68416/01
WyrokETPCz2005-02-15ECLI:CE:ECHR:2005:0215JUD006841601
Analiza orzeczenia
Sekcja wygenerowana przez AI na podstawie treści orzeczenia — nie stanowi cytatu.
Zagadnienie prawne
Czy odmowa udzielenia pomocy prawnej w złożonej sprawie o zniesławienie naruszyła prawo do rzetelnego procesu (art. 6 ust. 1 Konwencji)? Czy postępowanie o zniesławienie i zasądzone odszkodowanie, w kontekście odmowy pomocy prawnej, naruszyły wolność wyrażania opinii (art. 10 Konwencji)?Ratio decidendi
Trybunał uznał, że w tak długiej i skomplikowanej sprawie o zniesławienie, brak pomocy prawnej dla skarżących, którzy nie byli w stanie skutecznie reprezentować swoich interesów, doprowadził do nierówności stron, co stanowiło naruszenie art. 6 ust. 1 Konwencji. W odniesieniu do art. 10, Trybunał stwierdził, że chociaż państwa mają pewien margines oceny w sprawach o zniesławienie, to brak rzetelności proceduralnej (wynikający z odmowy pomocy prawnej) oraz nieproporcjonalne odszkodowanie miały "mrożący" wpływ na wolność wypowiedzi i debatę publiczną, zwłaszcza w kwestiach zdrowia i środowiska. Trybunał podkreślił, że ochrona wolności wypowiedzi dotyczy również nieformalnych grup aktywistów, a zasądzone odszkodowanie było nieproporcjonalne do uzasadnionego celu.Stan faktyczny
Helen Steel i David Morris byli związani z London Greenpeace, małą organizacją, która w połowie lat 80. rozpoczęła kampanię antymcdonaldową. Rozpowszechniali ulotki zawierające zarzuty dotyczące działalności McDonald's, m.in. w kwestiach głodu w krajach trzecich, wylesiania, jakości żywności i warunków pracy. McDonald's pozwał ich o zniesławienie. Skarżącym odmówiono pomocy prawnej, ponieważ prawo brytyjskie nie przewiduje jej w sprawach o zniesławienie. Proces krajowy był wyjątkowo długi (313 dni), a skarżący zostali uznani za odpowiedzialnych za zniesławienie, choć część zarzutów w ulotce uznano za uzasadnione, a odszkodowanie zostało obniżone w apelacji.Rozstrzygnięcie
Trybunał stwierdza naruszenie art. 6 ust. 1 Konwencji (jednogłośnie). Trybunał stwierdza naruszenie art. 10 Konwencji (jednogłośnie). Trybunał zasądza skarżącym zadośćuczynienie za szkodę niemajątkową oraz zwrot kosztów i wydatków.Pełny tekst orzeczenia
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (www.coe.int/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (www.coe.int/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (www.coe.int/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 72
2005թ. փետրվար
Steel-ը և Morris-ն ընդդեմ Միացյալ Թագավորության - 68416/01
Վճիռ 15.2.2005 [Բաժանմունք IV]
Հոդված 6
Քաղաքացիական դատավարություն
Հոդված 6-1
Արդարացի դատաքննության իրավունք
Զրպարտության գործով դատավարության ժամանակ իրավաբանական օգնություն չտրամադրելը. խախտում
Հոդված 10
Հոդված 10-1
Արտահայտվելու ազատություն
Զրպարտության համար վնասի փոխհատուցում. խախտում
