67336/01
WyrokETPCz2009-07-30ECLI:CE:ECHR:2009:0730JUD006733601
Analiza orzeczenia
Sekcja wygenerowana przez AI na podstawie treści orzeczenia — nie stanowi cytatu.
Zagadnienie prawne
Czy brak skutecznych środków prawnych w prawie krajowym przeciwko dyskryminacji ze względu na przynależność związkową naruszył prawo do wolności zrzeszania się (art. 11) w połączeniu z zakazem dyskryminacji (art. 14) Konwencji?Ratio decidendi
Trybunał uznał, że władze krajowe nie wywiązały się z pozytywnych obowiązków zapewnienia skutecznej ochrony prawnej przed dyskryminacją antyzwiązkową. Sąd krajowy konsekwentnie odmawiał merytorycznego rozpatrywania zarzutów dyskryminacji w postępowaniach cywilnych, twierdząc, że takie kwestie mogą być rozstrzygane wyłącznie w postępowaniu karnym. Trybunał uznał, że postępowanie karne jest niewystarczające, ponieważ wymaga udowodnienia bezpośredniego zamiaru dyskryminacji 'ponad wszelką wątpliwość' i daje ofiarom ograniczoną rolę. Skumulowany efekt działań pracodawcy, mających na celu zniechęcenie do działalności związkowej, podważył istotę wolności zrzeszania się, a brak dostępnego i skutecznego środka cywilnego stanowił naruszenie art. 14 w związku z art. 11 Konwencji.Stan faktyczny
Skarżący to członkowie Związku Zawodowego Dokerów Rosji (RDM) w Kaliningradzie. Po strajku w 1997 roku, ich pracodawca, Kaliningradzki Port Handlowy, miał stosować wobec nich dyskryminację ze względu na przynależność związkową. Działania te obejmowały przenoszenie do mniej korzystnych grup roboczych, redukcję wynagrodzeń, stronnicze egzaminy z bezpieczeństwa pracy, zwolnienia oraz odmowę przeniesienia do nowej, bardziej dochodowej spółki zależnej. Skarżący bezskutecznie próbowali dochodzić swoich praw w postępowaniach cywilnych i karnych na poziomie krajowym, gdzie sądy odmawiały merytorycznego rozpatrzenia zarzutów dyskryminacji w postępowaniach cywilnych.Rozstrzygnięcie
Trybunał jednogłośnie: umorzył skargi dwudziestego i trzydziestego pierwszego skarżącego; stwierdził naruszenie art. 14 w związku z art. 11 Konwencji w odniesieniu do pozostałych skarżących; stwierdził, że nie ma potrzeby rozpatrywania skargi na podstawie art. 13 Konwencji; zasądził każdemu skarżącemu 2 500 EUR tytułem zadośćuczynienia za szkody niemajątkowe, powiększone o wszelkie należne podatki; odrzucił pozostałą część roszczeń skarżących o słuszne zadośćuczynienie.Pełny tekst orzeczenia
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ. կամ եկող տարի
Սույն թարգմանությունը պատվիրված է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների տրաստային հիմնադրամի աջակցությամբ (www.coe.int/humanrightstrustfund): Դատարանը թարգմանության համար պարտավորություն չի ստանձնում: Այլ տեղեկությունների համար տես սույն փաստաթղթի վերջում հեղինակային իրավունքի մասին ամբողջական նշումը:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (www.coe.int/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (www.coe.int/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
1959. 50. 2009
ՀԻՆԳԵՐՈՐԴ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ
ԴԱՆԻԼԵՆԿՈՎՆ ՈՒ ՄՅՈՒՍՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԸ
/Դիմում թիվ 67336/01/
ՎՃԻՌ
/Հատվածներ/
Սույն տարբերակն ուղղվել է 2010թ. ապրիլի 23-ին` Դատարանի Կանոնակարգի
81-րդ կանոնի հիման վրա
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
30 հուլիսի 2009թ.
ՎԵՐՋՆԱԿԱՆ
10/12/2009
Սույն վճիռը ենթակա է խմբագրական վերանայման:
Դանիլենկովն ու մյուսներն ընդդեմ Ռուսաստանի գործում
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը /հինգերորդ ստորաբաժանում/, նիստ գումարելով որպես պալատ և կազմված լինելով.
Ռայթ Մարուստեսից /նախագահ/, դատավորներ Ռենատե Յեգերից, Կարել Յունգվիրտից, Անատոլի Կովլերից, Մարկ Վիլլիգերից, Իզաբել Բերրո-Լեֆեվրից, Զդրավկա Կալայջիևայից և ստորաբաժանման քարտուղարի տեղակալ Սթիվեն Ֆիլիպսից, 2009թ. ապրիլի 14-ին և հուլիսի 7-ին դռնփակ նիստում խորհրդակցելուց հետո կայացրեց նշված վերջին օրն ընդունված հետևյալ վճիռը:
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Գործն սկսվել է ընդդեմ Ռուսաստանի Դաշնության թիվ 67336/01 հայցադիմումի հիման վրա, որը Դատարան էր ներկայացվել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների կոնվենցիայի /”Կոնվենցիա”/ 34-րդ հոդվածի հիման վրա` ստորև նշված` Ռուսաստանի երեսուներկու քաղաքացիների կողմից /”դիմողներ”/, 2001թ. փետրվարի 9-ին: Բոլոր դիմողները Ռուսաստանի Դոկերների միության /ՌԴՄ/ Կալինինգրադի մասնաճյուղի անդամներ են:
Դիմողներին, ում իրավաբանական օգնություն էր ցուցաբերվել, ներկայացնում էր Կալինինգրադի նավահանգստի ՌԴՄ-ի նախագահ պրն. Մ. Չեսալինը: Ռուսաստանի կառավարությունը /”Կառավարություն”/ հերթով ներկայացնում էին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ռուսաստանի Դաշնության նախկին ներկայացուցիչներ պրն. Պ. Լապտևը և տկն. Վ. Միլինչուկը:
Դիմողները, ի մասնավորի, հայտարարում էին, որ խախտվել են հավաքների ազատության և խտրականությունից ազատ մնալու իրենց իրավունքները, իսկ իրենք խտրականության վերաբերյալ բողոքի մասով չեն ունեցել իրավական պաշտպանության արդյունավետ ներպետական միջոցներ:
2004թ. հոկտեմբերի 19-ին հայցադիմումը հայտարարվեց ընդունելի:
Դիմողները և կառավարությունն առանձին-առանձին, 59-րդ կանոնի 1-ին կետի հիման վրա ներկայացրել էին գործի էության վերաբերյալ իրենց փաստարկները: Կողմերի հետ խորհրդակցելուց հետո Դատարանը որոշեց, որ պահանջվում է գործի ըստ էության քննություն /59-րդ կանոն, վերջում/:
ՓԱՍՏԵՐԸ
ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
Ա. Դիմումի նախապատմությունը
Ռուսաստանի դոկերների միության մասնաճյուղ Կալինինգրադի նավահանգստում ստեղծվել է 1995թ.` որպես Ծովային տրանսպորտի աշխատողների ավանդական միության այլընտրանք: Մասնաճյուղը պաշտոնապես գրանցվել է Կալինինգրադի արդարադատության վարչությունում 1995թ. հոկտեմբերի 3-ին:
Դիմողների գործատուն` Կալինինգրադի առևտրային նավահանգիստ ՓԲԸ մասնավոր ընկերությունը /”նավահանգստային ընկերություն”/ ստեղծվել է 1998թ. հունիսի 30-ին` Կալինինգրադի առևտրային նավահանգիստ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության վերակազմակերպման արդյունքում և վերջինիս իրավահաջորդն էր: 1998թ. հունիսի 20-ին Կալինինգրադի Բալտիյսկի շրջանի վարչական մարմինը պաշտոնապես գրանցեց նոր իրավաբանական անձին: 2002թ. ապրիլի 25-ին մասնավոր ընկերությունը վերածվեց նույն անվամբ պետական ընկերության` Կալինինգրադի առևտրային նավահանգիստ ԲԲԸ:
Դիմողները նշել են, որ 1997թ. մարտի 4-ին Կալինինգրադի տարածաշրջանի նահանգապետն արձակել էր թիվ 183 հրամանը Կալինինգրադի տարածաշրջանի զարգացման հիմնադրամ /”Հիմնադրամ”/ ստեղծելու և դրա կառավարման խորհրդի կազմում Կալինինգրադի տարածաշրջանի վարչական մարմնի հինգ պաշտոնյաների նշանակելու մասին: Ինքը` նահանգապետը, դարձավ խորհրդի նախագահը, իսկ նահանգապետի առաջին տեղակալը` պրն. Կարետնին, նշանակվեց հիմնադրամի կառավարիչ:
Ըստ դիմողների` 1998-2000թթ. ընկած ժամանակահատվածում պրն. Կարետնին եղել է նավահանգստային ընկերության տնօրենների խորհրդի անդամ: Այդ ընթացքում պրն. Կարետնին իր կողմից վերահսկվող ընկերության միջոցով, որը կոչվում էր “Ռեգիոնկ”, կառավարում էր նաև նավահանգստային ընկերության բաժնետոմսերի 35 տոկոսը: Այսպիսով, դիմողները ենթադրել էին, որ իրենց գործատուն համապատասխան ժամանակ եղել է պետության գործուն վերահսկողության ներքո` և ուղղակիորեն /հիմնադրամի 20 տոկոս սեփական բաժնետոմսերը/, և անուղղակիորեն /բաժնետոմսերի 35 տոկոսը կառավարվում էր տարածաշրջանային վարչական մարմնի պաշտոնյայի կողմից/:
Կառավարության ներկայացրած փաստաթղթերի համաձայն` Կալինինգրադի նավահանգիստը եղել էր մասնավոր սեփականություն, իսկ Հիմնադրամը ձեռք էր բերել դրա բաժնետոմսերի միայն 19.93 տոկոսը / 0.09 տոկոս 1997թ. մայիսին, իսկ 1998թ. մայիսին` 19.84 տոկոս/, ուստի և չէր կարելի ասել, որ պետությունն արդյունավետ վերահսկողություն էր իրականացրել դրա գործունեության նկատմամբ: Ավելին, նավահանգստային ընկերության բաժնետոմսերը, որոնց տիրապետում էր Հիմնադրամը, 2000թ. նոյեմբերի 28-ին փոխանցվել էին Զեմլանդ էսկիմա բաժնետիրական ընկերությանը: Ինչ վերաբերում է պրն. Կարետնիին, Կառավարությունը հայտարարում է, որ նա եղել է նավահանգստային ընկերության տնօրենների խորհրդի անդամ, սակայն այդ ժամանակ նա քաղաքացիական ծառայող չի եղել: Դիմողների հայտարարություններն այն մասին, որ նա վերահսկել է Ռեգիոնկը, որևէ ապացույցով չի հիմնավորվել: Նրանք նոր հայտարարություններ արեցին այն մասին, որ պետության կողմից գործուն վերահսկողության չափը սահմանափակվում էր համապատասխան օրենքների կատարումը մոնիտորինգի ենթարկելով:
Բ. Նավահանգստի ղեկավարության ցուցաբերած ենթադրյալ խտրականությունը
1996թ. մայիսին ՌԴՄ-ն մասնակցեց կոլեկտիվ բանակցությունների: Ստորագրվեց նոր կոլեկտիվ աշխատանքային պայմանագիր, որով նախատեսված էին ավելի երկար տարեկան արձակուրդ և աշխատավարձի առավել լավ պայմաններ: Արդյունքում երկու տարվա ընթացքում ՌԴՄ-ի անդամների թիվը 11-ից 1997թ. հոկտեմբերի 14-ին հասավ 275-ի: Դիմողները նշել էին, որ Կալինինգրադի նավահանգստում համապատասխան ժամանակ աշխատում էր ավելի քան հինգ հարյուր դոկեր:
1997թ. հոկտեմբերի 14-ին ՌԴՄ-ն սկսեց երկշաբաթյա գործադուլ` աշխատավարձի, ավելի լավ աշխատանքային պայմանների և կյանքի ապահովագրության պահանջներով: Գործադուլը չկարողացավ հասնել իր նպատակներին և 1997թ. հոկտեմբերի 28-ին դադարեց:
Դիմողները փաստարկում էին, որ 1997թ. հոկտեմբերի 28-ից սկսած Կալինինգրադի նավահանգստի ղեկավարությունը ՌԴՄ-ի անդամներին ահաբեկում էր գործադուլի պատճառով տուգանքներով և նրանց դրդում հրաժարվել միության անդամակցությունից:
ՌԴՄ-ի անդամների վերանշանակումը աշխատանքային հատուկ խմբերում
