77617/01
WyrokETPCz2006-01-26ECLI:CE:ECHR:2006:0126JUD007761701
Analiza orzeczenia
Sekcja wygenerowana przez AI na podstawie treści orzeczenia — nie stanowi cytatu.
Zagadnienie prawne
Czy skarżący był poddany torturom lub nieludzkiemu/poniżającemu traktowaniu w areszcie policyjnym, co naruszało art. 3 Konwencji? Czy krajowe postępowanie wyjaśniające w sprawie zarzutów złego traktowania było skuteczne i zgodne z art. 3 i 13 Konwencji?Ratio decidendi
Trybunał uznał, że skarżący był poddany torturom, opierając się na jego spójnych zeznaniach, poszlakach (obrażenia języka, próba samobójcza w areszcie) oraz późniejszym (choć nieprawomocnym) skazaniu funkcjonariuszy krajowych. Stwierdził, że złe traktowanie było na tyle poważne i celowe (wymuszenie zeznań), że stanowiło tortury. ETPCz uznał również, że krajowe śledztwo w sprawie zarzutów złego traktowania było nieskuteczne z powodu przewlekłości, braku niezależności, selektywnej oceny dowodów i odmowy współpracy z Trybunałem. Nieskuteczność śledztwa skutkowała także naruszeniem prawa do skutecznego środka odwoławczego.Stan faktyczny
Skarżący, funkcjonariusz policji, został zatrzymany 10 września 1998 r. w związku z zaginięciem nieletniej. W areszcie policyjnym był poddawany biciu i elektrowstrząsom w celu wymuszenia zeznań. 19 września 1998 r., nie mogąc znieść tortur, wyskoczył z okna komisariatu, doznając poważnych obrażeń kręgosłupa i paraliżu nóg, co doprowadziło do trwałego kalectwa. Tego samego dnia zaginiona nieletnia wróciła do domu cała i zdrowa. Krajowe śledztwa w sprawie złego traktowania były wielokrotnie otwierane i zamykane, a ostateczny wyrok skazujący dwóch policjantów z 2005 r. nie był prawomocny w chwili orzekania przez ETPCz.Rozstrzygnięcie
Trybunał jednogłośnie:
1. Odrzuca zarzut Rządu dotyczący niewyczerpania krajowych środków odwoławczych i uznaje status ofiary skarżącego.
2. Stwierdza naruszenie art. 3 Konwencji w aspekcie proceduralnym (brak skutecznego śledztwa).
3. Stwierdza naruszenie art. 3 Konwencji w aspekcie materialnym (złe traktowanie skarżącego, które stanowiło tortury).
4. Nie uznaje za konieczne rozpatrywania odrębnie pozostałych zarzutów z art. 3.
5. Stwierdza naruszenie art. 13 Konwencji (brak skutecznego środka odwoławczego).
6. Nie uznaje za konieczne rozpatrywania odrębnie zarzutów z art. 34 i 38 ust. 1 lit. a Konwencji.
7. Zasądza 130 000 EUR tytułem szkody majątkowej i 120 000 EUR tytułem szkody niemajątkowej.
8. Odrzuca pozostałą część roszczenia o słuszne zadośćuczynienie.Pełny tekst orzeczenia
Միխեևն ընդդեմ Ռուսաստանի
Գանգատ թիվ 77617/01
2006 թվականի հունվարի 26-ի վճիռ
Փաստեր
I. Գործի հանգամանքները
A. Դիմողի դեմ հարուցված գործի քննությունը
9. Դիմողը ծնվել է 1976 թվականին և ապրում է Նիժնի Նովգորոդում: Քննարկվող ժամանակահատվածում նա աշխատում էր որպես ոստիկան ճանապարհային ոստիկանության բաժանմունքում: 1998 թվականի սեպտեմբերի 8-ին ծառայության մեջ գտնվելու ժամանակ իր ընկերոջª Ֆ.-ի հետ հանդիպել է Մ.Ս.-ինª մի անչափահաս աղջկա, Բոգորոդսկում, այն էª Նիժնի Նովգորոդի շրջանում: Դիմողը Մ.Ս.-ին իր մեքենայով տարել է Նիժնի Նովգորոդ:
10. 1998 թվականի սեպտեմբերի 10-ին Մ.Ս.-ի մայրը Բոգորոդսկի մունիցիպալ ոստիկանությանը հայտնել է իր դստեր անհետացման մասին: Նույն օրըª ժամը 16-ին դիմողը ձերբակալվել է: Ֆ.-ն նույնպես ձերբակալվել է և բերվել Բոգորոդսկի ոստիկանության բաժանմունք: Դիմողը և Ֆ.-ն հարցաքննվել են ոստիկանների կողմից Մ.Ս.-ի անհետացման կապակցությամբ: Հարցաքննությունից հետո ոստիկանները վերցրել են դիմողի անձնագիրը և փաստաթղթերը և տեղավորել են նրան կալանքի համար նախատեսված թևի բանտախցում:
11. 1998 թվականի սեպտեմբերի 10-ինª երեկոյան, դիմողի վերադասը մտել է դիմողի բանտախուց և հարկադրել նրան ստորագրել աշխատանքից արձակելու մասին դիմում, որի վրա նշված էր հետին թվով ժամկետ, այն էª 1998 թվականի օգոստոսի 17:
12. 1998 թվականի սեպտեմբերի 11-ին ոստիկանները խուզարկել են դիմողի բնակարանը, ամառանոցը, ավտոտնակը և մեքենան: Մեքենայի մեջ նրանք հայտնաբերել են զենքի փամփուշտներ:
13. 1998 թվականի սեպտեմբերի 12-ին Բոգորոդսկի մունիցիպալ ոստիկանության երեք աշխատակիցներª Ն.-ն, Տ.-ն և Դ.-ն, կազմել են ՙվարչական զանցանքի մասին արձանագրություն՚, որը ներկայացվել էր Բոգորոդսկի քաղաքային դատարանի դատավորին: Արձանագրության մեջ նշված էր, որ 1998 թվականի սեպտեմբերի 11-ի երեկոյան դիմողը և Ֆ.-ն ՙխախտել են հասարարակակն կարգը՚ երկաթուղային կայարանում: Նույն օրը դատավորը կայացրել է դիմողին և Ֆ.-ին ՙ սկսած 1998 թվականի սեպտեմբերի 11-ից հնգօրյա վարչական կալանքի ենթարկելու մասին՚ որոշում:
14. Ըստ դիմողիª Բոգորոդսկի ոստիկանության բաժանմունքում կալանքի տակ գտնվելու ընթացքում նա բազմիցս հարցաքննվել է Մ.Ս.-ի անհետացման առթիվ: Նա հերքել է իր կապն այդ անհետացման հետ: Նա նշել է, որ մի քանի անգամն պահանջել է փաստաբան, սակայն մերժում է ստացել:
15. 1998 թվականի սեպտեմբերի 16-ին ոստիկանությունը հարուցել է քրեական գործ 1998 թվականի սեպտեմբերի 11-ին խուզարկության ընթացքում փամփուշտների հայտնաբերման վերաբերյալ (քրեական գործ թիվ 68105): Մինչ այդ լրացել է դիմողի վարչական կալանքի ժամկետը, և դիմողը կալանավորվել է քրեական գործի կապակցությամբ: Նրան տեղափոխել են մեկ այլ կալանավայր` Լենինսկի ոստիկանության բաժանմունքի իրավասության ներքո:
16. Դիմողը հայտնել է, որ նոր կալանավայր տեղափոխվելուց հետո իր հարցաքննությունները դարձել են առավել հաճախակի և ուղեկցվել են բռնությամբ: Օրինակ` մի քանի անգամ ոստիկանները հարվածել են իրեն և սպառնացել են տանջել` Մ.Ս.-ին սպանելու վերաբերյալ խոստովանություն կորզելու համար: Հատկապես նրանք սպառնացել են, որ կկիրառեն էլեկտրական շոկ կամ կտեղավորեն ՙհատկապես վանգավոր հանցագործների՚ բանտախցում, որոնք կսպանեն իրեն, երբ իմանան նրա ոստիկան լինելու մասին:
17. 1998 թվականի սեպտեմբերի 17-ին դիմողին է այցելել նրա մոր կողմից ավելի վաղ` թիվ 68205 քրեական գործի համար վարձված մի պաշտպան: Ըստ դիմողի` պաշտպանի հետ զրույցի ընթացքում ինքը նշել է, որ իր կալանքի իրական պատճառը Մ.Ս.-ի անհետացումն է: Այդուհանդերձ, պաշտպանը պատասխանել է, որ չի կարող որևէ քայլ ձեռնարկել մեկ այլ գործի առթիվ, քանի որ դրա համար չի վարձատրվել: Հաջորդ օրը, ըստ դիմողի, ոստիկանության քննիչն արգելել է պաշտպանի բոլոր այցելությունները:
18. Այդ ընթացքում Ֆ.-ն ցուցմունք է տվել ոստիկանությանն առ այն, որ ինքը տեսել է, թե ինչպես է դիմողը բռնաբարել, ապա սպանել Մ.Ս.-ին: Նա հայտնել է քննիչներին այն տեղի մասին, որտեղ իրենք իբրևէ թե թաքցրել են Մ.Ս.-ի դին: Ոստիկանների մի խումբ գնացել է այնտեղ, սակայն ոչինչ չի հայտնաբերել:
19. 1998 թվականի սեպտեմբերի 19-ին դիմողը հարցաքննվել է Լենինսկի ոստիկանության բաժանմունքում մի քանի ոստիկանների և դատախազության աշխատակիցների ներկայությամբ, ներառյալª Ի.-ի (ոստիկանության ավագ քննիչի), Մ.Ռ.-ի (շրջանային դատախազի տեղակալին), Բոգորոդսկի քաղաքային դատախազի և Լենինսկի ոստիկանության բաժանմունքի մի շարք ոստիկանների:
20. Դիմողը բողոքել է, որ իրեն ենթարկել են վատ վերաբերմունքի, որպեսզի ինքը հաստատի Ֆ.-ի խոստովանությունները: Ըստ դիմողի, երբ ինքը ձեռնակապերով կապված նստած է եղել աթոռին, ոստիկաններ Կ.-ն և Օ.-ն նրա ականջների վրա մետաղյա սեղմակների միջոցով կիրառել են էլեկտրական շոկ, որոնք միացված են եղել լարով հոսանքին: Դիմողին այս եղանակով տանջել են մի քանի անգամ: Դիմողին նաև ենթարկել են ծեծիª հասցնելով ուժգին հարվածներ, նաև նրա սեռական օրգաններով անցկացրել են էլեկտրական հոսանք: Ոստիկաններից մեկը ասել է նրան, որ այդ հոսանքի պատճառով նրա լեզուն կարող է կուլ գնալ, և այն հանելու համար կօգտագործվի քորոց:
21. Ըստ դիմողիª դատախազության ոստիկանները այն սենյակում ներկա չեն գտնվել, որտեղ իրեն տանջանքի էին ենթարկում էլեկտրոդների միջոցով: Այդուհանդերձ, իրեն երկու անգամ տարել են ոստիկանության բաժանմունքի այլ սենյակ, որտեղ մի քանի անգամ ինքը հարցաքննվել է այլ ոստիկանների, հատկապեսª Մ.Ռ.-ի կողմից: Դիմողը Մ.Ռ.-ին բողոքել է, որ իրեն ենթարկել են վատ վերաբերմունքի, սակայն վերջինս չի արձագանքել, և երբ դիմողը կրկին հրաժարվել է խոստովանել Մ.Ս.-ի սպանությունը, Մ.Ռ.-ն կարգադրել է ոստիկաններին դիմողին տանել ՙայնտեղ, որտեղից նա եկել էր՚:
22. Դիմողը հայտնել է, որ այլևս չկարողանալով տանել տանջանքը, և մի պահ մնալով առանց հսկողության` ինքն իրեն ազատ է արձակել և դուրս է նետվել ոստիկանության բաժանմունքի երկրորդ հարկի պատուհանիցª ինքնասպան լինելու նպատակով: Նա ընկել է ոստիկանական մոտոցիկլետի վրա, որը կայանած էր բակում, և կոտրել է իր ողնաշարը:
23. Ոստիկան Կ.-ի ուղեկցությամբ դիմողն անմիջապես տարվել է Նովգորոդի շրջանի թիվ 33 հիվանդանոց, որտեղ զննվել է բժիշկ Մ.-ի կողմից, որն արձանագրել է բազմաթիվ վնասվածքներ, որոնք առաջացել էին պատուհանից դուրս նետվելու հետևանքով, և որոնք ազդել էին հատկապես ողնաշարային սյան և շարժողական համակարգի վրա:
24. Նույն օրը դիմողը տեղափոխվել է թիվ 39 հիվանդանոց: Դիմողի մայրը եկել է հիվանդանոց և խնդրել բժիշկ Կ.-ին բժշկական արձանագրության մեջ ներառել նաև դիմողի ականջների այրվածքները: Այդուհանդերձ, նրա խնդրանքը մերժվել է: Նա նաև դիմել է բժիշկ Ս.-ին, ով զբաղվում էր դիմողի գործով, ինչպես նաև հիվանդանոցի գլխավոր բժշկինª պնդելով արձանագրել այրվածքները: Նրա խնդրանքները մնացել են անպատասխան:
25. 1998 թվականի սեպտեմբերի 19-ին, այն էª պատուհանից դիմողի ընկնելու օրը, Մ.Ս.-ն վերադարձել է տուն ողջ և առողջ: Նա բացատրել է, որ 1998 թվականի սեպտեմբերի 8-ին դիմողն իրեն առաջարկել է տանել իր մեքենայով: Ինքը համաձայնել է: Երբ իրենք ժամանել են Նիժնի Նովգորոդ, դիմողն առաջարկել է իրեն գիշերել իր մոտ, սակայն ինքը մերժել է, և դիմողը թողել է, որ ինքը գնա: Մ.Ս.-ն գնացել է Նիժնի Նովգորոդում ապրող իր ընկերուհու մոտ, որտեղ մնացել է մի քանի օր` առանց հայտնելու մորը իր գտնվելու վայրի մասին:
26. 1998 թվականի սեպտեմբերի 21-ին դիմողի կալանքը պաշտոնապես դադարեցվել է: 1998 թվականի սեպտեմբերի 22-ին դիմողը ենթարկվել է ողնաշարի վիրահատության: Նա հիվանդանոցում է մնացել մինչև 1999 թվականի փետրվարի 3-ը: 1998 թվականի սեպտեմբերի 25-ին Մ.Ս.-ի բռնաբարության և սպանության կապակցությամբ հարուցված թիվ 22346 գործը կարճվել է: Այդուհանդերձ, դիմողը դեռևս կասկածյալ է հանդես եկել մեկ այլª թիվ 22414 քրեական գործով, որով նա կասկածվել է Մ.Ս.-ի առևանգման մեջ:
27. 1999 թվականի մարտի 1-ին փամփուշտներ ապօրինի պահելու գործով քննությունը կարճվել է այն հիմքով, որ դրանց հայտնաբերման ժամանակ դիմողը եղել է ոստիկան, ուստի զինամթերք պահելու իրավունք է ունեցել: 2000 թվականի մարտի 1-ին (Կառավարության կողմից նշվել է այլ օրª 2000 թվականի մայիսի 10) Մ.Ս.-ին առևանգելու գործով քննությունը ևս կարճվել է այն հիմքով, որ դիմողն ազատ է արձակել Մ.Ս.-ին հենց որ վերջինս իրեն այդ մասին խնդրել է:
B. Վկայակոչվող վատ վերաբերմունքի առթիվ պաշտոնական քննությունները
28. 1998 թվականի սեպտեմբերի 21-ին Լենինսկի շրջանային դատախազության քննիչը հարուցել է քրեական գործ` 1998 թվականի սեպտեմբերի 19-ին ոստիկանության բաժանմունքում դիմողիª պատուհանից նետվելու վերաբերյալ (քրեական գործ թիվ 68241):
29. Քննիչը հարցաքննել է Լենինսկի շրջանային ոստիկանության հինգ ոստիկանների, որոնք մասնակցել են 1998 թվականի սեպտեմբերի 19-ի հարցաքննությանը: Նրանք հայտնել են, որ իրենք վատ վերաբերմունք չեն դրսևորել դիմողի նկատմամբ և չեն տեսել, որ որևէ մեկը դա անի: Ոստիկանները ասել են, որ հարցաքննության ժամանակ ոստիկան Կ.-ն ասել է դիմողին, որ նրա ընկեր Ֆ.-ն խոստովանել է, որ տեսել է, թե ինչպես է դիմողը բռնաբարել և սպանել Մ.Ս.-ին, և որ իր համար ավելի լավ կլինի ամեն ինչ խոստովանել: Հարցաքննությունն ընդմիջվել է: Երբ ոստիկանները զբաղված են եղել թեյի պատրաստություններով, դիմողը հանկարծակի ցատկել է իր աթոռից, վազել է պատուհանի մոտ, կոտրել է ապակին և դուրս նետվել:
30. Քննիչը հարցաքննել է նաև Ֆ.-ին, ով հայտնել է, որ իր նկատմամբ չի գործադրվել որևէ բռնությունª դիմողին առնչվող սուտ խոստովանություն կորզելու նպատակով: Ֆ.-ն հայտնել է, որ կեղծ ցուցմունք է տվել դիմողի առչությամբ, քանի որ վախեցել է, որ իրեն կարող են կասկածել Մ.Ս.-ի անհետացման մեջ:
31. Այնուհետև քննիչը հարցաքննել է թիվ 39 հիվանդանոցի բժիշկ Կ.-ին, որը հետազոտել էր դիմողին 1998 թվականի սեպտեմբերի 19-ի դեպքերից հետո: Բժիշկը հաստատել է, որ դեպքի օրը դիմողի մայրն ակնարկել է իր որդու ականջների էլեկտրական հոսանքի միացման հետևանքով առաջացած այրվածքների մասին: Այդուհանդերձ դիմողի բոլոր վնասվածքներն առաջացել են պատուհանից դուրս նետվելուց հետո: Համաձայն բժշկական նյութերիª դիմողի ականջների վրա չեն եղել էլեկտրական հոսանքի պատճառած այրվածքներ:
32. Բ.-նª դիմողի հիվանդասենյակում պառկած հիվանդը, նույնպես հարցաքննվել է քննիչի կողմից: Բ.-ն պատմել է դիմողի ականջներին եղած այրվածքների և քերծվածքների մասին, որոնք կարող էին առաջացած լինել էլեկտրական հոսանքի միացման հետևանքով: Բ.-ն հայտնել է, որ նա աշխատել է որպես էլեկտրիկ, այդ պատճառով էլ իմացել է, թե որ այրվածքներն ունեն էլեկտրական հոսանքի միացման հետևանքով առաջացած այրվածքների տեսք:
33. Քննիչը նշանակել է դատաբժշկական փորձաքննություն: 1998 թվականի հոկտեմբերի 26-ին կազմված դատաբժշկական եզրակացության համաձայնª դիմողն ունեցել է վնասվածքներ գլխի վերին հատվածում, քերծվածքներª ճակատին և լեզվի պատռվածքներ: Էլեկտրականության գործադրման հետ կապված որևէ այրվածք կամ այլ հետք չի արձանագրվել:
34. 1998 թվականի դեկտեմբերի 21-ին քննիչը կարճել է ոստիկանների նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթըª հանցագործության ապացույցների բացակայության հիմքով: Քննիչը գտել է, որ դիմողը ձերբակալվել է 1998 թվականի սեպտեմբերի 10-ին` կապված Մ.Ս.-ի անհետացման առթիվ: 1998 թվականի սեպտեմբերի 11-ին ոստիկանները խուզարկել են դիմողի ավտոմեքենան և հայտնաբերել երեք փամփուշտ: Նույն օրը դիմողը և Ֆ.-ն ազատ են արձակվել: Այդուհանդերձ, նրանց ազատվելուց քիչ անց Բոգորոդսկի ոստիկանության աշխատակից Ն.-ն և Դ.-ն հետևել են դիմողին և գտել են նրան քաղաքային երկաթուղային կայարանում: Դիմողն անհանգստացրել է անցորդներինª նրանց հասցեին հայհոյանքներ հնչեցնելով: Արդյունքում դիմողը կրկին ձերբակալվել է, իսկ հաջորդ օրը նա ենթարկվել է վարչական կալանքի հասարակական անդորրը խախտելու համար: 1998 թվականի սեպտեմբերի 16-ին դիմողի նկատմամբ կհարուցվել է նոր քրեական գործ նրա մեքենայում հայտնաբերված փամփուշտների առնչությամբ: 1998 թվականի սեպտեմբերի 19-ին այս նոր հիմքով կայացվել է նրան կալանքի ենթարկելու մասին որոշում: Նույն օրը նա տեղափոխվել է Լենինսկի շրջանի ոստիկանության բաժանմունք, որտեղ նա հարցաքննվել է մի քանի ոստիկանների կողմից, այդ թվումª Կ.-ի և Օ.-ի: Հարցաքննությունից հետո դիմողը հանկարծակի ցատկել է իր աթոռից, կոտրել է պատուհանի ապակին և դուրս նետվել: Նա անմիջապես բերվել է թիվ 39 հիվանդանոց: Նույն օրը Մ.Ս.-ն վերադարձել է տուն:
35. Այնուհետև քննիչը նշել է ոստիկանների և բժիշկ Կ.-ի ցուցմունքները, թիվ 39 հիվանդանոցում կազմված նյութերը և 1998 թվականի հոկտեմբերի 26-ի բժշկական եզրակացությունը: Նա նաև նշել է դատական բժիշկ Կ.-ի կարծիքը, համաձայն որի` էլեկտրական հոսանքը պետք է որ հետքեր թողներ նրա մաշկի վրա: Քննիչն անտեսել է Բ.-ի ցուցմունքները` վերջինիս ՙհատուկ բժշկական գիտելիքներ չունենալու՚ հիմքով: Քննիչը հանգել է այն եզրակացության, որ դիմողիª տանջանքների ենթարկված լինելու մասին հայտարարություններն անհիմն են և գտել է, որ դրանք պարզապես ՙպաշտպանողական մեխանիզմ են՚ª ի պատասխան այն իրադրության, երբ նա փորձել է մահափորձ կատարել:
36. 1999 թվականի հունվարի 25-ին շրջանային դատախազությունը վերաբացել է գործը և փոխանցել այն նույն քննիչինª լրացուցիչ քննության համար: 1999 թվականի փետրվարի 25-ին քննիչը, հիմնվելով նախկինում նշված ապացույցների վրա` միևնույն արտահայտություններով կրկին կարճել է գործի քննությունը: Նա ավելացրել է, որ քննչական միջոցառումները, որոնց մասին վերադաս դատախազը նշել է 1999 թվականի հունվարի 25-ի իր որոշման մեջ, ձեռնարկված են եղել դեռևս 1998 թվականին: Հաշվի առնելով դիմողի առողջական վիճակը` անհնարին էր ձեռնարկել նոր քննչական միջոցներ, ինչպիսիք են առերեսումը կամ դատաբժշկական փորձաքննությունը:
37. 1999 թվականի դեկտեմբերի 1-ին նույն դատախազը վերսկսել է գործի քննությունը և հանձնարարել է ձեռնարկել որոշ լրացուցիչ քննչական միջոցներ, ներառյալª դիմողի բժշկական հետազոտությունը և դիմողի և իրեն ենթադրյալ տանջանքների ենթարկած ոստիկանների միջև առերեսումը: Գործը փոխանցվել է մեկ այլ քննիչի: 2000 թվականի փետրվարի 24-ին քննիչը կարճել է գործի քննությունըª հիմնվելով 1998 թվականի դեկտեմբերի որոշման միևնույն պատճառաբանությունների վրա:
38. 2000 թվականի մարտի 10-ին հսկողություն իրականացնող նույն դատախազը երրորդ անգամ վերսկսել է գործի քննությունը և գործի նյութերը փոխանցել մեկ այլ քննիչի:
39. Այս անգամ դիմողի մայրն է հարցաքննվել: Նա հայտնել է, որ 1998 թվականի սեպտեմբերի 19-ին նա եկել է հիվանդանոց և տեսել, որ իր որդու ականջները վնասված են: Նա խնդրել է, որպեսզի վնասվածքներն արձանագրվեն, սակայն իր խնդրանքը մերժվել է հիվանդանոցի բժշկի կողմից, քանի որ ՙիրենց նման ցուցումներ են տվել՚:
40. Քննիչը նաև հարցաքննել է հիվանդանոցի աշխատողին և թիվ 39 հիվանդանոցի չորս բժիշկների, որոնք հերքել են այն հայտարարությունները, թե դիմողն ունեցել է այլ վնասվածքներ, բացի պատուհանից դուրս նետվելու հետևանքով առաջացած վնասվածքներից: Թիվ 39 հիվանդանոցի հիվանդներից մեկը, որտեղ դիմողը բերվել էր դեպքից հետո, հաստատել է, որ դիմողը պատմել է իրեն էլեկտրոդներով իրեն տանջանքի ենթարկելու մասին, սակայն հիվանդը հայտնել է, որ չի տեսել որևէ հետք դիմողի ականջներին: Ֆ.-ն, որն այցելել էր դիմողին` հիվանդանոցում, հայտնել է, որ դիմողն իրեն պատմել է տանջանքների մասին, սակայն Ֆ.-ն ևս չի տեսել նրա վրա տանջանքի որևէ հետք:
41. Մյուս վկանª այն ճանապարհային ոստիկանության բաժանմունքի ավագ աշխատակիցը, որտեղ դիմողն աշխատել էր մինչև ձերբակալվելը, քննիչին տրամադրել է դիմողի ՙհոգեբանական նկարագիրը՚, որով դիմողը բնութագրվել է որպես թույլ անձնավորություն: Քննիչն ստացել է նաև հոգեբանական թեստի արդյունքները, որը դիմողն անցել էր ճանապարհային ոստիկանությունում աշխատանքի անցնելուց հետո: Համաձայն այդ թեստիª դիմողը ՙունեցել է կոնֆլիկտներից խուսափելու սովորություն և եղել է խոցելի անձնավորությունª արտաքին ազդեցությանը ենթարկվող՚:
42. 2000 թվականի հուլիսի 21-ին գործի քննությունը կարճվել է: Քննիչը եզրակացրել է, որ դիմողը պատուհանից դուրս է նետվել իր կամքով` ՙհետևելով իրադրության իր սեփական գնահատմանըª հիմնված իր անձին հատուկ հոգեբանական հատկանիշների վրա՚:
43. 2000 թվականի նոյեմբերի 10-ին գործի քննությունը վերսկսվել է մեկ այլ հսկող դատախազի կողմից: Ֆ.-ն կրկին հարցաքննվել է: Այս անգամ Ֆ.-ն ցուցմունք է տվել առ այն, որ Բոգորոդսկի ոստիկանության բաժանմունքում գտնվլեու ժամանակ ինքը ծեծի է ենթարկվել քննիչ Ա.-ի կողմիցª Մ.Ս.-ի սպանության վերաբերյալ խոստովանություններ կորզելու նպատակով: 1998 թվականի սեպտեմբերի 16-19-ը նա բազմիցս հարցաքննվել է Լենինսկի ոստիկանության բաժանմունքում: Հարցաքննության ընթացքում Ի.-նª ոստիկանության ավագ քննիչը, հարվածել է նրան և ցնցել: Նա նաև նշել է, որ Ֆ.-ին կենթարկեն տանջանքի էլեկտրականության միջոցով, եթե ինքը չխոստովանի կատարված հանցագործության իր մեղավորությունը: Ֆ.-ն նաև հարցաքննվել է Մ.Ռ.-իª տարածաշրջանի դատախազի տեղակալի կողմից: 1998 թվականի սեպտեմբերի 18-ին Ֆ.-ն ստորագրել է խոստովանությունը և նույնիսկ քարտեզի վրա նշել է այն տեղը, որտեղ ինքը և դիմողն իբրև թե թաքցրել են սպանվածի դին:
44. Դեպքից հետո Ֆ.-ն այցելել է դիմողին` հիվանդանոցում: Դիմողը պատմել է նրան իրեն էլեկտրոդներով տանջանքի ենթարկելու մասին: Ի պատասխանª Ֆ.-ն նկարագրել է դիմողին այն ոստիկանին, որը վախեցրել է իրեն հենց դրանով, իսկ դիմողը հաստատել է, որ դա եղել է նույն ոստիկանը, որը մասնակցել է 1998 թվականի սեպտեմբերի 19-ի հարցաքննությանը: Այդ տարի` ավելի ուշ նա պատմել է այդ մասին քննիչին թիվ 68241 գործի կապակցությամբ, սակայն որոշվել է չներառել այդ հայտարարությունը պաշտոնական արձանագրության մեջ:
45. 2000 թվականի դեկտեմբերի 29-ին քննությունը կրկին կարճվել է դատախազության քննիչի կողմից: 2001 թվականի մարտի 27-ին դիմողի կողմից ներկայացված բողոքի հիման վրա Նիժնի Նովգորոդի Նիժեգորոդսկի շրջանային դատարանը վերացրել է որոշումըª հանձնարարելով դատախազությանը կատարելու լրացուցիչ քննություն: Դատարանը, inter alia, նշել է, որ դիմողի դիրքորոշումները հստակ են և մանրամասն, և որ գործը պետք է քննվի առավել հանգամանորեն: Դատարանը հանձնարարել է, որպեսզի հարցաքննվեն նաև այլ հիվանդներ այն հիվանդանոցից, որտեղ դիմողը բերվել է դեպքից հետո: Դատարանը նաև անհրաժեշտ է համարել, որպեսզի դիմողը հետազոտվի հոգեբույժի և հոգեբանի կողմից:
46. Քննությունը վերսկսվել է: Այս անգամ դատախազության քննիչը հարցաքննել է բժիշկ Մ.-ին, որը հերթապահել էր թիվ 33 հիվանդանոցում, որտեղ դիմողը բերվել էր դեպքից անմիջապես հետո: Բժիշկը հայտնել է, որ ինքը դիմողի ականջներին չի նկատել որևէ վերք և չի բուժել դրանք: Միևնույն ցուցմունքն ստացվել է բժիշկ Կ.-ից և բժիշկ Ս.-ից: Նրանք երկուսն էլ հաստատել են, որ դիմողի մայրը մի քանի անգամ խնդրել է իրենց կրկին հետազոտել դիմողի ականջները, սակայն իրենք չեն հայտնաբերել որևէ վնասվածք: Թիվ 39 հիվանդանոցի հինգ հիվանդներ ցուցմունք են տվել առ այն, որ դիմողը պատմել է իրենց իրեն էլեկտրոդներով տանջանքի ենթարկելու մասին, սակայն իրենք չեն տեսել որևէ վնասվածքի հետք դիմողի ականջներին: Նույն ցուցմունքը տվել է Ֆ.-ն:
47. Քննիչը նաև նշանակել է դիմողի հոգեբուժական և հոգեբանական հետազոտություն: Հետազոտությունը ցույց է տվել, որ դիմողը հոգեպես առողջ է, սակայն դեպքի արդյունքում ենթարկվել է տրավմայի և ունի կայուն հոգեկան հիվանդություն: Հետազոտության ժամանակ դիմողի հեգեկան վիճակը բնորոշվել է` էյֆորիկ հակազդեցություններով, ընկերասիրությամբ, հուզականությամբ և առավել ուժեղ անձնավորությունից, հատկապեսª իր մորից, կախվածությամբ: Նա չի դրսևորել որևէ սուիցիդալ հակվածություն: Եզրակացության մեջ նշվել է, որ հնարավոր չի եղել անել որևէ հետևություն դեպքի ժամանակ դիմողի հոգեկան վիճակի մասին:
48. 2001 թվականի մայիսի 19-ին քննությունը կարճվել է քննիչի կողմից նախկինում նշված հիմքերով:
49. 2002 թվականի օգոստոսի 5-ին Նիժնի Նովգորոդի ռեգիոնալ դատախազությունը տեղեկացրել է դիմողին առ այն, որ քննությունը վերսկսվել է, և ուղարկել է այն Լենինսկի դատախազությունª լրացուցիչ քննություն կատարելու ցուցումով: Դիմողը միջնորդել է, որպեսզի դատախազությունը հարցաքննի Վ.-ինª թիվ 39 հիվանդանոցի հիվանդներից մեկին:
50. 2002 թվականի սեպտեմբերի 5-ին դատախազությունը կարճել է քննությունը` գտնելով, որ չի կատարվել որևէ հանցագործություն և նշել է, inter alia, որ հնարավոր չի եղել գտնել Վ.-ին իր բնակության վայրում: Քննիչը եզրակացրել է, որ դիմողի հայտարարությունները` տանջանքի մասին, հիմնավորվում են միայն իր սեփական հետևություններով, որոնք քննության ընթացքում ստացված այլ ապացույցների լույսի ներքո ոչ ճշմարտացի են համարվել:
51. Իմանալով, որ Վ.-ն հաշմանդամ է և տեղաշարժվում է անվասայլակով, դիմողի ներկայացուցիչները կապ են հաստատել Վ.-ի հետ և իմացել, որ Վ.-ին հարցաքննելու միջնորդության բավարարումը հանձնարարվել էր ոստիկան Օ.-ին, այն էª այն ոստիկաններից մեկին, որոնք մասնակցել էին վիճելի տանջանքի իրագործմանը: Ոստիկան Օ.-ն հայտնել է, որ մի քանի անգամ ինքը փորձել է հարցաքննել Վ.-ին, սակայն չի կարողացել գտնել նրան իր բնակության վայրում: 2002 թվականի սեպտեմբերի 26-ին Վ.-ն բացատրել է դիմողի ներկայացուցիչներին, որ իրեն որպես քննիչ ներկայացնող մեկը զանգահարել է իրեն մեկ անգամ և ասել, թե պետք է հարցաքննի իրեն: Վ.-ն համաձայնել է տալ ցուցմունք, սակայն այդ անձն այլևս չի զանգահարել:
52. 2002 թվականի հոկտեմբերի 28-ին Նիժնի Նովգորոդի ռեգիոնալ դատախազությունը բեկանել է 2002 թվականի սեպտեմբերի 5-ի որոշումը: 2002 թվականի նոյեմբերի 28-ին Լենինսկի շրջանային դատախազությունը կարճել է գործի քննությունը կրկին նույն հիմքերով: Դիմողը բողոքարկել է քննությունը կարճելու մասին որոշումը: 2003 թվականի հուլիսի 24-ի նամակով դիմողը տեղեկացվել է, որ Նիժնի Նովգորոդի ռեգիոնալ դատախազությունը չի տեսել որևէ պատճառ քննությունը կարճելու մասին որոշումը բեկանելու համար:
53. Համաձայն պատասխանող Կառավարությանª ռեգիոնալ դատախազը վերսկսել է գործի քննությունը 2003 թվականի նոյեմբերի 6-ին և փոխանցել է գործը Լենինսկի շրջանային դատախազությանը: Հավանաբար, 2003 թվականի դեկտեմբերի վերջին գործի քննությունը կրկին կարճվել է: 2004 թվականի հունվարի 19-ին, ըստ դիմողի, քննությունը կրկին վերսկսվել է: 2004 թվականի հունվարի 26-ին գործը Լենինսկի շրջանային դատախազությունից փոխանցվել է ռեգիոնալ դատախազությանª հատկապես կարևոր գործեր քննող քննիչներին:
54. Ֆ.-ն կրկին հարցաքննվել է: Նա ցուցմունք է տվել առ այն, որ Մ.Ս.-ի անհետացման առնչությամբ Լենինսկի շրջանային ոստիկանության կողմից հարցաքննվելու ընթացքում ինքը ենթարկվել է ծեծի ոստիկանների կողմից: Նրանք նաև սպառնացել են, թե կտանջեն իրեն էլեկտրոդներով:
55. 2004 թվականի փետրվարի 19-ին դեպարտամենտի քննիչները կրկին փակել են գործը` եզրահանգելով, որ չի եղել դիմողի նկատմամբ վատ վերաբերմունքի վերաբերյալ որևէ ապացույց, և որ ոստիկանների գործողությունները եղել են օրինական: 2004 թվականի մարտի 4-ին գործի քննությունը վերսկսվել է, ապա այն կրկին փակվել է 2004 թվականի հուլիսի 4-ին: 2004 թվականի օգոստոսի 3-ին գործի քննությունը կրկին վերսկսվել է ռեգիոնալ դատախազության կողմից: 2004 թվականի սեպտեմբերի 6-ին գործը կրկին փակվել է: Ապա այն կրկին բացվել է` համաձայն Կառավարության հայտարարության, ապա կրկին փակվել է 2004 թվականի հոկտեմբերի 20-ին: 2004 թվականի նոյեմբերի 22-ին դատախազը կրկին վերսկսել է գործի քննությունը: Ըստ Կառավարությանª նոր քննության վերջնաժամկետը եղել է 2005 թվականի ապրիլի 2-ը:
56. 2005 թվականինª չճշտված օրը, դատախազությունը մեղադրանքներ է առաջադրել երկու ոստիկաններիª Կ.-ի և Ս.Մ.-ի դեմ, որոնք մասնակցել են դիմողիª 1998 թվականի սեպտեմբերի 19-ի հարցաքննությանը: Գործի նյութերը, մեղադրական եզրակացության հետ մեկտեղ, վերջապես փոխանցվել են Նիժնի Նովգորոդի Լենինսկի շրջանի դատարան` քննության:
57. Դատական քննության ընթացքում դատարանը հարցաքննել է մեծ թվով վկաների: Այսպես, դատարանը հարցաքննել է Կ.-ին, ՍՄ-ին և տասնհինգ ոստիկանների, որոնք մասնակցել են 1998 թվականի սեպտեմբերի 19-ի հարցաքննությանը կամ այդ օրը եղել են Լենինսկի ոստիկանության բաժանմունքում: Նրանք բոլորն էլ հերքել են այն, որ դիմողին ենթարկել են տանջանքի կամ լսել են որևէ տանջանքի մասին: Ապա դատարանը հարցաքննել է Վ.Կ.-ինª ոստիկանության նախկին քննիչին, ով զբաղվել էր դիմողի գործի քննությամբ, սակայն չէր մասնակցել նրա հարցաքննությանը: Նա ցուցմունք է տվել առ այն, որ լսել է իր գործընկերներից, որ դիմողը նետվել է պատուհանից, քանի որ ենթարկվել է տանջանքի էլեկտրոդների միջոցով:
58. Դատարանը նաև հարցաքննել է դիմողին, նրա մորը, Ֆ.-ին, ՄՍ.-ին և այն հիվանդանոցի բժիշկներին, որտեղ բերվել է դիմողը դեպքից հետո: Նրանք հաստատել են իրենց սկզբնական հայտարարությունները: Փորձագետ վկան ևս հարցաքննվել է դատարանի կողմից: Նա ցուցմունք է տվել առ այն, որ որոշ հանգամանքներում էլեկտրական հոսանքը կարող է և չթողնել որևէ հետքեր մարդու մարմնին: Դատարանը նաև հարցաքննել է Վ.Զ.-ին, ով 1998 թվականի օգոստոսին բերվել էր Լենինսկի ոստիկանության բաժանմունք գողության կասկածանքով: Ըստ Վ.Զ.-իª երկու ոստիկաններ հարցաքննել են իրեն, ապա տանջել են էլեկտրոդներով նույն կերպ, ինչպես նկարագրել է դիմողը:
59. Դատարանը լսել է մյուս վկաներին և հետազոտել է մինչդատական քննության ընթացքում հավաքված առարկաներն ու նյութերը: Այդպիսով, դատարանն ընթերցել էր Բ.-ի, Վ.-ի և Ս.-իª թիվ 39 հիվանդանոցում դիմողի հետ միևնույն հիվանդասենյակում պառկած հիվանդի ցուցմունքները, ինչպես նաև հետազոտել է դիմողի բժշկական և հոգեբույժ փորձագետի քննությունների արդյունքները: Դատարանը նաև հետազոտել է մի թղթի կտոր, որը հայտնաբերվել էր աշխատասենյակի խուզարկության արդյունքում, որտեղ դիմողը հարցաքննվել էր 1998 թվականի սեպտեմբերի 19-ին: Այն պարունակում էր 1998 թվականի սեպտեմբերի 10-ի դեպքերը նկարագրող անավարտ շարադրանք, որը կրում էր ՙԿամավոր խոստովանություն՚ վերնագիրը: Ողջ տեքստը գրված էր դիմողի կողմից:
60. Վերը նշված ապացույցի հիման վրա դատարանը հաստատել է, որ 1998 թվականի սեպտեմբերի 19-ին դիմողը բերվել է Լենինսկի ոստիկանության բաժանմունք և դատախազություն: Նրանք պահանջել են, որպեսզի նա խոստովանի Մ.Ս.-ին բռնաբարելու և սպանելու մեջ իր մեղքը և ցույց տա, թե որտեղ է թաղել դիակը: Դիմողից խոստովանություն կորզելու նպատակով ոստիկաններ Կ.-ն և Ս.Մ.-ն դիմողի նկատմամբ կիրառել են էլեկտրական շոկª գործադրելով նրա ականջներին միացած սարք: Դատարանը նկատել է, որ իր սկզբնական ցուցմունքներում դիմողը նշել է, որ ինքը ենթարկվել է տանջանքի ոստիկաններ Կ.-ի և Օ.-ի կողմից: Այդուհանդերձ, ճանաչման ներկայացվելուց հետո դիմողը ճանաչել է ոստիկան Ս.Մ.-ին` որպես իրեն տանջած երկու ոստիկաններից մեկին: Չկարողանալով դիմադրել ցավինª դիմողը համաձայնել է խոստովանել, սակայն, մի պահ մնալով առանց հսկողության, փորձել է ինքնասպան լինել` նետվելով պատուհանից: Նա ընկել է ոստիկանության բակում կայանած մոտոցիկլետի վրա և կոտրել ողնաշարը:
61. 2005 թվականի նոյեմբերի 30-ին Նիժնի Նովգորոդի Լենինսկի շրջանային դատարանը մեղավոր է ճանաչել Կ.-ին և Ս.Մ.-ին Քրեական օրենսգրքի 286-րդ հոդվածի 3(ա) և (բ) կետերի հիմքով (պաշտոնեական դիրքի չարաշահում` բռնության գործադրմամբ կամ լուրջ հետևանքներով): Նրանք դատապարտվել են չորս տարի ժամկետով ազատազրկմանª իրավապահ մարմիններում երեք տարի ծառայության անցնելու արգելքով: Դատարանին հասու տեղեկության համաձայնª 2005 թվականի նոյեմբերի 30-ի դատավճիռը դեռևս վերջնական չէ:
C. 1998 թվականի սեպտեմբերի 10-19-ի դեպքերի առնչությամբ ոչ պաշտոնական քննությունը
62. 1999 թվականի ամռանը Մարդու իրավունքների տարածքային ՀԿ (Նիժնի Նովգորոդիª Խոշտանգումների դեմ հանձնաժողով) երկու ակտիվիստներ զրուցել են մի քանի անձի հետ 1998 թվականի սեպտեմբերի իրադարձությունների առթիվ, որոնց կապակցությամբ դիմողը բողոքում էր: Նրանց հայտարարությունները ձայնագրվել են տեսաժապավենի վրա:
63. Այդ զրույցների ժամանակ Ֆ.-ն հայտնել էր, որ ինքը ձերբակալվել է 1998 թվականի սեպտեմբերի 10-ին: Ձերբակալված լինելու ժամանակ իրեն սպառնացել են և հարվածել մի քանի անգամª Մ.Ս.-ի սպանության վերաբերյալ խոստովանություններ կորզելու նպատակով: 1998 թվականի սեպտեմբերի 17-ին նա հարցաքննվել է ոստիկանության ավագ քննիչ Ի.-ի կողմից, որը հարվածել է նրան և սպառնացել, որ կտեղավորի նրան ՙնկուղային բանտախցում՚, որտեղ իրեն կենթարկեն ծեծի և կտանջեն էլեկտրոդների միջոցով` մինչև կուրանալը:
64. 1998 թվականի սեպտեմբերի 18-ին տեղի է ունեցել կարճատև առերեսում Ֆ.-ի և դիմողի միջև: Ֆ.-ն հայտնել է, որ ինքը տեսել է կապտուկներ դիմողի վզին: Երեկոյան Ֆ.-ն կրկին հարցաքննվել է, այս անգամ ռեգիոնալ դատախազ Մ.Ռ.-ի և Բոգորոդսկի քաղաքային դատախազի, ինչպես նաև մի քանի ոստիկանների ներկայությամբ: Մ.Ռ.-ն սպառնացել է փակել Ֆ.-ին ՙտղաներ սիրող հանցագործների՚ բանտախցում, որոնք կբռնաբարեն իրեն, կամª տուբերկուլյոզով հիվանդ կալանավորների բանտախցում: Նա նաև սպառնացել է, որ եթե Ֆ.-ն ողջ մնա բանտախցում, ինքը կդատապարտվի 25 տարվա ազատազրկման կամ մահապատժի:
65. Ֆ.-ն խոստովանել է, որ դիմողի հետ միասին բռնաբարել և սպանել է աղջկան: Մ.Ռ.-ի պահանջով Ֆ.-ն ասել է այն տեղը, որտեղ նրանք իբրև թե թաքցրել են դիակը: Քննչական խումբ է ուղարկվել այդ վայր, սակայն այնտեղ ոչինչ չի հայտնաբերվել: 1998 թվականի սեպտեմբերի 20-ին` այն բանից հետո, երբ աղջիկը վերադարձել է տուն, Ֆ.-ն ազատ է արձակվել:
66. Համաձյան Բ.-իª թիվ 39 հիվանդանոց բերվելուց հետո հիվանդանոցում դիմողի հետ մեկտեղ նույն հիվանդասենյակում պառկած մի հիվանդի, դիմողը պատմել է իր ձերբակալության հանգամանքների մասին, հատկապեսª էլեկտրոդներով տանջանքի ենթարկվելու մասին: Դիմողը ցույց է տվել Բ.-ին իր ականջի այրվածքները, որոնք ունեցել են ՙբաց բշտիկների՚ տեսք: Ըստ Մ.-իª հիվանդանոցի մեկ այլ հիվանդի, մինչ դիմողի հիվանդանոց բերվելը, ոստիկանները տեղեկացրել էին բուժանձնակազմին, որ դիմողը վտանգավոր հանցագործ է: Հիվանդներին զգուշացրել էին, որպեսզի պահեն բոլոր սուր մետաղյա առարկաները: Մ.-ն նույնպես հիշել է, որ դիմողի ականջներին եղել են ինչ-որ կարմիր հետքեր` ՙասես մեկը քաշած լիներ նրա ականջները՚: Մ.-ն նաև հիշել է, որ դիմողի մայրը խնդրել է բժիշկներին հետազոտել նրա ականջները, սակայն նրանք պատասխանել են, որ ամեն ինչ բնականոն է եղել: Վ.-ն հաստատել է, որ հիվանդանոցում գտնվելու ժամանակ ինքը լսել է դիմողից տանջանքների մասին և լսել է, թե ինչպես է դիմողի մայրը խնդրում բժիշկներին հետազոտել նրա ականջները: Վ.-ն նաև հաստատել է, որ դիմողի ականջները վնասված էին, սակայն ասել է, որ դրանք չեն ունեցել բշտիկների տեսք, որքանով որ ինքն է հիշում:
67. ՀԿ ակտիվիստները նաև զրուցել են Լ.-ի և Կ.-ի հետ, որոնք դիմողի մեքենայի խուզարկության ականատեսներն էին:
68. 2000 թվականի դեկտեմբերին ՀԿ ակտիվիստները ևս մեկ անգամ զրուցել են Ֆ.-ի հետª պաշտոնական քննության ընթացքում նրա տված ցուցմունքների և ՀԿ ակտիվիստներին և ԶԼՄ-ներին պատմածների միջև հակասությունները ճշգրտելու համար: Ֆ.-ն հայտնել է, որ քննիչները, պաշտոնական քննության ընթացքում իրեն հարցաքննելիս, անտեսել են տարածքային դատախազ Մ.Ռ.-իª 1998 թվականի սեպտեմբերի դեպքերի հետ առնչություն ունենալու վերաբերյալ իր ցուցմունքները:
D. 1998 թվականի սեպտեմբերի 10-19-ին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ դիմողի կողմից ներկայացված այլ բողոքներ
69. 1998 թվականինª չճշտված օրը, դատախազներից մեկը ներկայացրել է 1998 թվականի սեպտեմբերի որոշման վերանայման պահանջ, որով դիմողը ենթարկվել է հնգօրյա ՙվարչական կալանքի՚: 1998 թվականի դեկտեմբերի 2-ին Նիժնի Նովգորոդի տարածքային դատարանի նախագահը բեկանել է այդ որոշումը: Նախագահը նկատել է, որ որոշումը հիմնված էր Բոգորոդսկի ոստիկանության բաժանմունքի ոստիկաններից ստացված տեղեկության վրա, որոնք հայտնել էին, որ ձերբակալել են դիմողին 1998 թվականի սեպտեմբերի 11-ին երկաթուղային կայարանում: Այդուհանդերձ, այդ ժամանակ դիմողը փաստացիորեն ձերբակալված էր Մ.Ս.-ի անհետացման կապակցությամբ:
70. 2000 թվականի մարտի 23-ին դատախազը հարուցել է քրեական գործ Բոգորոդսկի երեք ոստիկանների դեմª դիմողին երկաթուղային կայարանում ձերբակալելու վերաբերյալ սուտ տեղեկություններ ներկայացնելու համար (քրեական գործ թիվ 310503): Դատախազության քննիչը հաստատել է, որ դիմողը 1998 թվականի սեպտեմբերի 11-ին չի եղել երկաթուղային կայարանում, քանի որ այդ ժամանակ նա ձերբակալված էր: Այդուհանդերձ, 2000 թվականի նոյեմբերի 3-ին ոստիկանների դեմ մեղադրանքները վերացվել են ՙիրադրության փոփոխման՚ հիմքով, հաշվի առնելով այն փաստը, որ ոստիկաններից մեկն ազատվել էր աշխատանքից, մինչդեռ մյուս երկու ոստիկանները տեղափոխվել էին այլ աշխատանքի Ներքին գործերի նախարարությունում:
71. Կառավարությունը հայտնել է, որ 2001 թվականի մայիսի 25-ին թիվ 310503 քրեական գործը կրկին վերսկսվել է դատախազության կողմից և փոխանցվել Պավլովսկի քաղաքային դատախազությանըª հետագա քննություն իրականացնելու համար: 2002 թվականի հոկտեմբերի 20-ին քրեական գործը փակվել է ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդման համար նախատեսված վաղեմության ժամկետներն անցած լինելու պատճառով: Այդ որոշումը վերացվել է քաղաքային դատախազի կողմից և գործը վերաբացվել է: 2004 թվականի ապրիլի 1-ին երեք ոստիկանների դեմ հարուցված քրեական գործը փոխանցվել է առաջին ատյանի դատարան մեղադրական եզրակացության հետ մեկտեղ: 2004 թվականի ապրիլի 27-ին քննությունը կարճվել է մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդման վաղեմության ժամկետներն անցած լինելու պատճառով: 2004 թվականի նոյեմբերի 19-ին Նիժնի Նովգորոդի տարածքային դատարանը բեկանել է այդ որոշումը և գործը վերադարձրել է առաջին ատյանի դատարան: Ըստ Կառավարությանª քննությունը դեռևս շարունակվում է:
72. 2001 թվականի դեկտեմբերի 19-ին դիմողը քաղաքացիական հայց է ներկայացրել Նիժնի Նովգորոդի Լենինսկի շրջանային դատարանինª պահանջելով փոխհատուցում չարամիտ հետապնդման, աշխատանքից ազատելու, իր բնակարանի խուզարկության, իր կալանքի և ոստիկանության կողմից վատ վերաբերմունքի համար: Դիմողի պաշտպանը միջնորդել է դատարանին` դատախազությունից պահանջել թիվ 68241, 310503 և 68341 գործերի նյութերը: Դիմողը և նրա ներկայացուցիչը պնդել են, որ դատախազության կողմից հավաքված ապացույցներն անհրաժեշտ են քաղաքացիական հայցի մեծ մասը հիմնավորելու համար: 2002 թվականի ապրիլի 22-ին Նիժնի Նովգորոդի Լենինսկի շրջանային դատարանը դատախազությունից պահանջել է ներկայացնել համապատասխան նյութերը: 2002 թվականի հուլիսի 6-ին թիվ 68241 գործի նյութերը տրամադրվել են դատարանին: Երեք օր անց դրանք հետ են վերցվել դատախազության կողմից: 2002 թվականի հուլիսի 27-ին գործի նյութերը կրկին տրամադրվել են դատարանին: 2002 թվականի օգոստոսի 1-ին դատախազության միջնորդությամբ գործի նյութերը կրկին վերադարձվել են դատախազությանը: 2002 թվականի հոկտեմբերի 23-ին դիմողի ներկայացուցիչը միջնորդել է դատարանին կասեցնել քաղաքացիական գործի քննությունը:
73. Դիմողիª 1998 թվականի օգոստոսին աշխատանքից ազատելու մասին որոշումը վերացվել է, և դիմողը վերականգնվել է աշխատանքում: Իր` հետին թվով աշխատանքից ազատվելու համար պատասխանատու ոստիկանները ենթարկվել են կարգապահական պատասխանատվության: Այդուհանդերձ, դիմողի լրիվ անգործունակության պատճառով վերջինս ստիպված է եղել հեռանալ ճանապարհային ոստիկանությունից:
E. Դիմողի ներկայիս դրությունը
74. Դիմողն այժմ հաշմանդամ է և ստանում է թոշակ պետության կողմից: Կառավարությունը նշել է, որ դեպքի հետ կապված նա նաև ստանում է 60,302 ռուսական ռուբլի (մոտավորապեսª 1,740 եվրո առկա արտարժույթային դրույքաչափով) կայուն դրամական ապահովագրություն պետության կողմից:
