46368/06

WyrokETPCz2009-07-09ECLI:CE:ECHR:2009:0709JUD004636806

Analiza orzeczenia

Sekcja wygenerowana przez AI na podstawie treści orzeczenia — nie stanowi cytatu.

Zagadnienie prawne
Czy odmowa przyznania dożywotniej emerytury matce wielodzietnej, wynikająca z wcześniejszego, dyskryminacyjnego pozbawienia obywatelstwa jednego z jej dzieci, stanowiła naruszenie prawa do poszanowania mienia w związku z zakazem dyskryminacji?
Ratio decidendi
Trybunał uznał, że skarżąca, jako matka czworga dzieci, nabyła status „matki wielodzietnej” i prawo do dożywotniej emerytury zgodnie z prawem greckim. Pozbawienie jej rodziny obywatelstwa w 1984 r. na podstawie art. 19 Kodeksu Obywatelstwa, który był stosowany dyskryminacyjnie wobec greckich muzułmanów, było nieuzasadnione. Mimo przywrócenia obywatelstwa skarżącej i trojgu jej dzieci, odmowa przyznania emerytury z powodu braku obywatelstwa u jednej córki stanowiła dyskryminacyjne traktowanie. Trybunał stwierdził, że państwo nie przedstawiło obiektywnego ani rozsądnego uzasadnienia dla takiego rozróżnienia, a skarżąca poniosła nieproporcjonalny ciężar, co naruszyło sprawiedliwą równowagę między interesem publicznym a ochroną praw podstawowych.
Stan faktyczny
Skarżąca, grecka muzułmanka i matka czworga dzieci, uzyskała status „matki wielodzietnej” w Grecji. W 1984 roku, podczas wizyty w Turcji, jej greckie obywatelstwo oraz obywatelstwo całej jej rodziny zostało cofnięte na podstawie art. 19 Kodeksu Obywatelstwa, który był stosowany dyskryminacyjnie. Mimo przywrócenia obywatelstwa skarżącej i trojgu jej dzieci w 2000 roku, jednej z córek (Ilkaï) obywatelstwa nie przywrócono. W konsekwencji, skarżącej odmówiono dożywotniej emerytury, do której miała prawo jako matka wielodzietna, ponieważ nie wszystkie jej dzieci posiadały greckie obywatelstwo.
Rozstrzygnięcie
Trybunał stwierdza naruszenie art. 1 Protokołu nr 1 w związku z art. 14 Konwencji. Trybunał zasądza zadośćuczynienie za szkodę majątkową i niemajątkową.