1997թ. հոկտեմբերի 28-ին Կալինինգրադի նավահանգստի գործադիր տնօրենն արձակեց թիվ 109 և 110 հրամանները, որոնցով ստեղծվեցին աշխատանքային երկու հատուկ խմբեր` “դոկերների պահուստային թիմեր” անվամբ, յուրաքանչյուրը` կազմված 40 հոգուց: Այդ թիմերը հիմնականում ստեղծվել էին տարիքով ավելի մեծ և առողջական խնդիրներ ունեցող դոկերների համար, ովքեր ամբողջ կարողությամբ չէին կարող աշխատել: Նրանք բավարար թվով բանվորներ չունեին` ընդամենը վեց հոգի` համեմատած աշխատանքային մնացած խմբերի հետ, որոնցում կար տասնչորսից տասնվեց հոգի, բեռները մշակելու համար: Մեկ թիմում /թիվ 109/ միավորվելուց հետո նրանց հանձնարարվեց աշխատել ութժամյա ցերեկային հերթափոխում, մինչդեռ մնացած թիմերն աշխատում էին` հերթագայելով տասնմեկժամյա ցերեկային ու գիշերային հերթափոխը: 1997թ. հոկտեմբերի 28-ի հրամանով տարիքով ավելի մեծ ու առողջական խնդիրներ ունեցող դոկերները տեղափոխվեցին նոր կազմավորված թիվ 117 թիմ, իսկ գործադուլին մասնակցած դոկերների մեծ մասին փոխադրեցին թիվ 109 և 110 վերակազմավորված “պահուստային թիմեր”:
Ըստ դիմողների` միայն ցերեկային հերթափոխով աշխատող պահուստային թիմեր իրենց տեղափոխության արդյունքում աշխատավարձի ժամանակն զգակիորեն կրճատվեց: 1997թ. նոյեմբերի վերջին գործադիր տնօրենը փորձ արեց խրախուսել նրանց գործընկերներին` դադարեցնել ՌԴՄ-ին իրենց անդամակցությունը` միությունից դուրս եկածներին անմիջապես փոխադրելով նոր ՌԴՄ-ի թիմեր, որոնք մուտք ունեին դեպի բեռներ:
1997թ. դեկտեմբերի 1-ին թիմերի նոր կազմը դարձավ պաշտոնական, իսկ գործադիր տնօրենը թիմերին կարգադրեց վերահամարակալվել: Դիմողներին փոխադրեցին չորս թիմ, որոնք բաղկացած էին միայն ՌԴՄ-ի այն անդամներից, ովքեր մասնակցել էին գործադուլին: Այդ թիմերն էին` 9, 10, 12 և 13: Թիվ 12 և 13 թիմերի աշխատանքային ժամանակացույցը նման էր մյուս թիմերի ժամանակացույցին, իսկ թիվ 9 և 10 թիմերին /նախկինում` թիվ 109 և 110/ հանձնարարություն տրվեց տասնմեկժամյա ցերեկային հերթափոխով աշխատել երկու օր, ապա երկու օր հանգստանալ:
ՌԴՄ-ի անդամ թիմերի աշխատավարձի պոտենցիալի նվազումը
Ըստ դիմողների` մինչև 1997թ. դեկտեմբերը ծառայության մեջ գտնվող թիմերի ղեկավարների համար ընդունված գործելակերպ էր հերթափոխվելը` իրենց թիմերի համար աշխատանքի ընտրությունը: 1997թ. դեկտեմբերի 1-ից հետո գործադիր տնօրենը ոչ պաշտոնական կերպով ՌԴՄ-ի թիմերի ղեկավարներին դուրս հանեց ավանդական պայմանավորվածությունից` նրանց համար որպես տարբերակ թողնելով ամենապակաս շահութաբեր աշխատանքը: Դիմողների եկամուտը նվազեց կեսից մինչւ երեք քառորդի չափով, քանզի նրանք չէին ստանում բեռներ փոխադրելու առաջադրանքներ, որոնց համար վճարում էին ըստ կտորների, այլ կատարում էին օժանդակ աշխատանք, որի համար նրանց վճարում էին սովորական դրույքի կիսով չափ:
1998թ. հունվարի 21-ին Աշխատանքի պետական տեսչությունը կարգադրեց դիմողների գործատուի կադրերի վարչության պետին` վերակազմավորված թիմերում աշխատող դոկերներին փոխհատուցել կորսված աշխատավարձը: 1998թ. փետրվարի 2-ին կադրերի վարչության պետը պատասխանեց, որ թիմերի վերակազմավորումը նավահանգստի ընկերության ներքին հարցն է, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ բոլոր դոկերները հավասար աշխատանքի դիմաց ստացել են հավասար վարձատրություն, փոխհատուցում տալու իրավական որևէ հիմք չկա:
Այնուհետև դիմողները հայտարարել էին, որ իրենց գործատուն միտումնավոր կերպով ՌԴՄ-ի թիմերը թերի էր համալրել` 1998թ. օգոստոսին թիվ 9 և 10 թիմերում կար երեքական, իսկ թիվ 12 և 13 թիմերում` վեցական բանվոր, որով արդարացվում էր բեռների հետ նրանց գործ չունենալը:
Առաջին ու երկրորդ դիմողները Աշխատանքի պետական տեսչությանը բողոքել էին, որ ՌԴՄ-ի անդամներին տեղափոխել են հատուկ խմբեր: 1998թ. օգոստոսի 25-ին Կալինինգրադի տարածաշրջանի Աշխատանքի պետական տեսչության պետը հրահանգ տվեց Կալինինգրադի նավահանգստի գործադիր տնօրենի պաշտոնակատարին: Մասնավորապես, տեսչությունը հայտնաբերել էր, որ դոկերներին տեղավորել էին թիմերում այն հիմքով, որ նրանք իրենց արհմիության անդամ են: Այդ դասակարգմամբ խախտվել էր Արհմիությունների մասին օրենքի 9-րդ բաժնի 1-ին կետը, և մի քանի թիմ չէր կարողացել աշխատանքն ամբողջությամբ կատարել, քանի որ թերի էին համալրված: Տեսչությունը կարգադրեց, որպեսզի չեղյալ համարվեն աշխատանքային խմբերի կազմի փոփոխությունները, որպեսզի վերականգնվի աշխատողների նորմալ քանակը:
1998թ. նոյեմբերի 4-ին գործադիր տնօրենը կարգադրել էր, որպեսզի ՌԴՄ-ի հինգ հոգուց պակաս բանվորներ ունեցող չորս խմբերից դոկերները տեղափոխվեն այլ խմբեր: 1998թ. դեկտեմբերի 1-ին ՌԴՄ-ի չորս խմբերում մնացած բանվորներից կազմվեց նոր` 14-րդ խումբ, իսկ առաջին գանգատարկուն նշանակվել էր խմբի ղեկավար:
Անվտանգության կարգի ստուգման անցկացումը
1998թ. ապրիլի 15-ից մայիսի 14-ն ընկած ժամանակահատվածում անցկացվեց աշխատանքի անվտանգության կարգի վերաբերյալ դոկերների գիտելիքների ամենամյա ստուգումը: ՌԴՄ-ի ներկայացուցչին թույլ չտվեցին լինել ստուգարքային հանձնաժողովի անդամ կամ անգամ դրան ներկա գտնվել:
Դիմողները փաստարկել են, որ ստուգարքի պայմաններն արդար չէին, ՌԴՄ-ի անդամների նկատմամբ կանխակալ` ստուգարք չստացած 89 դոկերներից 79-ը ՌԴՄ-ի անդամ էին, թեպետ 1998թ. հունիսի 1-ին նավահանգստային ընկերությունում աշխատում էր 438 դոկեր, որոնցից միայն 212-ն էր ՌԴՄ-ի անդամ: Ըստ կառավարության` ՌԴՄ-ի անդամ էր ստուգարք չստացած 44 դոկեր: Այն դոկերները, ովքեր ստուգարք չին ստացել, մեկ շաբաթ ժամանակով հեռացվեցին բեռների հետ գործ ունենալուց:
Հունիսի 3-5-ը երկրորդ փորձի ժամանակ քսան բանվոր նորից ստուգարք չստացավ: Նրանցից տասնյոթը ՌԴՄ-ի անդամ էր: Դիմողները փաստարկել էին, որ ստուգարքից մեկ շաբաթ անց ՌԴՄ-ի անդամ չհանդիսացող երկու բանվորի թույլ էին տվել աշխատել, մինչդեռ ՌԴՄ-ի անդամներին հանել էին և հնարավորություն չէին տվել ստուգարքը վերահանձնել: Դիմողները փաստարկել էին, որ նավահանգստի ղեկավարությունը պարգևատրել էր նրանց, ովքեր համաձայնվել էին հրաժարվել միությանն իրենց անդամակցությունից` ստուգարքն ստացած լինելու և աշխատանքին վերադառնալու թույլտվություն ստանալու պայմանով: Դիմողներից մեկն ստիպված էր եղել աշխատանքից ազատվել և գործ գտնել նավահանգստից դուրս:
1998թ. օգոստոսի 25-ին աշխատանքի անվտանգության պետական տեսուչը կարգադրել էր, որպեսզի անվտանգության կարգի ստուգարքի արդյունքները չեղյալ համարվեն այն հիմքով, որ ստուգարքային հանձնաժողովի կազմը չէր համաձայնեցվել ՌԴՄ-ի հետ: Տեսուչը կարգադրել էր, որպեսզի ստուգարքը մեկ ամսվա ընթացքում նորից կազմակերպվի, ընդգրկի ՌԴՄ-ն, իսկ դոկերներին անվտանգության կարգի վերաբերյալ տրամադրեն տեղեկատվական նյութեր:
1998թ. հոկտեմբերի 29-ին ՌԴՄ-ի ներկայացուցչի և Աշխատանքի անվտանգության պետական տեսչության պաշտոնյայի ներկայությամբ երրորդ անգամ ստուգարք անցկացվեց: Ստուգարքին մասնակցած ՌԴՄ-ի հինգ անդամներից չորսն ստացան ամենաբարձր գնահատականները, իսկ հինգերորդը` երկրորդ ամենաբարձր գնահատականը:
1998-1999թթ. հաստիքների կրճատման պատճառով դոկերների ազատումն աշխատանքից
1998թ. մարտի 26-ին նավահանգստի ղեկավարությունը ծանուցում ներկայացրեց առ այն, որ 112 դոկերներ հաստիքների կրճատման պատճառով աշխատանքից ազատվելու են:
1998թ. օգոստոսի 10-ին 33 դոկերներ, ովքեր նախկինում եղել էին աշխատակազմի անդամներ, փոխադրվեցին ըստ պահանջի պայմանագրերի վրա: Դիմողները մատնանշել էին, որ փոխադրված դոկերներից 27-ը /81.8 տոկոս/ եղել էին ՌԴՄ-ի անդամներ, մինչդեռ համապատասխան ժամանակ նավահանգստում ՌԴՄ-ի անդամների միջին թիվը 33 տոկոս էր: Դիմողները հայտարարում էին, որ տեղափոխված դոկերները միջին հաշվով ավելի որակյալ էին, քան իրենց գործընկերները, ում պահել էին:
1998թ. նոյեմբերի 11-ին գործադիր տնօրենը կարգադրեց, որպեսզի հաստիքների կրճատման պատճառով 47 դոկեր ազատվի: Ըստ դիմողների` 1998թ. նոյեմբերի 20-ին կադրերի վարչության պետը ծանուցում ներկայացրեց 35 դոկերների, որոնցից 28-ը ՌԴՄ-ի անդամներ էին: Դիմողները փաստարկել էին, որ փաստացի ազատում տեղի չէր ունեցել, որովհետև դրա համար պահանջվում էր իրենց արհմիության համաձայնությունը, որը երբեք էլ չէր տրվի և որին հետամուտ չէին լինի: Դրա փոխարեն 1998թ. դեկտեմբերի 18-ին ՌԴՄ-ի խմբի 15 դոկերներ իրազեկվեցին, որ 1999թ. փետրվարի 18-ի դրությամբ իրենց աշխատաժամանակը կրճատվելու է և ամսական 132 ժամից դառնալու է 44: Դիմողների ներկայացրած բողոքը քննելուց հետո Բալտիյսկիի տրանսպորտի դատախազը գտավ, որ չափազանց փոքր խմբի բանվորների համար կես դրույքով ժամանակացույցի սահմանումը /նույն որակավորումն ունեցող 116 դոկերներից 15-ը, իսկ ընդհանուր առմամբ դոկերների թիվը նավահանգստում կազմում էր 365/ առանց նրանց համաձայնության խախտել էր հավասարության սահմանադրական սկզբունքը և հակասում էր Աշխատանքային օրենսգրքի 25-րդ հոդվածին: 1999թ. փետրվարի 10-ին դատախազը կարգադրեց, որպեսզի նավահանգստի գործադիր տնօրենը շտկի այդ խախտումները:
Դատարան էին դիմել նաև առաջինից վեցերորդ, իններորդ, տասներորդ, տասնմեկերորդ և տասնութերորդ դիմողները: Նրանք պահանջում էին, որպեսզի դատարանն իրենց տեղափոխումներն անօրինական հայտարարի, եզրակացնի, որ արհմիության անդամ լինելու պատճառով իրենց նկատմամբ խտրականություն է դրսևորվել և փոխհատուցում տա կորցրած աշխատավարձի ու ոչ դրամական վնասի համար:
2000թ. հունվարի 25-ին Կալինինգրադի Բալտիյսկի շրջանի դատարանը մասնակիորեն ընդունեց դիմողների հայցերը: Դատարանը գտավ, որ փոքր թվով դոկերների փոխադրումը ոչ լրիվ դրույքով ժամանակացույցի որևէ հիմնավոր պատճառ չի ունեցել, ուստի անօրինական է: Դատարանը նավահանգստային ընկերությանը կարգադրեց փոխհատուցել հայցվորներին նրանց կորցրած աշխատավարձերը և ոչ նյութական վնասները: Այնուամենայնիվ, դատարանը մերժեց ճանաչել, որ հայցվորների նկատմամբ խտրական վերաբերմունք է եղել ՌԴՄ-ին նրանց անդամակցության հիմքերով, քանի որ դոկերները նավահանգստի ղեկավարության կողմից խտրական վերաբերմունքի դիտավորությունը չէին ապացուցել:
Տրանսպորտի աշխատողների միջազգային դաշնությանն ուղղված բողոքը և նոր կոլեկտիվ աշխատանքային պայմանագիրը
