվել են իր կնոջն ու աղջիկներին (տե՛ս վերը նշված 37-րդ պարբերություն): Դատարանը նկատում է, որ վերոնշյալ Լոյզիդուի (ըստ էության քննություն, § 63-64) գործում Դատարանի դատողությունները եղել են հետևյալը՝ «63. (...) այն փաստի հետևանքով, որ 1974 թվականից ի վեր դիմումատուն զրկված է եղել իր սեփականության մատչելիությունից, նա փաստացի չի տնօրինել այդ սեփականությունը, ինչպես նաև զրկված է եղել այն օգտագործելու և տնօրինելու բոլոր հնարավորություններից։ Մատչելիության շարունակական մերժումն ուստի պետք է դիտարկվի որպես թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածով նախատեսված նրա իրավունքներին միջամտություն։ Այս գործի բացառիկ հանգամանքներում, որոնց հղում են արել դիմումատուն և Կիպրոսի Կառավարությունը, նման միջամտությունը թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի առաջին և երկրորդ պարբերությունների իմաստով չի կարող դիտարկվել որպես գույքից զրկում կամ գույքի օգտագործման նկատմամբ վերահսկողությունից զրկում։ Այնուհանդերձ, այն հստակ տեղավորվում է նշված դրույթի առաջին նախադասության նշանակության շրջանակներում [և որակվում է] որպես սեփականության խաղաղ տնօրինման միջամտություն։ Այս կապակցությամբ Դատարանը նշում է, որ ինչպես իրավական խոչընդոտը, այնպես էլ [փաստացի] խոչընդոտը կարող է հանգեցնել Կոնվենցիայի խախտման։ 64. «ՀԿԹՀ» գործողությունները և սեփականության իրավունքների միջհամայնքային բանակցությունների առարկա լինելու փաստը արդարացնելու նպատակով անհրաժեշտության դոկտրինը վկայակոչելուց բացի Թուրքիայի կառավարությունը չի փորձել ներկայացնել այնպիսի պնդումներ, որոնք կհիմնավորեին դիմումատուի սեփականության իրավունքների վերոնշյալ միջամտությունը, որը վերագրվում է Թուրքիային։ Սակայն չի բացատրվել, թե ինչպես Թուրքիայի՝ 1974 թվականին կղզի ներխուժելուն հաջորդող տարիների ընթացքում թուրք-կիպրոսցի տեղահանված փախստականներին բնակարանով ապահովելու անհրաժեշտությունը կարող էր արդարացնել դիմումատուի սեփականության իրավունքների լիակատար ժխտումը՝ գույքի մատչելիության լրիվ և շարունակական մերժման և առանց փոխհատուցման ենթադրյալ սեփականությունից զրկելու ձևով։ Ոչ էլ այն փաստը, որ սեփականության իրավունքները եղել են միջհամայնքային՝ ներառյալ Կիպրոսի երկու համայնքները, բանակցությունների առարկա, կարող է Կոնվենցիային համապատասխան արդարացնել այս իրավիճակը։ Նման հանգամանքներում Դատարանը եզրակացնում է, որ տեղի է ունեցել և շարունակվում է թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում»։ Կիպրոսն ընդդեմ Թուրքիայի (Cyprus v. Turkey) գործում (գանգատ թիվ 25781/94, ՄԻԵԴ 2001-IV) Դատարանը հաստատել է վերոնշյալ եզրակացությունները (§§ 187 և 189)՝ «187. Դատարանը համոզված է, որ Լոյզիդուի (ըստ էության քննություն) (Loizidou) դատավճռով թե՛ իր հիմնավորումը և՛ թե եզրակացությունը համազոր կիրառվում են տեղահանված հույն-կիպրոսցիների նկատմամբ, ովքեր տկն. Լոյզիդուի (Loizidou) նման զրկված են Կիպրոսի հյուսիսային հատվածում գտնվող իրենց սեփականության մատչելիությունից այն սահմանափակումների պատճառով, որոնք «ՀԿԹՀ» իշխանությունները սահմանել են այդ սեփականության ֆիզիկական մատչելիության նկատմամբ։ Իրենց սեփականության մատչելիության շարունակական և լիակատար մերժումը թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի առաջին նախադասության իմաստով հստակ միջամտություն է տեղահանված հույն-կիպրոսցիների սեփականության խաղաղ տնօրինման իրավունքի նկատմամբ։ (...) 189. (...) տեղի է ունեցել թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի շարունակական խախտում այն փաստի ուժով, որ հույն-կիպրոսցի սեփականատերերին Կիպրոսի հյուսիսային հատվածում գտնվող սեփականության մատչելիությունը, ինչպես նաև դրա տնօրինումը, օգտագործումը և տիրապետումը մերժվում է, ինչպես նաև մերժվում է իրենց սեփականության իրավունքներին միջամտելու համար որևէ փոխհատուցման տրամադրումը»։ Սույն գործում Դատարանը որևէ հիմք չի տեսնում շեղվելու Լոյզիդուն և Կիպրոսն ընդդեմ Թուրքիայի (Loizidou and Cyprus v. Turkey) գործերում իր արած եզրակացություններից (op. cit., տե՛ս նաև Դեմադեսն ընդդեմ Թուրքիայի (ըստ էության քննություն) (Demades v. Turkey (merits)), գանգատ թիվ 16219/90, § 46, 2003 թվականի հուլիսի 31) գործը): Համապատասխանաբար, Դատարանը եզրակացնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիային կից թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում այն փաստի ուժով, որ դիմումատուներին մերժվել է իրենց սեփականության մատչելիությունը, տնօրինումը, օգտագործումն ու տիրապետումը, ինչպես նաև մերժվել է իրենց սեփականության իրավունքին միջամտելու համար որևէ փոխհատուցման տրամադրումը։  V. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ Դիմումատուները նշել են, որ քանի որ չեն կարողացել վերադառնալ Կիպրոսի հյուսիսային հատված, ապա դարձել են Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտման զոհ։ Համաձայն այդ հոդվածի՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք։ 2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է Մարդու իրավունքների մասին կոնվենցիա ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»։ Կառավարությունը վիճարկել է այս պահանջը՝ նշելով, որ առանձին դիմումատուների՝ իրենց տուն մուտք գործելու անկարողությունը կղզում տիրող քաղաքական իրադրության անխուսափելի հետևանք է։ Դիմումատու ընկերությունների համար 8-րդ հոդվածի շրջանակներում որևէ հարց չէր կարող ծագել ։ Որոշ դիմումատուներ պնդել են, որ ի տարբերություն Լոյզիդուի (Loizidou) գործով դիմումատուի՝ իրենք Կիպրոսի հյուսիսային հատվածում իրենց բնակարանն ու բիզնեսն են ունեցել։ Նրանք պնդել են, որ 8-րդ հոդվածով նախատեսված իրենց իրավունքների որևէ միջամտություն այս դրույթի երկրորդ պարբերության իմաստով արդարացված չի եղել։ Կիպրոսի կառավարությունը պնդել է, որ երբ դիմումատուների սեփականությունը հանդիսացել է համապատասխան անձի բնակարանը, ապա [սույն գործի փաստերի համատեքստում] տեղի է ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում։ Դատարանը նախևառաջ նշում է, որ թիվ 5, 6, 11 և 13 դիմումատուները հստակ չեն մատնանշել, թե Կիպրոսի հյուսիսային հատվածում թուրքական ներխուժման ժամանակ որտեղ է եղել իրենց բնակության վայրը։ Հետևաբար, նրանք չեն հիմնավորել 8-րդ հոդվածի շրջանակներում բերված բողոքը։ Դատարանը նաև նշում է, որ թիվ 15 դիմումատուի դեպքում անհրաժեշտ է համարել, որ գանգատը բերվել է պրն. Տակիս Ն. Գեորգիադեսի (Takis N. Georgiades) գույքի առնչությամբ (տե՛ս վերը նշված 48-րդ պարբերություն) և որ չի հաստատվել՝ արդյոք հանգուցյալը և/կամ նրա գույքի կառավարիչները բնակվում էին Ֆամագուստա շրջանում։ Հետևաբար, թիվ 5, 6, 11, 13 և 15 դիմումատուների առնչությամբ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի որևէ խախտում առկա չէ: Ինչ վերաբերում է թիվ 14 դիմումատուին, ապա Դատարանը նշում է, որ նա չի եղել այն տան սեփականատերը, որտեղ ենթադրաբար բնակվելիս է եղել թուրքական ներխուժման ժամանակ (տե՛ս վերը նշված 40-րդ պարբերություն)։ Նշված հանգամանքներում Դատարանը համոզված չէ, որ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի շրջանակներում կարող է առանձին հարց առաջանալ։ Ուստի համարում է, որ անհրաժեշտ չէ քննել, թե արդյոք թիվ 14 դիմումատուի առնչությամբ տեղի է ունեցել այս դրույթի շարունակական խախտում։ Ինչ վերաբերում է մնացած դիմումատուներին, Դատարանը նշում է, որ Կառավարությունը որևէ ապացույց չի տրամադրել, որը կասկածի տակ կդներ նրանց այն պնդումները, թե թուրքական ներխուժման ժամանակ իրենք կանոնավոր կերպով բնակվելիս են եղել Կիպրոսի հյուսիսային հատվածում՝ իրենց կամ իրենց մերձավոր ազգականներին պատկանող տներում, որոնց իրենք ու իրենց ընտանիքները համարել են իրենց տունը (տե՛ս վերը նշված 14-րդ, 16-րդ, 18-րդ, 20-րդ, 26-րդ, 29-րդ, 31-րդ, 33-րդ, 37-րդ, 44-րդ և 45-րդ պարբերությունները)։ Ըստ այդմ, Դատարանը գտնում է, որ սույն գործի հանգամանքներում, բողոքի առարկա իրադարձությունների ժամանակ թիվ 1, 2, 3, 4, 7, 8, 9, 10, 12, 16 և 17 դիմումատուների տները Կոնվենցիայի 8-րդ հոդվածի իմաստով որակվել են որպես «բնակարան»։ Դատարանը նկատում է, որ սույն գործը տարբերվում է վերոնշյալ Լոյզիդուի (ըստ էության քննություն) գործից, քանի որ ի տարբերություն տկն. Լոյզիդուի՝ թիվ 1, 2, 3, 4, 7, 8, 9, 10, 12, 16 և 17 դիմումատուները Կիպրոսի հյուսիսային հատվածում իրականում տուն են ունեցել։ Դատարանը նշում է, որ 1974 թվականից ի վեր այս դիմումատուները չեն կարողացել մուտք գործել և օգտագործել իրենց բնակարանները։ Այս կապակցությամբ Կիպրոսն ընդդեմ Թուրքիայի (Cyprus v. Turkey) գործով իր վճռում (վերոնշյալ §§ 172-175) Դատարանը եզրակացրել է, որ 1974 թվականից սկսած տեղահանված հույն-կիպրոսցիների՝ Կիպրոսի հյուսիսային հատվածում գտնվող իրենց բնակարանների նկատմամբ իրավունքի լրիվ մերժումը հանդիսացել է Կոնվենցիայի 8-րդ հոդվածի շարունակական խախտում։ Դատարանը հիմնավորել է հետևյալ կերպ. «172. Դատարանը նշում է, որ «ՀԿԹՀ» իշխանությունների՝ տեղահանված անձանց իրենց բնակարաններ վերադառնալու իրավունքը ժխտելու պաշտոնական քաղաքականությունն ամրապնդվում է շատ խիստ սահմանափակումներով, որոնք գործադրվում են նույն իշխանությունների կողմից հարավում բնակվող հույն-կիպրոսցիների հյուսիս կատարած այցերի նկատմամբ։ Համապատասխանաբար, տեղահանված անձինք ոչ միայն չեն կարող դիմել իշխանություններին՝ կրկին զբաղեցնելու իրենց թողած բնակարանները, այլև չեն կարող նույնիսկ ֆիզիկապես այցելել այնտեղ։ 173. Դատարանն այնուհետև նշում է, որ դիմումատու Կառավարության կողմից վիճարկված իրավիճակը Կիպրոսի հյուսիսային հատվածում ի հայտ է եկել 1974 թվականի իրադարձություններից սկսած։ Կարծես թե այն երբեք չի արտացոլվել «օրենսդրության» մեջ և կիրարկվում է որպես քաղաքականության հարց՝ ամրապնդելու երկգոտի դասավորվածությունը, որը, ըստ պնդումների, նպատակ ունի նվազեցնել հակամարտության վտանգը, որը կարող են ստեղծել հյուսիսում խառնվող հույն և թուրք կիպրոսցի համայնքները։ Այդ երկգոտի դասավորվածությանը հետամուտ են միջհամայնքային բանակցությունների շրջանակում, որին աջակցում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը (...) 