44399/05

WyrokETPCz2009-03-31ECLI:CE:ECHR:2009:0331JUD004439905

Analiza orzeczenia

Sekcja wygenerowana przez AI na podstawie treści orzeczenia — nie stanowi cytatu.

Zagadnienie prawne
Czy odmowa wypłaty świadczenia macierzyńskiego, oparta na statusie rodzicielskim ojca i narodowości matki, stanowiła dyskryminację w rozumieniu art. 14 Konwencji w związku z art. 8?
Ratio decidendi
Trybunał uznał, że odmowa wypłaty świadczenia macierzyńskiego skarżącym stanowiła zróżnicowane traktowanie oparte na statusie rodzicielskim pierwszego skarżącego oraz narodowości matki drugiego i trzeciego skarżącego. Stwierdzono, że szeroki zakres beneficjentów świadczenia wskazywał na jego cel wspierania nowo narodzonych dzieci i całej rodziny, a nie tylko łagodzenia trudności matki po porodzie. W związku z tym sytuacja skarżącego była porównywalna z sytuacją osób uprawnionych do świadczenia. Brak było rozsądnego i obiektywnego uzasadnienia dla wyłączenia ojców biologicznych z ogólnej zasady wypłaty świadczenia osobom opiekującym się noworodkami, podczas gdy matki, rodzice adopcyjni i opiekunowie byli uprawnieni. Ponadto, Trybunał nie znalazł rozsądnego uzasadnienia dla odmiennego traktowania rodzin, w których ojciec był Węgrem, a matka cudzoziemką, w porównaniu do rodzin, gdzie matka była Węgierką, a ojciec cudzoziemcem.
Stan faktyczny
Pierwszy skarżący, obywatel Węgier, był żonaty z obywatelką Rumunii. W 2005 roku urodzili się ich bliźniacy, którzy uzyskali obywatelstwo węgierskie. Pierwszy skarżący złożył wniosek o świadczenie macierzyńskie dla siebie i dzieci, ale władze odmówiły, powołując się na ustawę o wsparciu rodziny. Ustawa ta ograniczała prawo do świadczenia do węgierskich matek, rodziców adopcyjnych, opiekunów lub ojców biologicznych (w przypadku śmierci matki), a także do nie-Węgrów będących uchodźcami lub obywatelami UE z pozwoleniem na pobyt. Ponieważ żona skarżącego nie spełniała tych kryteriów, wniosek został odrzucony. Skarżący bezskutecznie odwoływał się w sądach krajowych.
Rozstrzygnięcie
Stwierdza naruszenie art. 14 Konwencji w związku z art. 8. Zasądza zadośćuczynienie za szkodę majątkową i niemajątkową.

