26740/02

WyrokETPCz2007-05-31ECLI:CE:ECHR:2007:0531JUD002674002

Analiza orzeczenia

Sekcja wygenerowana przez AI na podstawie treści orzeczenia — nie stanowi cytatu.

Zagadnienie prawne
Czy wymóg deklarowania przynależności do stowarzyszenia masońskiego przy ubieganiu się o stanowisko publiczne stanowił nieuzasadnione zróżnicowane traktowanie, naruszające art. 14 Konwencji w związku z prawem do wolności zrzeszania się?
Ratio decidendi
Trybunał uznał, że obowiązek deklarowania przynależności do stowarzyszenia masońskiego przy ubieganiu się o stanowisko publiczne, choć nie prowadził do automatycznej dyskwalifikacji, stanowił zróżnicowane traktowanie w porównaniu do członków innych stowarzyszeń niejawnych. Mimo że cel ochrony bezpieczeństwa państwa i zapobiegania nieporządkowi był uzasadniony, rząd nie przedstawił obiektywnego i rozsądnego uzasadnienia dla traktowania tylko członków stowarzyszeń masońskich w ten sposób, podczas gdy członkostwo w innych stowarzyszeniach również mogłoby stwarzać podobne problemy. Tym samym, zróżnicowanie to było dyskryminujące i naruszało art. 14 Konwencji w związku z art. 11.
Stan faktyczny
Skarżącym jest włoskie stowarzyszenie masońskie, działające od 1805 roku i zrzeszające wiele lóż. Stowarzyszenie zaskarżyło regionalne prawo z 2000 roku, które wymagało od kandydatów na regionalne stanowiska publiczne deklarowania przynależności do stowarzyszeń masońskich lub tajnych. Brak takiej deklaracji skutkował odrzuceniem kandydatury. W jednym przypadku kandydat, który zadeklarował przynależność do loży masońskiej, został wybrany na stanowisko w zarządzie spółki, której region był udziałowcem.
Rozstrzygnięcie
Trybunał stwierdził naruszenie art. 14 Konwencji (w związku z art. 11).