174. Այս կապակցությամբ Դատարանի դիտարկումները հետևյալն են. նախևառաջ, իրենց բնակարանների նկատմամբ տեղահանված անձանց իրավունքի լրիվ ժխտումը Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ կետի իմաստով օրենսդրական հիմք չունի (տե՛ս վերը նշված 173-րդ պարբերություն), երկրորդը, միջհամայնքային բանակցությունները չեն կարող վկայակոչվել Կոնվենցիայի խախտումն օրինականացնելու նպատակով, և երրորդը, խնդրո առարկա խախտումը 1974 թվականից ի վեր հանդիսացել է քաղաքականության հարց և շարունակում է այդպիսին մնալ: 175. Հաշվի առնելով այս նկատառումները՝ Դատարանը եզրակացնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի շարունակական խախտում՝ տեղահանված հույն-կիպրոսցի անձանց Կիպրոսի հյուսիսային հատվածում իրենց բնակարաններ վերադառնալ չթույլատրելու հիմքով»։ Սույն գործում վերոնշյալ պատճառաբանություններից և հիմնավորումներից շեղվելու որևէ հիմք Դատարանը չի տեսնում (տե՛ս նաև վերոնշյալ Դեմադեսի (ըստ էության քննություն) (Demades), §§ 36-37) գործը)։ Համապատասխանաբար այն եզրակացնում է, որ թիվ 1, 2, 3, 4, 7, 8, 9, 10, 12, 16 և 17 դիմումատուների` իրենց բնակարանների նկատմամբ իրավունքի լրիվ մերժման հիմքով առկա է եղել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի շարունակական խախտում։ VI. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 14-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ ԹԻՎ 1 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԶՈՒԳԱԿՑՄԱՄԲ Դիմումատուները բողոքել են Կոնվենցիայի 1-ին հոդվածով ամրագրված՝ մարդու իրավունքները հարգելու ընդհանուր պարտավորության խախտումից։ Նրանք նաև բողոքել են, որ խախտվել է Կոնվենցիայի 14-րդ հոդվածը՝ Կոնվենցիայի 8-րդ հոդվածով և Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածով նախատեսված իրենց իրավունքների իրականացման նկատմամբ խտրական վերաբերմունքի հիմքով։ Նրանք պնդել են, որ այս խտրականությունը պայմանավորված է եղել իրենց ազգային ծագմամբ և կրոնական համոզմունքներով: Համապատասխան դրույթներն ամրագրում են՝   Կոնվենցիայի 1-ին հոդված «Բարձր պայմանավորվող կողմերն իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովում են այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են սույն Կոնվենցիայի I բաժնում»։ Կոնվենցիայի 14-րդ հոդված «Սույն Կոնվենցիայում շարադրված իրավունքներից և ազատություններից օգտվելն ապահովվում է առանց խտրականության, այն է՝ անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից կամ այլ դրությունից»։ Կառավարությունը վիճարկել է այս պնդումները։ Դատարանը հիշեցնում է, որ Ալեքսանդրուի (Alexandrou) գործում (վերոնշյալ §§ 38-39) Դատարանը գտել էր, որ Կոնվենցիայի 14-րդ հոդվածի մասով գանգատի առանձին քննություն իրականացնելու անհրաժեշտություն չկա։ Սույն գործում այդ մոտեցումից հրաժարվելու որևէ հիմք Դատարանը չի տեսնում (տե՛ս նաև mutatis mutandis, Յուջինիա Միքաելիդու ՍՊԸ-ն և Միշել Տիմվիոսն ընդդեմ Թուրքիայի (Eugenia Michaelidou Ltd and Michael Tymvios v. Turkey), գանգատ թիվ 16163/90, §§ 37-38, 2003 թվականի հուլիսի 31)։ Ավելին, Դատարանը գտնում է, որ պատասխանող Կառավարությունը խախտել է թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածը և Կոնվենցիայի 8-րդ հոդվածը և գանգատը 1-ին հոդվածի ներքո քննելու անհրաժեշտություն չի տեսնում, քանի որ այն շրջանակային դրույթ է և առանձին խախտվել չի կարող (տե՛ս Իռլանդիան ընդդեմ Միացյալ Թագավորությանը (Ireland v. the United Kingdom), § 238, 1978 թվականի հունվարի 18, Շարք Ա թիվ 25, և վերոնշյալ՝ Յուջինիա Միքաելիդու ՍՊԸ և Միշել Տիմվիոսի (Eugenia Michaelidou Ltd and Michael Tymvios) գործը, § 42)։ VII. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ Կոնվենցիայի 41-րդ հոդվածը սահմանում է՝ «Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»։ Ա. Նյութական և ոչ նյութական վնաս 1. Կողմերի դիրքորոշումները (ա) Դիմումատուները 1999 թվականին արդարացի փոխհատուցման վերաբերյալ իրենց պահանջներում դիմումատուները խնդրել են փոխհատուցել նյութական վնասը։ Նրանք հիմնվել են փորձագետների զեկույցների վրա, ովքեր գնահատել էին իրենց վնասի արժեքը, որը ներառում էր իրենց սեփականության վարձակալման վճարի կամ ակնկալվող վարձակալման վճարի տարեկան գումարը՝ դրան հավելելով վարձակալության վճարի տույժը՝ հաշվարկված այն օրվանից, երբ նման վարձավճարներն ենթակա էին վճարման մինչև վճարման օրը։ Պահանջվող վարձավճարը հաշվարկվում էր 1987 թվականի հունվարից, երբ պատասխանող Կառավարությունն ընդունել էր անհատական գանգատի իրավունքը, մինչև 1999 թվականը։ Դիմումատուները փոխհատուցում չէին պահանջել ենթադրյալ որևէ բռնազավթման համար, քանի որ նրանք դեռևս հանդիսանում էին գույքի օրինական սեփականատերերը։ Գնահատման զեկույցների մեկնարկային կետը 1974 թվականին դիմումատուների գույքի վարձակալման արժեքն էր, որը հաշվարկվում էր դրանց շուկայական արժեքի տոկոսի հիմքով կամ գնահատվում համապատասխան ժամանակահատվածում նման հողի վարձակալման արժեքի համեմատ։ Այս գումարն ի վերջո ճշգրտվել է դեպի վեր՝ կիրառելով տարեկան վարձակալման միջին աճը, որը տատանվում էր 5-ից 12%-ի միջև։ Ուշացած