Pełny tekst orzeczenia

© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (www.coe.int/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:   © Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (www.coe.int/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.   © Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (www.coe.int/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.     Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 117   2009թ. մարտ   Weller-ն ընդդեմ Հունգարիայի - 44399/05 Վճիռ 31.03.2009թ. [Բաժանմունք II]   Հոդված 14   Խտրականության արգելում   Ծնողական կարգավիճակի և ազգության հիմքով նպաստի վճարման մերժում. խախտում     Փաստեր. Առաջին դիմումատուն Հունգարայի քաղաքացի է, ով ամուսնացած էր Ռումինիայի քաղաքացուհու հետ: 2005թ. ծնվեցին նրանց զույգ տղաները, որոնք հանդիսանում են երկրորդ և երրորդ դիմումատուները: Երկվորյակները ստացել են Հունգարիայի քաղաքացիություն` ծնունդով: Առաջին դիմումատուն մայրության նպաստ ստանալու համար դիմում էր ներկայացրել իր և երեխաների անունից: Իշխանությունները մերժել էին նրա դիմումը, քանի որ համաձայն Ընտանիքի օժանդակության մասին օրենքի (այսուհետ` Օրենք)՝ միայն Հունգարիայի քաղաքացիություն ունեցող մայրերը, որդեգրող ծնողները և խնամակալները, ինչպես նաև կենսաբանական հայրը մոր մահվան դեպքում իրավասու էին ստանալու վիճարկվող նպաստը: Ավելին, Օրենքը կիրառելի էր միայն ոչ հունգարացի այն քաղաքացիների համար, ովքեր, հանդիսանալով փախստական կամ Եվրամիության այլ անդամ երկրների քաղաքացի, ստացել էին կացության թույլտվություն: Քանի որ դիմումատուի կինը չէր ընկնում վերը նշված խմբերից և ոչ մեկի շրջանակի մեջ, դիմումատուի պահանջը մերժվել էր: Առաջին դիմումատուն այս որոշումը բողոքարկել էր ներպետական դատարաններում, սակայն հաջողության չէր հասել:   Իրավունք. Մայրական նպաստի վճարման մերժումը դիմումատուներին հանդիսանում է տարբերակված մոտեցում` հաշվի առնելով առաջին դիմումատուի ծնողական կարգավիճակը և երկրորդ և երրորդ դիմումատուների մոր քաղաքացիությունը: Դատարանը գտավ, որ այդ իրավունքից օգտվող անձանց լայն շրջանակը հաստատում էր, որ նպաստը տրամադրվում է նորածին երեխաներին և նրանց խնամող ողջ ընտանիքին օժանդակելու համար, այլ ոչ միայն մոր` ծննդաբերության հետևանքով առաջացած բարդությունների նվազեցման նպատակով: Հետևաբար, դիմումատուի կարգավիճակը կարելի էր համեմատել այն ընտանիքների և նրանց անդամների կարգավիճակի հետ, որոնք իրավունք ունեն օգտվել մայրական նպաստից: Այնուամենայնիվ, ո´չ ազգային իշխանությունները և ո´չ էլ կառավարությունը չէին ներկայացրել որևէ ողջամիտ և օբյեկտիվ հիմնավորում կենսաբանական հայրերին նպաստի վճարման ընդհանուր կանոնից բացառելու վերաբերյալ, որը տրամադրվում էր այն անձանց, ովքեր խնամում են նորածին երեխաներին, այն դեպքում, երբ մայրերը, որդեգրող ծնողները և խնամակալները օգտվում էին այդ նպաստից: Հետևաբար, ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի իրականացման ընթացքում առաջին դիմումատուի նկատմամբ դրսևորվել էր խտրական վերաբերմունք` իր ծնողական կարգավիճակի հիման վրա: Ինչ վերաբերում է երկրորդ և երրորդ դիմումատուներին, գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ նրանց մայրը չարաշահել է կամ առնվազն մտադրություն է ունեցել չարաշահելու հունգարական սոցիալական ապահովության համակարգը: Նրանց մոր կարգավիճակը Հունգարիայում եղել է օրինական և ամբողջությամբ կարգավորված է եղել տեղական իշխանությունների կողմից: Դիմումատուները չեն օգտվել վիճարկվող նպաստը ստանալու իրավունքից, քանի որ նրանց հայրը հունգարացի էր, իսկ մայրը` օտարերկրացի, մինչդեռ Օրենքը նման իրավունք էր տալիս այն ընտանիքի երեխաներին, որտեղ մայրը հունգարացի է, իսկ հայրը` օտարերկրացի: Դատարանը որևէ ողջամիտ հիմնավորում չգտավ նման մոտեցման համար: Պետությունը նույնպես չէր ներկայացրել որևէ համոզիչ փաստարկ` այդ մոտեցումը հիմնավորելու համար: Հետևաբար, տարբերակված վերաբերմունքը հանդիսացել է խտրականություն:   Եզրակացություն. խախտում (միաձայն):   Հոդված 41. 720 եվրո (EUR)՝ որպես նյութական վնասի փոխհատուցում և 1,500 եվրո (EUR)՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:     © Council of Europe/European Court of Human Rights This summary by the Registry does not bind the Court.   Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան   Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար   Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար         © Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013   Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (www.coe.int/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (http://hudoc.echr.coe.int), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` [email protected]   © Council of Europe/European Court of Human Rights, 2013   The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (www.coe.int/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights (http://hudoc.echr.coe.int) or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact [email protected].   ©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013   Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (www.coe.int/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (http://hudoc.echr.coe.int), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : [email protected].

© Rada Europy / Europejski Trybunał Praw Człowieka, źródło: HUDOC (hudoc.echr.coe.int), pozyskano 14.07.2026. · Źródło