Pełny tekst orzeczenia

© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (www.coe.int/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:   © Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (www.coe.int/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.   © Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (www.coe.int/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.     Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 121                2009թ. հուլիս   Zeibek-ն ընդդեմ Հունաստանի - 46368/06 Վճիռ 09.07.2009թ. [Բաժանմունք I]   Թիվ 1 Արձանագրության Հոդված 1   Թիվ 1 Արձանագրության Հոդված 1 պարբերություն 1   Գույքից անարգել օգտվելու իրավունք   Դիմումատուի ընտանիքի քաղաքացիության կորստի հետևանքով դիմումատուի բազմանդամ ընտանիքի մոր կարգավիճակի և դրա համար սահմանված կենսաթոշակի իրավունքի կորուստ. խախտում     Հոդված 14   Խտրականության արգելում   Դիմումատուի ընտանիքի քաղաքացիության կորստի հետևանքով դիմումատուի բազմանդամ ընտանիքի մոր կարգավիճակի և դրա համար սահմանված կենսաթոշակի իրավունքի կորուստ. խախտում     Փաստեր. 1974-1982թթ. ընթացքում ընկած ժամանակահատվածում դիմումատուն և նրա ամուսինը ունեցել են չորս երեխա: Ամուսինը ինչպես և կինը հանդիսանում էր Հունաստանի քաղաքացի և մահմեդական: Չորրորդ երեխայի ծնվելուց հետո կինը Հունաստանի օրենքի համաձայն համարվեց «բազմանդամ ընտանիքի» մայր: 1984 թվականին, այն ժամանակ, երբ դիմումատուն և նրա ընտանիքը գտնվում էին Թուրքիայում` վերջինիս հորը այցելելու նպատակով, ընտանիքի բոլոր անդամների Հունաստանի քաղաքացիությունը դադարեցվեց Հունաստանի ներքին գործերի նախարարի որոշմամբ: Այդ որոշումը հիմնված էր այդ ժամանակ ուժի մեջ գտնվող Քաղաքացիության մասին օրենսգրքի 19-րդ հոդվածի վրա, որի համաձայն «Հունաստանը թողնող և այլևս վերաբնակվելու մտադրություն չունեցող օտարերկրյա ծագմամբ անձինք» զրկվում են քաղաքացիությունից: Ընտանիքի բողոքները ուղղված այդ որոշման դեմ մերժվել էին: 1998թ. Քաղաքացիության մասին օրենսգրքի 19-րդ հոդվածը ճանաչվել էր ուժը կորցրած: Այնուհետև, իշխանությունները քաջալերեցին Հունաստանի մահմեդական համայնքի այն անդամներին, ովքեր զրկվել էին Հունաստանի քաղաքացիությունից, կրկին դիմելու հպատակագրության համար, ինչը դիմումատուն և նրա ընտանիքն արել են 1999 թվականին: 2000թ. դիմումատուի և նրա երեք երեխաների Հունաստանի քաղաքացիությունը վերականգնվել էր, բացառությամբ նրա ամուսնու, և դուստրերից մեկին (Ilkaï) քաղաքացիության: Լինելով և´ անչափահաս և´ ամուսնացած՝ Ilkaï-ն գտնվում էր ամուսնու խնամակալության տակ և հետևաբար իրավունք չուներ մոր միջոցով վերականգնելու Հունաստանի քաղաքացիությունը: 2001 թվականին, թիվ 1982/1990 օրենքի համաձայն, դիմումատուն, որպես բազմանդամ ընտանիքի մայր, դիմել էր ցմահ վճարվող կենսաթոշակի համար: Սակայն նրա դիմումը մերժվել էր այն հիմքով, որ նրա բոլոր չորս երեխաները չունեին Հունաստանի քաղաքացիություն, այսինքն` նա իրավական պահանջներին չէր բավարարում: Այս որոշման դեմ բերված դիմումատուի գանգատը մերժվել էր Ընտանեկան նպաստի վարչության ղեկավարի կողմից, դատական գործերի խորհրդի վարչության և վերջում` Գերագույն վարչական դատարանի կողմից, որոնք գտել էին, որ Սահմանադրության 21-րդ հոդվածը, որը պաշտպանում է ընտանիքը և մայրությունը, ուղղված է միայն հունական ազգի բարեկեցությանը և չի վերաբերում Հունաստանում ապրող այլազգի ընտանիքներին: 2007 թվականին Ներքին գործերի նախարարը ուժը կորցրած է ճանաչել Ilkaï-ին Հունաստանի քաղաքացիությունից զրկելու մասին որոշումը:   Իրավունք. Երբ Ilkaï-ն ծնվեց, դիմումատուի ընտանիքի բոլոր անդամներն ունեին Հունաստանի քաղաքացիություն, իսկ դիմումատուն Հունաստանի օրենքի համաձայն ձեռք բերեց բազմանդամ ընտանիքի մոր կարգավիճակ: Համաձայն թիվ 860/1979 օրենքի` այդ կարգավիճակը սկզբունքորեն պետք է պահպանվեր ամբողջ կյանքի ընթացքում, եթե նույնիսկ մեկ կամ ավելի երեխաներ դադարեին լինել այդ ընտանիքի անդամ: Ի լրումն սրա, Գերագույն վարչական դատարանը գտել էր, որ ցմահ կենսաթոշակի իրավունքը Հունաստանի քաղաքացիություն ունեցող այն մայրերի համար է, ովքեր մշտապես և օրինական բնակվում են Հունաստանում, և կախված չէ նրանց երեխաների քաղաքացիությունից: Դիմումատուի ընտանիքը կորցրել էր քաղաքացիությունը Թուրքիա ճանապարհորդելիս: Ներքին գործերի նախարարության որոշումը, որի մասին դիմումատուն և նրա ընտանիքը երբեք չեն տեղեկացվել, հավանաբար բխում էր ոստիկանության հաշվետվությունից, որի համաձայն դիմումատուի ընտանիքը վերջնականապես երկիրը լքել էր` Թուրքիայում բնակություն վերահաստատելու նպատակով: Այն ընդունվել էր Քաղաքացիության օրենսգրքի այն հոդվածի համաձայն, որը վերաբերում էր «ցանկացած օտարերկրյա ծագման անձի» և պարբերաբար կիրառվում էր հունական քաղաքացիություն ունեցող մահմեդականների նկատմամբ, ինչը տեղի ունեցավ նաև դիմումատուի և նրա ընտանիքի դեպքում: 1998թ. հոդվածը ուժը կորցրած ճանաչվեց, 2000թ. մայիսին դիմումատուին և նրա երեք երեխաներին հաջողվեց վերականգնել Հունաստանի քաղաքացիությունը, բացի Ilkaï-ից, ով անչափահաս էր, ամուսնացած և գտնվում էր ամուսնու խնամակալության տակ: Չնայած դիմումատուն և նրա ընտանիքի անդամներից մի քանիսի Հունաստանի քաղաքացիությունը վերականգնվել էր, սակայն նրանք չէին կարողանում օգտվել բոլոր այն իրավունքներից, որոնցից օգտվում էին բոլոր բազմանդամ հունական ծագում ունեցող ընտանիքները: Քաղաքացիության վերականգնումը պետք է ներառեր բազմանդամ ընտանիքի մոր կարգավիճակի ճանաչումը` այդ կարգավիճակից բխող բոլոր արտոնություններով հանդերձ, ինչպես որ դրանք գոյություն ունեին քաղաքացիության դադարեցումից առաջ: Ընդսմին, դիմումատուն ենթարկվել է խտրական վերաբերմունքի, որը հիմնված չէր որևէ «օբյեկտիվ կամ հիմնավոր պատճառի վրա», բացի այդ նա պարտավոր էր կրել անհամաչափ ապացուցման բեռը, որը խախտում է համայնքի ընդհանուր շահերի և անձանց հիմնարար իրավունքների պաշտպանության պահանջի միջև արդար հավասարակշռումը:   Եզրակացություն. խախտում (միաձայն):   Հոդված 41. 8,455 եվրո (EUR)` որպես նյութական վնասի փոխհատուցում և 5,000 եվրո (EUR)` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:     © Council of Europe/European Court of Human Rights This summary by the Registry does not bind the Court.   Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան   Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար   Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար         © Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013   Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (www.coe.int/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (http://hudoc.echr.coe.int), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` [email protected]   © Council of Europe/European Court of Human Rights, 2013   The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (www.coe.int/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights (http://hudoc.echr.coe.int) or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact [email protected].   ©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013   Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (www.coe.int/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (http://hudoc.echr.coe.int), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : [email protected].

© Rada Europy / Europejski Trybunał Praw Człowieka, źródło: HUDOC (hudoc.echr.coe.int), pozyskano 13.07.2026. · Źródło