1999թ. հունվարի 26-ին ՌԴՄ-ն բողոք հղեց Տրանսպորտի աշխատողների միջազգային դաշնությանը /ՏՄԴ/: ՏՄԴ-ն կոչ արեց նավահանգստի ղեկավարությանը` դադարեցնել ՌԴՄ-ի հանդեպ խտրականությունը և սպառնաց Կալինինգրադի նավահանգստից ուղևորվող բեռների միջազգային բոյկոտով:
ՏՄԴ-ի կողմից ղեկավարվող միջազգային արհմիությունների ճնշումից հետո 1999թ. մարտի 22-ին նավահանգստի ղեկավարությունն ու ՌԴՄ-ն պայմանագիր ստորագրեցին: Միայն ՌԴՄ-ի անդամներից կազմված խմբերը ցրվեցին, ՌԴՄ-ի անդամները տեղափոխվեցին այլ խմբեր և սկսեցին զբաղվել բեռների մշակմամբ, գործի դրվեց հավելավճարների միատեսակ համակարգը:
Դիմողները փաստարկել էին, որ պայմանագրի պայմանները կատարվել են մինչև 1999թ. օգոստոսի 19-ը, երբ ՌԴՄ-ի ամենաակտիվ անդամները վերստին տեղափոխվեցին միայն միության անդամներից կազմված խմբեր:
Գ. Վարույթ ներպետական մարմինների նկատմամբ
1. Քրեական դատավարության փորձ ընդդեմ նավահանգստի գործադիր տնօրենի
1998թ. ՌԴՄ-ն Բալտիյսկի տրանսպորտի դատախազությունից պահանջեց քրեական գործերով քննություն սկսել նավահանգստային ընկերության գործադիր տնօրեն պրն. Կալինիչենկոյի դեմ և նրան մեղադրանք ներկայացնել Քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածի հիմքերով` դիմողների իրավունքների հավասարության խախտում:
1998թ. սեպտեմբերի 24-ին Բալտիյսկի տրանսպորտի դատախազությունը մերժեց քրեական գործերով քննություն սկսել պրն. Կալինիչենկոյի նկատմամբ, քանի որ նախաքննությամբ չէր հաստատվել դիմողների նկատմամբ պրն. Կալինիչենկոյի կողմից անմիջական դիտավորության փաստը:
2004թ. նոյեմբերի 29-ին նավահանգստի ղեկավարության դեմ ենթադրյալ խտրականության պատճառով քրեական գործերով քննություն սկսելու նոր պահանջը հանցակազմի բացակայության պատճառով մերժվեց 2004թ. դեկտեմբերի 9-ին, որովհետև Բալտիյսկի տրանսպորտի դատախազությունը չէր հաստատել դիմողների նկատմամբ խտրականություն դրսևորելու անմիջական դիտավորությունը: Կառավարության համաձայն` դիմողներն այս որոշումը չէին բողոքարկել:
2. Վարույթ խտրականություն և փոխհատուցում որոշելու վերաբերյալ
1997թ. դեկտեմբերի 12-ին ՌԴՄ-ն իր անդամներ, վեց դիմողներ պրն. Սինյակովի, պրն. Կասյանովի, պրն. Կորժաչկինի, պրն. Ժարկիխի, պրն. Կալչևսկու և պրն. Դոլգալյովի անունից հայց ներկայացրեց Կալինինգրադի Բալտիյսկի շրջանային դատարան: ՌԴՄ-ն դատարանից պահանջում էր որոշել, որ նավահանգստի ղեկավարությունը խտրական քաղաքականություն էր վարել և կարգադրել, որպեսզի փոխհատուցում տրվի հայցվորների կրած ոչ նյութական վնասի համար:
1998թ. օգոստոսի 18-ին հայցին միացան ՌԴՄ-ի տասներկու այլ անդամներ ևս` պրն. Դանիլենկովը, պրն. Սոշնիկովը, պրն. Մորոզովը, պրն. Տրոյնիկովը, պրն. Կիսելյովը, պրն. Բիչկովը, պրն. Պուշկարյովը, պրն. Սիլվանովիչը, պրն. Օկսենչուկը, պրն. Գրաբչուկը, պրն. Ցարյովը և պրն. Միլինեցը: Նրանք նաև նոր փաստեր ներկայացրին, որոնցով ապացուցվում էր իրենց նկատմամբ խտրականության վերաբերյալ բողոքը:
1999թ. ապրիլի 21-ին ՌԴՄ-ն իր անդամների անունից վերջնական տեսքով հայց ներկայացրեց:
1999թ. մայիսի 28-ին Կալինինգրադի Բալտիյսկի շրջանային դատարանը մերժեց ՌԴՄ-ի հայցը: Դատարանը որոշեց, որ բողոքն անհիմն է, և նավահանգստի ղեկավարությունը չի կարող պատասխանատվության ենթարկվել բեռների մշակման լավ վճարվող աշխատանքն անհավասարաչափ կերպով բաշխելու համար: Հայցվորները բողոքարկեցին վճիռը:
1999թ. հոկտեմբերի 6-ին Կալինինգրադի տարածաշրջանային դատարանը չեղյալ համարեց բողոքի վերաբերյալ 1999թ. մայիսի 28-ի դատավճիռը և գործն ուղարկեց նոր քննության: Դատարանը մատնանշել էր, որ առաջին ատյանի դատարանը չէր կարողացել գնահատել` արդյոք խմբից խումբ դոկերների տեղափոխության շարժառիթը գործադուլին հայցվորների մասնակցության և ՌԴՄ-ին անդամակցելու համար վրեժն էր: Դատարանը նաև որոշեց, որ առաջին ատյանի դատարանն անտեսել էր հայցվորների բողոքը տեղափոխությունից հետո իրենց աշխատավարձերի կրճատման վերաբերյալ` համեմատած իրենց գործընկերների վաստակածի հետ: Դատարանը նկատողություն հայտարարեց առաջին ատյանի դատարանին այն բանի համար, որ այն չէր կարողացել պատասխանող կողմից փաստաթղթեր ձեռք բերել դոկերների աշխատավարձի վերաբերյալ և դրա համար մերժել էր հայցվորների պահանջը: Դատարանը եզրակացրեց, որ առաջին ատյանի դատարանի որոշումն առ այն, որ խտրականություն չի եղել, օրինական չէ կամ արդարացված, քանզի վերը նշված թերությունները նրան թույլ չէին տվել համապատասխան լույսի ներքո գնահատել հայցվորների փաստարկները:
2000թ. մարտի 22-ին Կալինինգրադի Բալտիյսկի շրջանային դատարանը նոր վճիռ կայացրեց: Դատարանը որոշեց, որ խտրականության վերաբերյալ բողոքն անհիմն է, քանի որ դիմողները չեն կարողացել ապացուցել իրենց նկատմամբ խտրականություն դրսևորելու` ղեկավարության դիտավորությունը: Դատարանի եզրակացությունը հիմնված էր նավահանգստի դիսպետչերների և բեռնորդների ներկայացրած հայտարարությունների վրա: Դիսպետչերները բացատրել էին, որ միայն ՌԴՄ-ի անդամներից կազմված խմբերը ձևավորվել էին գործադուլին չմասնակցած գործընկերների նկատմամբ գործադուլավորների թշնամության պատճառով աշխատուժի շրջանում ստեղծված լարվածությունը մեղմացնելու նպատակով: Բեռնորդները ժխտում էին, որ իրենք ղեկավարությունից հրահանգներ են ստացել բեռներ մշակելու աշխատանքը բաշխելու վերաբերյալ: Դատարանը նաև հղում արեց 1998թ. սեպտեմբերի 24-ի դատախազության որոշմանը և որոշում կայացրեց այն մասին, որ նավահանգստի ղեկավարությունը չի կարող պատասխանատվության ենթարկվել ենթադրյալ խտրականության գործողությունների համար, քանի որ ղեկավարության կողմից խտրականություն ցուցաբերելու որևէ դիտավորություն չի հաստատվել: Դատարանը մատնանշեց հայցվորների աննշան թիվը /29/` համեմատած գործոդուլավորների թվի հետ /213/ և որոշեց. “...հասարակական որոշակի միավորման պատկանելության ընդհանուր հիմքերի վրա խտրականության վերաբերյալ որոշում ընդունելու մասին պահանջը մի փոքր խումբ անդամների կողմից ցույց է տալիս ենթադրյալ խտրականության բացակայությունը, այն ժամանակ, երբ հայցվորների վիճակը նրանց առանձին գործողությունների, բնավորության և օբյեկտիվ գործոնների արդյունքն է”:
Դատարանը հայցվորների աշխատավարձերի նվազեցումը վերագրեց նրանց անձնական բացթողումներին, զորօրինակ` աշխատանքի անվտանգության կարգի վերաբերյալ ստուգարք չստանալը և նավահանգստում բեռների մշակման աշխատանքի ծավալի ընդհանուր կրճատումը: Այնուամենայնիվ, պատասխանող կողմի առաջարկությամբ դատարանը որոշեց, որ հայցվորներին պետք է փոխհատուցում տալ նոր խմբեր նրանց տեղափոխելուց հետո` երկու ամսվա աշխատավարձի տեսքով: Դիմողները բողոքարկեցին այս վճիռը:
2000թ. օգոստոսի 14-ին Կալինինգրադի տարածաշրջանային դատարանը կարգադրեց դադարեցնել խտրականության վերաբերյալ բողոքի մասով քաղաքացիական դատավարությունը: Դատարանը որոշեց, որ խտրականության առկայությունը կարող է հաստատվել միայն կոնկրետ պաշտոնյայի կամ այլ անձի նկատմամբ քրեական հետապնդման շրջանակում: Նավահանգստային ընկերության նման իրավաբանական անձինք չեն կարող քրեական պատասխանատվության ենթարկվել, ուստի դատարանը եզրակացրեց, որ ինքը նավահանգստային ընկերության նկատմամբ խտրականության վերաբերյալ բողոք քննելու իրավասություն չունի: Մնացած մասով դատարանը հաստատեց 2000թ. մարտի 22-ի վճիռը:
2001թ. հուլիսի 9-ին դիմողները նոր հայց ներկայացրեցին նավահանգստի դեմ: Նրանք ներկայացրեցին մի հայտարարագիր, որ իրենց նկատմամբ խտրականություն է ցուցաբերվել ՌԴՄ-ին անդամակցելու պատճառով, խախտվել են հավասար աշխատանքի դիմաց հավասար վարձատրություն ստանալու իրենց իրավունքները և աշխատանքի հասանելիությունը: Նրանք նաև պահանջեցին, որ նավահանգստի ղեկավարությունը շտկի խախտումները, իսկ իրենց ոչ նյութական վնասի համար փոխհատուցում տա:
2001թ. հոկտեմբերի 18-ին Կալինինգրադի Բալտիյսկի շրջանի առաջին ատյանի հաշտարար դատավորը որոշման մեջ մերժեց հայտարարագրի մասին դիմումը: Դատարանը հետևեց 2000թ. օգոստոսի 14-ի դատավճռի հիմնավորմանը: Այն որոշեց, որ ինքն իրավասություն չունի սահմանելու` արդյոք խտրականություն եղել է, թե ոչ, որովհետև նման փաստ կարող է հաստատվել միայն քրեական դատավարության ընթացքում: Այնուամենայնիվ, իրավաբանական անձը չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել:
Դիմողները որոշումը բողոքարկեցին Կալինինգրադի Բալտիյսկի շրջանի դատարան, որը 2001թ. դեկտեմբերի 6-ին հաստատեց 2001թ. հոկտեմբերի 18-ի որոշումը:
3. Կալինինգրադի տարածաշրջանային Դումայի որոշումը
ՌԴՄ-ն բողոք ներկայացրեց Կալինինգրադի տարածաշրջանային Դումա` հայտարարություն տալով այն մասին, որ գործատուն խախտել է իր անդամների իրավունքները: 2001թ. նոյեմբերի 15-ին Դումայի Սոցիալական քաղաքականության և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը որոշում ընդունեց, որում մտահոգություն էր հայտնում հայցվորների նկարագրած իրավիճակի առթիվ: Հանձնաժողովը, մասնավորապես, հայտարարում էր. “...3. Կալինինգրադի նավահանգստային ընկերությունում աշխատանքային տարբեր պայմաններ են կիրառվում բանվորների նկատմամբ` կախված արհմիություններին նրանց անդամակցությունից: Արդյունքում ՌԴՄ-ի անդամները` ի տարբերություն այդ արհմիությանը չպատկանող այլ բանվորների, իրենց գործատուի կողմից հայտնվել են ոչ ձեռնտու պայմաններում:
4. ՌԴՄ-ն հիմնավորված կերպով բարձրացրել է Կալինինգրադի նավահանգստում արհմիությունների անդամակցության հետ կապված խտրականության հարցը...”:
2001թ. նոյեմբերի 29-ին Դումայի հանձնաժողովը նամակ ուղարկեց Կալինինգրադի դատախազին` պահանջելով անհապաղ միջոցներ ձեռնարկել ՌԴՄ-ի անդամների իրավունքները պաշտպանելու համար և քննարկել նավահանգստային ընկերության ղեկավարության դեմ քրեական վարույթ հարուցելու հնարավորությունը:
4. Զանազան բողոքների վերաբերյալ ներպետական այլ վարույթներ
ա. Հավելավճարներից զրկելը և աշխատավարձերի կորուստները
1998թ. նոյեմբերի 8-ից 15-ը երկրորդ, երրորդ, չորրորդ, իններորդ և տասնութերորդ դիմողները և նրանց չորս գործընկերները մասնակցել էին Դանիայում տեղի ունեցած արհմիութենական համաժողովի: Նրանք նախապես դիմել էին նավահանգստի ղեկավարությանը` այդ համաժողովին մասնակցելու թույլտվություն ստանալու համար, սակայն որևէ պատասխան չէին ստացել: 1998թ. դեկտեմբերի 18-ի և 1999թ. մարտի 30-ի հրամաններով համաժողովի մասնակիցները զրկվել էին իրենց հավելավճարներից, որովհետև ենթադրաբար ինքնակամ կերպով աշխատանքից բացակայել էին: Դոկերները դա բողոքարկեցին դատարանում:
1999թ. նոյեմբերի 1-ին Կալինինգրադի Բալտիյսկի շրջանի դատարանը որոշեց, որ նավահանգստի ղեկավարությունից պահանջվում էր հայցվորներին արձակուրդ տալ արհմիութենական համաժողովին մասնակցելու նպատակով, քանի որ արձակուրդի նրանց իրավունքն անվերապահորեն երաշխավորված է Արհմիությունների մասին օրենքի 25-րդ բաժնի 6-րդ կետով: Դատարանը հայտարարեց, որ հայցվորներին իրենց ամենամյա հավելավճարներից զրկելու հրամաններն անօրինական են և նավահանգստին կարգադրեց փոխհատուցում վճարել: Դատավճիռը չի բողոքարկվել:
բ. Տասնութերորդ գանգատարկուի նկատմամբ կարգապահական պատժամիջոցը հանելը
1999թ. հունվարի 10-ին տասնութերորդ գանգատարկուին կարգապահական նկատողություն հայտարարվեց 1998թ. դեկտեմբերի 14-ին /այդ օրը պետական տոն էր/ աշխատանքի չներկայանալու համար: Տասնութերորդ գանգատարկուն բողոքարկեց այդ պատժամիջոցը. նա հայտարարեց, որ ինքն արհմիության ընտրված ղեկավար է, ուստի և այդ պատժամիջոցը կիրառելու համար պահանջվում է արհմիության համաձայնությունը:
2000թ. հունվարի 11-ին Կալինինգրադի Բալտիյսկի շրջանի դատարանն ընդունեց տասնութերորդ գանգատարկուի բողոքը: Դատարանը չեղյալ համարեց կարգապահական պատժամիջոցը այն հիմքով, որ նավահանգստի ղեկավարությունը չէր կարողացել հետամուտ լինել արհմիության համաձայնությանը մինչ այն սահմանելը, ինչպես պահանջվում է Աշխատանքային օրենսգրքի 235-րդ հոդվածով:
գ. Ոչ որակյալ աշխատանքի կատարումից հրաժարվելու պատճառով սահմանված կարգապահական պատժամիջոցը հանելը
1999թ. հունվարի 15-ին 14-րդ խմբին, որը կազմված էր միայն ՌԴՄ-ի անդամներից, կարգադրեցին նավահանգիստը ձյունից մաքրել: Դոկերները մերժեցին, որովհետև կոլեկտիվ աշխատանքային պայմանագրով նախատեսված էր, որ իրենցից պահանջվում է ոչ որակյալ աշխատանք կատարել միմիայն այն դեպքում, երբ այն բեռներ մշակելու իրենց աշխատանքի լրացուցիչ մասն է, իսկ սա այդ դեպքը չէր: Նրանք նավահանգստում գործելու պատրաստ մնացին մինչև հերթափոխի ավարտը: 1999թ. հունվարի 21-ին նավահանգստի ղեկավարությունը հրաման տվեց, որով խնդրո առարկա օրը համարվեց ինքնակամ բացակայություն, տրվեց կարգապահական նկատողություն, և հանվեց հունվար ամսվա հավելավճարը:
ՌԴՄ-ն երկրորդից մինչև վեցերորդ և իններորդ դիմողների անունից հայց ներկայացրեց դատարան: Դրանով պահանջ էր ներկայացվում, ըստ որի կարգապահական պատժամիջոցները պետք է հանվեն, իսկ պահված աշխատավարձերն ու հավելավճարները` վճարվեն:
2000թ. հոկտեմբերի 10-ին Կալինինգրադի Բալտիյսկի շրջանի դատարանը որոշում ընդունեց հօգուտ հայցվորների: Դատարանը որոշեց, որ որակյալ դոկերներին ոչ որակյալ աշխատանքի չհիմնավորված տեղափոխումով խախտվել են նրանց աշխատանքային իրավունքները, նրանց չէր կարելի պատժել չթույլատրված բացակայության համար, քանի որ նրանք նավահանգստի սահմաններում կազմ ու պատրաստ կանգնած են եղել` սպասելով բեռների մշակման աշխատանքներին: Բացի այդ, դատարանը մատնանշեց, որ հայցվորներն արհմիության ընտրված ղեկավարներ են, իսկ պատժամիջոց կիրառելու համար պահանջվում էր արհմիության համաձայնությունը, որը չէր եղել: Նավահանգստին կարգադրեցին հանել պատժամիջոցը և հայցվորներին փոխհատուցում տալ կորսված աշխատավարձերի ու հավելավճարների համար, ինչպես նաև հոգալ դատական տուրքերը:
դ. Տասնվեցերորդ գանգատարկուի անօրինական ազատումն աշխատանքից
1999թ. մայիսի 14-ին տասնվեցերորդ գանգատարկուն աշխատանքից հեռացվեց այն բանի հիման վրա, որ, ենթադրաբար, անսթափ վիճակում ներկայացել էր աշխատանքի: Տասնվեցերորդ գանգատարկուն դատարան դիմեց` բողոքարկելով իրեն աշխատանքից ազատելու որոշումը:
1999թ. օգոստոսի 25-ին Կալինինգրադի տարածաշրջանային դատարանը կայացրեց վերջին ատյանի որոշում, պաշտպանեց գանգատարկուի բողոքը և նավահանգստային ընկերությանը կարգադրեց վերականգնել այդ անձին աշխատանքում ու փոխհատուցել նրա կորցրած աշխատավարձը: Դատարանը, ի մասնավորի, եզրակացրեց, որ որևէ ապացույց չկար, որ տասնվեցերորդ գանգատարկուն հարբած է եղել:
ե. Անօրինական կարգապահական պատժամիջոցը
1999թ. դեկտեմբերի 10-ի հրամանով տասնիններորդ, քսաներորդ, քսանվեցերորդ և երեսուներկուերորդ դիմողները խիստ նկատողություն էին ստացել իրենց նկատմամբ կարգապահական վարույթի ժամանակ` առանց թույլտվության աշխատավայրը ենթադրաբար լքելու պատճառով: ՌԴՄ-ն` գործելով շահագրգիռ դիմողների անունից, դատարանում բողոքարկեց կարգապահական պատժամիջոցը:
2001թ. նոյեմբերի 29-ին Կալինինգրադի Բալտիյսկի շրջանի դատարանն ընդունեց ՌԴՄ-ի հայցը: Դատարանը հաստատված համարեց այն, որ պատասխանողը` նավահանգիստը չէր կարողացել ապացուցել չթույլատրված բացակայությունը: Դատարանն անվավեր ճանաչեց վիճարկվող հրամանը և դիմողների համար որոշեց ոչ նյութական վնասի փոխհատուցում:
զ. Պատահարի համար պատասխանատվության անօրինական որոշումը
2000թ. հունիսի 20-ին աշխատավայրում վնասվածք ստացավ տասնութերորդ գանգատարկուն: Հատուկ հանձնաժողովը որոշեց, որ նա ինքն էր պատասխանատու եղել վթարի համար, քանի որ ենթադրաբար չէր պահպանել անվտանգության կանոնները: ՌԴՄ-ի մի ներկայացուցիչ` քսանչորսերորդ գանգատարկուն, համաձայն չէր հանձնաժողովի եզրակացության հետ: Այդուհանդերձ, տասնութերորդ գանգատարկուին կարգապահական վարույթով նկատողություն տվեցին, և նա ու իր խմբի ղեկավարը` երրորդ գանգատարկուն, զրկվեցին հունիս ամսվա իրենց հավելավճարից: Տասնութերորդ և երրորդ դիմողների անունից ՌԴՄ-ն դատարանում բողոքարկեց այդ որոշումները:
2001թ. ապրիլի 13-ին Կալինինգրադի Բալտիյսկի շրջանի առաջին ատյանի դատարանի հաշտարար դատավորը որոշեց, որ հատուկ հանձնաժողովի եզրակացություններն ականատեսների տված վկայությունների լույսի ներքո բավարար չեն: Դատարանը չեղյալ համարեց տասնութերորդ գանգատարկուի վրա դրված պատժամիջոցը և նավահանգստին կարգադրեց նրան ու նրա խմբի ղեկավարին վճարել հունիս ամսվա հավելավճարը:
է. Անօրինական կերպով երրորդ գանգատարկուի պաշտոնն իջեցնելը
2000թ. հուլիսի 19-ի հրամանով երրորդ գանգատարկուի պաշտոնն իջեցրին` խմբի ղեկավարից դարձնելով սովորական դոկեր` այն հիմքով, որ նա ենթադրաբար չէր կատարել ղեկավարի իր պարտականությունները: ՌԴՄ-ն վիճարկեց այդ հրամանը` երրորդ գանգատարկուի անունից դատարան հայց ներկայացնելով:
2001թ. մայիսի 7-ին Կալինինգրադի Բալտիյսկի շրջանի առաջին ատյանի դատարանի հաշտարար դատավորը հայցը մասնակիորեն ընդունեց: Դատարանը գտավ, որ պաշտոնի իջեցումը չէր համաձայնեցվել ՌԴՄ-ի հետ, որի ընտրված ղեկավարներից էր երրորդ գանգատարկուն: Դատարանը չեղյալ համարեց պաշտոնի իջեցման որոշումը և նավահանգստին կարգադրեց փոխհատուցում տալ կորցրած աշխատավարձի ու ոչ նյութական վնասի համար և վճարել դատական տուրքերը:
ը. Դեպի նավահանգիստ արհմիութենական ղեկավարների մուտքի սահմանափակումը
2001թ. մայիսի 15-ին նավահանգստի կադրերի վարչության պետը կարգադրեց, որ ՌԴՄ-ի ներկայացուցիչներին թույլատրեն նավահանգիստ մտնել միայն աշխատավայրում ՌԴՄ-ի անդամներին այցելելու նպատակով և նրանց աշխատանքային ժամերին: Այդ հրամանի համաձայն երկրորդ գանգատարկուին թույլ չտվեցին նավահանգիստ մտնել:
2001թ. հունիսի 20-ին Բալտիյսկի տրանսպորտի դատախազը որոշեց, որ այդ հրամանով խախտվել են արհմիության անդամների աշխատավայր արհմիության ղեկավարների ազատ մուտքի երաշխիքները, որոնք նախատեսված են Աշխատանքային օրենսգրքի 231-րդ հոդվածով և Արհմիությունների մասին օրենքի 11-րդ բաժնի 5-րդ կետով, կարգադրեց նավահանգստի գործադիր տնօրենին շտկել այդ խախտումը:
2001թ. հուլիսի 16-ին նավահանգստի գործադիր տնօրենն արձակեց նոր` թիվ 252 հրամանը, որով կարգավորվում էր դեպի նավահանգիստ ՌԴՄ-ի ղեկավարների մուտքը: Այն, ի թիվս այլոց, նախատեսում էր, որ մուտքը հնարավոր է միայն առավոտյան ժամը 8-ից մինչև երեկոյան ժամը 8-ը` նախապես տրամադրված մեկանգամյա անցաթղթերով, որոնցում նշված պետք է լինեն երթուղին ու այցի նպատակը:
2001թ. նոյեմբերի 26-ին Բալտիյսկի տրանսպորտի դատախազը նավահանգստի գործադիր տնօրենից պահանջեց չեղյալ համարել թիվ 252 հրամանը` այն հիմքով, որ դա անօրինական է: Նավահանգստի ղեկավարությունը պահանջը մերժեց:
2002թ. հունվարի 23-ին Բալտիյսկի տրանսպորտի դատախազը երկրորդ գանգատարկուի անունից քաղաքացիական հայց ներկայացրեց նավահանգստային ընկերության դեմ` պահանջելով չեղյալ համարել թիվ 252 հրամանը:
2002թ. հուլիսի 9-ին Կալինինգրադի Բալտիյսկի շրջանի առաջին ատյանի հաշտարար դատավորը հայցն ընդունեց և հայտարարեց, որ դեպի նավահանգիստ արհմիութենական ղեկավարների մուտքի սահմանափակումն անօրինական է, այնքանով, որքանով որ դրանով պահանջվում էր անցաթուղթը նախապես ստանալ: Դրանով խախտվում էր նաև Աշխատանքային օրենսգրքի 231-րդ հոդվածը: Դատավճիռը չբողոքարկվեց:
Դ. ՌԴՄ-ին չանդամակցող դոկերներին նոր ընկերություն տեղափոխելը
1. Նոր ընկերության ստեղծումը և անձնակազմի տեղափոխությունը
1999թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին նավահանգստի ղեկավարությունը հիմնադրեց բեռնորդային դուստր ընկերություն` Տրանսպորտային և բեռնման ընկերությունը /ՏԲԸ/, որը վարձեց 30 նոր դոկերների: 1999թ. սեպտեմբերի և 2000թ. նոյեմբերի միջև ընկած ժամանակահատվածում ՏԲԸ-ի դոկերները նավահանգստի դոկերների հետ մեկտեղ աշխատում էին խառը խմբերում:
2000թ. նոյեմբերի 27-ին Կալինինգրադի նավահանգստի ղեկավարության և Ծովային տրանսպորտի աշխատողների միության միջև ստորագրվեց նոր կոլեկտիվ աշխատանքային պայմանագիր: Պայմանագրով, ի թիվս այլոց, նախատեսվում էր, որ բեռների մշակման ամբողջ աշխատանքը հանձնարարվելու է ՏԲԸ-ին, և այդ ընկերության աշխատողներն ստանալու էին ավելի բարձր աշխատավարձ, անվճար բժշկական ապահովագրություն և հատուկ նպաստներ սպորտի համար:
2000թ. դեկտեմբերին և 2001թ. հունվարին նավահանգստի ղեկավարությունը շատ դոկերների շահութաբեր աշխատանք առաջարկեց ՏԲԸ-ում, սակայն ՌԴՄ-ի բոլոր անդամներին այդ տեղափոխության մեջ չներգրավեցին: 2001թ. հունվարին ՌԴՄ-ի մնացած անդամներին ներգրավեցին աշխատանքային երկու խմբում: Նավահանգստի գործադիր տնօրենը դիմողներին հայտարարեց, որ բեռնորդային ամբողջ աշխատանքը հանձնարարվելու է ՏԲԸ-ին, քանի որ 2001թ. հոկտեմբերի 1-ին բեռնման ու բեռնաթափման աշխատանքների համար նավահանգստային ընկերության արտոնագրի ժամկետը լրացել էր:
2001թ. ապրիլին ՌԴՄ-ի անդամները պարզեցին, որ իրենց աշխատաժամանակը կիսով չափ կրճատվել է այն բանից հետո, երբ իրենց արգելեցին աշխատել գիշերային հերթափոխում: Նրանց եկամուտը նվազեց և դարձավ ամսական մոտ 55 ԱՄՆ դոլար, այն դեպքում, երբ ՌԴՄ-ի անդամ չհանդիսացող բանվորներն ստանում էին ամսական միջինը 300 ԱՄՆ դոլար:
2001թ. հունիսին ՌԴՄ-ի անդամների աշխատավարձերը նորից նվազեցին` կազմելով ամսական 40 ԱՄՆ դոլար:
Հակամարտության արդյունքում ՌԴՄ-ի անդամների թիվը 290-ից /1999թ./ նվազեց և 2001թ. դեկտեմբերի 6-ի դրությամբ կազմում էր ընդամենը 24 մարդ:
2002թ. փետրվարին ՌԴՄ-ի մնացած անդամները` 22 հոգի, հաստիքների կրճատման պատճառով աշխատանքից ազատվեցին: Երկրորդ գանգատարկուն մնաց` նա ՌԴՄ-ի ղեկավար հանձնաժողովի փոխնախագահն էր, և նրան ազատելու համար պահանջվում էր ՌԴՄ-ի համաձայնությունը: Դիմողները փաստարկում էին, որ նրան իր պաշտոնում պահեցին միայն աշխատանքի ներկայանալու համար, քանի որ նա վաստակելու այլ հնարավորություն չուներ:
2. Անձնակազմի տեղափոխության հետ կապված քաղաքացիական հայցը
2002թ. մարտի 18-ին հինգերորդ, իննից մինչև տասնմեկերորդ, տասնվեցերորդ և տասնութից մինչև երեսուներկուերորդ դիմողները քաղաքացիական հայց ներկայացրեցին նավահանգստային ընկերության և ՏԲԸ-ի դեմ` հետամուտ լինելով աշխատանքում վերականգնել ՌԴՄ-ի անդամներին և փոխհատուցում պահանջել կորցրած աշխատավարձերի ու նյութական վնասի համար: Նրանք նաև դատարանին խնդրում էին պարզել միավորման ազատության իրենց իրավունքի խախտումները և հայտարարել, որ գործատուների գործողությունները խտրականություն են հայցվորների նկատմամբ ՌԴՄ-ին իրենց անդամության պատճառով:
2002թ. մայիսի 24-ին Կալինինգրադի Բալտիյսկի շրջանի դատարանը կայացրեց իր վճիռը: Դատարանը գտավ, որ 2000թ. նոյեմբերին Կալինինգրադի նավահանգստային ընկերության տնօրենների խորհուրդը որոշել էր բեռների մշակման աշխատանքները վերաբաշխել ՏԲԸ-ին: 2000թ. նոյեմբերի 30-ի և 2001թ. ապրիլի միջև ընկած ժամանակահատվածում 249 դոկեր փոխադրվել էր ՏԲԸ, իսկ 2000թ. դեկտեմբերին բեռնահամալիրը և տեխնիկան կամ վաճառվել էին, կամ էլ վարձույթով տրվել նոր ընկերությանը: Դատարանը դրանից եզրակացրեց, որ գործատուի իրական մտադրությունը բեռնման ու բեռնաթափման ստորաբաժանման կառուցվածքային ենթակայությունը փոխելն էր, իսկ ստորաբաժանման աշխատակիցներին հաստիքների կրճատման պատճառով աշխատանքից ազատելն օրինական հիմքեր չուներ: Դատարանը պարզեց, որ դիմողներին աշխատանքից ազատելն անօրինական է և կարգադրեց նրանց աշխատանքի վերականգնել ՏԲԸ-ում, վճարել կորցրած աշխատավարձերը և փոխհատուցում տալ ոչ նյութական վնասի համար:
Դատարանը նաև քննեց իրենց նկատմամբ դրսևորված խտրականության վերաբերյալ դիմողների հայտարարությունը: Հիմնվելով դոկերների խմբերի մի քանի ղեկավարների հայտարարությունների վրա` դատարանը պարզեց, որ 2000թ. նոյեմբերին բոլոր դոկերներին հրավիրել էին հանդիպման, որտեղ քննարկվել էր ՏԲԸ նրանց տեղափոխման հարցը: Դիմողներին չէին արգելել ներկա գտնվել, նրանց առաջարկվել էր դիմել տեղափոխվելու համար, սակայն նրանք մերժել էին որևէ բան անել առանց ղեկավար հանձնաժողովի նախագահի խորհրդի: Երբ դատարանը նրանց հարցրեց, թե ինչու անհատապես չէին դիմել տեղափոխվելու համար, դիմողները հայտարարեցին, որ իրենք վստահ էին, որ գործատուից բացասական պատասխան կստանան:
Խմբերի ղեկավարները նաև վկայեցին, որ երկրորդ գանգատարկուն` ղեկավար հանձնաժողովի փոխնախագահը, ներկա էր եղել այդ հանդիպմանը և փաստարկներ էր բերել ՏԲԸ տեղափոխվելու դեմ: Դատարանը հետո ստուգեց ՌԴՄ-ի կողմից բաժանված գրքույկները և դատախազությանն ուղղված` քսանչորսերորդ գանգատարկուի բողոքը: Գրքույկներից պարզ դարձավ, որ ՌԴՄ-ն հետևողականորեն դեմ է եղել ՏԲԸ տեղափոխվելուն և կոչ արել մնալ նավահանգստային ընկերությունում, իսկ բողոքից երևում էր, որ ենթադրաբար հարկադրանք էր եղել ՏԲԸ տեղափոխվելու հարցում: Դատարանը պարզեց, որ հավաքված ապացույցները հակասում էին դիմողների հայտարարություններին այն մասով, որ ՌԴՄ-ն չէր իրազեկվել տեղափոխության մասին կամ դրանից դուրս էր մնացել: Դատարանն անհիմն համարեց իրենց նկատմամբ եղած խտրականության մասին դիմողների բողոքները և միավորման ազատության իրավունքի խախտումը:
Եվ, վերջապես, դատարանը կարգադրեց դիմողներին աշխատանքում վերականգնելու մասով անհապաղ ի կատար ածել վճիռը:
2002թ. օգոստոսի 7-ին Կալինինգրադի տարածաշրջանային դատարանը հաստատեց 2002թ. մայիսի 24-ի դատավճիռը նավահանգստային ընկերության ներկայացրած բողոքի վերաբերյալ:
3. 2002թ. մայիսի 24-ի վճռի ի կատար ածումը
2002թ. մայիսի 27-ին նավահանգստային ընկերության գործադիր տնօրենը չեղյալ համարեց 2002թ. փետրվարի 20-ին դիմողներին աշխատանքից ազատելու հրամանները և նրանց վերականգնեց, սակայն չտեղափոխեցին ՏԲԸ:
2002թ. հունիսի 24-ին ՏԲԸ ՍՊԸ-ն վերակազմավորվեց և դարձավ Ծովային առևտրային նավահանգիստ պետական ընկերություն` ԾԱՆ: 2002թ. սեպտեմբերի 11-ին Կալինինգրադի տարածաշրջանային դատարանը պարզաբանեց, որ դիմողները պետք է աշխատանքի վերականգնվեին ԾԱՆ-ում, որը ՏԲԸ-ի իրավահաջորդն էր:
2002թ. օգոստոսի 7-ին նավահանգստային ընկերությունում բոլոր դիմողները վերստին ազատվեցին աշխատանքից բացակայության համար` առանց հիմնավոր պատճառների: Դիմողները մատնանշում էին, որ դեռևս հունիսի 10-ին նավահանգստային ընկերության գործադիր տնօրենը գրավոր կերպով հաստատել էր, որ հին ընկերությունում նրանց համար վաստակելու հնարավորություններ չկան, որովհետև բեռնման ու բեռնաթափման աշխատանքների արտոնագրի ժամկետը 2001թ. լրացել էր: Դիմողները դատարանում բողոքարկեցին աշխատանքից ազատումը:
2002թ. հոկտեմբերի 7-ին Կալինինգրադի Բալտիյսկի շրջանի դատարանն ընդունեց դիմողների հայցը: Դատարանը պարզեց, որ պատասխանող կողմը դոկերներին ՏԲԸ տեղափոխելու մասով չի կատարել մայիսի 24-ի վճիռը, ուստի չթույլատրված բացակայության համար նրանց աշխատանքից ազատելն անօրինական է: Դատարանը կարգադրեց վճարել կորցրած աշխատավարձերը և փոխհատուցել ոչ նյութական վնասի համար: 2003թ. հունվարի 22-ին Կալինինգրադի տարածաշրջանային դատարանը հաստատեց բողոքի վերաբերյալ դատավճիռը:
91. 2002թ. հոկտեմբերի 30-ին դիմողների աշխատանքը նավահանգստային ընկերությունում դադարեցվեց “այլ ընկերություն նրանց տեղափոխության պատճառով”: Հաջորդ օրը ԾԱՆ-ի գործադիր տնօրենը կարգադրեց դիմողներին վարձել որպես երկրորդ կարգի բեռնորդների: Դիմողները փաստարկեցին, որ առաջարկված պաշտոնները դոկերների իրենց որակավորումից ցածր են:
92. 2002թ. դեկտեմբերի 30-ին դիմողների պահանջով Կալինինգրադի Բալտիյսկի շրջանի դատարանի դատավորը պարզաբանեց 2002թ. մայիսի 24-ի վճիռն առ այն, որ դիմողները ԾԱՆ-ի կողմից պետք է վարձվեին որպես դոկերներ: 2003թ. փետրվարի 26-ին այդ պարզաբանումը հաստատվեց Կալինինգրադի տարածաշրջանային դատարանի կողմից:
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ
Ա. Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությունը
93.Ռուսաստանի Սահմանադրության 19-րդ հոդվածով նախատեսված է, որ պետությունը պետք է երաշխավորի բոլոր քաղաքացիների իրավունքների և ազատությունների հավասարությունը` անկախ սեռից, ռասայից, ազգությունից, լեզվից, ծագումից, սեփականության և պաշտոնական կարգավիճակից, բնակության վայրից, կրոնից, դավանանքից, հասարակական միություններին անդամակցելուց և այլ հանգամանքներից:
30-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորվում է միավորման ազատությունը, այդ թվում` իրենց շահերը պաշտպանելու համար արհմիություններ ստեղծելու իրավունքը:
Բ. ՌՍՖՍՀ-ի 1992թ. սեպտեմբերի 25-ի աշխատանքային օրենսգիրքը
Օրենսգրքի 2-րդ հոդվածով /որն ուժի մեջ էր համապատասխան ժամանակ/, մասնավորապես, երաշխավորված էր առանց խտրականության հավասար աշխատանքի դիմաց հավասար վարձատրության իրավունքը, ինչպես նաև իր աշխատանքային իրավունքները պաշտպանելու համար դատարան դիմելու իրավունքը:
Գ. Ռուսաստանի Դաշնության 1996թ. հունիսի 13-ի քրեական օրենսգիրքը
136-րդ հոդվածով արգելվում են, ի թիվս այլոց, հասարակական միավորումներին պատկանելու պատճառով մարդու իրավունքների և ազատությունների հավասարության նկատմամբ ոտնձգությունները, որոնք վնաս են պատճառում քաղաքացիների իրավունքներին կամ օրինական շահերին:
Դ. Արհմիությունների մասին օրենքը /1996թ. հունվարի 12-ի օրենք թիվ 10-FZ/
9-րդ բաժնում արգելվում է քաղաքացիների սոցիալական, աշխատանքային, քաղաքական կամ այլ իրավունքների որևէ սահմանափակում արհմիություններին նրանց անդամակցության կամ ոչ անդամակցության պատճառով: Արգելվում է աշխատողի վարձել, առաջխաղացում ապահովել կամ նրան աշխատանքից ազատել որևէ կոնկրետ արհմիությանը նրա անդամակցության կամ ոչ անդամակցության պատճառով:
29-րդ բաժնում երաշխավորված է արհմիությունների իրավունքների դատական պաշտպանությունը: Դատարանը պետք է քննի այն գործերը, որոնք հարուցվում են դատախազի դիմումի հիման վրա` որպես քաղաքացիական հայց կամ բողոք արհմիության կողմից և վերաբերում են արհմիությունների իրավունքների ենթադրյալ խախտումներին:
30-րդ բաժնում նախատեսսված է, որ պետությունն ու տեղական մարմինների պաշտոնյաները, գործատուները և գործատուների միությունների պաշտոնյաներն արհմիությունների մասին օրենքները խախտելու պատճառով պետք է ենթարկվեն կարգապահական, վարչական կամ քրեական պատասխանատվության:
Ե. Ռուսաստանի Դաշնության 1994թ. նոյեմբերի 30-ի Քաղաքացիական օրենսգիրքը
11-րդ հոդվածով նախատեսված է, որ դատարանները պետք է քննեն խախտված կամ վիճարկված քաղաքացիական իրավունքների պաշտպանության վերաբերյալ հայցերը:
12-րդ հոդվածում նշված է, որ քաղաքացիական իրավունքի պաշտպանությունը կարող է, ի թիվս այլոց, լինել իրավունքի հաստատման, ստատուս քվոյի վերականգնման, իրավունքը խախտող կամ դրա սպառնալիքի արգելքի, կորստի ու ոչ նյութական վնասի փոխհատուցման տեսքով:
ԳՈՐԾԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
Ա. Եվրոպայի խորհուրդ
Վերանայված Եվրոպական սոցիալական խարտիայի /որը Ռուսաստանի Դաշնությունը չի վավերացրել/ 5-րդ հոդվածում նախատեսված է հետևյալը.