Pełny tekst orzeczenia

© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (www.coe.int/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:   © Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (www.coe.int/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.   © Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (www.coe.int/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.     ­Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 97   2007թ. մայիս   Grande Oriente d’Italia di Palazzo Giustiniani-ն ընդդեմ Իտալիայի (թիվ 2) - 26740/02 Վճիռ 31.05.2007թ. [Բաժանմունք I]   Հոդված 14   Խտրականության արգելում   Ֆրանկմասոնների համար օրենքով սահմանված պարտականություն` տարածքային իշխանության մարմինների պաշտոնի համար դիմելիս իրենց անդամակցության մասին հայտարարության ներկայացում. խախտում   Հոդված 34   Զոհ   Մասոնական օթյակների միության բողոքը ֆրանկմասոնների համար օրենքով սահմանված այն պարտականության վերաբերյալ, որի համաձայն բարձրաստիճան պաշտոնների համար դիմելիս նրանք պետք է ներկայացնեն իրենց անդամակցության մասին հայտարարություն. զոհի կարգավիճակը հաստատված է     Փաստեր. Դիմումատուն իտալական մասոնական միություն է, որի հետ միավորման մեջ են գտնվում մի շարք օթյակներ: Այն գործում է 1805 թվականից և փոխկապակցված է Միջազգային Ֆրանկմասոնություն կազմակերպության հետ: Դիմումատուն բողոքում էր 2000թ. ընդունված տարածաշրջանային օրենքից, որով սահմանվում է տարածքային պետական պաշտոններում նշանակվելու կարգը:   Օրենքի համաձայն՝ տարածքային պետական պաշտոնի համար առաջադրվելու կամ նշանակվելու համար թեկնածուներից պահանջվում է ներկայացնել հայտարարություն այն մասին, թե արդյո՞ք նրանք հանդիսանում են որևէ մասոնական կամ գաղտնի միության անդամ: Հայտարարության բացակայությունը հիմք է հանդիսանում նշանակումը մերժելու համար:   Ընկերության, որի բաժնետեր էր հանդիսանում երկրամասը, գործադիր խորհրդի անդամի պարտականությունները ստանձնելու համար դիմած թեկնածուների կազմից շրջանային խորհրդի կողմից ընտրվել էր միայն այն թեկնածուն, ով հայտարարել էր մասոնական օթյակին իր անդամակցելու մասին:   Իրավունք. Դիմումատու միությունը մի շարք մասոնական օթյակների խմբավորում է: Միությունը կարող էր պնդել, որ հանդիսանում է միավորման ազատության իրավունքի խախտման զոհ, քանի որ բարձրաստիճան պաշտոնի դիմելու դեպքում մասոնական օթյակին անդամակցելու մասին հայտարարություն ներկայացնելու իրավական պարտականությունը կարող է բացասաբար անդրադառնալ միության հեղինակության և արտաքին հարաբերությունների վրա:   Այդ եզրահանգումը նշանակում էր, որ տեղի է ունեցել միավորման ազատության իրավունքի իրականացման միջամտություն: Խնդրո առարկա դրույթը տարբերակում է դնում գաղտնի և մասոնական միության, որին անդամակցելու վերաբերյալ պետք է հայտարարություն ներկայացվեր, և մնացած մյուս միությունների միջև, որոնց անդամներն ազատված են նման պարտականությունից: Ուստի առկա է տարբերակված վերաբերմունք դիմումատու միության անդամների և ցանկացած այլ ոչ գաղտնի միության անդամների հարցում:   Grande Oriente d’Italia di Palazzo Giustiniani-ն ընդդեմ Իտալիայի առաջին գործով (թիվ 35972/97, CEDH 2001-VIII) Դատարանը վճռեց, որ պետական պաշտոններում ֆրանկմասոններին նշանակելու արգելքը, որն ընդունվել էր «վերականգնելու» հանրության վստահությունը այնպիսի մի ժամանակահատվածում, երբ երկրի ներսում բանավեճ էր ծավալվել նրանց դերակատարության շուրջ, հետապնդել է պետական անվտանգությունը պաշտպանելու և անկարգությունները կանխելու օրինական նպատակ:   Սույն գործով Դատարանը գտնում է, որ այդ պահանջները, որոնք հիմնավոր էին 1996թ.՝ այդպիսին են մնում և 2000թ. համար:   Սույն գործով, ի տարբերություն առաջին գործով վիճարկվող օրենսդրության, ֆրանկմասոնների անդամակցությունը ինքնաբերաբար չէր զրկում թեկնածուին խնդրո առարկա պաշտոններից մեկում նշանակվելու իրավունքից: Նման անդամակցության մասին հայտարարություն ներկայացնելու պարագայում պետական մարմինը օգտվում էր իր հայեցողությունից որոշելու, թե արդյո՞ք թեկնածուի և օթյակի միջև կապը, ենթադրաբար համադրելով նաև այլ պայմանների հետ, կարող էր որակազրկել թեկնածուին: Դա ապացուցվում էր այն փաստով, որ միակ թեկնածուն, որը ստիպված էր հայտարարել իր օթյակին անդամակցելու մասին, ընտրվել էր գործադիր խորհրդի անդամի պաշտոնում մի ընկերությունում, որում երկրամասը բաժնետեր էր:   Այնուամենայնիվ, ոչ գաղտնի միություններից շատերին անդամակցությունը նույնպես կարող էր խնդիրներ ստեղծել պետական անվտանգության և անկարգությունների կանխարգելման համար, եթե այդ միության անդամները զբաղեցնեին պետական պաշտոններ: Սա կարող է վերաբերվել, օրինակ` քաղաքական կուսակցություններին կամ խմբերին, որոնք քարոզում են խտրականության կամ քսենոֆոբիայի գաղափարներ, կամ աղանդներին և միություններին, որոնք ունեն զինվորականին մոտիկ ներքին կառուցվածք, կամ որոնք խիստ և անկոտրում համերաշխության կապեր են սահմանում իր անդամների միջև կամ հետևում ժողովրդավարության սկզբունքներին հակասող գաղափարախոսության:   Մինչդեռ, միայն մասոնական միության անդամներն ունեն պարտականություն հայտարարելու իրենց անդամակցության մասին, երբ դիմում են պետական որևէ պաշտոնի, որում նշանակվելու լիազորությունը տրված է տարածաշրջանի իշխանություններին: Ոչ գաղտնի միությունների անդամների համեմատությամբ դրսևորած տարբերակված նման վերաբերմունքի ոչ մի անաչառ և խելամիտ հիմնավորում կառավարության կողմից չի ներկայացվել:   Եզրակացություն. խախտում (ձայների վեց կողմ և մեկ դեմ հարաբերակցությամբ):   Հոդված 46. Պատասխանող պետությունը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկեր խտրականության պատճառով դիմումատուի կրած վնասները փոխհատուցելու հարցում, որը Դատարանի կողմից ճանաչվել է Կոնվենցիային հակասող:   Հոդված 41. Վնասի մասով՝ խախտման ճանաչումը բավարար է:   Տե´ս նաև Grande Oriente d’Italia di Palazzo Giustiniani-ն ընդդեմ Իտալիայի գործով վճիռը, թիվ 35972/97, 2 օգոստոսի 2001թ., Նախադե­պային տեղեկատու թիվ 33 և ՄԻԵԴ 2001-VIII: Տե’ս նաև Հոդված 34:     © Council of Europe/European Court of Human Rights This summary by the Registry does not bind the Court.   Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան   Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար   Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար         © Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013   Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (www.coe.int/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (http://hudoc.echr.coe.int), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` [email protected]   © Council of Europe/European Court of Human Rights, 2013   The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (www.coe.int/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights (http://hudoc.echr.coe.int) or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact [email protected].   ©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013   Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (www.coe.int/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (http://hudoc.echr.coe.int), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : [email protected].

© Rada Europy / Europejski Trybunał Praw Człowieka, źródło: HUDOC (hudoc.echr.coe.int), pozyskano 13.07.2026. · Źródło