38978/03
WyrokETPCz2008-05-27ECLI:CE:ECHR:2008:0527JUD003897803
Analiza orzeczenia
Sekcja wygenerowana przez AI na podstawie treści orzeczenia — nie stanowi cytatu.
Zagadnienie prawne
Czy unieważnienie kandydatury skarżącego w wyborach parlamentarnych, z powodu drobnej nieścisłości w jego deklaracji majątkowej, stanowiło nieproporcjonalną ingerencję w jego prawo do kandydowania wynikające z art. 3 Protokołu nr 1?Ratio decidendi
Trybunał uznał, że choć zapobieganie wprowadzaniu wyborców w błąd jest uzasadnionym celem, to w niniejszej sprawie unieważnienie kandydatury skarżącego było nieproporcjonalne. Skarżący miał podstawy, by uważać swoją deklarację za prawidłową, a błąd wynikał ze złożonych zasad prywatyzacji. Ponadto, ukryta informacja dotyczyła współwłasności bardzo niewielkiej części mieszkania i nie mogła realnie wprowadzić wyborców w błąd. Wobec braku dowodów na złą wiarę i znikomego charakteru błędu, ingerencja w prawo do kandydowania była nadmierna.Stan faktyczny
Skarżący zarejestrował się jako kandydat w wyborach parlamentarnych i złożył deklarację majątkową. Komisja wyborcza unieważniła jego kandydaturę, ponieważ nie zadeklarował współwłasności mieszkania, powołując się na dane z Państwowego Komitetu Katastralnego. Skarżący twierdził, że nie miał zamiaru wprowadzać w błąd, opierał się na posiadanych dokumentach i że błąd wynikał ze złożonych przepisów prywatyzacyjnych. Sąd krajowy podtrzymał decyzję o unieważnieniu.Rozstrzygnięcie
Trybunał stwierdził naruszenie art. 3 Protokołu nr 1 do Konwencji. Zasądził odszkodowanie za szkodę niemajątkową oraz zwrot kosztów sądowych.Pełny tekst orzeczenia
Սարուխանյանն ընդդեմ Հայաստանի
Գործի համարը. 38978/03
Վճիռը կայացվել է. 27.05.2008
Ուժի մեջ է մտել. 27.08.2008
Պաշտոնապես
Հրապարակվել է. ՀՀՊՏ 2009.02.11/8(674)
Փաստերը
2003 թվականի մարտի 15-ին դիմումատուն գրանցվել է թիվ 12 ընտրատարածքում ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում մեծամասնական ընտրակարգով թեկնածու գրանցվելու համար: Ընտրատարածքային հանձնաժողովին ներկայացրել է անհրաժեշտ փաստաթղթեր, ներառյալ` սեփականության մասին հայտարարագիրը: 2003թ.-ի ապրիլի 28-ին թիվ 12 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը հարցում է կատարել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին դիմումատուի անվամբ սեփականության իրավունքով գրանցված անշարժ գույքի վերաբերյալ: 2003թ.-ի ապրիլի 29-ին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն` ի պատասխան Ընտրական հանձնաժողովի կողմից ուղարկված գրության, տեղեկացրել է, որ բնակարանում, որտեղ բնակվում է դիմումատուն, գրանցված են վեց անձ, ներառյալ` դիմումատուն և հանդիսանում են բնակարանի համասեփականատեր: Սույն գրության հիման վրա ընտրական հանձնաժողովը որոշել է դիմումատուի թեկնածության գրանցումը ճանաչել անվավեր, քանի որ դիմումատուն գույքի սեփականության վերաբերյալ հայտարարագրի մեջ չէր նշել բնակարանում համասեփականատեր լինելու փաստի մասին: Դիմումատուն որոշումը բողոքարկել է Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանում: Նա նշել է, որ չի կեղծել որևէ փաստաթուղթ և բացատրել է, որ 1973թ.