Հոդված 5
Կազմակերպելու իրավունք
“Իրենց տնտեսական և սոցիալական շահերի պաշտպանության համարտեղական, ազգային կամ միջազգային կազմակերպություններ ստեղծելու և այդ կազմակերպություններին միանալու` աշխատողների և գործատուների ազատությունը երաշխավորելու կամ ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են, որ ազգային օրենսդրությունը չի խոչընդոտելու և չի կիրառվելու այնպես, որ խոչընդոտի այս ազատությանը: Սույն հոդվածում նախատեսված երաշխիքների` ոստիկանության նկատմամբ կիրառման չափը պետք է սահմանվի ազգային օրենքներով և կանոնակարգերով: Զինված ուժերի անդամների նկատմամբ այդ երաշխիքների կիրառումը կարգավորող սկզբունքը և չափը, որով դրանք կկիրառվեն այս կատեգորիայի անձանց նկատմամբ, պետք է հավասարապես սահմանված լինեն ազգային օրենքներում կամ կանոնակարգերում”:
Եվրոպայի խորհրդի Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեն` նախկին Անկախ փորձագետների կոմիտեն, որը Եվրոպական սոցիալական խարտիայի վերահսկիչ մարմինն է, որոշել է, որ ներպետական օրենքը պետք է երաշխավորի արհմիություններին աշխատողների միանալու իրավունքը և այն դեպքում, երբ այս իրավունքը չի հարգվում, ներառի արդյունավետ պատիժներ ու իրավական պաշտպանության միջոցներ: Արհմիությունների անդամները պետք է պաշտպանված լինեն իրենց աշխատանքի վրա արհմիությանն իրենց պատկանելու կամ գործունեության պատճառով ցանկացած վնասակար հետևանքից, ի մասնավորի` աշխատանքի բնագավառում նկատողության կամ խտրականության, ազատման կամ առաջխաղացման ցանկացած ձևից,այն պատճառով, որ իրենք պատկանում են արհմիությանը կամ զբաղված են արհմիութենական գործունեությամբ: Որտեղ տեղի է ունենում այդպիսի խտրականություն, ներպետական օրենքում պետք է դրույթ նախատեսվի փոխհատուցման մասին, որը համարժեք ու համամասնական է տուժածի կրած վնասին /օր.` տես Եզրակացություններ 2004, Բուլղարիա, էջ 32/:
Այնուհետև Խարտիան պարտավորեցնում է, որ խտրականության արգելումն արդյունավետ դարձնելու նպատակով ներպետական օրենքը ենթադրյալ խտրականության դեպքում պետք է նախատեսի իրավական պաշտպանության համապատասխան ու արդյունավետ միջոցներ, խտրականությունից տուժածների համար մատչելի իրավական պաշտպանության միջոցները լինեն համարժեք, համամասնական և տարհամոզիչ /օր.` տես Եզրակացություններ 2006, Ալբանիա, էջ 29 /: Ներպետական օրենքով պետք է նախատեսվի խտրականության մասին գործերով հայցվորի օգտին ապացուցման պարտականությունը թեթևացնելը /տես Եզրակացություններ 2006, Ֆրանսիա, էջ 24/:
Բ. Աշխատանքի միջազգային կազմակերպություն /ԱՄԿ/
Ռուսաստանի Դաշնության կողմից վավերացված` Աշխատանքի միջազգային կազմակերպության Միավորման ազատության և կազմակերպելու իրավունքի պաշտպանության թիվ 87 կոնվենցիայի 11-րդ հոդվածում նախատեսված է. “Աշխատանքի միջազգային կազմակերպության յուրաքանչյուր անդամ, ում համար սույն կոնվենցիան ուժի մեջ է, պարտավորվում է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ ու համապատասխան միջոցները, որպեսզի ապահովի ազատորեն կազմակերպելու` բանվորների և աշխատողների իրավունքի իրականացումը”:
Ռուսաստանի Դաշնության կողմից վավերացված` ԱՄԿ-ի թիվ 98 կոնվենցիայի 1-ին հոդվածում, որը վերաբերում է կազմակերպելու իրավունքի սկզբունքների կիրառությանը և կոլեկտիվ կերպով բանակցելուն, ասված է.
“1. Աշխատանքին վերաբերող հակաարհմիութենական խտրականության գործողությունների դեմ աշխատողներն ունեն համարժեք պաշտպանության իրավունք:
2. Այդ պաշտպանությունը պետք է հատկապես կիրառվի այն գործողությունների նկատմամբ, որոնք հաշվարկված են, որպեսզի.
ա/ աշխատողի աշխատանքը կատարվի այնպիսի պայմաններում, երբ նա չի անդամակցի արհմիությանը կամ կհրաժարվի արհմիությանն անդամակցելուց.
բ/ արհմիության անդամ լինելու, աշխատանքային ժամերից դուրս կամ աշխատանքային ժամերին գործատուի համաձայնությամբ միության գործունեությանը մասնակցելը դառնա աշխատողի` աշխատանքից ազատման կամ վնաս հասցնելու առիթ”:
ԱՄԿ-ի ղեկավար մարմնի Միավորման ազատության հանձնաժողովի 2006թ. Որոշումների և սկզբունքների ժողովածուի մեջ ներառված են հետևյալ սկզբունքները.
“...
769. Հակաարհմիութենական խտրականությունը միավորման ազատության ամենալուրջ խախտումներից մեկն է, քանզի այն կարող է վտանգել արհմիության գոյությունն իսկ:
...
818. Ազգային օրենսդրության մեջ առկա հիմնական նորմերը, որոնցով արգելվում են հակաարհմիութենական խտրականության գործողությունները, համարժեք չեն, երբ չեն ուղեկցվում այնպիսի ընթացակարգերով, որոնք երաշխավորում են այդ գործողությունների դեմ արդյունավետ պաշտպանությունը:
...
820. Միավորման ազատության սկզբունքների նկատմամբ հարգանքը հստակ կերպով պահանջում է, որ այն աշխատողները, ովքեր կարծում են, որ իրենց վնաս է հասցվել իրենց արհմիութենական գործունեության պատճառով, պետք է ունենան անհապաղ, ոչ թանկ և ամբողջովին անաչառ փոխհատուցման հնարավորություն:
...
835. Ենթադրյալ հակաարհմիութենական խտրականության դեպքերի առկայության ժամանակ աշխատանքային հարցերի հետ գործ ունեցող իրավասու մարմինները պետք է անհապաղ քննություն սկսեն և համապատասխան միջոցներ ձեռնարկեն, որպեսզի շտկեն իրենց ուշադրությանը ներկայացված հակաարհմիութենական խտրականության ազդեցությունը:
...”
2002թ. ապրիլի 18-ին ԱՄԿ-ի Միավորման ազատության հանձնաժողովը Փորձագետների կոմիտե ուղարկեց թիվ 2199 գործը, որը վերաբերում էր Ռուսաստանի Դաշնության կառավարության դեմ հղած բողոքին և ներկայացվել էր Ռուսաստանի աշխատանքային համադաշնության /ՌԱՀ/ կողմից /զեկույց թիվ 331/: ՌԱՀ-ը հայտարարում էր, որ Կալինինգրադի նավահանգստում ՌԱՀ-ի մասնաճյուղ ՌԴՄ-ի անդամները ենթարկվել են հակաարհմիութենական խտրականության: Ի թիվս այլոց, հանձնաժողովը պարզեց, որ.
“...
702. նկատելով, որ Բալթյան շրջանի դատարանի վճռով պարզվել է, որ հակաարհմիութենական խտրականությունը չի ապացուցվել, հանձնաժողովը նշում է` քանի որ դատարանի որոշմամբ ՌԴՄ-ի անդամները վերականգնվել են ՏԲԸ-ի վերաենթակա արտադրամասում նրանց ազատման չհիմնավորված անօրինական հիմքերի շնորհիվ` Կալինինգրադի նավահանգստի վարչակազմը համառորեն մերժել է ամբողջովին կատարել այս որոշումը` չնայած այս և վերադաս այլ դատարանների կողմից կրկնվող պարզաբանումներին և հաստատմանը: Այս հանգամանքների լույսի ներքո հանձնաժողովը պարտավորված է զգում կասկածի տակ առնել գործատուի գործողությունների շարժառիթները, մասնավորապես, նրա համառ մերժումը ՌԴՄ-ի անդամ դոկերներին աշխատանքում վերականգնելու հարցում` չնայած դրա վերաբերյալ կրկնվող դատական որոշումներին: Նշելով, որ Դումայի որոշումը, որում լուրջ մտահոգություն էր հայտնվում այս իրավիճակի վերաբերյալ և հավելելով, որ հակաարհմիութենական խտրականության հարցը հիմնավորված կերպով բարձրացվել է, հանձնաժողովը պահանջում է, որպեսզի կառավարությունն սկսի հակաարհմիութենական խտրականության գործողությունների վերաբերյալ հայտարարությունների անկախ քննություն, և, եթե ապացուցվի, որ հակաարհմիութենական խտրականության գործողություններ են ձեռնարկվել ՌԴՄ-ի անդամների նկատմամբ, հատկապես ինչ վերաբերում է դատարանի որոշման համաձայն ՏԲԸ-ում ենթակա արտադրամասեր մարդկանց չտեղափոխելուն, այս վիճակը շտկելու համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկելուն, դատարանի պահանջով ՏԲԸ-ում աշխատանքի վերականգնելուն և կորցրած աշխատավարձերը վճարելուն: Բացի այդ, նշելով, որ դոկերներն աշխատանքից ազատվել են ևս մեկ անգամ, և նոր հայց է ներկայացվել, հանձնաժողովը կառավարությունից պահանջում է իրեն տեղեկացնել այս գործի արդյունքների մասին:
703. Ինչ վերաբերում է հակաարհմիութենական խտրականության ենթադրյալ գործողությունների հետևանքով հատկացվելիք փոխհատուցման միջոցներին, հանձնաժողովը հիշեցնում է, որ հակաարհմիութենական խտրականության գործողություններն արգելող օրենսդրական հիմնական դրույթների գոյությունը բավարար չէ, եթե այդ դրույթները չեն ուղեկցվում գործնականում դրանց կիրարկումն ապահովող ընթացակարգով /տես Միավորման ազատության հանձնաժողովի որոշումների և սկզբունքների ժողովածուն, 1996թ., 4-րդ հրատարակություն, կետ 742/: Նշելով, որ ներկա դեպքում բողոքարկողը 2001թ. սկսած հակաարհմիութենական խտրականության հարցով դիմել է դատական տարբեր մարմինների, որոնք մինչև 2002թ. մայիս ամիսը ընթացակարգային պատճառներով մերժվել են, հանձնաժողովը կարծում է, որ հակաարհմիութենական խտրականության գործողություններից պաշտպանվելու համար նախատեսված օրենսդրությունը բավականաչափ հստակ չէ, ուստի կառավարությունից պահանջում է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, այդ թվում` օրենսդրական փոփոխություններ, որպեսզի հակաարհմիութենական խտրականության վերաբերյալ բողոքները հստակ ու շտապ կերպով քննվեն ազգային ընթացակարգերի շրջանակում...”:
ՕՐԵՆՔԸ
II. Կոնվենցիայի 14-րդ հոդվածի ենթադրյալ խախտումներ 11-րդ հոդվածի հետ մեկտեղ
115. Մնացած դիմողները Կոնվենցիայի 14-րդ և 11-րդ հոդվածների հիման վրա բողոքում էին միավորման ազատության իրավունքի խախտումից, որ պետական մարմինները հանդուրժել էին իրենց գործատուի խտրական քաղաքականությունը և մերժել էին քննել իրենց բողոքը խտրականության վերաբերյալ` ներպետական օրենսդրության մեջ արդյունավետ իրավական մեխանիզմների բացակայության պատճառով:
11-րդ հոդվածում նախատեսված է հետևյալը.
“1. Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքների ազատության և այլոց հետ մեկտեղ միավորվելու ազատության իրավունք` ներառյալ իր շահերի պաշտպանության համար արհմիություններ ստեղծելու և դրանց անդամակցելու իրավունքը:
2. Այս իրավունքների իրականացումը ենթակա չէ որևէ սահմանափակման, բացի նրանցից, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության կամ հասարակական անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը կամ այլ անձանց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով: Սույն հոդվածը չի խոչընդոտում օրինական սահմանափակումներ նախատեսել զինված ուժերի, ոստիկանության և պետական վարչակազմի մեջ մտնող անձանց կողմից այդ իրավունքների իրականացման նկատմամբ:
14-րդ հոդվածում ասված է.