75. Դիմողը ներկայացրել է դատական բժիշկ Լ. Մագնուտովայի կողմից 2004 թվականի նոյեմբերի 29-ին տրված եզրակացությունը: Համաձայն այդ եզրակացությանª դիմողը տառապել է ողնուղեղի բորբոքումով, նրա ոտքերը պարալիզացված են, նա չի կարող աշխատել, տառապում է հետույքային օրգանների խիստ դիսֆունկցիայով և սեքսուալ ֆունկցիայի կորստով: Նա գամված է անկողնում և մշտապես ունի բուժքրոջ օգնության կարիք միզելու և աղիները դատարկելու համար: Դիմողի մոտ առկա է արյան վարակի վտանգ: Նա ունի մշտական հիվանդանոցային հետազոտությունների կարիքª առնվազն տարեկան երկու կամ երեք անգամ:
II. Համապատասխան ներպետական օրենսդրություն
A. Պետական մարմինների գործողությունների դեմ քաղաքացիաիրավական միջոցները
76. Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական օրենսգիրքը, որը գործում է 1996 թվականի մարտի 1-ից, նախատեսում է փոխհատուցում պետության կողմից գործողությունների կամ անգործության համար (հոդված 1069): Քաղաքացիական օրենսգրքի հոդված 151-ը և 1099-1101-ը նախատեսում են փոխհատուցում ոչ նյութական վնասի համար: Հոդված 1099-ը նախատեսում է, մասնավորապես, որ ոչ նյութական վանսը պետք է փոխհատուցվի անկախ նյութական վնասի փոխհատուցումից:
B. Պետական մարմինների ապօրինի գործողությունների դեմ քրեաիրավական միջոցները
77. Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի 2(ֆ) կետը տանջանքի գործողությունների համար նախատեսում է մինչև յոթ տարի ժամկետով ազատազրկում: Օրենսգրքի 110-րդ հոդվածն ինքնասպանության դրդելու համար նախատեսում է մինչև հինգ տարի ժամկետով ազատազրկում, 286-րդ հոդվածի 3(ա) և (բ) կետերը պաշտոնի չարաշահման համար, որը կատարվել է բռնությամբ կամ հանգեցրել է լուրջ հետևանքների, նախատեսում է մինչև տասը տարի ժամկետով ազատազրկում:
C. Հանցագործությունների պաշտոնական քննությունը
78. 1960 թվականի Քրեական դատավարության օրենսգրքի (ուժի մեջ է եղել մինչև 2002 թվականը) 108 և 125-րդ հոդվածների համաձայնª քրեական գործ կարող էր հարուցվել դատախազության քննիչի կողմից մասնավոր անձի միջնորդությամբ կամ քննչական մարմինների սեփական նախաձեռնությամբ: Օրենսգրքի 53-րդ հոդվածը նախատեսում է, որ անձը, որը կրել է վնաս հանցագործության արդյունքում, ստանում էր տուժողի կարգավիճակ և կարող էր միանալ քննությանը որպես քաղաքացիական կողմ: Քննության ընթացքում տուժողը կարող էր ներկայացնել ապացույցներ և անել հայտարարություններ, և քննության ավարտից հետո տուժողն ուներ լիարժեք թույլտվություն գործի նյութերին ծանոթանալու համար:
79. Օրենսգրքի 210 և 211-րդ հոդվածների ներքո դատախազը պատասխանատու էր քննության նկատմամբ հսկողության համար: Մասնավորապես, դատախազը կարող էր կարգադրել, որպեսզի ձեռնարկվի հատուկ քննչական միջոց, փոխանցել գործը մեկ քննիչից մյուսին կամ վերսկսել գործի քննությունը:
80. Օրենսգրքի 209-րդ հոդվածի ներքո քննիչը, ով իրականացնում էր քննությունը, կարող էր կարճել գործի քննությունը հանցագործության վերաբերյալ ապացույցների բացակայության հիմքով: Նման որոշումը կարող էր բողոքարկվել հսկողություն իրականացնող դատախազին կամ դատարան:
Դատարանը կարող էր որոշել քրեական գործի քննությունը վերսկսելու մասին, եթե գտներ, որ քննությունը թերի է:
81. Օրենսգրքի 210-րդ հոդվածը նախատեսում է, որ գործը կարող էր վերսկսվել դատախազի կողմից, ՙեթե կան հիմքեր՚ դրա համար: Միայն եթե նման հանցագործության համար հետապնդման վաղեմության ժամկետներն անցած լինեն` քննությունը կարող է չվերսկսվել:
82. Օրենսգրքի 161 հոդվածը նախատեսում է, որ, որպես կանոն, քննության ընթացքում ձեռք բերված տեղեկությունները հրապարակային չեն: Նման տեղեկության հրապարակումը կարող է թույլատրվել իրավասու մարմինների կողմից, եթե հրապարակումը չի խոչընդոտի քննության պատշաճ իրականացմանը կամ չի խախտի քննության մեջ ներգրավված անձանց իրավունքները կամ օրինական շահերը: Կողմերի անձնական կյանքին առնչվող տեղեկությունը չի կարող հրապարակվել առանց նրանց համաձայնության:
Իրավունքի հարցեր
I. Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ենթադրյալ խախտում
83. Դիմողը բողոքել է ձերբակալված լինելու ընթացքում վատ վերաբերմունքի ենթարկված լինելու մասին, հատկապեսª 1998 թվականի սեպտեմբերի 19-ին Լենինսկի ոստիկանության բաժանմունքում հարցաքննության ընթացքում, ինչպես նաև այդ առթիվ քննության ոչ արդյունավետության վերաբերյալ: Նա հիմնվել է 3-րդ հոդվածի վրա, համաձայն որիª
Հոդված 3նք.խոշտանգումների արգելում
ՙՈչ ոք չպետք է ենթարկվեի խոշտանգումների կամ արժանապատվությունը անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի՚:
A. Կառավարության նախնական առարկությունը
84. Կառավարությունը հայտնել է, որ տվյալ գործով դեպքերի առնչությամբ քննությունը դեռ ընթացքի մեջ է, և ներպետական մակարդակով դեռևս որևէ որոշում չի կայացվել: Հիմնվելով այդ հանգամանքի վրաª այն մատնանշել է, որ դիմողը դեռ չի սպառել ներպետական միջոցները վատ վերաբերմունքի վերաբերյալ իր բողոքի կապակցությամբ: Ինչ վերաբերում է քննության անարդյունավետությանը, այն դեռևս կանխակալ է:
85. Դիմողը համաձայն չէ այդ դիրքորոշմանը: Նա նշել է, որ Դատարանին ներկայացված իր առաջին բողոքի ժամանակ քննությունը կարճվել էր և կրկին վերսկսվել յոթ անգամ: Որևէ նոր ապացույց չէր կարող ստացվել, և գործը քննելու հետագա բոլոր փորձերը կլինեին լիովին ապարդյուն: Քննությունը տևել է ավելի քան յոթ տարի և արդյունքում ստացվել է, որ այն լիովին ապարդյուն է: Այդ պատճառով, ըստ դիմողի, ինքը պարտավոր չէ սպասելու քննության ավարտին:
86. Դատարանն այս առումով հիշեցնում է, որ եթե անհատը ներկայացնում է վիճելի բողոք առ այն, որ ինքը ոստիկանների կողմից ենթարկվել է լուրջ վատ վերաբերմունքի, քրեական օրենսգրքով նախատեսված բողոքը կարող է դիտվել որպես պատշաճ միջոց Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով (տեսª see Assenov and others v. Bulgaria, no. 24760/94, 27 June 1996, DR 86-B, p. 71): Իրոք, որպես կանոն, Պետությունը պետք է հնարավորություն ունենա քննելու գործը և տալու պատասխան վատ վերաբերմունքի վերաբերյալ ներկայացված բողոքներին: Միևնույն ժամանակ ՙդիմողը կարիք չունի իրականացնելու միջոցներ, որոնք թեև տեսականորեն միջոցի բնույթ ունեն, սակայն իրականում որևէ հնարավորություն չեն ընձեռում ստանալու փոխհատուցում խախտումների դիմաց՚ (Yoyler v. Turkey, no. 26973/95, 13 January 1997; see also Akdivar and Others v. Turkey judgment of 30 August 1996, Reports of Judgments and Decisions 1996-IV, p. 1210, ՙ 68): Եթե ընտրված միջոցը պատշաճ է տեսականորեն, սակայն ժամանակի ընթացքում դարձել է ոչ արդյունավետ, դիմողն այլևս պարտավոր չէ այն սպառել (see Tepe v. Turkey, 27244/95, Commission decision of 25 November 1996):
87. Դատարանը նկատում է, որ դիմողիª պատուհանից դուրս նետվելու հանգամանքներն առաջ են բերում վատ վերաբերմունքի վերաբերյալ ՙվիճահարույց գանգատ՚ առ այն, որ նա օգտագործել է ոստիկանների դեմ քրեական գործ հարուցելուն հասնելու հնարավորությունըª իշխանություններին բողոք ներկայացնելու միջոցով, որոնք իրավասու էին լուծելու հարցը, սակայն գործը դեռևս քննվում է: Այդ հիմքով Դատարանը տվյալ գանգատի ընդունելիության մասին իր որոշման մեջ գտել է, որ Կառավարության առարկությունը պետք է քննվի գործի հանգամանքների հետ մեկտեղ:
88. Դատարանը գտնում է, որ Կառավարության նախնական առարկությունն առաջացնում է հարցեր, որոնք պետք է քննվեն դիմողի կողմից վկայակոչված` Կոնվենցիայի հիմնարար դրույթների հետ մեկտեղ: Այս հարցը կքննարկվի ստորև:
89. 2005 թվականի դեկտեմբերի 29-ին Կառավարությունը տեղեկացրել է Դատարանին Նիժնի Նովգորոդի Լենինսկի շրջանային դատարանի կողմից 2005 թվականի նոյեմբերի 30-ին կայացված դատավճիռի մասին` կապված ոստիկանների կողմից դիմողի նկատմամբ դրսևորված վատ վերաբերմունքի հետ (տես վերըª կետ 61): Կառավարությունը նշել է, որ դատավճիռը դեռևս վերջնական չէ, և որ իրենք կտեղեկացնեն Դատարանին հետագա զարգացումների մասին:
90. Չնայած Կառավարությունը չի հիմնվել դրա վրաª Դատարանը հետազոտել է` արդյոք այդ նոր զարգացումները կազդեն դիմողի` տուժողի կարգավիճակի վրա Կոնվենցիայի 34-րդ հոդվածի իմաստով: Այս առթիվ Դատարանը հիշեցնում է, որ դիմողի համար նախընտրելի որոշումը կամ միջոցը, ըստ էության, բավարար չեն նրան ՙտուժողի՚ կարգավիճակից զրկելու համար, եթե ներպետական իշխանությունները չընդունեն հստակորեն կամ ըստ էության, և ապա չտրամադրեն փոխհատուցում Կոնվենցիայի խախտման համար (see, for example, Amuur v. France, judgment of 25 June 1996, Reports of Judgments and Decisions 1996-III, p. 846, ՙ 36, and Dalban v. Romania [GC], no. 28114/95, ՙ 44, ECHR 1999-VI) : Տվյալ գործով Դատարանը նախևառաջ նկատում է, որ 2005 թվականի նոյեմբերի 30-ի դատավճիռը դեռևս վերջնական չէ և կարող է վերացվել վերաքննության արդյունքում: Երկրորդ` չնայած այն բանին, որ վատ վերաբերմունքի փաստը ճանաչվել է առաջին ատյանի դատարանի կողմից, դիմողին չի տրամադրվել որևէ փոխհատուցում այդ առնչությամբ: Երրորդ` 2005 թվականի նոյեմբերի 30-ի դատավճիռն առնչվում է միայն վատ վերաբերմունքին և չի քննարկում քննության բացթողումները, ինչը տվյալ գործով դիմողի հիմնական մտահոգությունն է: Այդ պատճառով, չնայած դատավճիռը պետք է համարվի քննչական ընթացակարգի ընդհանրացնող մասը, այն տվյալ գործի հանգամանքներում չի ազդում դիմողիª տուժողի կարգավիճակի վրաª կապված նրա կողմից վկայակոչված բողոքների հետ:
B. Քննության ենթադրյալ անարդյունավետությունը
1. Կառավարությունը
91. Կառավարությունը չի ներկայացրել որևէ դիրքորոշում բողոքի հանգամանքների վերաբերյալ: Ավելին, ի պատասխան Դատարանի պահանջի` ներկայացնել լրացուցիչ տեղեկություններ և փաստաթղթեր, Կառավարությունը հրաժարվել է Դատարանին տրամադրել ոստիկանների կողմից 1998 թվականի սեպտեմբերի 19-ին դիմողին վատ վերաբերմունքի ենթարկելուն վերաբերող քրեական գործի նյութերը: Այն հիմնվել է Քրեական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի վրա, որը նախատեսում է, որ մինչդատական քննության նյութերը կարող են հրապարակվել միայն քննչական մարմնի թույլտվությամբ, և եթե միայն հրապարակումը չի խոչընդոտի քննության ընթացքին կամ քննության մասնակիցների իրավունքներին:
2. Դիմողը
92. Դիմողը բողոքել է, որ Պետությունը խախտել է 3-րդ հոդվածով նախատեսված իր` գործը քննելու դրական պարտականությունը: Պատուհանից նետվելու հանգամանքներն առնվազն հանգեցրել են վատ վերաբերմունքի վերաբերյալ վիճահարույց բողոքի: Պատասխանող պետությունը պետք է իրականացներ արդյունավետ և պատշաճ քննություն, իսկ ձեռնարկված միջոցները ոչ պատշաճ էին և ոչ էլ արդյունավետ:
93. Դիմողը նշել է մի շարք հետևանքներ` կապված պաշտոնական քննության հետ: Այսպես, նրա բժշկական հետազոտությունն իրականացվել է միայն 1998 թվականի հոկտեմբերի 26-ին, այն էª դեպքից ավելի քան մեկ ամիս անց: Հաշվի առնելով այն, որ նման տեսակի տանջանքի հետքերն անհետացել են շատ արագ, հետազոտությունը եղել է խիստ ուշացած: Ոչ տեսանելի վնասվածքները, որոնք առաջացել էին մաշկի վրա էլեկտրոդների կիրառման հետևանքով, կարող էին հաստատվել կենսաբանական հետազոտությամբ դեպքից հետո երկու շաբաթվա ընթացքում: Այդուհանդերձ, դիմողի բժշկական հետազոտությունը սահմանափակվել է միայն սովորական տեսողական հետազոտությամբ:
94. Այնուհետև քննիչը չի իրականացրել առերեսում դիմողի և նրան տանջանքի ենթարկած ոստիկանների միջև: Ճանաչման ներկայացնելը տեղի է ունեցել միայն դեպքից երկու տարի անց: Քննության առաջին փուլում հարցաքննված միակ երկու անկախ վկաներն էին Բ.-ն և բժիշկ Կ.-ն: Բավականին երկար ժամանակ (1998 թվականի սեպտեմբերի 21-ից 2000 թվականի հունվարի 24-ը) դատախազությունը հրաժարվել էր հայտնաբերել և հարցաքննել թիվ 39 հիվանդանոցի այլ աշխատակիցների և հիվանդների: Դա կատարվել էր միայն դիմողի և նրա ներկայացուցիչների բազմաթիվ պահանջներից հետո, երբ 1998 թվականի սեպտեմբերի դեպքերն արդեն գրեթե մոռացվել էին վկաների կողմից:
95. Դիմողն ուշադրություն է հրավիրել քննության անկախության բացակայության վրա` նկատի ունենալով այն, որ պետական և դատախազության մարմինները պետասխանատու էին հետապնդման և քննությունների նկատմամբ հսկողության համար: Դիմողի գործով իրավիճակը բարդ էր այն փաստի բերումով, որ դատախազության աշխատակից Մ.Ռ.-ն, որը հսկողություն էր իրականացնում 1998 թվականի սեպտեմբերի 19-ի հարցաքննության նկատմամբ, Նիժնի Նովգորոդի ռեգիոնալ դատախազի տեղակալի պաշտոնն էր զբաղեցնում: Համապատասխանաբար, այդ շրջանի քննիչները և քաղաքային դատախազության աշխատակիցներն իրենց ցուցումներն ստանում էին Մ.Ռ.-ից: Դիմողը նշել է Ֆ.-ի` 2000 թվականի դեկտեմբերի 7-ի հայտարարությունները, երբ նա ասել էր, որ նախորդ հարցաքննության ընթացքում քննիչներն անտեսել են 1998 թվականի սեպտեմբերի 19-ի դեպքերին Մ.Ռ.-ի առնչության կապակցությամբ իր ցուցմունքները: Մ.Ռ.-ն չի հարցաքննվել քննության որևէ փուլում և այլևս չէր կարող հարցաքննվել, քանի որ նա մահացել էր 2002 թվականի ամռանը:
96. 2002 թվականի օգոստոսին դիմողը պահանջել էր դատախազությունից հարցաքննել Վ.-ինª թիվ 39 հիվանդանոցի հիվանդներից մեկին, սակայնª ապարդյուն: 2002 թվականի սեպտեմբերի 5-ին դատախազությունը կարճել էր գործի քննությունը` նշելով, inter alia, որ հնարավոր չի եղել հարցաքննել Վ.-ին նրա բնակության վայրում: Իմանալով, որ Վ.-ն հաշմանդամ է և տեղաշարժվում է անվասայլակովª դիմողի ներկայացուցիչները զանգահարել են Վ.-ին և հայտնաբերել հետևյալը: Քննիչ Ն.-ն, ով զբաղվել էր դիմողի գործով, պահանջել էր Լենինսկի ոստիկանությունից գտնել Վ.-ին: Այդ պահանջի կատարումը հանձնարարվել էր Օ.-ինª ենթադրյալ վատ վերաբերմունքի ցուցաբերմանը մասնակից ոստիկաններից մեկին: Օ.-ն հայտնել էր, որ մի քանի անգամ փորձել է հարցաքննել Վ.-ին, սակայն չի կարողացել գտնել նրան ըստ նրա բնակության հասցեի: 2002 թվականի սեպտեմբերի 26-ին Վ.-ն իր պատրաստակամությունն է հայտնել հարցաքննվելու համար, սակայն հեռախոսային զրույցից հետո այդ անձն այլևս նրան չէր զանգահարել:
97. Դիմողի կարծիքով` անկախության բացակայությունն արտահայտվել է ինչպես ապացույցներ ձեռք բերելու միջոցի առումով, այնպես էլ քննիչների կողմից դրանք գնահատելու ձևում: Այդպիսով, քննիչն անտեսել է Բ.-իª դիմողի հետ միևնույն հիվանդասենյակում պառկած հիվանդի ցուցմունքները: Նա որևէ նշանակություն չի տվել նաև հիվանդանոցի մյուս հիվանդների ցուցմունքներին: Քննությունը չի եղել բավականաչափ պատշաճª Կոնվենցիայի 3-րդ և 13-րդ հոդվածների իմաստով, և չի արտահայտել իշխանությունների կողմից որևէ ջանք բացահայտելու այն, ինչ իրականում տեղի էր ունեցել դիմողի ձերբակալված լինելու ընթացքում: Հակառակը, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ջանքեր էին գործադրվում պաշտպանելու պատասխանատու պաշտոնյաներին և թաքցնելու նրանց կողմից թույլտրված սխալները:
98. Վերջապես, դիմողը հայտնել է, որ Կառավարության կողմից գործի հանգամանքների առթիվ մեկնաբանություններ չանելը, գործի նյութերը տրամադրելուց հրաժարվելու հետ մեկտեղ, պետք է մեկնաբանվեն Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ինչպես նյութական, այնպես էլ դատավարական տեսակետների ներքո դիմողի դիրքորոշման օգտին:
3. Երրորդ կողմի դիրքորոշումը և Կառավարության պատասխանը
99. Իր գրավոր դիրքորոշման մեջ Փոխհատուցման գործակալությունը վկայակոչել է խոշտանգման և վատ վերաբերմունքի այլ դրսևորումների ոլորտում Եվրոպական դատարանի և այլ միջազգային մարմինների կողմից հաստատված որոշակի ընդհանուր կանոններ: Ապա, թե Փոխհատուցման գործակալության և թե Մարդու իրավունքների ռուսաստանյան ՀԿ-ի խումբը միակարծիք են, որ քրեական հետապնդման ռուսական համակարգը չի բավարարել մի շարք կարևորագույն դատավարական սկզբունքների պահանջը, որոնք, նախևառաջ, երաշխավորում են քննության ենթարկվող անձանց իրավունքները, երկրորդª պաշտպանում են քննչական մարմինների կողմից դրսևորված վատ վերաբերմունքից տուժածների շահերը: Նրանք հայտնել են, որ, ըստ էության, իրավապահ մարմինների կողմից դրսևորված վատ վերաբերմունքի առնչությամբ պաշտոնական քննության արդյունավետությունը խիստ ցածր է, հատկապես այն պատճառով, որ խոշտանգումների վերաբերյալ բողոքների քննությունները մշտապես իրականացվել են այն նույն քննչական մարմինների կողմից, որոնց են առնչվել այդ բողոքները: Նրանք նշել են այլ գործոններ, որոնք, նրանց կարծիքով, խարխլել են մինչդատական քննությունների ընթացքում դրսևորված վատ վերաբերմունքի մասին բողոքների քննության արդյունավետությունը:
100. Կառավարությունն առարկել է Դատարանի առջև, որպես երրորդ կողմ վերը նշված ՀԿ-ների հանդես գալը, և խնդրել է, որպեսզի Դատարանը մերժի նրանց եզրակացություններըª վերացական և ոչ համապատասխան լինելու պատճառով: Ապա Կառավարությունը տեղեկացրել է Դատարանին, որ հակառակ երրորդ կողմի նշած հանգամանքների, Ռուսաստանում առկա է վատ վերաբերմունքի դեմ պաշտպանության զարգացող մեխանիզմ: Նախևառաջ, Ռուսաստանի Սահմանադրությունն արգելում է վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում: Ապա, Քրեական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածը նախատեսում է, որ քրեական գործով կողմերը չպետք է ենթարկվեն որևէ բռնության կամ բռնության սպառնալիքի: Ավելին, Ռուսաստանի քրեական օրենսգիրքը նախատեսել է պատիժ տանջանքի համար (հոդված 117), պաշտոնական դիրքի չարաշահման համար (հոդված 286) և ցուցմունք կորզելու համար (հոդված 302): Վերջապես, Քաղաքացիական օրենսգրքի 1070-րդ հոդվածը նախատեսում է, որ ապօրինի ձերբակալման, հետապնդման կամ դատապարտման հետևանքով պատճառված վնասը պետք է փոխհատուցվի պետության կողմից, որը պատասխանատու է համապատասխան մարմինների գործողությունների կամ անգործության համար:
101. Վերջապես, Կառավարությունը նշել է, որ առկա իրավական մեխանիզմներն արդյունավետորեն կիրառվում են պրակտիկայում: Այդպիսով, 2003-2004 թվականներին դատախազությունը բացահայտել է իրավապահ մարմինների կողմից օրենքի խախտումների 685 դեպք, որի արդյունքում 350 աշխատակիցներ ենթարկվել են կարգապահական տույժերի: 2000 թվականից մինչև 2004 թվականը պետության դատախազական ծառայությունը բերել է Հոդված 117-ի 2(դ)(տանջանք) կետի ներքո իրավապահ մարմինների աշխատակիցների դեմ հինգ գործ, որոնցից չորսը փոխանցվել են դատարաններին: Նույն ժամանակահատվածում օրենսգրքի 302 հոդվածի ներքո (ցուցմունք կորզելը) 42 գործ է բերվել, որոնցից 25-ն այժմ դատարաններում են: Ավելին, պաշտոնական դիրքի չարաշահման 3.388 գործ է բերվել, որի արդյունքում դատապարտվել է 4.204 աշխատակից: Կառավարությունը նաև նշել է այլ գործեր, որոնցով ոստիկաններն արդյունավետորեն ենթարկվել են հետապնդման և ապա դատապարտվել են ներպետական դատարանների կողմիցª Կոնվենցիայի 3-րդ հոդվածի իմաստով վատ վերաբերմունքի հանգեցրած հանցագործություններ կատարելու համար:
4. Դատարանի գնահատականը
a) Դատարանիª տվյալ գործով ապացույցների գնահատումը
102. Դատարանը կրկնում է, որ վատ վերաբերմունքի վերաբերյալ բողոքները պետք է հիմնավորվեն բավարար ապացույցներով (տես, mutatis mutandis, Klaas v. Germany, judgment of 22 September 1993, Series A no. 269, pp. 17-18, ՙ 30): Այդ ապացույցները գնահատելիս Դատարանն ընդունում է ՙկասկածից վեր՚ ապացուցման սկզբունքը: Այդուհանդերձ, երբ դեպքերը լիովին կամ մեծամասամբ տեղի են ունենում իշխանությունների բացառիկ գիտությամբ, ինչպես որ իրենց հսկողության ներքո կալանքի տակ գտնվող անձանց դեպքում է (ինչպես և տվյալ գործով է), փաստի լուրջ կանխավարկած է առաջ գալիս նման կալանքի ընթացքում առաջացած վնասների կապակցությամբ: Նման դեպքերում ապացուցման բեռն ընկնում է իշխանությունների վրա, որոնք պետք է ներկայացնեն բավարար և համոզիչ բացատրություններ (տեսª Salman v. Turkey [GC], no. 21986/93, ՙ 100, ECHR 2000-VII): Նման բացատրության բացակայության պայմաններում Դատարանը կարող է հետևություններ անել, որոնք կարող են ոչ բարենպաստ լինել պատասխանող Կառավարության համար (տեսª Orhan v. Turkey, no. 25656/94, ՙ 274, 18 June 2002):
103. Տվյալ գործով դիմողի գանգատների հանգամանքները գնահատելու համար և հաշվի առնելով գանգատների բնույթըª Դատարանը խնդրել է պատասխանող Կառավարությանը ներկայացնել քրեական գործի նյութերը, հատկապեսª թիվ 68241 գործին առնչվող: Կառավարությունը, հիմնվելով Քրեական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի վրա, հրաժարվել է Դատարանին տրամադրել պահանջվող նյութերը: Կառավարությունը նաև չի ներկայացրել որևէ դիրքորոշում գործի բուն էության վերաբերյալ:
104. Դատարանը նկատում է, որ Քրեական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածը, որին հղում է կատարել Կառավարությունը, թողնում է հանրության համար քննության բացահայտումն իշխանությունների հայեցողությանը: Դատարանը նաև նկատում է, որ բացահայտումը չպետք է խոչընդոտի քննության պատշաճ ընթացքին կամ խախտի քննության գործում ներգրավվածների իրավունքները և օրինական շահերը: Կառավարությունը չի բացատրել, թե ինչպես նյութերի ներկայացումը կարող էր խախտել քննության կամ ներգրավված անձանց շահերը: Այն չի ներկայացրել նաև այլ ճշմարտացի բացատրություն բացառապես իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը և տեղեկությունները չտրամադրելու վերաբերյալ:
105. Ելնելով այս հանգամանքներից, Դատարանը գտնում է, որ ինքը կարող է հետևություններ անել Կառավարության վարքագծից և հետազոտել, գործի հանգամանքները դիմողի փաստարկների և գործի նյութերում առկա տարրերի հիման վրա, թեև դիմողի կողմից ներկայացված նյութերը և տեղեկությունները որոշ հանգամանքներ չեն պարզաբանում: Դատարանը նաև հաշվի կառնի Նիժնի Նովգորոդի Լենինսկի շրջանային դատարանիª 2005 թվականի նոյեմբերի 30-ի նիստում ներկայացված ապացույցները:
b) 1998 թվականի սեպտեմբերի 19-ի դեպքերի առթիվ բողոքների ենթադրյալ անարդյունավետությունը
106. Ինչ վերաբերում է քննության արդյունավետությանըª Դատարանը հաշվի է առնում երրորդ կողմիª քրեական հետապնդման ռուսական համակարգի վերաբերյալ քննադատությունը և Կառավարության հակառակ փաստարկները: Այդուհանդերձ, Դատարանի խնդիրը չէ գնահատել այդ համակարգի թերությունները` ընդհանուր առմամբ: Դատարանն իր ուշադրությունը կբևեռի գործի հատուկ փաստերի վրա, որպեսզի պարզի` արդյոք դիմողի կողմից ներկայացված թերությունները քննությունը դարձրել են ՙոչ արդյունավետ՚ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի իմաստով:
i. Ընդհանուր սկզբունքներ
107. Դատարանը, նախևառաջ, կրկնում է, որ ցանկացած քննության եզրակացության բացակայությունն ինքնին չի նշանակում, թե այն անարդյունավետ է. քննելու պարտականությունը ՙոչ թե արդյունքի, այլ միջոցների պարտականություն է՚ (տեսª Paul and Audrey Edwards v. the United Kingdom, no. 46477/99, ՙ 71, ECHR 2002 II): Ոչ ամեն մի քննություն է, որ պետք է անպայման լինի արդյունավետ կամ հանգեցնի հետևության, որը համընկնում է դիմողի կողմից դեպքերի նկարագրության հետ, այդուհանդերձ, այն ըստ էության պետք է կարողանա հանգեցնել փաստերի հաստատմանը, և եթե բողոքները ճիշտ լինենª պատասխանատուների բացահայտմանն ու պատժին (տես, mutatis mutandis, Mahmut Kaya v. Turkey, no. 22535/93, ՙ 124, ECHR 2000 III):
108. Այդպիսով, վատ վերաբերմունքի հետ կապված լուրջ բողոքների քննությունը պետք է լինի պատշաճ: Դա նշանակում է, որ իշխանությունները պետք է միշտ լուրջ քայլեր ձեռնարկեն պարզելու համար, թե ինչ է տեղի ունեցել, և չպետք է հիմնվեն թույլ կամ վատ հիմնավորված եզրակացությունների վրա քննությունն ավարտելիս կամ իր որոշումների հիմքում դնելիս (տեսª Assenov and Others v. Bulgaria, judgment of 28 October 1998, Reports 1998 VIII, ՙ 103 et seq.): Նրանք պետք է ձեռնարկեն իրենց հասու բոլոր արդյունավետ քայլերը դեպքի առթիվ ապացույցներ ձեռք բերելու համար, ներառյալ, inter alia, ականատեսների ցուցմունքները, դատաբժշկական ապացույցները և այլն (տես, mutatis mutandis, Salman v. Turkey, cited above, ՙ 106, ECHR 2000 VII; Tanrıkulu v. Turkey [GC], no. 23763/94, ECHR 1999-IV, ՙ 104 et seq.; and GՖl v. Turkey, no. 22676/93, ՙ 89, 14 December 2000): Քննության ցանկացած թերություն, որը կասկածի տակ է դնում դրա հնարավորությունը հաստատելու վնասվածքների պատճառները կամ բացահայտելու մեղավորներին, վտանգում է այդ չափանիշը:
109. Ապա, քննությունը պետք է լինի համապատասխան: Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների ներքո գործերով, երբ պաշտոնական քննության արդյունավետությունն է քննարկվում, դատարանը հաճախ գնահատում է` արդյոք իշխանություններն արդյունավետորեն և ժամանակին են արձագանքել բողոքներին (տեսª Labita v. Italy [GC], no. 26772/95, ՙ 133 et seq., ECHR 2000 IV): Դիրքորոշում է արտահայտվել գործերի հարուցման, որոշումներ կայացնելու ձգձգումների (տեսª Timurtaş v. Turkey, no. 23531/94, ՙ 89, ECHR 2000 VI; and Tekin v. Turkey, judgment of 9 June 1998, Reports 1998 IV, ՙ 67), ինչպես նաև նախնական քննության տևողության վերաբերյալ (տեսª Indelicato v. Italy, no. 31143/96, ՙ 37, 18 October 2001):
110. Վերջապես, Դատարանը կրկնում է, որպեսզի պետական մարմինների կողմից վատ վերաբերմունքի առթիվ քննությունը լինի արդյունավետ, այն պետք է լինի անկախ (տեսª see Ճğur v. Turkey, [GC], no. 21954/93, ECHR 1999-III, ՙՙ 91-92; see also Mehmet Emin YՖksel v. Turkey, no. 40154/98, ՙ 37, 20 July 2004): Այդպիսով, քննությունը կհամարվի ոչ անկախ, եթե միևնույն բաժնի կամ ստորաբաժանման անդամներն զբաղվեն քննությամբ, որոնց առնչությամբ ներկայացվել են վատ վերաբերմունքի մասին բողոքները (տեսª GՖleջ v. Turkey, judgment of 27 July 1998, Reports 1998 IV, ՙՙ 80-82): Քննության անկախությունը պահանջում է ոչ միայն աստիճանակարգին կամ ինստիտուցիոնալ կապի բացակայություն, այլ նաև անկախություն` գործնական իմաստով (տես, օրինակ, Ergi v. Turkey, judgment of 28 July 1998, Reports 1998-IV, ՙՙ 83-84, երբ անվտանգության մարմինների և ՊԿԿ բախման ընթացքում աղջկա սպանության առթիվ քննություն իրականացնող դատախազը չի եղել անկախ, քանի որ մմեծապես արժեվորել է դեպքի վերաբերյալ ժանդարմների կողմից ներակայցված տեղեկություններին):