Փաստեր. Դիմումատուները կապ ունեին London Greenpeace կոչվող մի փոքրիկ կազմակերպության հետ (որը կապ չունի Greenpeace International-ի հետ): 80-ականների կեսերին կազմակերպությունը մեկնարկել էր հակա-մակդոնալդսային արշավ: Այդ արշավի շրջանակներում մշակվել և շրջանառվել է վեց էջից բաղկացած տեղեկատվական թերթիկ: Տեղեկատվական թերթիկը պարունակում էր մի շարք հայտարարություններ McDonald’s-ի վերաբերյալ, որտեղ նշվում էր, օրինակ, որ վերջինս պատասխանատու է երրորդ երկրներում ծագած սովի համար կամ փոքր տնտեսություն ունեցող ֆերմերներին իրենց հողերից կամ բնիկների ցեղախմբերին արևադարձային անտառներից վտարելու համար: Հնչեցրած մեղադրանքներից մի քանիսն էլ վերաբերում էին McDonald’s-ի կողմից արտադրվող սննդի անորակությանը և այն ուտելու արդյունքում առողջությանը սպառնացող վտանգներին: Եվ վերջապես, պնդումների մեկ այլ խումբ վերաբերում էր իրենց գովազդը հատկապես երեխաների համար թիրախավորելուն, սննդում օգտագործվող մսի ստացման համար կենդանիների բուծման և սպանդի ժամանակ դաժան գործելակերպին կամ կորպորացիայում աշխատանքի ոչ բավարար պայմաններին: McDonald’s-ը դիմումատուների դեմ հայց էր ներկայացրել` պահանջելով փոխհատուցել վերջինիս գործունեության արդյունքում ընկերությանը պատճառված վնասը: Դիմումատուները հերքում էին տեղեկատվական թերթիկի` իրենց կողմից հրատարակված լինելու փաստը կամ դրա մեջ առկա տեղեկատվության զրպարտություն լինելը: Նրանք դիմել էին իրավաբանական օգնություն ստանալու համար, սակայն Միացյալ Թագավորությունում զրպարտության գործերով այդպիսի օգնություն չի տրամադրվում: Ողջ դատավարության ընթացքում կազմակերպությունն ինքնուրույն է պաշտպանել իր շահերը, թեև հարկ է նշել, որ վերջիններս իրավաբաններից և փաստաբաններից որոշակի անվճար խորհրդատվություն ստացել են: (313 դատական նիստերի ընդհանուր քանակով այս դատավարությունը անգլիական իրավունքի պատմության մեջ ամենաերկարն է): Դատավարության փուլերից մեկի ժամանակ դիմումատուներն ի վիճակի չէին վճարելու նիստերի արձանագրությունների համար: Արդյունքում նրանք այդ արձանագրության պատճենները ձեռք են բերել մի փոքր ուշացումով` դրանց համար օգտագործելով հասարակության կողմից հանգանակած գումարը: Դատավարության ընթացքում դիմումատուներից մեկը գրավոր ցուցմունք է ստորագրել, որտեղ նշված էր, որ զրպարտության գործը ծագել է «մեր կողմից տպագրված թերթիկների» պատճառով: Եվ չնայած դիմումատուի առարկությանը, որով վերջինս պնդում էր, որ իրավաբանը սխալմամբ մոռացել է այդ արտահայտության մեջ ներառել «ենթադրաբար տպագրված» բառակապակցությունը` դատավորը գրավոր ցուցմունքն ընդունել է որպես ապացույց: Գրավոր ցուցմունքը հիմք ընդունելով` McDonald’s-ին թույլ տրվեց դատավարության ավելի ուշ փուլում փոխելու իրենց հայցը: Դիմումատուները տեղեկատվական թերթիկի հրապարակման համար ենթարկվեցին պատասխանատվության. համարվեց, որ այնտեղ առկա տեղեկատվության մի մասը իրականությանը չի համապատասխանում, իսկ մյուս մասը հիմնավորված չէ: Դատավորը վնասի փոխհատուցման մասին վճիռը կայացրեց ի օգուտ McDonald’s-ի: Վերաքննիչ դատարանի առջև լսվող գործի վերաքննության ժամանակ տեղեկատվական թերթիկում տեղ գտած որոշ վիճելի արտահայտություններ համարվեցին մեկնաբանություն, իսկ մի քանիսը` հիմնավոր, որի արդյունքում վնասի փոխհատուցման չափը նվազեցվեց: Լորդերի պալատին բողոքարկելու թույլատվությունը մերժվեց:
Իրավունք. Հոդված 6 § 1՝ Իրավաբանական օգնությունից օգտվելու անհնարինություն. Բարձրացված հարցն է, թե արդյո՞ք իրավաբանական օգնության տրամադրման մասին դրույթն անհրաժեշտ էր յուրաքանչյուր առանձին գործով փաստերի և հանգամանքների առկայության պարագայում արդար դատաքննություն ապահովելու համար և, ի թիվս այլոց, կախված է այն բանից, թե նժարին դրվածը գործով դիմումատուների համար որքանով կարևոր է` ելնելով օրենքի և ընթացակարգերի բարդությունից և դիմումատուներին արդյունավետ ներկայացնելու կարողությունից: Դիմումատուների համար նժարին դրվածի համատեքստում, պետք է նշել, որ թեև զրպարտության գործերն անհամեմատելի են, ասենք, ընտանեկան իրավունքի շրջանակներում բարձրացվող հարցերի հետ, այս գործով առաջացած ֆինանսական հետևանքները կարող էին ծանր հետևանքներ ունենալ դիմումատուների համար: Դատավարությունը տևել է 313 օր, որին նախորդել են 28 հընթացս դիմումներ: Վերաքննիչ բողոքի դատաքննությունը տևել է 23 օր: Դիմումատուների կողմից ապացուցման ենթակա փաստերի խումբը բավականին բարդ էր` ներառելով շուրջ 40,000 էջ փաստաթղթային ապացույցներ և 130 վկաների բանավոր ցուցմունքներ: Իրավաբանական տեսանկյունից ևս պետք է նշել, որ գործը հեշտ չէր: Դատական գործը լսող դատավորի առջև դրված էին տարաբնույթ իրավական և դատավարական խնդիրներ` նախքան վերջինս ի վիճակի կլիներ լուծելու գործում բարձրացված գլխավոր խնդիրը: Հաշվի առնելով այս ամենը` անհրաժեշտ էր պարզել, թե որքանով էին դիմումատուներն ունակ արդյունավետ կերպով կազմակերպել իրենց պաշտպանությունը իրավաբանական օգնության բացակայության պարագայում: Դիմումատուները կարողացել են ճիշտ ներկայացնել գործը` օգտագործելով առկա ռեսուրսները և ապացուցելով վիճահարույց արտահայտություններից մի քանիսի ճշմարտացիությունը: Ավելին, նրանց հաջողվել է ստանալ մի քանի իրավաբանների և փաստաբանների անվճար օժանդակությունը. նրանց նախնական միջնորդությունները կազմվել էին իրավաբանների կողմից: Սակայն դատավարության զգալի մասի ընթացքում, այդ թվում` այն նիստերի, որոնց ընթացքում պարզվում էր թերթիկում առկա տեղեկատվության իսկությունը, նրանք գործել են առանց իրավաբանի օժանդակության: Այս բարդ գործընթացի ընթացքում ո՜չ իրավաբանների կողմից տրամադրված կամավոր, սակայն անկանոն օժանդակությունը և ո՜չ էլ բազմակողմանի դատական օժանդակությունը և անձնապես որպես դատավարական կողմ հանդես եկող դիմումատուների հանդեպ ցուցաբերած հանդուրժողականությունը չէր կարող փոխարինել գործի հանգամանքներին և զրպարտության իրավական նրբերանգներին ծանոթ, փորձառու փաստաբանի կողմից կողմի իրավունքների դատարանում տևական և գրագետ ներկայացնելուն: Դատավարության ընթացքի այսքան տևական լինելն ինքնին որոշ չափով վկայում է դիմումատուների կարողությունների և փորձի պակասի մասին:
Եզրափակելով` անհրաժեշտ է նշել, որ իրավաբանական օգնության մերժումը դիմումատուներին վերջիններիս զրկել է դատարանի առջև գործի հանգամանքները արդյունավետ ներկայացնելու հնարավորությունից, որի արդյունքում առաջ է եկել կողմերի անհավասարություն` առավելությունը տալով McDonald’s-ին:
Եզրակացություն. խախտում (միաձայն)
Հոդված 6. Այլ բողոքներ. հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը` Դատարանը անհրաժեշտ չհամարեց լրացուցիչ բողոքներն առանձին ուսումնասիրել, որոնք վերաբերում էին դատավարության ընթացքում դատավորների կողմից ընդունված մի շարք առանձին որոշումներին:
Հոդված 10. Այս հոդվածի ներքո քննվող լուծման ենթակա հիմնական խնդիրը կայանում էր նրանում, թե արդյո՞ք դիմումատուների արտահայտվելու ազատության նկատմամբ կիրառված միջամտությունը «անհրաժեշտ էր ժողովրդավարական հասարակությունում»: Կառավարությունը պնդում էր, որ քանի որ դիմումատուները լրագրողներ չէին, նրանք չպետք է հավասարապես օգտվեին 10-րդ հոդվածով շնորհվող բարձրագույն պաշտպանությունից, ինչ մամուլը: Դատարանը գտավ, սակայն, որ ժողովրդավարական հասարակությունում շահերի պաշտպանության ցանկացած մեծ կամ փոքր ոչ ֆորմալ խումբ, ինչպիսին London Greenpeace-ն էր, պետք է հնարավորություն ունենա իր գործունեությունը արդյունավետ կերպով ծավալել: Հասարակական հետաքրքրությունը առողջապահության և բնապահպանության հրատապ թեմաների շուրջ բանավեճ ծավալող այսպիսի խմբերի և անհատների գործունեության համար հնարավորություններ ստեղծելու նկատմամբ մեծ է:
10-րդ հոդվածի ներքո լրագրողներին շնորհվող պաշտպանության երաշխիքը, կապված հանրային հետաքրքրություն ներկայացնող խնդիրների իրազեկման հետ, սահմանափակված է լրագրողական էթիկայի կանոնների համաձայն բարեխղճորեն գործելու և ճշգրիտ ու հավաստի տեղեկատվություն հաղորդելու պարտավորությամբ, միևնույն սկզբունքը գործում է նրանց նկատմամբ, ովքեր մասնակցում են հանրային բանավեճին: Թերթիկների տարածման դեպքում չափազանցության որոշակի աստիճան հանդուրժելի է, և նույնիսկ սպասելի, սակայն քննվող գործում մեղադրանքները բավականին լուրջ բնույթ ունեին և ներկայացված էին փաստերի տեսքով, և ոչ թե` գնահատողական դատողությունների:
Դիմումատուները, ովքեր, չնայած Բարձր դատարանի հակառակ եզրահանգման, պնդում էին, որ ներգրավված չեն եղել թերթիկի հրապարակմանը և որ այն ծանր հետևանքներ էր առաջացրել արշավին մասնակցած այնպիսի մի խմբի համար, ինչպիսին իրենք էին, որի արդյունքում խափանվել էր հանրային բանավեճը, քանի որ նրանցից պահանջվում էր ապացուցել թերթիկում ներառված յուրաքանչյուր պնդման իսկությունը: Նրանք պնդում էին, որ մի շարք երկրներում գործող մեծ ընկերություններին չպետք է թույլատրել զրպարտության հայցեր ներկայացնել, առնվազն փաստացի ֆինանսական վնասի բացակայության պարագայում: Դիմումատուն բողոքում էր նաև, որ օրենսդրության համաձայն McDonald’s-ը կարող էր հայց ներկայացնել և դատարանում հաղթանակ տանել, այն դեպքում, երբ նյութի մեծ մասն արդեն հանրային տեղեկատվության տիրույթում էր:
Վերաքննիչ դատարանի հետ համաձայնելով` Դատարանը գտավ, որ այն փաստարկը, որ նյութն արդեն իսկ հանրային տիրույթում էր, համոզիչ չէր, քանի որ նշված նյութերը կամ չէին պաշտպանում թերթիկում առկա պնդումները կամ դրանցում ևս հիմնավորման պակաս կար: Ինչ վերաբերում է ապացուցման բեռին վերաբերող հարցին, ապա այն սկզբունքորեն 10-րդ հոդվածի հետ անհամատեղելի չէ, թույլատրելի է զրպարտության գործերի քննության ընթացքում հրապարակված արտահայտության ճշմարտացիությունն ապացուցելու համար ապացուցման բեռը դնել պատասխանողի վրա, որը քաղաքացիական իրավունքի սկզբունք է: Եվ ոչ էլ այն փաստը, որ հայցվորը մի շարք երկրներում գործող մեծ ընկերություն է, զրկում է վերջինիս պաշտպանվելու զրպարտիչ պնդումներից կամ ոչ էլ ենթադրում, որ դիմումատուները կարիք չունեն ապացուցելու իրենց կողմից արված արտահայտությունների ճշմարտացիությունը: Ճիշտ է, որ մեծ և հանրային ճանաչում ունեցող ընկերությունները ավելի բաց են իրենց գործողությունների վերաբերյալ հանրային քննադատությունների համար, և