վճարումների համար բարդ տոկոսները կիրառվել են տարեկան 8%-ի չափով։ Թիվ 1 դիմումատու, պրն. Անդրեաս Լոյզու (Andreas Loizou), պահանջել է 618,206 կիպրոսյան ֆունտ (CYP – մոտավորապես 1,056,266 եվրո (EUR))։ Ըստ փորձագետի՝ նրա գույքի շուկայական և/կամ վարձակալման արժեքները 1974 թվականին հետևյալն էին՝ - վերը նշված 13 (ա) պարբերությունում նկարագրված գույքի մասով՝ շուկայական արժեք՝ CYP 37,464, վարձակալման արժեք՝ CYP 2,248, - վերը նշված 13 (բ) պարբերությունում նկարագրված գույքի մասով՝ շուկայական արժեք՝ CYP 66,500, վարձակալման արժեք՝ CYP 2,660, - վերը նշված 13 (գ) պարբերությունում նկարագրված գույքի մասով՝ շուկայական արժեք՝ CYP 7,025, վարձակալման արժեք՝ CYP 442: Թիվ 2 դիմումատու, պրն. Կոստաս Փանաջ (Kostas Panage), պահանջել է CYP 125,236 (մոտավորապես 213,978 եվրո)։ Ըստ փորձագետի` գույքի նրա բաժնեմասի շուկայական և/կամ վարձակալման արժեքները 1974 թվականին հետևյալն էին՝ - վերը նշված 15 (ա) պարբերությունում նկարագրված գույքի մասով՝ շուկայական արժեք՝ CYP 6,910, վարձակալման արժեք՝ CYP 276, - վերը նշված 15 (բ) պարբերությունում նկարագրված գույքի մասով՝ շուկայական արժեք՝ CYP 9,904, վարձակալման արժեք՝ CYP 594, - վերը նշված 15 (գ) պարբերությունում նկարագրված գույքի մասով՝ վարձակալման արժեք՝ CYP 19, - վերը նշված 15 (դ) պարբերությունում նկարագրված գույքի մասով՝ վարձակալման արժեք՝ CYP 22, - վերը նշված 15 (ե) պարբերությունում նկարագրված գույքի մասով՝ վարձակալման արժեք՝ CYP 12, - վերը նշված 15 (զ) պարբերությունում նկարագրված գույքի մասով՝ վարձակալման արժեք՝ CYP 4: Թիվ 3 դիմումատու, պրն. Սոտիրիս Փանաջ (Sotiris Panage), պահանջել է CYP 29,376 (մոտավորապես 50,191 եվրո)։ Ըստ փորձագետի՝ գույքի նրա բաժնեմասի շուկայական և/կամ վարձակալման արժեքները 1974 թվականին հետևյալն էին՝ - վերը նշված 17 (ա) պարբերությունում նկարագրված գույքի մասով՝ վարձակալման արժեք՝ CYP 7, - վերը նշված 17 (բ) պարբերությունում նկարագրված գույքի մասով՝ վարձակալման արժեք՝ CYP 4, - վերը նշված 17 (գ) պարբերությունում նկարագրված գույքի մասով՝ վարձակալման արժեք՝ CYP 55, - վերը նշված 17 (դ) պարբերությունում նկարագրված գույքի մասով՝ շուկայական արժեք՝ CYP 11,663, վարձակալման արժեք՝ CYP 466: Թիվ 4 դիմումատու, պրն. Վասոս Սոֆրոնիոս (Vasos Sofroniou), պահանջել է CYP 96,188 (մոտավորապես 164,346 եվրո)։ Ըստ փորձագետի՝ 19-րդ պարբերությունում նշված գույքի շուկայական արժեքը 1974 թվականին եղել է CYP 28,875, իսկ վարձակալման արժեքը՝ CYP 1,505:                      Թիվ 5 դիմումատու, Մոտովիա ՍՊԸ (Motovia Ltd), պահանջել է CYP 223,517 (մոտավորապես 381,901եվրո)։ Ըստ փորձագետի՝ նրա գույքի շուկայական և/կամ վարձակալման արժեքները 1974 թվականին հետևյալն էին՝ - վերը նշված 21 (ա) պարբերությունում նկարագրված գույքի մասով՝ շուկայական արժեք՝ CYP 5,430, վարձակալման արժեք՝ CYP 326, - վերը նշված 21 (բ) պարբերությունում նկարագրված գույքի մասով՝ շուկայական արժեք՝ CYP 5,049, վարձակալման արժեք՝ CYP 303, - վերը նշված 21 (գ) պարբերությունում նկարագրված գույքի մասով՝ շուկայական արժեք՝ CYP 4,905, վարձակալման արժեք՝ CYP 294, - վերը նշված 21 (դ) պարբերությունում նկարագրված գույքի մասով՝ շուկայական արժեք՝ CYP 5,390, վարձակալման արժեք՝ CYP 323։                      Թիվ 6 դիմումատու, պրն. Կոստաս Գրիգորիադես (Kostas Grigoriades), պահանջել է CYP 295,994 (մոտավորապես 505,735 եվրո)։ Ըստ փորձագետի՝ գույքի նրա բաժնեմասի շուկայական և/կամ վարձակալման արժեքները 1974 թվականին հետևյալն էին՝ - վերը նշված 23 (ա) պարբերությունում նկարագրված գույքի մասով՝ շուկայական արժեք՝ CYP 3,881, վարձակալման արժեք՝ CYP 233, - վերը նշված 23 (բ) պարբերությունում նկարագրված գույքի մասով՝ շուկայական արժեք՝ CYP 756, վարձակալման արժեք՝ CYP 45, - վերը նշված 23 (գ) պարբերությունում նկարագրված գույքի մասով՝ շուկայական արժեք՝ CYP 9,773, վարձակալման արժեք՝ CYP 586, - վերը նշված 23 (դ) պարբերությունում նկարագրված գույքի մասով՝ շուկայական արժեք՝ CYP 16,344, վարձակալման արժեք՝ CYP 981, - վերը նշված 23 (ե) պարբերությունում նկարագրված գույքի մասով՝ շուկայական արժեք՝ CYP 7,786, վարձակալման արժեք՝ CYP 467:                      Թիվ 7 դիմումատու, պրն. Ալեկոս Պանտելի (Alekos Panteli), պահանջել է CYP 142,803 (մոտավորապես 243,993 եվրո): Ըստ փորձագետի՝ նրա գույքի շուկայական և/կամ վարձակալման արժեքները 1974 թվականին հետևյալն էին՝ - վերը նշված 25 (ա) պարբերությունում նկարագրված գույքի մասով՝ շուկայական արժեք՝ CYP 236, վարձակալման արժեք՝ CYP 14, - վերը նշված 25 (բ) պարբերությունում նկարագրված գույքի մասով՝ շուկայական արժեք՝ CYP 10,219, վարձակալման արժեք՝ CYP 409, - վերը նշված 25 (գ) պարբերությունում նկարագրված գույքի մասով՝ շուկայական արժեք՝ CYP 1,862, վարձակալման արժեք՝ CYP 112, - վերը նշված 25 (դ) պարբերությունում նկարագրված գույքի մասով՝ շուկայական արժեք՝ CYP 1,845, վարձակալման արժեք՝ CYP 111, - վերը նշված 25 (ե) պարբերությունում նկարագրված գույքի մասով՝ շուկայական արժեք՝ CYP 12,000, վարձակալման արժեք՝ CYP 720, - վերը նշված 25 (զ) պարբերությունում նկարագրված գույքի մասով՝ շուկայական արժեք՝ CYP 14,400, վարձակալման արժեք՝ CYP 864:                      Թիվ 8 դիմումատու, պրն. Յաննիս Շարալամբոս (Yiannis Charalambous), պահանջել է CYP 1,966,793 (մոտավորապես 3,360,462 եվրո)։ Ըստ փորձագետի՝ 27-րդ պարբերությունում նկարագրված գույքի ընդհանուր շուկայական արժեքը 1974 թվականին կազմել է CYP 177,729, իսկ դրանց ընդհանուր վարձակալման արժեքը` CYP 10,639։ Բացի այդ, այլ գույքում նրա բաժնեմասի շուկայական և/կամ վարձակալման արժեքները 1974 թվականին հետևյալն էին՝ - վերը նշված 28 (ա) պարբերությունում նկարագրված գույքի մասով՝ շուկայական արժեք՝ CYP 5,138, վարձակալման արժեք՝ CYP 206, - վերը նշված 28 (բ) պարբերությունում նկարագրված գույքի մասով՝ շուկայական արժեք՝ CYP 4,228, վարձակալման արժեք՝ CYP 296, - վերը նշված 28 (գ) պարբերությունում նկարագրված գույքի մասով՝ շուկայական արժեք՝ CYP 10,620, վարձակալման արժեք՝ CYP 425, - վերը նշված 28 (դ) պարբերությունում նկարագրված գույքի մասով՝ շուկայական արժեք՝ CYP 12,690, վարձակալման արժեք՝ CYP 508, - վերը նշված 28 (ե) պարբերությունում նկարագրված գույքի մասով՝ շուկայական արժեք՝ CYP 4,222, վարձակալման արժեք՝ CYP 296։                      Թիվ 9 դիմումատու, պրն. Կոստաս Կալիսպերասը (Kostas Kalisperas), պահանջել է CYP 1,999,447 (մոտավորապես 3,416,255 եվրո)։ Ըստ փորձագետի՝ 30-րդ պարբերությունում նշված նրա կառուցապատման հողերի ընդհանուր շուկայական արժեքը 1974 թվականին եղել է CYP 78,614 , իսկ դրանց ընդհանուր վարձակալման արժեքը` CYP 4,716։ 1974 թվականին տարեկան վարձը, որը նա կարող էր ստանալ իր 25 դաշտերի վարձակալությունից, կազմել է CYP 14,688։ Դիմումատուի տան շուկայական արժեքը 1974 թվականին կազմել է CYP 19,600, իսկ վարձակալման արժեքը՝ CYP 1,087։                      Թիվ 10 դիմումատու, պրն. Կոստաս Մավրուդիս (Kostas Mavroudis), պահանջել է CYP 758,090 (մոտավորապես 1,295,272 եվրո)։ Ըստ փորձագետի՝ գույքի նրա բաժնեմասի շուկայական և/կամ վարձակալման արժեքները 1974 թվականին հետևյալն էին՝ - վերը նշված 32 (ա) պարբերությունում նկարագրված գույքի մասով՝ շուկայական արժեք՝ CYP 17,059, վարձակալման արժեք՝ CYP 1,024, - վերը նշված 32 (բ) պարբերությունում նկարագրված գույքի մասով՝ շուկայական արժեք՝ CYP 22,800, վարձակալման արժեք՝ CYP 1,140, - վերը նշված 32 (գ) պարբերությունում նկարագրված գույքի մասով՝ շուկայական արժեք՝ CYP 5,434, վարձակալման արժեք՝ CYP 326, - վերը նշված 32 (դ) պարբերությունում նկարագրված գույքի մասով՝ շուկայական արժեք՝ CYP 20,670, վարձակալման արժեք՝ CYP 1,654, - վերը նշված 32 (ե) պարբերությունում նկարագրված գույքի մասով՝ շուկայական արժեք՝ CYP 6,446, վարձակալման արժեք՝ CYP 387, - վերը նշված 32 (զ) պարբերությունում նկարագրված գույքի մասով՝շուկայական արժեք՝ CYP 5,570, վարձակալման արժեք՝ CYP 334, - վերը նշված 32 (է) պարբերությունում նկարագրված գույքի մասով՝շուկայական արժեք՝ CYP 5,290, վարձակալման արժեք՝ CYP 317, - վերը նշված 32 (ը) պարբերությունում նկարագրված գույքի մասով՝ շուկայական արժեք՝ CYP 15,820, վարձակալման արժեք՝ CYP 949, - վերը նշված 32 (թ) պարբերությունում նկարագրված գույքի մասով՝ շուկայական արժեք՝ CYP 5,256, վարձակալման արժեք՝ CYP 315:                      Թիվ 11 դիմումատու, պրն. Պարաշոս Թեոթուլու (Paraschos Theothoulou), պահանջել է CYP 416,694 (մոտավորապես 711,963 եվրո): Ըստ փորձագետի՝ գույքի նրա բաժնեմասի շուկայական արժեքը 1974 թվականին կազմել է CYP 42,212.64, իսկ վարձակալման արժեքը՝ CYP 2,446.82։                      Թիվ 12 դիմումատու, պրն. Շարալամպոս Բակալուրես (Charalampos Bakaloures), պահանջել է CYP 548,953 (մոտավորապես 937,941 եվրո)։ Ըստ փորձագետի՝ գույքի նրա բաժնեմասի շուկայական և/կամ վարձակալման արժեքները 1974 թվականին հետևյալն էին՝ - վերը նշված 36 (ա) պարբերությունում նկարագրված գույքի մասով՝ շուկայական արժեք՝ CYP 252, վարձակալման արժեք՝ CYP 10, - վերը նշված 36 (բ) պարբերությունում նկարագրված գույքի մասով՝ շուկայական արժեք՝ CYP 222, վարձակալման արժեք՝ CYP 9, - վերը նշված 36 (գ) պարբերությունում նկարագրված գույքի մասով՝ շուկայական արժեք՝ CYP 729, վարձակալման արժեք՝ CYP 29, - վերը նշված 36 (դ) պարբերությունում նկարագրված գույքի մասով՝ վարձակալման արժեք՝ CYP 336, - վերը նշված 36 (ե) պարբերությունում նկարագրված գույքի մասով՝ շուկայական արժեք՝ CYP 37,856, վարձակալման արժեք՝ CYP 1,914, - վերը նշված 36 (զ) պարբերությունում նկարագրված գույքի մասով՝ շուկայական արժեք՝ CYP 42,774, վարձակալման արժեք՝ CYP 2,566, - վերը նշված 36 (է) պարբերությունում նկարագրված գույքի մասով՝վարձակալման արժեք՝ CYP 12, - վերը նշված 36 (ը) պարբերությունում նկարագրված գույքի մասով՝ վարձակալման արժեք՝ CYP 314, - վերը նշված 36 (թ) պարբերությունում նկարագրված գույքի մասով՝ վարձակալման արժեք՝ CYP 36, - վերը նշված 36 (ժ) պարբերությունում նկարագրված գույքի մասով՝ վարձակալման արժեք՝ CYP 7։                      Թիվ 13 դիմումատու, Ֆրիքսոս Կոնստանտինու