ii. Այդ սկզբունքների կիրառումը տվյալ գործով
111. Նախ` չի կարելի ասել, թե տվյալ գործով իշխանությունները եղել են բացարձակապես պասիվ: Այդպիսով, քննիչը հարցաքննել է Լենինսկի շրջանային ոստիկանության աշխատակիցներին և թիվ 33 և թիվ 39 հիվանդանոցների անձնակազմերին ու հիվանդներին և ստացել է դիմողի բժշկական եզրակացությունը և նրա ֆիզիկական ու հոգեական վիճակի վերաբերյալ դատաբժշկական հետազոտության արդյունքները և այլն: Այդուհանդերձ, քննության նյութերի բացակայության պայմաններում, Դատարանի համար հնարավոր չէ գնահատել քննչական միջոցների որակը, այն էª իմանալ, թե երբ և ինչպես են ձեռք բերվել ապացույցները, ինչ բնույթի են եղել քննիչի կողմից վկաներին և փորձագետներին առաջադրված հարցերը, որքան հստակ են արտացոլվել նրանց պատասխանները քննչական գործընթացի կապակցությամբ կազմված գործի փաստաթղթերում և այլն:
112. Երկրորդ` Դատարանի տրամադրության տակ եղած նյութերը, հատկապեսª քննությունը կարճելու վերաբերյալ քննիչի որոշումները, բացահայտում են մի շարք էական բացթողումներ, որ տեղի են ունեցել մինչդատական քննության ընթացքում: Այդպիսով, պարզ չէ, թե արդյոք ձեռնարկվել են միջոցներ խուզարկելու այն աշխատասենյակները, որտեղ դիմողը ենթադրաբար ենթարկվել է տանջանքի: Փաստը, որ նման խուզարկությունը կատարվել է և ձեռք է բերվել կարևոր ապացույցի մի հատված (դիմողի կողմից գրված խոստովանություն), մատնանշվել է միայն 2005 թվականի նոյեմբերի 30-ի դատավճռում: Քննիչը չի փորձել հայտնաբերել և հարցաքննել այն անձանց, որոնք դիմողի հետ մեկտեղ ձերբակալված են եղել Բոգորոդսկի և Լենինսկի ոստիկանության բաժանմունքներում 1998 թվականի սեպտեմբերի 10-19-ը, և որոնք կարող էին ունենալ կարևոր տեղեկություններ դիմողի վարքագծի վերաբերյալ մինչև ինքնասպանության փորձը: Պարզ չէ, թե արդյոք Վ.-նª դիմողի հետ ձերբակալված անձը, երբևէ հարցաքննվել է քննիչի կողմից, թեª ոչ:
113. Երրորդ` քննչական միջոցների մեկ մասը ձեռնարկվել է ուշացումով: Դիմողի դատաբժշկական հետազոտության արձանագրությունը, օրինակ, իրականացվել է 1998 թվականի հոկտեմբերի 26-ին, այն էª ենթադրյալ վատ վերաբերմունքից հինգ շաբաթ անց: Վատ վերաբերմունքի մեջ կասկածվող ոստիկանները դիմողի առաջ ճանաչման են ներկայացվել միայն դեպքից մոտ երկու տարի անց: Դիմողի մայրը հարցաքննվել է միայն 2000 թվականին, իսկ թիվ 33 հիվանդանոցի բժիշկ Մ.-նª 2001 թվականին, չնայած որ նա եղել է դեպքից հետո դիմողին առաջինը տեսած վկաների թվում: Քննիչը չի հարցաքննել թիվ 39 հիվանդանոցի անձնակազմին և հիվանդներին մինչև 2000 թվականի հունվարը (բացառությամբ Բ.-ի և բժիշկ Կ.-ի, որոնք հարցաքննվել են նախնական քննության ժամանակ): Վերջապես, դիմողի հոգեբուժական հետազոտությունը կատարվել է միայն 2001 թվականին, չնայած այն փաստին, որ նրա հոգեկան վիճակի խնդիրը առաջ է քաշվել իշխանությունների կողմից` ի բացատրություն նրա կատարած ինքնասպանության փորձի, և հիմք է հանդիսացել քննությունը կարճելու համար:
114. Դատարանը նաև նկատում է, որ բոլոր որոշումները, որոնց համաձայն քննությունը վերսկսվել է, հիմնավորվել են առավել մանրամասն քննություն կատարելու անհրաժեշտությամբ: Այդուհանդերձ, այդ որոշումը միշտ չէ, որ իրականացվել է գործի քննությունն իրականացնող քննիչի կողմից: Հետևաբար, քննությունը կարճելու մասին է 1999 թվականի փետրվարի 25-ի որոշումն ունեցել է այն նույն հիմքերը, ինչ 1998 թվականի դեկտեմբերի 21-ի որոշումը: 2000 թվականի փետրվարի 24-ի որոշումը կրկին հիմնված էր գրեթե միևնույն ապացույցների և պատճառաբանությունների վրա: Դիմողի գործի նյութերը մեկ այլ քննիչի փոխանցելուց հետո ևս քննությունն առաջ չի ընթացել և քննիչների որոշումների մեջ չեն հայտնվել նոր փաստարկներ կամ տեղեկություններ: Այդուհանդերձ, թանկարժեք ժամանակը բաց է թողնվել, և Դատարանի կարծիքով` դա կարող էր ունենալ միայն բացասական ազդեցություն քննության ընթացքի վրա:
115. Չորրորդ` Դատարանը նկատում է, որ առկա է ակնհայտ կապ քննության համար պատասխանատու աշխատակիցների և վատ վերաբերմունքի համար պատասխանատու աշխատակիցների միջև: Դատարանը հիշեցնում է, որ դեպքի օրը դիմողը հարցաքննվել է Նիժնի Նովգորոդի Լենինսկի շրջանային ոստիկանության բաժանմունքում: Հարցաքննությունը տեղի է ունեցել ոստիկանության ավագ քննիչի ներկայությամբ, Ներքին գործերի նախարարության շրջանային մասնաճյուղի ղեկավարի տեղակալի և դատախազության երկու աշխատակիցներիª Բոգորոդսկի քաղաքային դատախազի և շրջանային դատախազի տեղակալ Մ.Ռ.-ի ներկայությամբ: Ըստ դիմողիª չնայած որ Մ.Ռ.-ն ներկա չի եղել այն սենյակում, որտեղ դիմողին տանջել են էլեկտրոդներով, նա չի արձագանքել դիմողիª վատ վերաբերմունքի վերաբերյալ բողոքներին: Ավելին, երբ դիմողը հրաժարվել է խոստովանել Մ.Ս.-ի սպանությունը, Մ.Ռ.-ն վերադարձրել է նրան ոստիկաններին, որոնք, ըստ դիմողի, իրեն տանջել են: Բացի դրանից, չնայած հայտնի էր, որ Մ.Ռ.-ն մասնակցել է 1998 թվականի սեպտեմբերի 19-ի հարցաքննությանը և չէր արձագանքել վատ վերաբերմունքի վերաբերյալ դիմողի բողոքներին, գործի քննությունը փոխանցվել է Նիժնի Նովգորոդի Լենինսկի շրջանային դատախազության դատախազին, որն անմիջականորեն ներկայացնում էր ռեգիոնալ դատախազությունը, որտեղ Մ.Ռ.-ն զբաղեցնում էր կարևոր պաշտոն: Դրանից տարիներ անց քննությունը մնացել է այդ նույն շրջանային դատախազության ձեռքինª չնայած այն հանգամանքին, որ բացվել և փակվել է մի քանի անգամ: Միայն 2004 թվականի գործը փոխանցվել է հատկապես կարևոր գործերով վարչության քննիչներին, այդուհանդերձ, այն դեռևս մնում է շրջանային դատախազության իրավասության ներքո:
116. Նաև պարզվել է, որ քննության ընթացքում դատախազությունը սերտորեն համագործակցել է Լենինսկի շրջանային ոստիկանության հետ: Այդպիսով, ոստիկան Օ.-ն, որին դիմողը ճանաչել էր, որպես իրեն 1998 թվականին տանջած ոստիկանի, հանձնարարություն էր ստացել հայտնաբերելու գործով վկա Վ.-ին: Օ.-ն հայտնել է դատախազությանը, որ ինքը գնացել է Վ.-ի տուն, սակայն չի կարողացել նրան այնտեղ գտնել: Դրանից քիչ անց Վ.-ն ցուցմունք է տվել առ այն, որ ոստիկանությունից ոչ ոք իրեն չի այցելել: Այդպիսով, պաշտոնական քննության կարևոր քայլը վստահված է եղել երկու հիմնական կասկածյալներից մեկին:
117. Դատարանը նկատում է, որ դատախազությունը դրսևորել է ընտրողական և ինչ-որ չափով անհամատեղելի մոտեցում ապացույցներ ձեռք բերելիս և գնահատելիս: Գործը փակելու մասին 1998 թվականի դեկտեմբերի 21-ին կայացված առաջին որոշումը հիմնված է եղել հիմնականում ոստիկանների ցուցմունքների վրա, որոնք ներգրավված էին դիմողիª 1998 թվականի սեպտեմբերի 19-ի հարցաքննությանը, և որոնք այդ իսկ պատճառով չէին կարող դիտվել որպես անկողմնակալ վկաներ: Միևնույն ժամանակ, քննիչն անտեսել է Բ.-իª հիվանդանոցում դիմողի հետ միևնույն հիվանդասենյակում պառկած հիվանդի հայտարարությունները: Բ.-ի ցուցմունքները մերժվել են քննիչի կողմից, քանի որ Բ.-ն չի ունեցել հատուկ բժշկական գիտելիքներ և, քննիչի կարծիքով, չէր կարող տարբերակել էլեկտրական այրվածքները դիմողիª պատուհանից ընկնելու արդյունքում ստացած վնասվածքներից: Միևնույն ժամանակ, քննիչը հիմնվել է դիմողիª ճանապարհային ոստիկանությունում նախկին վերադասի կարծիքի վրա, որը հայտարարել է, որ դիմողը եղել է թույլ անհատականություն: Այս ցուցմունքը քննիչի կողմից ընդունվել է առանց հարցադրումների, ավելինª կիրառվել է որպես վճռորոշ ապացույց, թեև այդ ցուցմունքը տվողը մասնագետ չէր ոչ հոգեբուժության և ոչ էլ հոգեբանության ոլորտում:
118. Ապա, չնայած որ դիմողիª 1998 թվականի հոկտեմբերի 26-ի բժշկական հետազոտության արդյունքում չի հայտնաբերվել որևէ այրվածքներ նրա ականջներին, այդուհանդերձ, հաստատվել է, որ դիմողն ունեցել է կտրվածքներ իր լեզվի վրա: Քննիչն չի բացատրել, թե ինչպես այդ վնասվածքները կարող էին առաջանալ դիմողիª պատուհանից նետվելու արդյունքում: 1998 թվականի սեպտեմբերի 19-ի դեպքի առթիվ ոչ պաշտոնական քննության ընթացքում (տես վերըª կետ 62) Ֆ.-ն ցուցմունք է տվել առ այն, որ քննիչներն անտեսել են իր ցուցմունքները 1998 թվականի սեպտեմբերի դեպքերին դատախազ Մ.Ռ.-ի առնչության վերաբերյալ:
119. Դատարանը հատկապես մտահոգված է 1998 թվականի դեկտեմբերի 21-ի քննության արձանագրության փաստական մասով: Քննիչը նշել է, որ 1998 թվականի սեպտեմբերի 11-ին դիմողն ազատվել է կալանքից, սակայն այնուհետև ձերբակալվել է, երբ երկաթուղային կայարանում անցորդներին անհանգստացնելիս է եղել: Սակայն այդ ժամանակ պաշտոնապես հաստատվել է, որ քննիչներ Ն.-ի, Տ.-ի և Դ.-ի ցուցմունքները (որոնք իբրև թե ձերբակալել են դիմողին երկաթուղային կայարանում), եղել են շինծու, և որ այդ ժամանակ դիմողը եղել է ոստիկանների ձեռքում: Այդուհանդերձ, դեպքերի այդ նկարագրությունը կրկին նշվել է 1999 թվականի փետրվարի 25-իª քննությունը կարճելու մասին որոշման մեջ: Այդ փաստը, Դատարանի կարծիքով, կասկածի տակ է դնում պաշտոնական քննության տրամաբանությունը` անկախ դիտորդի տեսանկյունից:
120. Ապա Դատարանը կրկնում է, որ գործը չի հասել դատական քննության դեպքերի վերաբերյալ բողոք ներկայացնելուց հետո` յոթ տարի շարունակ: Մինչդատական քննությունն ավարտվել է, ապա վերսկսվել ավելի քան տասնհինգ անգամ, և ակնհայտ է, որ որոշակի ժամանակահատվածներում քննության գործընթացը ոչ այլ ինչ էր, քան ձևականություն` կանխատեսելի հետևանքով: Վերջապես, Դատարանը նկատում է, որ 2005 թվականի նոյեմբերի 30-ի դատավճիռը դեռևս վերջնական չէ:
121. Վերը նշված խիստ լուրջ հետևանքների լույսի ներքո` հատկապես կապված քննության ընթացքի հետ, Դատարանը եզրակացնում է, որ այդ քննությունը չի եղել պատշաճ և բավականաչափ արդյունավետ: Այդպիսով, Դատարանը մերժում է Կառավարությանª ներպետական միջոցներն սպառված չլինելու վերաբերյալ առարկությունները և վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում դրա դատավարական իմաստով, և որ վատ վերաբերմունքի առթիվ կատարված քննությունը չի եղել արդյունավետ:
C. Դիմողի նկատմամբ ենթադրյալ վատ վերաբերմունքը
1. Կառավարությունը
122. Կառավարությունը չի ներկայացրել որևէ դիրքորոշում այս կապակցությամբ:
2. Դիմողը
123. Դիմողը նշել է, որ ենթարկվել է վատ վերաբերմունքի և տանջանքի` ի խախտումն Կոնվենցիայի 3-րդ հոդվածի: Ի հիմնավորումն այս հայտարարության, նա ներկայացրել է Ֆ.-ի (Մ.Ս.-ի կասկածվող սպանության ենթադրյալ հանցակիցը), Բ.-ի, Մ.-ի և Վ.-ի (թիվ 39 հիվանդանոցում իր հետ պառկած հիվանդը) բանավոր հայտարարությունների գրառումները, որոնք կատարվել են 1999 թվականին մարդու իրավունքների պաշտպանության երկու ակտիվիստների կողմից, որպես 1998 թվականի սեպտեմբերի դեպքերի առնչությամբ ոչ պաշտոնական քննության մաս (հետազոտված են ՙՓաստեր՚ մասում): Ապա դիմողը բողոքել է, որ վատ վերաբերմունքի վերաբերյալ բողոքների կապակցությամբ քննության ընթացքում ոստիկանների տված ցուցմունքները հիմնովին անհամապատասխան էին և արտացոլում էին իշխանությունների կողմից դեպքի վերաբերյալ առաջ քաշված կեղծ վարկածը: Ի հիմնավորումն իր դիտարկումների, դիմողը նաև հիմնվել է պաշտոնական քննության մի շարք փաստաթղթերի վրա, որոնց նա դեռևս չէր կարող ծանոթանալ:
124. Դիմողն ավելացրել է, որ առկա են նաև վատ վերաբերմունքի շատ անուղղակի ապացույցներ: Մասնավորապես, նա նշել է, որ իր ձերբակալումից առաջ իր հոգեկան վիճակը եղել է բնականոն: Նա չի ունեցել հոգեկան խախտումներ կամ խնդիրներ, որոնք կարող էին նրան հասցնել ինքնասպանության փորձի, ոչ էլ նա կրել է վատ վերաբերմունքի որևէ ֆիզիկական նշաններ: Ճանապարհային ոստիկանություն ընդունվելիս նա անցել թ հոգեբանական հետազոտություն, որով հաստատվել է, որ նա իրավունակ է և հոգեպես կայուն: Այդուհանդերձ, կալանքի տակ գտնվելուց հետո` մի քանի օր անց նա համաձայնել է խոստովանել անչափահաս աղջկա բռնաբարության և սպանության մեջ, մի սարսափելի հանցագործության, որը նա չէր կատարել (ինչը պարզ է դարձել, երբ Մ.Ս.-ն ողջ և առողջ վերադարձել է տուն), և ապա նա կատարել է ինքնասպանության փորձ:
125. 1998 թվականի սեպտեմբերի 10-19-ին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ դիմողի դիրքորոշումը չի վիճարկվել պատասխանող Կառավարության կողմից: Կառավարությունը չի տրամադրել քրեական գործի քննության նյութերից, որոնք կարող էին օգնել Դատարանին պարզելու գործի հանգամանքները: Քրեական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի վերաբերյալ Կառավարության մեկնաբանությունը ճիշտ չէ, և ավելին` չի համապատասխանում Կոնվենցիայի 34-րդ հոդվածով և 38-րդ հոդվածի 1 (a) կետով նախատեսված իր պարտականություններին:
126. Դիմողը Դատարանի ուշադրությունն է հրավիրել իր ձերբակալության, կալանքի և հարցաքննության հանգամանքների վրա, որոնք, նրա կարծիքով, բացահայտում են բռնության դեմ երաշխիքներ ապահովող բնականոն վարույթի բացակայությունը, ինչպիսիք ենª հարցաքննության մանրամասն արձանագրությունը, պաշտպան ունենալու իրավունքը և այլն:
3. Դատարանի գնահատականը
