57325/00

WyrokETPCz2006-02-07ECLI:CE:ECHR:2006:0207JUD005732500

Analiza orzeczenia

Sekcja wygenerowana przez AI na podstawie treści orzeczenia — nie stanowi cytatu.

Zagadnienie prawne
Czy umieszczanie dzieci romskich w szkołach specjalnych w Czechach stanowiło dyskryminację rasową naruszającą art. 14 Konwencji w związku z art. 2 Protokołu nr 1?
Ratio decidendi
Trybunał uznał, że państwa członkowskie posiadają margines oceny w kształtowaniu systemów edukacyjnych, w tym w tworzeniu szkół specjalnych dla dzieci z trudnościami w nauce. Stwierdził, że system szkół specjalnych w Czechach miał uzasadniony cel dostosowania edukacji do indywidualnych potrzeb dzieci, a nie był skierowany wyłącznie do dzieci romskich. Trybunał podkreślił, że statystyki, choć wskazujące na niepokojące okoliczności, same w sobie nie są wystarczające do stwierdzenia dyskryminacji. Kluczowe było to, że skarżący nie udowodnili, iż decyzje o umieszczeniu ich dzieci w szkołach specjalnych miały charakter etniczny lub rasowy, a testy były przeprowadzane przez specjalistów. Ponadto, rodzice mieli możliwość odwołania się od decyzji i nie zawsze z niej korzystali, a w niektórych przypadkach sami prosili o umieszczenie dzieci w takich szkołach.
Stan faktyczny
Skarżącymi były dzieci romskie, obywatele Czech, które w latach 1996-1999 zostały przyjęte do „szkół specjalnych” przeznaczonych dla dzieci z trudnościami w nauce. Decyzje o przyjęciu opierały się na testach zdolności umysłowych i wymagały zgody rodziców. Rodzice otrzymywali pisemne decyzje z informacją o możliwości odwołania, z której jednak nie skorzystali. Niektórzy skarżący zostali później przeniesieni do szkół ogólnodostępnych. Część skarżących złożyła skargi administracyjne i konstytucyjne, zarzucając de facto segregację i brak odpowiedniej informacji, ale zostały one odrzucone przez sądy krajowe.
Rozstrzygnięcie
Trybunał stwierdza brak naruszenia art. 14 Konwencji w związku z art. 2 Protokołu nr 1 (sześcioma głosami do jednego).