-ից բնակվել է բնակարանում և, որ բնակարանը Երևան քաղաքի ժողովրդական պատգամավորների Շահումյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 1994թ.-ի հոկտեմբերի 27-ի որոշմամբ սեփականաշնորհվել է իր մոր անունով: 1994թ.-ի նոյեմբերի 18-ի սեփականության վկայագրի համաձայն` բնակարանն ամբողջովին պատկանում է իր մորը: 2003թ.-ի ապրիլի 29-ի գրությունը հակասում է այդ երկու փաստաթղթերին և չի համապատասխանում իրականությանը: Իր ընտանիքը բաղկացած չի եղել վեց անձից, քանի որ իր հայրը մահացել է 1982թ.-ին: Այնուհետև, նա նշել է, որ տեղյակ չի եղել այդ անհամապատասխանության մասին և իր հայտարարագիրը լրացրել է իր մոտ առկա պաշտոնական փաստաթղթերի հիման վրա: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը սխալմամբ նույնացրել է կեղծարարություն և անճշտություն հասկացությունները: 2003թ.-ի մայիսի 8-ին Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանը մերժել է դիմումատուի հայցը՝ հիմնավորված համարելով, որ դիմումատուն, իր հայտարարագրում կեղծիք կատարելով, թաքցրել է բնակարանի նկատմամբ իր համատեղ ընդհանուր սեփականության իրավունքի փաստը: Վճիռն օրինական ուժի մեջ է մտել հրապարակման պահից և ենթակա չի եղել բողոքարկման:
Դատարանի որոշումը
Իրավաչափ նպատակի տեսանկյունից անհրաժեշտ է խուսափել այնպիսի իրավիճակներից, երբ թեկնածուների կողմից ներկայացված սխալ տեղեկատվությունը կարող է մոլորության մեջ գցել ընտրողներին, այս առումով Դատարանը եզրակացրել է, որ նշվածը վերաբերում է նույնիսկ այն դեպքերին, երբ թեկնածուների կողմից ներկայացված տեղեկատվությունը ոչ միտումնավոր կերպով է պարունակում օբյեկտիվ անճշտություն: Այդուհանդերձ, Դատարանը նաև գտել է, որ չի կարելի տվյալ դեպքում դիմումատուի գործողությունները գնահատել անբարեխիղճ, քանի որ նա ունեցել է բոլոր հիմքերը ենթադրելու, որ ներկայացված տեղեկությունը ճշգրիտ է, առավել ևս` հաշվի առնելով այն, որ իր կողմից թույլ տրված սխալը մոլորության մեջ գցող սեփականաշնորհման կանոնների և պրակտիկայի արդյունք է, և որ դա չի կարող ողջամտորեն դիտվել որպես դիմումատուի մեղավորություն: Ավելին, տեղեկատվությունը, որը դիմումատուն ենթադրաբար թաքցրել է, վերաբերում է 64.7 քմ մակերեսի ընդամենը մի փոքր մասի սեփականատեր լինելու փաստին, և չի կարելի համարել, որ կար իրական վտանգ, որ նման փոքր նշանակություն ունեցող տեղեկությունը կարող է մոլորության մեջ գցել ընտրազանգվածին: Հաշվի առնելով դիտավորությունը հիմնավորող համոզիչ ապացույցների բացակայությունը, նրա սխալն արդարացնող օբյեկտիվ և բավարար պատճառների առկայությունը և նրա սեփականության իրավունքի չնչին բաժինը` Դատարանը եզրակացրել է, որ դիմումատուի թեկնածությունն անվավեր ճանաչելն անհամաչափ է եղել հետապնդվող իրավաչափ նպատակին: Հետևաբար, խախտվել է Կոնվենցիայի Թիվ 1 արձանագրության 3-րդ հոդվածով սահմանված ընտրվելու իրավունքը: Դատարանը սահմանել է 3,000 եվրո ոչ նյութական վնասի և 1,000 եվրո դատական ծախսերի դիմաց:
© Rada Europy / Europejski Trybunał Praw Człowieka, źródło: HUDOC (hudoc.echr.coe.int), pozyskano 13.07.2026. · Źródło