127. Դատարանը բազմիցս նշել է, որ իշխանությունները պարտավոր են ապահովել կալանքի տակ գտնվող անձի ֆիզիկական անձեռնմխելիությունը: Երբ անձը կալանավորվում է լավ առողջական վիճակում, սակայն վնասվածքներ է ունենում ազատ արձակվելիս, Պետությունը պարտավոր է ներկայացնել ողջամիտ բացատրություն այդ վնասվածքների առաջացման պատճառների մասին (տեսª Ribitsch v. Austria, judgment of 4 December 1995, Series A no. 336, ՙ 34; see also, mutatis mutandis, Salman v. Turkey [GC], no. 21986/93, ՙ 100, ECHR 2000-VII): Հակառակ դեպքում, կհամարվի, որ բողոք ներկայացնող անձին իրոք տանջել են կամ նրա նկատմամբ դրսևորվել է այլ տեսակի վատ վերաբերմունք, ինչն առաջացնում է խնդիր Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո:
128. Դատարանը նկատում է, որ կողմերը չեն վիճարկել այն փաստը, որ դիմողն ստացել է լուրջ վնասվածքներ ոստիկանությունում պատուհանից դուրս նետվելու արդյունքում, և որ դա նա ինքն էր արել: Այդուհանդերձ, կողմերը իրարից տարբերվող վարկածներ են առաջ քաշել առ այն, թե ինչն էր դրդել դիմողին կատարելու ինքնասպանության փորձ: Իշխանությունները պնդել են, թե 1998 թվականի սեպտեմբերի 19-ի հարցաքննությունը եղել է օրինական, և որ դիմողի հոգեկան խնդիրներն են դրդել նրան դիմելու ինքնասպանության փորձի: Դիմողն առարկել է այդ դիրքորոշումը: Նա պնդել է, որ դեպքից առաջ չի ունեցել հոգեկան խնդիրներ, և որ դիմել է ինքնասպանության փորձի միայն այն բանի համար, որ այլևս չի կարողացել դիմադրել տանջանքներին և ցանկացել է վերջ դնել այդ տանջանքներին:
129. Դատարանը նկատում է այս առթիվ, որ քննության բոլոր փուլերում դիմողը մանրամասնորեն նկարագրել է, թե ովքեր և ինչպես են իրեն տանջել: Այդ փաստը նկատվել է միայն ներպետական դատարանի կողմից 2001 թվականի մարտի 27-ին: Դիմողի հայտարարությունները հաստատվել են նաև Բ.-ի և դիմողի մոր կողմից, որոնք ցուցմունք են տվել առ այն, որ տեսել են էլեկտրական այրվածքներ դիմողի ականջների և գլխի վրա: Վ.-ն և Մ.-նª հիվանդանոցի այլ հիվանդներ, նույնպես հաստատել են, որ դիմողի ականջները վնասված են եղել: Վերջապես, համաձայն 1998 թվականի հոկտեմբերի 26-ի դատաբժշկական փորձաքննության արձանագրության` դիմողն ունեցել է պատռվածքներ լեզվին, վնասվածք, որն անուղղակիորեն կարող է խոսել հօգուտ դեպքերի վերաբերյալ դիմողի հայտնած դիրքորոշման: Ֆ.-ն ցուցմունք է տվել, որ ոստիկանների ձեռքում եղած ժամանակ իրեն վախեցրել են իրեն դիմողի կողմից նկարագրված միևնույն տանջանքներին ենթարկելու սպառնալիքով: Ֆ.-ն ցուցմունք է տվել, որ ձերբակալված ժամանակ իրեն հարվածել են և սպառնացել բռնաբարությամբ և էլեկտրոդներով տանջելով (տես վերըª կետ 58): Դիմողի հետ կարճատև առերեսման ժամանակ Ֆ.-ն տեսել է վնասվածքներ դիմողի վզին:
130. Մյուս կողմից, դիմողի` 1998 թվականի հոկտեմբերի 26-ի դատաբժշկական փորձաքննությամբ չի հայտնաբերվել այլ վնասվածքներ` պատուհանից դուրս նետվելու արդյունքում ստացածներից բացի: Ավելին, թիվ 33 և թիվ 39 հիվանդանոցների բժիշկները, որոնք բուժել են դիմողին, չեն արձանագրել էլեկտրոդներից առաջացած վնասվածքի որևէ հետք: Հիվանդանոցի մի քանի հիվանդներ ցուցմունք են տվել առ այն, որ չեն տեսել որևէ այրվածք դիմողի գլխի կամ ականջների վրա, չնայած որ դիմողը նշել է, որ իրեն տանջել են էլեկտրոդներով:
131. Այդ պատճառով, Դատարանի տրամադրության տակ եղած միայն մինչդատական նյութերի հիման վրա դժվար է հանգել ՙկասկածից վեր՚ եզրակացության առ այն, թե ինչ է տեղի ունեցել Լենինսկի շրջանային ոստիկանության բաժանմունքում 1998 թվականի սեպտեմբերի 19-ին: Միևնույն ժամանակ, Դատարանը նկատում է, որ այս առթիվ հիմնավոր հետևությունների գալու իր անկարողության պատճառն իշխանությունների կողմից արդյունավետ և պատշաճ քննություն չիրականացնելն է և Կառավարություն կողմից քննության վերաբերյալ նյութերի տրամադրելուց հրաժարվելը:
132. Դատարանը նկատում է, որ մինչ դեպքը դիմողը չի ունեցել ակնհայտ հոգեկան խնդիրներ: Ինչ վերաբերում է նրա հոգեկան վիճակին, ճիշտ է, որ նրա նախկին գործընկերներից մեկը նկարագրել է նրան որպես թույլ անհատականություն: Վերջապես, աշխատանքի վայրում հոգեբանական թեստը ցույց է տվել, որ դիմողն ունեցել է կոնֆլիկտներից խուսափելու միտում և եղել է զգայուն մարդ: Այդուհանդերձ, այս բնութագրումները պարտադիր կարգով չեն նշանակում, որ դիմողն ունեցել է ինքնասպանություն գործելու հակում, ինչպես որ նշել են իշխանությունները: Հակառակը, ինքնասպանության իրական փորձը կարող է վկայել որոշակի անձնական վճռականության մասին: Ապա Դատարանը նշում է, որ փորձագետների կողմից 2001 թվականին կատարված դատաբժշկական փորձաքննությունը (տես վերըª կետ 47) չի վկայել քննարկվող ժամանակահատվածում դիմողի սուիցիդալ հակումների մասին: Այս առթիվ Կառավարության կողմից որևէ այլ տեղեկություն չտրամադրելու պայմաններում Դատարանը հանգում է այն հետևությանը, որ դիմողը մինչև դեպքը չի տառապեսլ որևէ հոգեկան խանգարումով, որը կարող էր ազդեցություն ունենալ գործի ելքի վրա:
133. Իրոք դիմողը հայտնվել է շատ սթրեսային վիճակում, քանի որ անտեղի կասկածվել է այդպիսի սարսափելի հանցագործության կատարման մեջ: Այդուհանդերձ, չի տրամադրվել որևէ հիմնավոր բացատրություն առ այն, թե ինչու դիմողը պետք է կատարեր ինքնասպանության փորձ, եթե նրա նկատմամբ գործադրված չլիներ որևէ ճնշում:
134. Ավելին, Դատարանը հաշվի է առնում այն ապացույցը, որը ներկայացվել է Լենինսկի շրջանային դատարանին: Այդպիսով, դատարանը լսել է Վ.Զ.-ի ցուցմունքը, ով հայտնել է, որ իրեն ենթարկել են տանջանքի էլեկտրոդներով այնպես, ինչպես նկարագրվել է դիմողի կողմից: Ավելին, դատարանը հարցաքննել է Վ.Կ.-ին, որը հաստատել է, որ ինքը լսել է գործընկերներից, որ դիմողը կատարել է ինքնասպանության փորձ, քանի որ նրան ենթարկել են տանջանքի: Վերջապես, դատարանը հետազոտել է դիմողի կողմից գրված ՙխոստովանությունը՚, որը նույնպես անուղղակիորեն հաստատում է դեպքերի վերաբերյալ նրա դիրքորոշումը:
135. Այս հանգամանքներում, չնայած այն փաստին, որ 2005 թվականի նոյեմբերի 30-ի դատավճիռը դեռևս վերջնական չէ, Դատարանը պատրաստ է ընդունել, որ կալանքի տակ եղած ժամանակ դիմողը ենթարկվել է լուրջ վատ վերաբերմունքի պետական մարմինների կողմից, որոնք նպատակ են ունեցել նրանից կորզելու խոստովանություն կամ տեղեկություններ հանցագործությունների մասին, որոնց կատարման մեջ նա կասկածվել է: Նրա նկատմամբ դրսևորված վատ վերաբմունքը նրան պատճառել է այնպիսի ֆիզիկական և հոգեկան տառապանք, որ վերջինս դիմել է ինքնասպանության, որի արդյունքում էլ դարձել է ընդհանուր և մշտական հաշմանդամ: Կոնվենցիայի առումով նախադեպերի և հատկապեսª վատ վերաբերմունքի լրջության և նպատակի չփանիշի տեսանկյունից (տես այլոց շարքումª İlhan v. Turkey [GC], no. 22277/93, ՙ 85, ECHR 2000 VII) Դատարանը եզրակացնում է, որ քննարկվող վատ վերաբերմունքը հանգեցրել է խոշտանգման Կոնվենցիայի 3-րդ հոդվածի իմաստով:
D. 3-րդ հոդվածի ներքո ներկայացված այլ գանգատներ
136. Դիմողը նշել է, որ քննարկվող վատ վերաբերմունքը հնարավոր է դարձել inter alia, քանի որ առկա են եղել քննության լուրջ դատավարական խախտումներª կապված Մ.Ս.-ի անհետացման հետ: Այդուհանդերձ, իր վերը նշված հետևությունների տեսանկյունից Դատարանն անհրաժեշտ չի համարում քննարկել գործի այս հանգամանքներն առանձին:
II. Կոնվենցիայի 13-րդ հոդվածի ենթադրյալ խախտում
137. Դիմողը նաև բողոքել է, որ ինքը չի ունեցել արդյունավետ միջոցի հնարավորությունª կապված վատ վերաբերմունքի առումով Կոնվենցիայի ներքո իր բողոքի հետ` ի խախտումն 13-րդ հոդվածի, համաձայն որիª
Հոդված 13. Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք
ՙ՚
Նա հայտարարել է, որ, ի խախտումն 3-րդ հոդվածի դրսևորված վատ վերաբերմունքի գործերով պետական իշխանությունները 13-րդ հոդվածի լույսի ներքո պարտավոր են գործը քննել պատշաճորեն և անկողմնակալ:
138. Այդ բողոքի վերաբերյալ Կառավարության փաստարկները չեն տարբերվում Կոնվենցիայի 3-րդ հոդվածի առնչությամբ ներկայացված դիրքորոշումից:
139. Դատարանը հիշեցնում է, որ Կոնվենցիայի 13-րդ հոդվածը պահանջում է, որպեսզի այն դեպքում, երբ հարց է առաջանում Կոնվենցիայով մեկ կամ մի քանի իրավունքների ենթադրյալ խախտումների մասին, տուժողի համար պետք է լինի այդ խախտումների համար պետական պաշտոնյաների կամ մարմինների պատասխանատվության հաստատման մեխանիզմ: Պայմանավորվող պետությունները որոշակիորեն ազատ են որոշելու, թե ինչպես պետք է իրականացնեն Կոնվենցիայով նախատեսված իրենց պարտականություններն այդ դրույթի ներքո: Որպես ընդհանուր կանոն, եթե առանձին միջոցն ինքնին լիովին չի համապատասխանում 13-րդ հոդվածի պահանջներին, ներպետական օրենսդրության ներքո նախատեսված միջոցների ամբողջականությունը կարող է դա անել (տես այլոց շարքումª Kudła v. Poland [GC], no. 30210/96, ՙ 157, ECHR 2000-XI; see also Čonka v. Belgium, no. 51564/99, ՙ 75, ECHR 2002 I):
140. Այդուհանդերձ, 13-րդ հոդվածի ներքո Պետության պարտականության ծավալը տարբեր էª կախված դիմողի բողոքի բնույթից, և որոշակի իրադրությունում Կոնվենցիան պահանջում է, որպեսզի տրամադրվի հատուկ միջոց: Այդպիսով, կասկածելի մահվան կամ նրա նկատմամբ վատ վերաբերմունքի դեպքում 2-րդ, 3-րդ, 13-րդ հոդվածներով պաշտպանվող իրավունքների կարևորությունը պահանջում է (անհրաժեշտության դեպքում` փոխհատուցման վճարման հետ մեկտեղ) պատշաճ և արդյունավետ քննություն, որը կկարողանա հանգեցնել մեղավորների բացահայտմանն ու պատժին (տեսª Anguelova v. Bulgaria, no. 38361/97, ՙՙ 161-162, ECHR 2002 IV; Assenov and Others v. Bulgaria, cited above, ՙ 114 et seq.; SՖheyla Aydın v. Turkey, no. 25660/94, ՙ 208, 24 May 2005):
141. Տվյալ գործով ներկայացված ապացույցի հիման վրա Դատարանը գտնում է, որ պետական մարմինները Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո պատասխանատու են եղել 1998 թվականի սեպտեմբերի 19-ին դիմողի ստացած վնասվածքների համար: Ուստի այս առումով դիմողի բողոքները ՙվիճելի էին՚ 13-րդ հոդվածի իմաստով (տեսª the Boyle and Rice v. the United Kingdom judgment of 27 April 1988, Series A no. 131, p. 23, ՙ 52): Այդպիսով, իշխանությունները պարտավոր էին իրականացնել դիմողիª պատուհանից նետվելու հանգամանքների առթիվ արդյունավետ քննություն: Վերը նշված հանգամանքների հիմքով (տես մաս I և վճռի ՙիրավունքի հարցեր՚ մասը) չի կարելի ասել, թե կատարվել է բավականաչափ արդյունավետ քննություն: Ուստի Դատարանը գտնում է, որ դիմողը մերժվել է բավականաչափ արդյունավետ քննության ապահովման հարցում` կապված ոստիկանների կողմից դրսևորված վատ վերաբերմունքի հետ, ինչպես նաև չի ունեցել իր տրամադրության տակ եղած այլ միջոցների դիմելու հնարավորություն, ներառյալª փոխհատուցման պահանջը:
142. Հետևաբար, այս առումով տեղի է ունեցել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում:
III. Կոնվենցիայի 34-րդ և 38-րդ հոդվածների խախտում
143. Իր` գանգատի ընդունելիության հետ կապված նախկին դիտարկումներում դիմողը նաև բողոքել է առ այն, որ պատասխանող Կառավարության կողմից քննության նյութերը չտրամադրելը նրաª կողմից Կոնվենցիայի 34-րդ հոդվածով և 38-րդ հոդվածի 1 (a) կետով նախատեսված պարտականությունների խախտում է: 34-րդ հոդվածի համաձայնª
ՙԴատարանը կարող է գանգատներ ընդունել ցանկացած անձից, հասարակական կազմակերպությունից կամ անձանց խմբից, որոնք պնդում են, թե դարձել են սույն Կոնվենցիայով կամ դրան կից Արձանագրություններով ճանաչված իրենց իրավունքներիª որևէ Բարձր պայմանավորվող կողմի թույլ տված խախտման զոհ: Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են որևէ կերպ չխոչընդոտել այդ իրավունքի արդյունավետ իրականացմանը՚:
38-րդ հոդվածի 1(a) կետի համաձայնª
ՙ1. Եթե Դատարանը գանգատը հայտարարում է ընդունելի, այնª
(a) նախաձեռնում է գործի քննությունը կողմերի կամ նրանց ներկայացուցիչների մասնակցությամբ և, եթե անհրաժեշտ է, իրականացնում է հետաքննություն, որի արդյունավետ իրականացման համար գործին առնչվող պետություններն ապահովում են անհրաժեշտ բոլոր պայմանները՚:
144. Հաշվի առնելով իր վերը նշված պատճառաբանությունները, որոնք հանգեցրել են Կոնվենցիայի 2-րդ և 13-րդ հոդվածների խախտումների հայտնաբերմանըª Դատարանը գտնում է, որ անհրաժեշտ չէ քննել այդ գանգատներն առանձինª Կովնենցիայի 34-րդ և 38-րդ հոդվածաների ներքո:
IV. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի կիրառում
145. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայնª
ՙԵթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել՚:
A. Դիմողիª արդարացի փոխհատուցման պահանջը