Pełny tekst orzeczenia

© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (www.coe.int/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:   © Council of Europe/European Court of Human Rights, 2012 . This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (www.coe.int/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.   © Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.  La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (www.coe.int/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.   Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 83 2006թ. փետրվար Դ.Հ.-ն և այլոք ընդդեմ Չեխիայի Հանրապետության 57325/00 Վճիռ - 07.02.2006թ. [Բաժին II]   Հոդված 14   Խտրականություն    Գնչու երեխաներին «հատուկ դպրոց» ընդունելը. խախտում չկա:     Փաստեր. Բոլոր դիմողներն էլ Չեխիայի քաղաքացի գնչուներ էին որոնք 1996-1999 թվականներին` անմիջապես կամ որոշ ժամանակ անց, ընդունվել են սովորական ընդհանուր դպրոցներ, ՙհատուկ դպրոցներ՚` որոշ կատեգորիայի դպրոցներ, որոնք կոչվում են ՙհատուկ դպրոցներ՚` սովորելու հետ կապված խնդիրներ ունեցող երեխաների համար, որոնք չէին կարող հաճախել ՙհիմնական՚ կամ այլ մասնագիտացված տարրական դպրոցներ: Օրենքով երեխային հատուկ դպրոց ընդունելը որոշվում էր տնօրենի կողմից երեխայի մտավոր ունակությունները որոշելու նպատակով անցկացվող թեստի արդյունքներով ու իրականացվում էր ուսումնական հոգեբանության և երեխայի հարցերով կենտրոնում և պահանջում էր ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնությունը: Համապատասխան գրավոր որոշումները կայացվել են դպրոցների տնօրենի կողմից, որոնց մասին ծնողները: Դրանք պարունակել են նշումներ այդ որոշումների բողոքարկման մասին, սակայն դիմողներից ոչ մեկը չի իրականացրել այդ իրավունքը: Դիմողները նաև տեղեկացվել են դպրոցի ղեկավարության կողմից հատուկ դպրոցից սովորական դպրոց տեղափոխելու հնարավորության մասին: Պարզվել է, որ երեխաներից չորսը հանձնել են ունակությունները պարզելուն ուղղված թեստերը և սկսել են հաճախել սովորական դպրոցներ: 1999 թվականին դիմողներից ոմանք դիմել են իրավասու Կրթության դեպարտամենտին` բողոքարկման ընթացակարգից զատ, հատուկ դպրոցներ ընդունելու առթիվ վարչական որոշումները վերանայելու նպատակով: Դեպարտամենտը պատասխանել է, որ դիմողները չեն պահպանել բողոքարկման ընթացակարգից դուրս բողոք ներկայացնելու պայմանները, իսկ հատուկ դպրոց վիճելի ընդունումը որոշվել է օրենքին համապատասխան: Վերջապես, դիմողներից ոմանք ներկայացրել էին սահմանադրական բողոք` հատկապես Կոնվենցիայի 3-րդ, 14-րդ հոդվածների և Թիվ 1 արձանագրության 2-րդ հոդվածի ներքո, որ իրենք de facto ենթարկվել են մեկուսացման հատուկ կրթական համակարգի առկայության պատճառով, և որ իրենք պատշաճ կարգով տեղեկացված չեն եղել հատուկ դպրոցներ ընդունելու հետևանքների մասին: Սահմանադրական դատարանը մերժել է դիմողների բողոքը: Այն գտել է, որ Սահմանադրական դատարանն իրավասու չէր որոշում կայացնելու դիմողից ոմանց մասի բողոքների առթիվ, իսկ մյուսների մասով բողոքը մերժել է անհիմն լինելու պատճառով, նշելով, որ նրանք չեն ներկայացրել իրենց բողոքները հիմնավորող կոնկրետ ապացույցներ, որ նրանք չեն իրականացրել որոշումը բողոքարկելու իրենց իրավունքը, և որ նրանց ներկայացուցիչները ջանք չեն գործադրել տեղեկանալու հատուկ դպրոցներ ընդունելու հետևանքների մասին: Օրենք. Կառավարության նախնական առարկությունը (չսպառելու վերաբերյալ) Այս գործի ընդունելիության առնչությամբ Դատարանը որոշել է, որ այս առումով կողմերի փաստարկները հարցեր են առաջացրել, որոնք սերտորեն կապված են գործի հանգամանքների հետ, և որ դիմումն ուներ հատուկ կարևորություն և լուրջ հետևանքներ: Համապատասխանաբար, նաև քանի որ դիմումը հանգեցրել է այն հետևության, որ խախտում չի եղել, Դատարանն անհրաժեշտ է համարել որոշել, թե արդյոք դիմողները բավարարել էին ներպետական միջոցներն սպառելու պահանջը թե` ոչ:   Հոդված 14` Թիվ 1 արձանագրության 2-րդ հովածի հետ մեկտեղ:   Դիմողների բողոքն այդ դրույթների ներքո` հիմնված էր մի շարք լուրջ փաստարկների վրա, և մի շարք կազմակերպություններ արտահայտել էին իրենց մտահոգությունն այն գործընթացների առթիվ, որոնցով Չեխիայի Հանրապետությունում ապրող ռումինացի երեխաներն ընդունվում էին հատուկ դպրոցներ, ինչպես նաև այն բարդությունների առթիվ, որոնք նրանք ունենում էին սովորական դպրոց ընդունվելիս: Այդուհանդերձ, Դատարանը չէր, որ պետք է գնահատեր ողջ սոցիալական իրավիճակը: Տվյալ գործով Դատարանի խնդիրն էր հատկապես ուսումնասիրել իրեն ներկայացված կոնկրետ դիմումները և համապատասխան փաստերի