ՍՊԸ (Frixos Constantinou Ltd.), պահանջել է CYP 14,927 (մոտավորապես 25,504 եվրո)։ Ըստ փորձագետի՝ 38-րդ պարբերությունում նկարագրված տան շուկայական արժեքը 1974 թվականին կազմել է CYP 8,136, իսկ դրա տարեկան վարձակալման արժեքը՝ CYP 285։                      Թիվ 14 դիմումատու, պրն. Անդրեաս Զոդիատես (Andreas Zodiates), պահանջել է CYP 18,148 (մոտավորապես 31,007 եվրո)։ Ըստ փորձագետի՝ 1974 թվականին ընդհանուր տարեկան վարձավճարը, որը կարելի էր ստանալ վերը նշված 39-րդ պարբերությունում նկարագրված նարինջի պլանտացիաների նրա բաժնեմասից, կազմել է CYP 346.21։                      Թիվ 15 դիմումատուի գույքի կառավարիչ պրն. Տակիս Ն. Գեորգիադես (Takis N. Georgiades), պահանջել է CYP 1,292,679 (մոտավորապես 2,208,671 եվրո)։ Ըստ փորձագետի՝ հանգուցյալի բաժնեմասի շուկայական և/կամ վարձակալման արժեքները 1974 թվականին հետևյալն էին՝ - վերը նշված 41 (ա) պարբերությունում նկարագրված գույքի մասով՝ շուկայական արժեք՝ CYP 6,001, վարձակալման արժեք՝ CYP 300.05, - վերը նշված 41 (բ) պարբերությունում նկարագրված գույքի մասով՝ շուկայական արժեք՝ CYP 50,172, վարձակալման արժեք՝ CYP 2,508.6, - վերը նշված 41 (գ) պարբերությունում նկարագրված գույքի մասով՝ շուկայական արժեք՝ CYP 16,200, վարձակալման արժեք՝ CYP 810, - վերը նշված 41 (դ) պարբերությունում նկարագրված գույքի մասով՝ շուկայական արժեք՝ CYP 68,565, վարձակալման արժեք՝ CYP 3,428.25, - վերը նշված 41 (ե) պարբերությունում նկարագրված գույքի մասով՝ շուկայական արժեք՝ CYP 2,233, վարձակալման արժեք՝ CYP 133.98, - վերը նշված 41 (զ) պարբերությունում նկարագրված գույքի մասով՝ շուկայական արժեք՝ CYP 6,188, վարձակալման արժեք՝ CYP 216.56, - վերը նշված 41 (է) պարբերությունում նկարագրված գույքի մասով՝ շուկայական արժեք՝ CYP 3,746, վարձակալման արժեք՝ CYP 131.11, - վերը նշված 41 (ը) պարբերությունում նկարագրված գույքի մասով՝ վարձակալման արժեք՝ CYP 8.36, - վերը նշված 41 (թ) պարբերությունում նկարագրված գույքի մասով՝ վարձակալման արժեք՝ CYP 12.71.                      Թիվ 16 դիմումատու, պրն. Իոանիս Հադջինիկոլաս Կամիլարես (Ioannis Hadjinikolas Kamilares), պահանջել է CYP 165,154 (մոտավորապես 282,182 եվրո)։ Ըստ փորձագետի՝ նրա հոր գույքի շուկայական և/կամ վարձակալման արժեքները 1974 թվականին հետևյալն էին՝ - վերը նշված 43 (ա) պարբերությունում նկարագրված գույքի մասով՝ վարձակալման արժեք՝ CYP 163, - վերը նշված 43 (բ) պարբերությունում նկարագրված գույքի մասով՝ վարձակալման արժեք՝ CYP 392, - վերը նշված 43 (գ) պարբերությունում նկարագրված գույքի մասով՝ վարձակալման արժեք՝ CYP 862, - վերը նշված 43 (դ) պարբերությունում նկարագրված գույքի մասով՝ շուկայական արժեք՝ CYP 32,230, վարձակալման արժեք՝ CYP 1,329, - վերը նշված 43 (ե) պարբերությունում նկարագրված գույքի մասով՝ շուկայական արժեք՝ CYP 4,500, վարձակալման արժեք՝ CYP 270, - վերը նշված 43 (զ) պարբերությունում նկարագրված գույքի մասով՝ շուկայական արժեք՝ CYP 2,250, վարձակալման արժեք՝ CYP 135։                      Թիվ 17 դիմումատու, պրն. Պանտելիս Դեմետրի (Pantelis Demetri), պահանջել է CYP 3,669 (մոտավորապես 6,268 եվրո)։ Ըստ փորձագետի՝ տանից նրա ունեցած բաժնեմասի շուկայական արժեքը 1974 թվականին կազմել է CYP 1,750, մինչդեռ այդ ժամանակահատվածում վարձակալման հանձնելու դեպքում հնարավոր էր ստանալ տարեկան CYP 70 վարձավճար։                      2008 թվականի հունվարի 28-ի նամակում դիմումատուները նկատել են, որ արդարացի փոխհատուցման իրենց առաջին պահանջները ներկայացնելուց հետո երկար ժամանակ է անցել, և նյութական վնասի պահանջն անհրաժեշտ էր նորացնել՝ համաձայն Կիպրոսում հողի շուկայական արժեքի աճի վերաբերյալ տվյալների։ Այս կապակցությամբ տարեկան աճը կազմում էր 10-ից 15%։                      1999 թվականի սեպտեմբերի [ներկայացված] իրենց արդարացի փոխհատուցման պահանջներում դիմումատուներից յուրաքանչյուրն այնուհետև պահանջել է CYP 40,000 (մոտավորապես 68,344 եվրո)՝ ոչ նյութական վնասի դիմաց։ Նրանք պնդել են, որ այս գումարը հաշվարկվել է այն գումարի հիմքով, որը տրամադրվել է Դատարանի կողմից վերոնշյալ Լոյզիդուի (արդարացի փոխհատուցման վճիռ) գործով՝ միաժամանակ հաշվի առնելով այն փաստը, որ այն ժամանակահատվածը, որի առնչությամբ սույն գործով ներկայացվել էր պահանջը, ավելի երկարատև էր։ Բացառությամբ թիվ 5, 6, 11 և 13 դիմումատուների՝ նրանցից յուրաքանչյուրը նաև պահանջել է CYP 70,000-ի (մոտավորապես 119,602 եվրո) չափով լրացուցիչ գումար՝ իրենց տների կորստի հետևանքով առաջացած բարոյական վնասի դիմաց։  (բ) Կառավարությունը                      2008 թվականի սեպտեմբերի 15-ին Կառավարությունը դիմումատուների` արդար փոխհատուցման մասին պահանջների վերաբերյալ մեկնաբանություններ է ներկայացրել։ Կառավարությունը մատնանշել է, որ գրեթե բոլոր դիմումատուները ներկայացրել են հին վկայականներ կամ սեփականության վկայականներ, կամ էլ սեփականության իրավունքի ոչ լիարժեք արժանահավատ ապացույցներ, և պնդել է, որ արդարացի փոխհատուցման պահանջները քննության համար պատրաստ չեն։ Օրինակ՝ առուվաճառքի պայմանագիրը չէր