այսպիսի ընկերությունների վերաբերյալ արված ընդունելի քննադատությունների սահմանն ավելի լայն է: Սակայն ի լրումն գործարար ոլորտի պրակտիկայի մասին հանրային բանավեճի նկատմամբ հետաքրքրության, կա նաև սրա հետ մրցակցող շահ` պաշտպանելու առևտրային հաջողությունները և ընկերությունների կենսունակությունը` ի շահ այդ ընկերությունների բաժնետերերի և աշխատակիցների, սակայն նաև` ավելի լայն տնտեսական բարօրության: Այդ իսկ պատճառով պետությունը վայելում է հայեցողության որոշակի շրջանակ` ներպետական օրենսդրությամբ սահմանելու միջոցներ, որոնք ընկերությանը կօգնեն վիճարկելու հնչեցված արտահայտության ճշմարտացիությունը և սահմանափակելու վերջիններիս` գործարար համբավին հասցվող հնարավոր վտանգի ռիսկը:
Սակայն եթե պետությունը որոշում է կայացրել կորպորատիվ մարմնին շնորհել այդպիսի պաշտպանություն, ապա ազատ արտահայտվելու և բաց բանավեճի հավասարակշռման շահը երաշխավորելու նպատակով կարևոր է ապահովել դատավարության անաչառության առկայությունը և մրցակցային դատավարության մասնակիցների իրավահավասարության իրավունքները: Որքան ավելի համընդհանուր լինի հզոր առևտրային կազմակերպությունների գործունեության մասին տեղեկատվություն և գաղափարների տարածման հանրային հետաքրքրությունը, այնքան ավելի կարևոր է ուշադրություն դարձնել մյուսների վրա դրա «սառեցնող» ազդեցությանը, որն այս համատեքստում նույնպես կարևոր գործոն է: Դատավարության անաչառության և իրավահավասարության բացակայությունը, որի առկայությունը 6-րդ հոդվածի մասով Դատարանն արդեն հաստատել է, հետևաբար հաստատում է նաև 10-րդ հոդվածի ներքո խախտման առկայությունը:
Ավելին, Կոնվենցիայի ներքո զրպարտության համար վնասի փոխհատուցումը պետք է համաչափ լինի համբավի արատավորման պատճառով առաջացած վնասի հետ: Թեև ճշմարիտ է, որ Կոնվենցիայի ներքո զրպարտության պատճառով հասցված վնասի համար դիմումատուներից և ոչ մեկին չի պարտադրվել փոխհատուցել այն, փաստ է, որ Վերաքննիչ դատարանի որոշմամբ նրանց կողմից զգալի գումար վճարելու պարտավորությունը մնում է ուժի մեջ: Այսպիսի հանգամանքներում սույն գործով վնասի փոխհատուցման պահանջը օրինական նպատակի հետ անհամաչափ է:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 41. Դատարանը դիմումատուներին համապատասխանաբար շնորհեց 20,000 եվրո (EUR) և 15,000 եվրո (EUR)` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում: Դատարանը նաև պահանջեց վերջինիս փոխհատուցել դատական ծախսերն ու ծախքերը:
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (www.coe.int/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (http://hudoc.echr.coe.int), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` [email protected]
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (www.coe.int/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights (http://hudoc.echr.coe.int) or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact [email protected].
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (www.coe.int/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (http://hudoc.echr.coe.int), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : [email protected].
© Rada Europy / Europejski Trybunał Praw Człowieka, źródło: HUDOC (hudoc.echr.coe.int), pozyskano 13.07.2026. · Źródło