146. Նախ` դիմողը պահանջել է նյութական վնասների փոխհատուցումª կապված հիվանդության կապակցությամբ բուժում ստանալու հետ, որն առաջացել է 1998 թվականի սեպտեմբերի դեպքերի պատճառով: Նա նշել է, որ 1998 թվականից բազմաթիվ հեղինակավոր կազմակերպություններ և մասնավոր հովանավորներ վճարել են իր բուժման ծախսերը: Այդուհանդերձ, նա չի կարող ակնկալել, որ նրանք կվճարեն իր համար նաև հետագա տարիներին: Այդ պատճառով, նա ունի այլ ֆինանսական աղբյուրների կարիք: Բժիշկ Լ. Մագնուտովայի արձանագրության համաձայն դիմողի` յուրաքանչյուր անգամ հիվանդանոցում մնալու արժեքն է 60,000 ռուսական ռուբլի: Նա կարիք ունի հիվանդանոցում պառկելու առնվազն տարին երկու կամ երեք անգամ: Ավելին, դիմողը պետք է ծախսի 300-500 ռուբլի օրական դեղորայքի և անձնական հիգիենայի միջոցների համար: Հետևաբար, տարեկան բժշկական կարիքները հոգալու համար կպահանջվի 362,500 ռուբլի: Հիմնվելով այս հաշվարկի վրաª դիմողը պահանջել է 23,562,500 ռուբլի մինչև 65 տարեկան դառնալն իր հետագա բժշկական ծախսերը հոգալու համար:
147. Այնուհետև դիմողը նշել է, որ ինքը պաշտոնապես ստացել է առաջին կարգի հաշմանդամի կարգավիճակ: Նա չի կարող այլևս աշխատել և գումար վաստակել, ունի մշտական հոգ տանելու կարիք և, քանի որ իր ընտանիքը չի կարող շռայլել նման գումարներ, իր մայրը թողել է աշխատանքն իր մասին հոգ տանելու համար: Նրա եկամուտների կորուստը, ըստ դիմողի, պետք է դիտվի որպես նյութական կորուստ: Դիմողը պահանջել է իր սեփական եկամուտների կորստի փոխհատուցում: Քննարկվող ժամանակահատվածում Ռուսաստանում միջին աշխատավարձի վերաբերյալ պաշտոնական վիճակագրության հաշվարկով դիմողը պահանջել է 2,736,384 ռուբլիª կորցրած եկամտի դիմաց և 513,072 ռուբլիª իր մոր կորցրած եկամուտների փոխհատուցման դիմաց:
148. Արդյունքում` դիմողը պահանջել է 27,351,812 ռուբլի` նյութական վնասի փոխհատուցման դիմաց (մոտ 794,000 եվրո վճարման օրվա դրությամբ եվրոյի փոխարժեքով):
149. Դիմողը նաև ներկայացրել է ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջ: Նա նշել է, որ ոստիկանությունում եղած ժամանակ ինքը ենթարկվել է էլեկտրոդներով տանջանքի, ինչը պատճառել է իրեն խիստ ֆիզիկական և հոգեկան տառապանք: Ավելին, պատուհանից նրա ընկնելն առաջացրել է խիստ լուրջ և ցավագին վնասվածք: Նրա ոտքերը կաթվածահարվել են, և նա կարող է տեղաշարժվել միայն անվասայլակով և այլևս երբեք չէր կարող երեխաներ ունենալ: Մինչև կյանքի վերջը նա պետք է այլ մարդկանցից կախման մեջ գտնվեր: Նա չէր կարող աշխատել ու դրսևորել մասնագիտական ունակություններ և ունենալ մասնագիտական աճ: Շենքը, որտեղ նա ապրում էր, չուներ վերելակ, և նա պետք է մեծագույն ջանքեր գործադրեր ամեն անգամ դուրս գալ ցանկանալիս: Ռուսաստանում հանրային շենքերի մեծ մասում չկան հատուկ միջոցներ անվասայլակներ օգտագործողների համար: Արդյունքում` նրա գործողությունները և հանրային շփումները շատ սահմանափակ էին: Այս բոլոր գործոնները պատճառել են նրան կայուն և խիստ հոգեկան տառապանքներ:
150. Վերջապես, տառապանքներն ավելացել են իր հանդեպ իշխանությունների մշտական բացասական վերաբերմունքից և նրանց կողմից դեպքի առումով իրենց պատասխանատվությունը հերքելուց: Նրան նվաստացրել են` անվանելով անկայուն անձնավորություն, որը փորձել է ինքնասպան լինել: Դա ստիպել է դիմողին իրեն զգալ վնաստացած, անօգնական և խոցելի:
151. Վերը նշվածի հիման վրա դիմողը պահանջել է 22,530,000 ռուբլիª ոչ նյութական վնասի փոխհատուցման համար (654,000 եվրոª վճարման օրվա դրությամբ ռուբլու փոխարժեքով):
B. Կառավարության դիրքորոշումն արդարացի փոխհատուցման պահանջի վերաբերյալ
152. Ի պատասխան դիմողի կողմից արդարացի փոխհատուցման պահանջի, Կառավարությունը նկատել է, որ Նիժնի Նովգորոդի Լենինսկի շրջանային դատարանում դիմողի կողմից ներկայացված քաղաքացիական հայցի քննությունը դեռևս շարունակվում է: Այդ քննությունն ընդմիջվել է հենց դիմողի նախաձեռնությամբª քրեական գործի քննության արդյունքներին սպասելու նպատակով: Քննության համար նախատեսված ժամկետները կասեցվել են Գլխավոր դատախազի կողմից մինչև 2005 թվականի ապրիլի 2-ը: Այդպիսով, Կառավարությունը եզրակացրել է, քանի որ ներպետական մակարդակով քննությունը դեռևս ավարտված չէ, դիմողն ունի հնարավորություն ստանալու փոխհատուցում ներպետական դատարանների վճռով: Այդ պատճառով նրա բողոքներն արդարացի փոխհատուցման վերաբերյալ ժամանակից շուտ էին:
153. Ավելին, Կառավարությունը համարել է պահանջված գումարները չափազանց մեծ և անհիմն են:
C. Դատարանի գնահատականը
1. Նյութական վնաս
154. Նախ` Դատարանը գտնում է, որ դիմողը թեև կարող է ստանալ նյութական վնասների փոխհատուցում ներպետական իրավական քննության արդյունքում, չի զրկում նրան Կոնվենցիայի 41-րդ հոդվածի ներքո փոխհատուցում պահանջելու իրավունքից: Դատարանը կարող է քննել այս հարցը, եթե նույնիսկ ներպետական քննությունը դեռևս շարունակվում է: Կոնվենցիայի 41-րդ հոդվածի որևէ այլ մեկնաբանություն կդարձնի այս դրույթը ոչ արդյունավետ (տես, mutatis mutandis, De Wilde, Ooms and Versyp v. Belgium (former Article 50), judgment of 10 March 1972, SeriesA no. 14, ՙ 14 et seq.):
155. Ապա Դատարանը կրկնում է, որ պետք է լինի հստակ պատճառական կապ դիմողի կողմից պահանջվող գումարի և Կոնվենցիայի խախտման միջև, ներառյալª եկամուտների կորստի դիմաց փոխհատուցումը (տեսª BarberՈ, Messeguռ and Jabardo v. Spain (former Article 50), judgment of 13 June 1994, Series A no. 285-C, ՙՙ 16-20):
156. Դատարանը գտնում է, որ դիմողը ենթարկվել է տանջանքի, որի արդյունքում նա դիմել է ինքնասպանության փորձի: Իշխանություններն այդպիսով պատասխանատու են 1998 թվականի սեպտեմբերի 19-ի դեպքի հետևանքների համար: Դիմողն այժմ չի կարող աշխատել, և պահանջվում են զգալի գումարներ նրա բուժումը շարունակելու համար: Հետևաբար, առկա է պատճառական կապ հայտնաբերված խախտման և դիմողի կողմից իր վաստակների կորստի և իր հետագա բժշկական ծախսերի միջև (տեսª by contrast, Berktay v.Turkey, no. 22493/93, ՙ 215, 1 March 2001, where no casual link between the ill-treatment and the current psychological problems of the applicant was established by the Court):
157. Ապա Դատարանը հիշեցնում է, որ դիմողի կրած նյութական վնասների դիմաց լիակատար փոխհատուցում (restitutio in integrum) կատարելու համար անհրաժեշտ գումարների հստակ հաշվարկը կարող է խոչընդոտել խախտումից առաջացած վնասների ըստ էության ոչ հստակ բնույթը (տեսª Young, James and Webster v. the United Kingdom (former Article 50), judgment of 18 October 1982, Series A no. 55, ՙ 11): Փոխհատուցումը կարող է, այդուհանդերձ, կատարվել` անկախ ապագա կորուստների մի շարք անհստակությունիցª չնայած որքան շատ ժամանակ է անցնում, այնքան ոչ հստակ է դառնում կապը վնասի և եկամուտների միջև (տեսª Orhan v. Turkey, no. 25656/94, ՙ 426 et seq., 18 June 2002): Նման գործերով պետք է որոշել արդարացի փոխհատուցման աստիճանը` թե անցյալ և թե ապագա նյութական վնասների առումով, որոնք անհրաժեշտ է տրամադրել դիմողին, և որոնք պետք է հաստատվեն Դատարանի կողմիցª հաշվի առնելով, թե որ չափը կլինի արդարացի (տեսª Sunday Times v. the United Kingdom (former Article 50), judgment of 6 November 1989, Series A no. 38, p. 9, ՙ 15, and Lustig-Prean and Beckett v. the United Kingdom (Article 41), nos. 31417/96 and 32377/96, ՙՙ 22-23, ECHR 2000):
158. Դատարանը նկատում է, որ դիմողի պահանջը` կապված ապագա բժշկական ծախսերի և եկամուտների կորստի հետ, հիմնված են եղել բժիշկ Լ. Մագնուտովայի հաշվետվության վրաª նշելով դիմողի համար բժշկական բուժման տարեկան ենթադրելի ծախսերը, Ռուսաստանում միջին աշխատավարձի վերաբերյալ պաշտոնական տվյալները և այն վարկածը, որ դիմողը կարող էր շարունակել աշխատել մինչև 65 տարեկան դառնալը: Կառավարությունը չի ներկայացրել որևէ այլ հաշվարկª վիճահարույց ծախսերի և եկամուտների կորստի վերաբերյալ:
159. Դատարանը նկատում է, որ մի շարք նախկին գործերով, երբ քննարկվել է ապագա եկամուտների կորստի հարցը, Դատարանն իր հաշվարկները հիմնել է դիմողի ներկայացուցիչների կողմից ներկայացված եկամուտների որոշակի մակարդակ ապահովելու համար հիմնական կարիքների փաստացի հաշվարկի վրա (տեսª Aktaş v.Turkey, no. 24351/94, ՙ 350, ECHR 2003 V, and Orhan v. Turkey, cited above,
ՙ 433): Միևնույն մոտեցումը կարող է կիրառվել ապագա ծախսերի հաշվարկի համար: Տվյալ գործով, այդուհանդերձ, դիմողի կողմից պահանջվող ողջ գումարը հաշվարկվել է Ռուսաստանում կյանքի միջին տեվողության հետ կապված տարեկան բժշկական ծախսերի հաշվարկով: Ապագա եկամուտների պահանջվող գումարները նույնպես հաշվարկվել են նույն ճանապարհով:
160. Ուստի, նույնիսկ ընդունելով, որ դիմողի կողմից ներկայացված բոլոր հաշվարկները և նյութերը ճիշտ են, Դատարանը գտնում է, որ տվյալ գործով կիրառված հաշվարկի մեթոդը չի համընկնում ապագա կորուստների հաշվարկի վերաբերյալ Դատարանի մոտեցման հետ: Ավելին, նրա ապագա եկամուտների կորուստների հաշվարկը չի ներառում այն գումարը, որը նա ստանում է որպես հաշմանդամ: Այդ պատճառով Դատարանը չի կարող ընդունել այս կետի ներքո դիմողի կողմից ներկայացված վերջնական հաշվարկը:
161. Այդուհանդերձ, հաշվի առնելով դիմողի` իր վիճակի գնահատման անճշտությունները և այն փաստը, որ նա, անկասկած, կունենա էական նյութական կորուստներ` կապված դիմողի լիարժեք հաշմանդամության և մշտական բժշկական բուժման կարիքը հոգալու հետ, Դատարանը գտնում է, որ տվյալ գործով տեղին կլինի սահմանել փոխհատուցում նյութական վնասի դիմացª դիմողի վիճակի գնահատման հիման վրա (տեսª mutatis mutandis, Avşar v. Turkey, no. 25657/94, ՙ 442, ECHR 2001 VII; Z and Others v. the United Kingdom [GC], no. 29392/95, ՙ 127, ECHR 2001 V; and Orhan v. Turkey, cited above, ՙ 438): Հաշվի առնելով դիմողի վիճակի լրջությունը և մասնագիտացված ու շարունակական բժշկական բուժման կարիքըª Դատարանը տրամադրում է նրան 130,000 եվրո` այս գլխի ներքո, ներառյալ բոլոր կիրառելի հարկերն ու տուրքերը:
2. Ոչ նյութական վնասը
162. Դատրանը կրկնում է, որ դեպքի ժամանակ դիմողն առողջ երիտասարդ էր, որն ուներ մշտական աշխատանք: Սակայն ոստիկանությունում ձերբակալված լինելու ժամանակ նա ենթարկվել է տանջանքի, որը պատճառել է նրան հոգեկան և ֆիզիկական տառապանք: Այժմ նա զրկվել է շարժունակությունից և սեռական ու հետույքային գործառույթից և չի կարող աշխատել ու երեխաներ ունենալ: Նա ունի կանոնավոր բժշկական հետազոտությունների ենթարկվելու կարիք, և առկա է նրա վիճակի վատթարացման վտանգ: Հաշվի առնելով դիմողի համար 1998 թվականի սեպտեմբերի 19-ի դեպքի հետևանքների լրջությունըª Դատարանը տրամադրում է նրան 120,000 եվրոª ոչ նյութական վնասի փոխհատուցման դիմաց, ներառյալ կիրառելի բոլոր հարկերն ու տուրքերը:
D. Տուգանային տոկոսներ
163. Դատարանը նպատակահարմար է գտնում, որպեսզի տուգանային տոկոսը գանձվի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանծ փոխառության առավելագույն տոկոսադրույքի հիման վրա` հավելած երեք տոկոս:
Այս հիմքերով Դատարանը միաձայնª
1. Մերժում է Կառավարության առարկությունըª դիմողի կողմից ներպետական միջոցներն սպառած չլինելու մասին, և ընդունում է դիմողիª վիճելի խախտումներից տուժածի կարգավիճակը:
2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտումª կապված դիմողիª 1998 թվականի սեպտեմբերի 19-ին ոստիկանությունում պատուհանից նետվելու դեպքի կապակցությամբ արդյունավետ քննություն չիրականացնելու հետ:
3. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտումª ձերբակալված լինելու ընթացքում դիմողի նկատմամբ վատ վերաբերմունք առնչությամբ:
4. Վճռում է, որ վերը նշված հետևությունների տեսանկյունից անհրաժեշտ չէ քննել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո ներկայացված մյուս գանգատները:
5. Վճռել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտումª գանգատարկվող վատ վերաբերմունքի հետ կապված արդյունավետ միջոցների չապահովման առումով:
6. Վճռում է, որ անհրաժեշտ չէ քննել դիմողի գանգատն առանձին 34-րդ հոդվածի և 38-րդ հոդվածի 1(a) կետի ներքո:
7. Վճռում է,
(a) որ պատասխանող Պետությունը պետք է վճռի` Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան օրինական ուժ ստանալուց հետո` երեք ամսվա ընթացքում վճարի դիմողին 130,000 եվրո (մեկ հարյուր երեսուն հազար եվրո) նյութական վնասի փոխհատուցման համար և 120,000 եվրո (մեկ հարյուր քսան հազար եվրո)ª ոչ նյութական վնասի փոխհատուցման համար, որոնք պետք է հաշվարկվեն ռուսական ռուբլիով վճռի կատարման օրվա դրությամբ կիրառելի տոկոսադրույքովª ներառյալ այս գումարների նկատմամբ կիրառելի բոլոր հարկերն ու տուրքերը:
(b) որ վճարումը վերոհիշյալ եռամսյա ժամկետի ավարտից հետո կատարելու դեպքում չվճարված գումարի մասով պետք է հաշվարկվի տուգանային տոկոս, հավասար է պարտավորության չկատարված ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության առավելագույն տոկոսադրույքին` հավելած երեք տոկոս:
8. Մերժում է արդարացի փոխհատուցման վերաբերյալ դիմողի կողմից ներկայացված պահանջի մնացած մասը:
Կատարված է անգլերեն և ծանուցված է գրավոր 2006 թվականի հունվարի 26-ինª համաձայն Դատարանի կանոնների 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի:
Սորեն Նիելսեն Քրիստոս Ռոզակիս
Քարտուղար Նախագահող
© Rada Europy / Europejski Trybunał Praw Człowieka, źródło: HUDOC (hudoc.echr.coe.int), pozyskano 14.07.2026. · Źródło