կարող ապացուցել, որ գնված ենթադրյալ գույքն արդյունավետ կերպով փոխանցվել է գնորդին։ Բացի այդ, թիվ 9 և 15 դիմումատուներին ենթադրաբար պատկանող որոշ գույքը փաստորեն պատկանում էր Վակֆ (Vakf) հայտնի կրոնական մի հիմնադրամի։ Այն բանից հետո, երբ հիմնադրամը ձեռք էր բերել սեփականության իրավունք, նրա անշարժ գույքը չէր կարող փոխանցվել անհատներին։ Կառավարությունը նշել է, որ նման տեսակի գույքի նկատմամբ կիրառելի սկզբունքների վերաբերյալ հարցերը պետք է թողնել ներպետական դատարաններին, և որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը չպետք է վճիռներ կայացնի, որոնք կարող են խախտել Կիպրոսի Էվկաֆ (Evcaf) վարչակազմի (որն իրավազոր է Վակֆ (Vakf) գույքի նկատմամբ) և շահառուների իրավունքները։ Թիվ 16 դիմումատուն միայն իր հոր գույքի համակառավարիչն էր, ուստի չէր կարող պնդել, որ նա թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտման զոհ է։                      Գանգատը ներկայացնելուց հետո անցած ժամանակի ընթացքում նոր իրավիճակներ կարող է առաջ եկած լինեին (օրինակ՝ թիվ 12 դիմումատուի սեփականությունը 1998 թվականին փոխանցվել էր նրա ժառանգներին): Այս փաստերը կարող են հավաստվել միայն հույն-կիպրական մարմինների կողմից, ովքեր 1974 թվականից ի վեր փոփոխել են Կիպրոսի հյուսիսային տարածքում գտնվող ողջ գույքի մատյաններն ու գրառումները և 1968 թվականից ի վեր տնօրինել են Մորֆու շրջանի և Նիկոսիայի որոշ տարածքների Հողի գրանցման ռեգիստրները (Lands Records Registers): Անհրաժեշտ է պահանջել, որպեսզի դիմումատուները ներկայացնեն այնպիսի վկայականներ, որոնք հատկացրել էր Կիպրոսի Հանրապետության Հողային պաշարների և հետազոտումների դեպարտամենտը։ Ավելին, այն դեպքերում, երբ սկզբնական դիմումատուն մահացել է կամ գույքը փոխանցվել է այլ մարդկանց, հարցեր կարող են ծագել՝ արդյոք նոր տերերն իրավական շահ են ունեցել այդ գույքի նկատմամբ և արդյոք նրանք ունեն նյութական և/կամ ոչ նյութական վնասների փոխհատուցում պահանջելու իրավունք։                      Կառավարությունն այնուհետև նշել է, որ որոշ դիմումատուներ ունեցել են ընդհանուր գույք, և ապացուցված չէ, որ դրա համասեփականատերերը համաձայնել են սեփականության բաժանմանը։ Հիմնվելով այն ենթադրության վրա, որ գույքը վարձակալվել էր 1974 թվականից հետո, վնասների փոխհատուցում պահանջելով` դիմումատուներն ապացուցել են, որ ներպետական օրենսդրության համաձայն նշված համասեփականատերերի իրավունքները հարգվել են։ 2. Երրորդ կողմ                      Կիպրոսի Կառավարությունը լիովին աջակցում է դիմումատուների՝ արդարացի փոխհատուցման պահանջներին։ 3. Դատարանի գնահատականը                      Դատարանը նախևառաջ նշում է, որ Կառավարության պնդումն առ այն, որ կարող են կասկածներ ծագել դիմումատուների՝ խնդրո առարկա գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականների հետ կապված (տե՛ս 115-րդ, 116-րդ պարբերություններում), ըստ էության ենթադրում է թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի դրույթներին ratione materiae անհամապատասխանության վերաբերյալ առարկություն։ Նման առարկությունը պետք է ներկայացվեր նախքան գանգատն ընդունելի հայտարարելը կամ առնվազն կողմերի՝ ըստ էության դիտարկումների համատեքստում։ Ամեն դեպքում, Դատարանը չի կարող չհաստատել իր որոշումը, որ սույն գանգատում նկարագրված գույքը թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով հանդիսացել է դիմումատուների «գույքը» (տե՛ս վերոնշյալ 72-րդ պարբերությունում)։                      Ելնելով գործի հանգամանքներից՝ Դատարանը գտնում է, որ 41-րդ հոդվածի կիրառման խնդիրը` կապված ոչ նյութական և նյութական վնասի փոխհատուցման հետ, պատրաստ չէ որոշում կայացնելու համար։ Այն նկատում է, մասնավորապես, որ կողմերը չեն տրամադրել թուրքական ներխուժման օրը Կիպրոսում հողի և անշարժ գույքի գների վերաբերյալ արժանահավատ և օբյեկտիվ տվյալներ։ Դրանց բացակայության պատճառով Դատարանի համար դժվար է գնահատել, թե արդյոք դիմումատուների կողմից իրենց գույքի 1974 թվականի շուկայական արժեքին համապատասխան կազմված հաշվարկները ողջամիտ են։ Հետևաբար, այդ հարցը պետք է հետաձգվի, և համապատասխան ընթացակարգ պետք է սահմանվի՝ պատշաճ ուշադրություն դարձնելով ցանկացած համաձայնության, որը կարող է ձեռք բերվել պատասխանող Կառավարության և դիմումատուների միջև (Դատարանի կանոնակարգի 75-րդ կանոնի 1-ին կետ)։  Բ. Ծախսեր և ծախքեր                      1999 թվականի սեպտեմբերին ներկայացրած արդարացի փոխհատուցման իրենց պահանջներում թիվ 1-ից 8 և 10-ից 17 դիմումատուներից յուրաքանչյուրը պահանջել է CYP 2,280 (մոտավորապես 3,895 եվրո)՝ դատական ծախսերի և ծախքերի փոխհատուցման համար։ Այս գումարը ներառել է իրենց գույքի արժեքը գնահատող փորձագիտական զեկույցների ծախսերը։ Թիվ 9 դիմումատուն այս առնչությամբ պահանջել է CYP 3,560 (մոտավորապես 6,082 եվրո)։                      Կառավարությունն այս կետի վերաբերյալ մեկնաբանությամբ հանդես չի եկել։                      Ելնելով գործի հանգամանքներից՝ Դատարանը համարում է, որ ծախսերի և ծախքերի առնչությամբ 41-րդ հոդվածի կիրառման հարցը պատրաստ չէ որոշում կայացնելու համար։ Այս հարցը, համապատասխանաբար, պետք է հետաձգվի, և համապատասխան ընթացակարգ սահմանվի՝ պատշաճ ուշադրություն դարձնելով ցանկացած համաձայնության, որը կարող է ձեռք բերվել պատասխանող Կառավարության և դիմումատուների միջև։ ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ   Վճռում է միաձայն, որ թիվ 9 դիմումատուի գույքի կառավարիչը դիմումատուի փոխարեն վարույթը շարունակելու համար ունի հիմքեր.   