“Սույն Կոնվենցիայում շարադրված իրավունքներից և ազատություններից օգտվելը ապահովվում է առանց խտրականության, այն է` անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից կամ այլ դրությունից”:
Ա. Կոնվենցիայի 11-րդ հոդվածի հետ մեկտեղ 14-րդ հոդվածով նախատեսված` պետության պարտավորությունների շրջանակը
1. Կողմերի փաստարկները
ա/ Դիմողները
116. Դիմողները հայտարարում էին, որ Կոնվենցիայի 11-րդ հոդվածով երաշխավորված իրենց իրավունքները խախտվել են, քանի որ իրենց գործատուն գործել էր արհմիությանն իրենց անդամակցությունից հետ պահելու և պատժելու մտադրությամբ: Նրանք փաստարկել էին, որ պետությունն անմիջականորեն ներգրավված է եղել իրենց դեմ մի շարք անբարենպաստ գոործողություններում` որպես ՌԴՄ-ի անդամներ, քանի որ այն վերահսկում էր Կալինինգրադի նավահանգստային ընկերությունը: Դիմողները հայտարարում էին, որ բաժնետոմսերի քսան տոկոսին տիրապետում է Կալինինգրադի տարածաշրջանային զարգացման հիմնադրամը, ևս երեսունհինգ տոկոս վերահսկվում պրն. Կարետնիի կողմից, ով միաժամանակ զբաղեցնում էր նահանգապետի առաջին տեղակալի, հիմնադրամի կառավարչի և նավահանգստային ընկերության տնօրենների խորհրդի անդամի պաշտոնները:
117. Դիմողները հայտարարում էին, որ ՌԴՄ-ին իրենց անդամակցությունը վնասակար հետևանքներ է ունեցել իրենց աշխատանքի և աշխատավարձի համար: Գործատուն օգտագործել է ճնշման տարբեր միջոցներ` այդ արհմիության ոչ անդամ իրենց գործընկերներից տարբերակելու համար: Նրանք նշել էին ՌԴՄ-ի անդամներին հատուկ խմբերում աշխատանք տալու հարցը, որը հաստատվել էր Բալտիյսկի շրջանային դատարան հղված Կալինինգրադի նավահանգստային ընկերության հիմնական կառավարիչների բանավոր ու գրավոր փաստարկներում, և որոնք արտացոլված են 2000թ. մարտի 22-ի դատավճռում /տես վերը նշված 45-րդ կետը/: Դիմողներն ընդգծում էին, որ այդ նույն դատավճռում հաստատված էր, որ իրենց աշխատավարձերը նվազել են, դրանք միշտ էլ զգալիորեն ավելի ցածր են եղել, քան մյուս խմբերում: Նրանք նաև նշում էին անվտանգության կարգի ստուգարքի ենթադրյալ կանխակալ անցկացումը և հաստիքների կրճատման պատճառով իրենց աշխատանքից ազատելու` ենթադրյալ աչառու որոշումները:
բ/ Կառավարությունը
118. Կառավարությունը հերքել էր այդ հայտարարությունը: Այն փաստարկել է, որ պետական կազմակերպություն համարվող` Կալինինգրադի տարածաշրջանի զարգացման հիմնադրամը տիրապետում է Կալինինգրադի նավահանգստային ընկերության քսան տոկոսից էլ պակաս բաժնետոմսերի, այն էլ միայն կարճատև ժամանակով` 1998 մայիսից մինչև նոյեմբեր: Ինչ վերաբերում է պրն. Կարետնիին, ապա նա երբեք էլ չի համատեղել քաղծառայողի և նավահանգստային ընկերության տնօրենների խորհրդի անդամի պաշտոնները, ուստի, իր կարծիքով, պետությունը չի կարող պատասխանատվության ենթարկվել հակաարհմիութենական գործողությունների համար, որոնցից բողոքում են:
119. Կառավարությունը նոր փաստարկներ ներկայացրեց, որոնց համաձայն դիմողների աշխատավարձերի կտրուկ նվազումը քննվել էր Կալինինգրադի աշխատանքի պետական տեսչության կողմից, որը պարզել էր, որ ՌԴՄ-ի խմբերն ստանում են մոտավորապես նույն գումարը, ինչ ՌԴՄ-ի ոչ անդամ խմբերը: Նավահանգստի բանվորների աշխատանքային իրավունքների որևէ խախտում չի հաստատվել: Որևէ խտրականություն չի եղել նաև ՌԴՄ-ի անդամների նկատմամբ անվտանգության կարգի ստուգարքի անցկացման և աշխատանքից ազատումների ժամանակ:
2. Դատարանի գնահատականը
120. Դատարանը նշում է, որ կողմերը տարաձայնություններ ունեն այն բանում, թե արդյոք սույն գործի հանգամանքներին պետությունն անմիջական մասնակցություն ունի` հաշվի առնելով Կալինինգրադի նավահանգստային ընկերության կարգավիճակը: Դատարանը կարծում է, որ ինքն այս հարցի վերաբերյալ չպետք է որոշում ընդունի, քանի որ ամեն դեպքում կծագի Ռուսաստանի Դաշնության պատասխանատվության հարցը, այն դեպքում, երբ բողոքարկված հարցը պետության կողմից Կոնվենցիայի 11-րդ հոդվածում ամրագրված և ներպետական օրենքով նախատեսված դիմողների իրավունքները երաշխավորել չկարողանալու արդյունքն է /տես Վիլսոնը, Լրագրողների միությունը և մյուսներն ընդդեմ Միացյալ Թագավորության գործը, թիվ 30668/96, 30671/96 և 30678/96, կետ 41, ECHR 2002-V/:
121. Դատարանը կրկնում է, որ 11-րդ հոդվածի 1-ին կետում ներկայացված է արհմիությունների ազատությունը` որպես միավորման ազատության առանձին ձև կամ հատուկ կողմ /տես Բելգիայի ոստիկանության ազգային միությունն ընդդեմ Բելգիայի գործը, 27 հոկտեմբերի 1975թ., կետ 38, Series A, թիվ 19 և Շվեդիայի մեքենավարների միությունն ընդդեմ Շվեդիայի գործը, 6 փետրվարի 1976թ., կետ 39, Series A, թիվ 20/: 11-րդ հոդվածի 1-ին կետում “իր շահերի պաշտպանության համար” բառերը ավելորդ չեն, իսկ Կոնվենցիան երաշխավորում է արհմիութենական գործողությունների միջոցով արհմիությունների անդամների մասնագիտական շահերի պաշտպանության ազատությունը, որոնց անցկացումն ու զարգացումը Պայմանավորվող կողմերը պետք է միաժամանակ թույլատրեն և հնարավոր դարձնեն /տես վերը նշված Վիլսոնի գործը, կետ 42/:
122. Դատարանն ասում է, որ դիմողներն ստացել են պետության պաշտպանությունը գործատուի ձեռնարկած մեկանգամյա միջոցների մասով, որոնցով, ըստ նրանց, խախտվել են իրենց իրավունքները: Օր.` ներպետական դատարանը կարգադրել է, որպեսզի միայն ՌԴՄ-ի անդամներից կազմված խմբերում իրենց աշխատանք տալու պատճառով, որի հետևանքով ենթադրաբար նվազել էին իրենց աշխատավարձերը, փոխհատուցում տան երկու ամսվա աշխատավարձի չափով /տես վերը բերված 46-րդ կետը/: Անվտանգության կարգի ենթադրաբար կանխակալ ստուգարքը կազմակերպվել էր Աշխատանքի անվտանգության պետական տեսչության հրամանով /տես վերը բերված 27-28 կետերը/, տարածաշրջանի դատախազը որոշել էր, որ աշխատանքային ժամերը կամայականորեն կրճատվել են, որի պատճառով դատարանը որոշել էր փոխհատուցել կորցրած աշխատավարձերն ու ոչ նյութական վնասը /տես վերը բերված 31-րդ և 33-րդ կետերը/: Կորցրած աշխատավարձերն ու նյութական վնասի փոխհատուցում տրվել էին նաև 2002թ. մայիսի 24-ի դատավճռի չկատարման համար /տես վերը նշված 90-րդ կետը/: Շատ դեպքերում դատարանները փոխհատուցում էին սահմանել նաև արհմիության առանձին անդամների համար, ովքեր տուժել էին գործատուների գործողություններից /տես վերը նշված 53-73-րդ կետերը/: Բացի այդ, ներպետական դատարաններն ուշադիր կերպով քննել էին դիմողների բողոքները, որոնք վերաբերում էին ոչ թե իրենց, այլ իրենց գործընկերներին բեռնման և բեռնաթափման նոր ընկերություն շահավետ տեղափոխմանը և իրենց հայցերը բավարարել էին կորցրած աշխատավարձերի, աշխատանքում վերականգման և ոչ նյութական վնասի առումով /տես վերը նշված 82-րդ կետը/: Դիմողները չէին բողոքել այն բանից, որ ներպետական դատարանների կայացրած վճիռներն այդ առումով անհիմն են կամ կամայական:
123. Այնուամենայնիվ, ինչ վերաբերում է 11-րդ հոդվածում նախատեսված` միավորման ազատության իրավունքի էությանը, Դատարանը հաշվի է առնում խնդրո առարկա պետության կողմից ձեռնարկված` արհմիության ազատության երաշխավորման միջոցների ամբողջությունը, որը ենթակա է նրա հայեցողության շրջանակին /տես Դեմիրն ու Բայքարան ընդդեմ Թուրքիայի գործը (GC), թիվ 34503/97, կետ 144, 12 նոյեմբերի 2008թ./: Աշխատակիցը կամ բանվորը պետք է արհմիությանն անդամակցելու կամ չանդամակցելու հարցում ազատ լինի` առանց պատժվելու կամ խթանի ճնշման ենթարկվելու /տես Շոգեքարշերի ճարտարագետների և հրշեջների ընկերակցությունն (ASLEF) ընդդեմ Միացյալ Թագավորության գործը, թիվ 11002/05, կետ 39, ECHR 2007-.../: 11-րդ հոդվածի ձևակերպումը հստակ կերպով հղում է անում “յուրաքանչյուրի” իրավունքին: Այդ դրույթում ակնհայտորեն ներառված է արհմիության կողմից պաշտպանվելու իրավունքից օգտվելու հնարավորության դեպքում խտրականության չենթարկվելու իրավունքը, նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ 14-րդ հոդվածը կազմում է իրավունքներն ու ազատություններն ամրագրող հոդվածներից յուրաքանչյուրի բաղկացուցիչ մասը` անկախ դրանց բնույթից /տես վերը նշված Բելգիական ոստիկանության ազգային միության գործը, կետ 44/: Այսպիսով, 11-րդ հոդվածի երաշխիքները պաշտպանելու միջոցների ամբողջությունը պետք է ներառի արհմիությանն անդամակցելու հիմքերով խտրականությունից պաշտպանվելը, որը, ըստ Միավորման ազատության հանձնաժողովի, կազմում է միավորման ազատության ամենալուրջ խախտումներից մեկը և կարող է վտանգել արհմիության գոյությունն իսկ /տես վերը նշված 107-րդ կետը/:
124. Դատարանը կարծում է, որ չափազանց կարևոր է, որ խտրական վերաբերմունքից տուժած անհատները պետք է հնարավորություն ունենան դա վիճարկել և իրավունք ունենան դատական գործ հարուցել վնասների հատուցման ու դատական պաշտպանության այլ միջոցների համար, ուստի պետություններից պահանջվում է Կոնվենցիայի 11-րդ և 14-րդ հոդվածների հիման վրա ստեղծել այնպիսի դատական համակարգ, որը հակաարհմիութենական խտրականության դեմ կապահովի իրական ու արդյունավետ պաշտպանություն:
125. Այսպիսով, Դատարանը պետք է քննարկի` արդյոք իշխանությունները բավարար միջոցներ են ձեռնարկել, որպեսզի դիմողներին պաշտպանեն արհմիությանն անդամակցելու ընտրության պատճառով ենթադրյալ խտրական վերաբերմունքից:
Բ. Արհմիությանն անդամակցելու պատճառով դիմողների նկատմամբ խտրականության դեմ պաշտպանության բավարար լինելը
Կողմերի փաստարկները
ա/ Դիմողները
126. Դիմողները մատնանշել են, որ ներպետական բոլոր դատարանները, ում իրենք դիմել են` Կալինինգրադի Բալտիյսկի շրջանի դատարանը, Կալինինգրադի տարածաշրջանային դատարանը և Բալտիյսկի շրջանի հաշտարար դատավորը մշտապես մերժել են քննել միավորման ազատության իրավունքի խախտման և խտրականության վերաբերյալ իրենց բողոքի էությունն այն պատճառաբանությամբ, որ դա կարող է որոշվել միայն քրեական դատավարության ժամանակ /տես վերը նշված 45-րդ, 47-րդ և 49-րդ կետերը/: Դիմողները նշել են, որ քաղաքացիական դատավարությունն արմատապես տարբերվում է քրեական դատավարությունից նրանով, որ վերջինը պաշտպանում է հասարակության հանրային շահերը որպես ամբողջություն, իսկ առաջինը կոչված է փոխհատուցելու անհատի մասնավոր շահերի նկատմամբ կատարված ոտնձգությունը: Այս դեպքում խաղաթղթի վրա են դրված դիմողների անձնական իրավունքները, իսկ քաղաքացիական դատավարության ժամանակ խտրականության վերաբերյալ բողոքը քննելու` ներպետական դատարանների մերժումը նրանց զրկել էր իրավական պաշտպանության այդ արդյունավետ միջոցից: Ամեն դեպքում դատախազությունը նույնպես մերժել էր դիմողների բողոքը` քննություն սկսել հավասարության սկզբունքի ենթադրյալ խախտման հետ կապված քրեական գործով և որևէ միջոց չէր ձեռնարկել պարզելու` արդյոք դիմողների բողոքները ճիշտ են, թե ոչ:
127. Դիմողները պնդում էին, որ Ռուսաստանի օրենսդրության մեջ ընդդեմ խտրականության վերաբերյալ ընդհանուր դրույթները, որոնք վկայակոչում է կառավարությունը, դրանց իրականացման ու կիրարկման աշխատող մեխանիզմների բացակայության պարագայում անարդյունք են: Ինչ վերաբերում է քրեական դրույթներին կառավարության ապավինելուն, վերջինս չկարողացավ ցույց տալ, որ երբևիցե որևէ մեկին մեղադրանք են առաջադրել, դատել կամ դատապարտել Քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածի հիման վրա:
բ/ Կառավարությունը
128. Կառավարությունը մերժել է այդ հայտարարությունները: Այն փաստարկում էր, որ ՌԴՄ-ն որպես արհմիություն գրանցվել է 1995թ., վերագրանցվել` 1999-ին: Ներպետական մարմինները չէին խոչընդոտել ՌԴՄ-ի ստեղծումը կամ գործունեությունը: Արհմիությունների մասին օրենքով արգելվում է արհմիությունների գործունեությանը պետական մարմինների միջամտությունը /5-րդ բաժին, կետ 2/ և նախատեսվում, որ սոցիալական ու աշխատանքային իրավունքները չեն կարող կախված լինել արհմիության անդամ լինելուց /9-րդ բաժին/: Աշխատանքային օրենսգիրքը, որն ուժի մեջ էր համապատասխան ժամանակ, պարունակում էր մի շարք երաշխիքներ` հաստիքների կրճատման պատճառով աշխատանքից արհմիության անդամին ազատելու, ոչ բավարար մասնագիտական որակավորման, թոյլ առողջություն ունենալու և այլ դեպքերում պահանջվում էր արհմիության համաձայնությունը: Ավելի մեծ երաշխիքներ էին նախատեսված արհմիությունների ընտրված ղեկավարների համար` առանց նրանց արհմիության նախնական համաձայնության նրանց չէին կարող տեղափոխել այլ պաշտոնի, աշխատանքից ազատել կամ ենթարկել կարգապահական պատժամիջոցների: Եվ, վերջապես, նրանք նշում էին, որ օրենսգրքով արգելվում էր հասարակական միավորման անդամ լինելու պատճառով ցուցաբերված խտրականությունը /տես 16-րդ հոդվածի 2-րդ կետը/ և նախատեսված էր խախտված իրավունքների դատական պաշտպանություն /2-րդ հոդված/:
129. Կառավարությունը պնդում էր, որ դիմողներն օգտվել են իրենց իրավունքների և ազատությունների այն նույն պաշտպանությունից, ինչ Ռուսաստանի մնացած բոլոր քաղաքացիները: Մասնավորապես, նրանք օգտվել են գործադուլ անելու իրավունքից, դիմել են Աշխատանքի պետական տեսչություն և տարբեր դատախազություններ: Ինչ վերաբերում է խտրականությունը հաստատելու փաստի վերաբերյալ դատական հայցին, ապա կառավարությունը հղում էր անում Կալինինգրադի տարածաշրջանային դատարանի որոշմանն այն իմաստով, որ դիմողների գանգատն ըստ էության վերաբերում էր անհատի հավասարության ենթադրյալ խախտումներին, և դա, որպես այդպիսին, պետք է որոշվեր Քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածով նախատեսված քրեական դատավարությամբ: Նրանք փաստարկել էին, որ 1997թ. դրությամբ այդ հոդվածով դատապարտվել էր վեց անձ: Կառավարությունը մատնանշում էր, որ դիմողները չէին կարողացել վիճարկել դատախազության որոշումները ենթադրյալ խտրականության առիթով քրեական վարույթ չսկսելու վերաբերյալ և, այդպիսով, չէին սպառել իրավական պաշտպանության գոյություն ունեցող ներպետական միջոցները:
2. Դատարանի գնահատականը
130. Դատարանը նշում է, որ Կալինինգրադի նավահանգստային ընկերությունը զանազան հնարքներ է օգտագործել, որպեսզի աշխատողներին քաջալերի հրաժարվել արհմիությանն իրենց անդամակցությունից, ներառյալ սահմանափակ հնարավորություններով հատուկ աշխատանքային խմբերում նրանց տեղավորելը, աշխատաանքից ազատումները, որոնք հետագայում դատարանի կողմից անօրինական են ճանաչվել, աշխատավարձերի կրճատումը, կարգապահական պատիժները, դատարանի վճռից հետո աշխատանքում չվերականգնելը և այլն: Արդյունքում ՌԴՄ-ի անդամների թիվը կտրուկ կերպով նվազել է` 1999թ. 290-ից դառնալով 24 /2001թ./: Դատարանը նաև հղում է անում Կալինինգրադի տարածաշրջանային Դումայի /տես վերը նշված 51-րդ կետը / և ԱՄԿ-ի Միավորման ազատության հարցերի հանձնաժողովի եզրակացություններին /տես վերը նշված 108-րդ կետը/ այն մասին, որ հակաարհմիութենական խտրականության հարցը դիմողները հիմնավորված կերպով են բարձրացրել, ուստի ինքը` Դատարանը համաձայն է, որ ՌԴՄ-ի անդամակցության հստակ բացասական ազդեցությունը դիմողների վրա բավարար է և Կոնվենցիայի 11-րդ հոդվածով երաշխավորված իրավունքների իրականացման խտրականության գծով գործի հարուցման լուրջ ապացույցների առկայություն:
131. Այնուհետև Դատարանը նշում է, որ ներկա գործով դիմողներն իշխանություններից պահանջել են կանխել գործատուների սահմանազանցությունը, որը նպատակ է ունեցել ստիպել իրենց արհմիությունից դուրս գալ: Նրանք դատարանի ուշադրությունը հրավիրեցին բավական երկար ժամանակ իրենց դեմ խտրական գործողությունների պարբերականությանը: Դիմողների կարծիքով, խտրականության մասին իրենց բողոքը բավարարելը կարող էր ծառայել որպես արհմիությանն իրենց անդամակցության իրավունքի պաշտպանության արդյունավետ գործիք` առանց պատժվելու կամ ճնշման ենթարկվելու:
132. Դատարանը նկատում է, որ համապատասխան ժամանակվա ռուսական օրենքը պարունակում էր արհմիություններին անդամակցելու կամ չանդամակցելու պատճառով ամեն տեսակի խտրականությաան արգելքի վերաբերյալ ընդհանուր դրույթ /տես Արհմիությունների մասին օրենքի 9-րդ բաժինը/: Ներպետական օրենսդրությամբ խտրականության վերաբերյալ դիմողների գանգատը կարող էր քննվել դատարանի կողմից` Ռուսաստանի Քաղաքացիական օրենսգրքի ընդհանուր կանոնների շնորհիվ /11-12-րդ հոդվածներ/ և Արհմիությունների մասին օրենքի 29-րդ բաժնում պարունակվող հատուկ օրենքը:
133. Ներկա գործում այս դրույթները, սակայն, անօգուտ են: Դատարանը նշում է, որ ներպետական դատական մարմինները դատավարության երկու լրակազմում մերժել են քննության առնել խտրականության վերաբերյալ դիմողների գանգատները` որոշում կայացնելով այն մասին, որ խտրականության առկայությունը կարելի է հաստատել միայն քրեական դատավարությունում, ուստի և դիմողների հայցերը չեն կարող որոշվել քաղաքացիական հայցի միջոցով /տես վերը նշված 47-րդ և 49-րդ կետերը/: Այս դիրքորոշումը, որը հաստատվել է նաև կառավարության դիտողություններում, այդուհանդերձ, մեկ անգամ չեղյալ է համարվել, երբ Բալտիյսկի շրջանի դատարանը համարյա մեկ տարի անց ըստ էության քննել է խտրականության վերաբերյալ ներկայացված ևս մեկ գանգատ /տես վերը նշված 83-84-րդ կետերը/:
134. Չնայած դրան, իրավական պաշտպանության քրեական միջոցի հիմնական թերությունն այն է, որ հիմնված լինելով անձնական պատասխանատվության սկզբունքի վրա, այն պահանջում է ընկերության հիմնական կառավարիչներից մեկի կողմից արհմիության անդամների նկատմամբ խտրականության ուղղակի դիտավորության “հիմնավորված կասկածից վեր” ապացույց: Այդ դիտավորությունը հաստատել չկարողանալը հանգեցրել է քրեական վարույթ չհարուցելու որոշումների /տես վերը նշված 38-39-րդ, 45-րդ, 47-րդ և 49-րդ կետեր/: Դեռ ավելին, խտրականությունից տուժածները քրեական վարույթ հարուցելու և վարելու մեջ միայն փոքր դերակատարություն ունեն: Այսպիսով, Դատարանին չեն համոզել, որ քրեական հետապնդումը, որը կախված էր արհմիության անդամների նկատմամբ խտրականությունը բացահայտելու և դրա ուղղակի դիտավորությունն ապացուցելու` քրեական հետապնդում իրականացնող մարմինների կարողությունից, կարող էր նախատեսել համարժեք ու իրագործելի փոխհատուցում ենթադրյալ հակաարհմիութենական խտրականության մասով: Կամ էլ քաղաքացիական դատավարությունը թույլ կտար կատարել շատ ավելի մի նուրբ առաջադրանք` քննել դիմողների և նրանց գործատուի փոխհարաբերությունների բոլոր տարրերը, ներառյալ վերջինիս կիրառած զանազան հնարքների համակցված ազդեցությունը, որպեսզի դոկերներին ստիպեր հրաժարվել ՌԴՄ-ի անդամությունից, ինչպես նաև տալ համարժեք փոխհատուցում:
135. Դատարանը չի խորհի այն բանի շուրջ` արդյոք խտրականության չենթարկվելու` դիմողների իրավունքի արդյունավետ պաշտպանությունը կարող է հետագայում կանխել գործատուի կողմից նրանց դեմ ուղղված անբարենպաստ գործողությունները, ինչպես ենթադրում են դիմողները: Այնուամենայնիվ, Դատարանը կարծում է, որ, հաշվի առնելով գործատուի վարքագծի օբյեկտիվ ազդեցությունը, այդօրինակ պաշտպանության բացակայությունը կարող է պոտենցիալ խտրականության վախ հարուցել և այլ անձանց հետ պահել արհմիությանն անդամակցելուց, որի պատճառով վերջինս կարող է անհետանալ` այդպիսով բացասաբար ազդելով միավորման ազատության իրականացման վրա:
136. Ամփոփելով` Դատարանը կարծում է, որ պետությունը չի կարողացել կատարել իր դրական պարտավորությունները` ընդունել արդյունավետ և հստակ իրավական պաշտպանություն ընդդեմ խտրականության` արհմիության անդամ լինելու պատճառով: Սրանից հետևում է, որ խախտվել է Կոնվենցիայի 14-րդ հոդվածը`11-րդի հետ մեկտեղ:
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
137. Դիմողները բողոքում էին, որ իրենք խտրականության վերաբերյալ գանգատների առումով իրավական պաշտպանության արդյունավետ որևէ միջոց չունեն: Նրանք ապավինում էին Կոնվենցիայի 13-րդ հոդվածին:
138. Դատարանը նշում է, որ այս բողոքն ուղղակի կապ ունի Կոնվենցիայի 14-րդ և 11-րդ հոդվածների հիման վրա քննված բողոքների հետ: Նկատի ունենալով այն հիմքերը, որոնցով Դատարանը պարզել է Կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտում` 11-րդի հետ մեկտեղ /տես վերը նշված 130-136-րդ կետերը/, Դատարանը կարծում է, որ այս դրույթի հիման վրա առանձին հարցեր չեն ծագում:
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ
139. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը նախատեսում է.”Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել”£
Ա. Վնասը
140. Դիմողները պահանջում էին կորցրած աշխատավարձերի փոխհատուցում, որը նրանք կրել էին որպես արհմիության անդամներ խտրականության ենթարկվելու արդյունքում: Այս խորագրի ներքո հայցերը տարբերվում էին մոտավորապես 17,387 ռուսական ռուբլուց մինչև մոտ 1,207,643 ռուբլի: Ապա նրանք պահանջեցին յուրաքանչյուրի համար 100,000 եվրո` որպես ոչ նյութական վնաս:
141. Կառավարությունը կարծում էր, որ այս պահանջներն անհիմն են և չափից ավելի:
142. Դատարանը կրկնում է, որ արդար փոխհատուցման դրույթի հիմքում ընկած սկզբունքն այն է, որ գանգատարկուն պետք է որքան հնարավոր է այնպիսի վիճակում լինի, որ Կոնվենցիայի խախտում տեղի չունենա: Դատարանը ֆինանսական փոխհատուցում կտրամադրի 41-րդ հոդվածի հիման վրա միայն այն դեպքում, եթե համոզված է, որ կորուստը կամ վնասը, որի վերաբերյալ բողոք կա, փաստացի առաջ է եկել այն խախտման պատճառով, որն ինքը հայտնաբերել է, քանի որ պետությունից չի կարելի պահանջել, որպեսզի այն վճարի այն կորուստների համար, որոնց համար պատասխանատու չէ /տես վերը նշված Վիլսոնի գործը, կետ 54/:
143. Դատարանը նշում է, որ սույն գործով արդարացի փոխհատուցման վերաբերյալ որոշումը կարող է հիմնված լինել այն փաստի վրա, որ իշխանությունները մերժել են քննել իրենց նկատմամբ եղած խտրականության վերաբերյալ դիմողների գանգատները: Դատարանը չի կարող խորհել, արդյոք դիմողներն իրոք կարողացել են պահպանել իրենց աշխատավարձը, եթե այս գանգատներն արդյունավետ կերպով քննվել են, ուստի Դատարանը մերժում է նյութական վնասի մասով դիմողների հայցերը: Սակայն արհմիությանն իրենց անդամության պատճառով խտրականության չենթարկվելու իրավունքը պաշտպանելու անհաջող փորձերը պետք է որ առաջացրած լինեին դիմողների արդարացված զայրույթը, հույսերի խորտակումը և զգացմունքային անհանգստությունը /տես վերը նշված Վիլսոնի գործը, կետ 61/: Դատարանը կարծում է, որ յուրաքանչյուր գանգատարկու արդարացիորեն պետք է ստանա 2,500 եվրո ոչ նյութական վնասի մասով` գումարած հարկերը, որոնք կարող են գանձվել այդ գումարից:
Բ. Ծախսեր և դատական ծախսեր
144. Դատարանը հարմար է գտնում, որպեսզի ժամկետանց վճարների տոկոսը հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած վարկի մարգինալ տոկոսադրույքի վրա, որին պետք է ավելացվի երեք տոկոսային կետ:
ԱՅԴ ՀԻՄՔԵՐՈՎ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ
որոշում է հանել քսաներորդ /պրն. Ալեքսանդր Ֆյոդորովիչ Վերխոտուրցևի/ և երեսունմեկերորդ /պրն. Ալեքսանդր Միխայլովիչ Լենիչկինի/ դիմողների գանգատների վերաբերյալ դիմումները.
որոշում է, որ մնացած դիմողների մասով տեղի է ունեցել Կոնվենցիայի 14-րդ և 11-րդ հոդվածների խախտում.
որոշում է ընդունում առ այն, որ կարիք չկա բողոքը քննել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի հիման վրա.
պարտավորեցնում է.
ա/պատասխանող պետությանը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն վճիռն ուժի մեջ մտնելու օրվանից հետո երեք ամսվա ընթացքում յուրաքանչյուր գանգատարկուին վճարել 2,500 եվրո /երկու հազար հինգ հարյուր եվրո/ ոչ նյութական վնասի մասով` գումարած հարկերը, որոնք կարող են գանձման ենթակա լինել, որպեսզի փոխարկվեն ռուսական ռուբլու կարգավորման ժամանակ կիրառելի փոխարժեքով.
բ/ որ վերը նշված երեք ամիսն սպառվելուց հետո մինչև կարգավորումը պետք է պարտքերի չվճարման ժամանակահատվածում վճարվի վերը նշված գումարի հասարակ տոկոսը Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած վարկի մարգինալ տոկոսադրույքին հավասար դրույքով, որին պետք է ավելացվի երեք տոկոսային կետ:
մերժում է արդարացի փոխհատուցման վերաբերյալ դիմողների հայցի մնացած մասը:
Կազմված է անգլերեն լեզվով և գրավոր ծանուցված 2009թ. հուլիսի 30-ին` Դատարանի Կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն:
Սթիվեն Ֆիլիպս Ռայթ Մարուստե
Քարտուղարի տեղակալ Նախագահ
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ. կամ եկող տարի
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենն ու ֆրանսերենը: Սույն թարգմանությունը պատվիրված է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների տրաստային հիմնադրամի աջակցությամբ (www.coe.int/humanrightstrustfund): Դատարանը թարգմանության համար պարտավորություն չի ստանձնում և որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Թարգմանությունը կարելի է ներբեռնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC-ի նախադեպային իրավունքի (http://hudoc.echr.coe.int) կամ տվյալների այլ շտեմարանից, որի հետ Դատարանը դրանով կիսվել է: Թարգմանությունը կարելի է վերարտադրել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ մեջբերվի գործի ամբողջական վերնագիրը` վերը բերված հեղինակային իրավունքի մասին նշումով և հղում անելով Մարդու իրավունքների տրաստային հիմնադրամին: Եթե մտադրություն կա թարգմանության որևէ մաս օգտագործել առևտրային նպատակներով, դիմել հետևյալ հասցեով` [email protected]:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (www.coe.int/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights (http://hudoc.echr.coe.int) or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact [email protected].
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (www.coe.int/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (http://hudoc.echr.coe.int), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : [email protected]
© Rada Europy / Europejski Trybunał Praw Człowieka, źródło: HUDOC (hudoc.echr.coe.int), pozyskano 13.07.2026. · Źródło