հիման վրա որոշել, թե արդյոք դիմողներին հատուկ դպրոց ընդունելու պատճառն ունեցել է էթնիկական կամ ռասայական բնույթ, թե` ոչ: Այդ կապակցությամբ, եթե քաղաքականությունը կամ ընդհանուր միջոց ունեցել են համապատասխանաբար վնասակար ազդեցություն անձանց որոշակի խմբի վրա, նրանց նկատմամբ խտրականության դրսևորումը չի բացառվի, չնայած այն փաստին, որ դրանք հատուկ ուղղված չեն եղել որոշակի խմբի: Այդուհանդերձ, վիճակագրությունն ինքնին բավարար չէր ընդունելու այնպիսի պրակտիկայի առկայությունը, որը կարող էր բնորոշվել որպես խտրականություն: Ավլին, դպրոցի կրթական ուղղությունը որոշելն ըստ էության անդամ պետության խնդիրն է: Անդրադառնալով հատուկ կարիքներ և խնդիրներ ունեցող երեխաներին` հնարավոր տարբեր համակարգերի առկայությունը առաջ էր բերում տարբեր շահերի հավասարակշռման բարդ ձևեր: Կրկին նշվել է, որ հաշվի առնելով կրթության ոլորտում պետությունների գնահատման ազատությունը, նրանց չէր կարելի արգելել նախատեսել դպրոցների տարբեր տեսակներ խնդիրներ ունեցող երեխաների համար կամ կիրառել հատուկ կարիքները բավարարող հատուկ կրթական ծրագրեր: Այս պարագայում, Դատարանը գտել է, որ Կառավարությունը համապատասխան չափով ապացուցել է, որ հատուկ դպրոցների համակարգը Չեխիայի Հանրապետությունում նախատեսված չի եղել միայն գնչու երեխաների համար, և որ այդ դպրոցներում մեծ ջանքեր են գործադրվել օժանդակելու որոշ կատեգորիայի աշակերտների տարրական գիտելիքներ ստանալու հարցում: Ստացվում է, որ հատուկ դպրոցներ երեխաներին ընդունելու կանոններն ուղղված չեն եղել աշակերտների էթնիկական ծագմանը, այլ օրինական նպատակ են հետապնդել կրթական համակարգը երեխաների կարիքներին, կարողություններին կամ տկարամտությանը համապատասխանեցնելու համար: Ավելին, չի վիճարկվել այն, որ այս գործով թեստերը կազմված են եղել համապատասխան ոլորտի մասնագետների կողմից և դիմողների ներկայացուցիչները չեն ապացուցել, թե սխալ են մասնագետների հետևություններն այն մասին, որ երեխաներն իրենց սովորելու խնդիրների պատճառով չեն կարողացել հետևել սովորական կրթական ծրագրին: Անհրաժեշտ է նաև հիշել, որ որպես դիմողների լիարժեք ներկայացուցիչներ դիմողների ծնողները չեն իրականացրել որևէ գործողություն, թեև ստացել էին գրավոր որոշում իրենց երեխաներին հատուկ դպրոց ընդունելու մասին: Իրոք, որոշ դեպքերում հենց ծնողներն են խնդրել, որպեսզի իրենց երեխաներն ընդունվեն կամ մնան հատուկ դպրոցում: Ավելին, փաստը, որ դիմողներից ոմանք արդյունքում տեղափոխվել են սովորական դպրոց, ապացուցում է, որ այդ իրավիճակն անդառնալի չէր: Ինչ վերաբերում է դիմողների փաստարկին առ այն, որ բացակայել է ծնողների համաձայնությունը, և երկու դեպքում ուշ են իմացել որոշման մասին, պետք է նշել, որ ծնողների բնական պարտականությունն է եղել ապահովելու, որպեսզի իրենց երեխաները կրթություն ստանան, և նրանք պետք է պարզեին Պետության կողմից ընձեռվող կրթական հնարավորությունները, որպեսզի հստակ իմանային իրենց երեխաներին հատուկ դպրոց ընդունելու վերաբերյալ որոշման կայացման օրը և անհրաժեշտության դեպքում, կարողանային բողոքարկել այն` համաձայն չլինելու պարագայում: Այդպիսով, ընդունելով հանդերձ, որ վիճակագրությունը բացահայտում է մտահոգող հանգամանքներ, և որ Չեխիայի Հանրապետությունում ընդհանուր վիճակը` կապված գնչու երեխաների կրթության հետ, անշուշտ, կատարյալ չէ, Դատարանը տվյալ հանգամանքներում չի կարողացել եզրակացնել, որ դիմողներին հատուկ դպրոց ընդունելը կամ այնտեղ պահելը եղել է ռասայական խտրականության արդյունք, ինչպես որ վիճարկվել է դիմողների կողմից:   Եզրակացություն. խախտում չկա (վեց ձայնով` ընդդեմ մեկի):   © Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (www.coe.int/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից (http://hudoc.echr.coe.int) կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. [email protected]   © Council of Europe/European Court of Human Rights, 2012. The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (www.coe.int/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights (http://hudoc.echr.coe.int) or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact [email protected].   © Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012 Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (www.coe.int/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (http://hudoc.echr.coe.int), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : [email protected]

© Rada Europy / Europejski Trybunał Praw Człowieka, źródło: HUDOC (hudoc.echr.coe.int), pozyskano 13.07.2026. · Źródło