Որոշում է միաձայն՝ թիվ 18-ից 29 դիմումատուների մասով գանգատը հանել քննվող գործերի ցանկից և թիվ 1-ից 17 դիմումատուների առնչությամբ շարունակել դրա քննությունը.   Մերժում է Կառավարության նախնական առարկությունները` վեց կողմ և մեկ դեմ ձայների հարաբերակցությամբ.   Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիային կից թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում` վեց կողմ և մեկ դեմ ձայների հարաբերակցությամբ.   Վճռում է, որ թիվ 1, 2, 3, 4, 7, 8, 9, 10, 12, 16 և 17 դիմումատուների առնչությամբ տեղի է ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում` վեց կողմ և մեկ դեմ ձայների հարաբերակցությամբ.   Վճռում է միաձայն, որ թիվ 5, 6, 11, 13 և 15 դիմումատուների առնչությամբ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել.   Վճռում է միաձայն, որ անհրաժեշտ չէ քննել, թե արդյոք թիվ 14 դիմումատուի առնչությամբ տեղի է ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում.   Վճռում է միաձայն, որ անհրաժեշտ չէ քննել, թե արդյոք տեղի է ունեցել Կոնվենցիայի 1-ին և 14-րդ հոդվածների և Կոնվենցիայի 8-րդ հոդվածի և Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի զուգակցմամբ խախտում.   Վճռում է միաձայն, որ 41-րդ հոդվածի կիրառման հարցը պատրաստ չէ որոշում կայացնելու համար, համապատասխանաբար՝   (ա)  հետաձգում է նշված հարցի քննությունն ամբողջությամբ, (բ) հրավիրում է Կառավարությանն ու դիմումատուներին, Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն վճռի օրինական ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող երեք ամսվա ընթացքում ներկայացնել իրենց գրավոր նկատառումները նշված խնդրի շուրջ և, մասնավորապես, ծանուցել Դատարանին ցանկացած համաձայնության վերաբերյալ, որ նրանք կարող են կայացնել,   (գ) հետաձգում է հետագա ընթացակարգը և Պալատի նախագահին պատվիրակում է անհրաժեշտության դեպքում նույնն ամրագրելու լիազորությունը։   Կատարվել է անգլերեն լեզվով և գրավոր ծանուցվել 2009 թվականի սեպտեմբերի 22-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։       Ֆատոշ Արասի (Fatoş Aracı) Նիկոլաս Բրատցա (Nicolas Bratza) Փոխքարտուղար Նախագահ           Համաձայն Կոնվենցիայի 45-րդ հոդվածի 2-րդ կետի և Դատարանի կանոնակարգի 74-րդ կանոնի 2-րդ կետի՝ սույն վճռին է կցվում դատավոր Քարաքաշի (Karakaş) առանձին կարծիքը։   Ն.Բ. Ֆ.Ա.   ՀԱՎԵԼՎԱԾ՝ ԴԻՄՈՒՄԱՏՈՒՆԵՐԻ ՑԱՆԿԸ   1. Անդրեաս Լոյզու (Andreas Loizou) 2. Կոստաս Փանաջ (Kostas Panage) 3. Սոտիրիս Փանաջ (Sotiris Panage) 4. Վասոս Սոֆրոնիո (Vasos Sofroniou) 5. Մոտովիա ՍՊԸ (Motovia Ltd) 6. Կոստաս Գրիգորիադես (Kostas Grigoriades) 7. Ալեկոս Պանտելի (Alekos Panteli) 8. Յաննիս Շարալամբոս (Yiannis Charalambous) 9. Կոստաս Կալիսպերաս (Kostas Kalisperas) 10. Կոստաս Մավրուդիս (Kostas Mavroudis)سíñáõ¹Çë 11. Պարաշոս Թեոթուլու (Paraschos Theothoulou) 12. Շարալամպոս Բակալուրես (Charalampos Bakaloures) 13. Ֆրիքսոս Կոնստանտինու ՍՊԸ (Frixos Constantinou Ltd) 14. Անդրեաս Զոդիատես (Andreas Zodiates) 15. Տակիս Ն. Գեորգիադեսի գույք (Estate of Takis N. Georgiades) 16. Իոանիս Հադջինիկոլաս Կամիլարես (Ioannis Hadjinikolas Kamilares) 17. Պանտելիս Դեմետրի (Pantelis Demetri) 18. Ն.Ս. Կուտսոկումնիս (N.S. Koutsokoumnis) 19. Լամբրոս Լասոնոս (Lambros Iasonos) 20. Գեորգիոս Օրֆանիդես (Georgios Orphanides) 21. Կիրակոս Կուսուլիս (Kyriakos Kousoulis) 22. Սավաս Վոյիատցիս (Savvas Voyiatzis) 23. Լամբրոս Պապայիանիս (Lambros ȳٵñáëPapayiannis) 24. Պետրոս Մարկետաս (Petros Markettas) 25. Ստավրոս Սիրիմես (Stavros Syrimes) 26. Պրոդրոմոս Սոլոմու (Prodromos Solomou) 27. Տ. Վասիլեիու և որդիներ ՎասիլեիուՍՊԸ (T. Vasileiou and Sons Ltd) 28. Ռենոս Սիմեոնիդես (Renos Symeonides) 29. Անտոնակիս Սոլոմոնիդես (Antonakis Solomonides)   ԴԱՏԱՎՈՐ ՔԱՐԱՔԱՇԻ (KARAKAŞ) ՉՀԱՄԸՆԿՆՈՂ ԿԱՐԾԻՔԸ   Ի տարբերություն մեծամասնության՝ ես համարում եմ, որ Կառավարության կողմից բարձրացված առարկությունը՝ կապված ներպետական միջոցների չսպառման հետ, չպետք է մերժվեր։ Հետևաբար, ես չեմ կարող համաձայնել թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի և Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտումների մասին վճռին այն նույն հիմքերով, որն ես նշել եմ Գավրիելն ընդդեմ Թուրքիայի (Gavriel v. Turkey) (գանգատ թիվ 41355/98, 20 հունվարի 2009 թվական) գործով իմ չհամընկնող կարծիքում։ [1] Թարգմանիչը քառակուսի փակագծերն օգտագործել է սույն վճռի հայերեն տեքստը մատչելի դարձնելու համասր:

© Rada Europy / Europejski Trybunał Praw Człowieka, źródło: HUDOC (hudoc.echr.coe.int), pozyskano 13.07.2026. · Źródło